Ելք դեպի լույս 665
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 116-118-րդ այաներ
قَالُوا لَئِن لَّمْ تَنتَهِ یَا نُوحُ لَتَکُونَنَّ مِنَ الْمَرْجُومِینَ
قَالَ رَبِّ إِنَّ قَوْمِی کَذَّبُونِ
فَافْتَحْ بَیْنِی وَبَیْنَهُمْ فَتْحًا وَنَجِّنِی وَمَن مَّعِی مِنَ الْمُؤْمِنِینَ
Նրանք պատասխանեցին.«Ով Նոյ, եթե չդադարես քարոզել, քեզ կքարկոծենք»:
(Նոյը) ասաց.« Տեր,իմ ժողովուրդն ինձ ստախոս է անվանում»:
Դատիր մեզ և փրկիր ինձ հավատացյալների հետ միասին:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Նոյը մարդկանց հրավիրում էր աստվածաշպաշտության, սակայն նրա ընդդիմադիրները չէին հավատում նրան: Նրանք ասում էին, որ Նոյի հետևորդները թույլ են, աղքատ ու պատկանում են ցածր դասակարգին և այդ պաճառով իրենք չեն հավատում նրան: Այս այաները ցույց են տալիս նաև, թե որքան էին զայրացած Նոյի ընդդիմադիրները: Նրանք նույնիսկ Նոյին սպառնում էին քարկոծմամբ, որպեսզի հրաժարվեր իր խոսքերից ու հեռանար նրանցից: Սակայն նոյն Աստծուն խնդրում էր իրեն ու իր հետևորդներին փրկել ընդդիմադիրներից:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարգարեներին ու առաքյալներին մշտապես սպառնացել են, սակայն նրանք չեն սարսափել ու չեն հրաժարվել ճիշտ ճանապարհից:
2. Բռնատեր ուժերից փրկվելու համար պետք է ապավինել Աստծուն և Նրանից օգնություն խնդրել:
Շոարա սուրահի 119-122-րդ այաներ
فَأَنجَیْنَاهُ وَمَن مَّعَهُ فِی الْفُلْکِ الْمَشْحُونِ
ثُمَّ أَغْرَقْنَا بَعْدُ الْبَاقِینَ
إِنَّ فِی ذَلِکَ لَآیَةً وَمَا کَانَ أَکْثَرُهُم مُّؤْمِنِینَ
وَإِنَّ رَبَّکَ لَهُوَ الْعَزِیزُ الرَّحِیمُ
Մենք նրան ու ովքեր նրա հետ էին այն տապանի մեջ, որ լցված էր, փրկեցինք:
Ապա մնացած մահկանացուներին խեղդեցինք ջրերում:
Անտարակույս սա աստվածային վրեժխնդրության օրինակ է, բայց մարդիկ մեծ մասամբ չեն հավատում:
Քո Աստված հզոր և ողորմած է:
Աստված Նոյին հրամայում է տապան կառուցել և յուրաքանչյուր կենդանուց մի զույգ տեղավորել այնտեղ: Այնուհետև, Նոյն իր հավատացյալ հետևորդների հետ մասին, նստում է նավը: Երբ հասնում է Նոյի ցեղի չարչարանքի ժամը, Աստծու հրամանով, երկրի ընդերքից ջուր է դուրս գալիս և տեղում են հորդառատ անձրևներ ու տեղի է ունենում մեծ ջրհեղեղ: Նոյն իր հավատացյալների հետ նավով հայտնվում է ալիքների վրա, իսկ նրա ընդդիմադիրները խեղդվում են: Անշուշտ, հավատացյալների փրկությունը և անհավատների խորտակվելն Աստծու ուժի ապացույցն է: Սակայն այն ցեղերը, որ հաջորդեցին Նոյի ցեղին, հավատքի չեկան, ինչպես որ Նոյի ցեղը չէր հավատում Աստծու նշաններին ու ենթարկվեց աստվածային չարչարանքներին:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստված կատարում է մարգարեների աղոթքը:
2. Աստծու ճանապարհից հրաժարվելը խորտակվելու պատճառ է դառնում:
3. Աստված մշտապես աջակցել է հավատացյալներին ու ճշմարտությանը և ոչնչացրել չարիքը:
Շոարա սուրահի 123 և 124-րդ այաներ
کَذَّبَتْ عَادٌ الْمُرْسَلِینَ
إِذْ قَالَ لَهُمْ أَخُوهُمْ هُودٌ أَلَا تَتَّقُونَ
Ադի ժողովուրդը ստախոս անվանեց բարձրյալի առաքյաներին:
Իրենց եղբայրը՝ Հուդը կանչում էր .«Դուք միթե՞ չեք վախենում Տիրոջից»:
Այս այաներում, Ղուրանն անդրադառնում է Հուդին, որը դարձավ Ադ ցեղի առաքյալը: Այս ցեղն ապրում էր Արաբիայի Ահղաֆ տարածքում, որը ներկայումս պատկանում է Եմենին: Այաներն ասում են, որ Ադ ցեղը, մյուս ցեղերի նման, ժխտեց Աստծու մարգարեներին ու պատրաստ չեղավ ընդունել նրանց հրավերը, չնայած բոլոր աստվածային մարգարեների, այդ թվում Հուդի խոսքը, միայն մեկն է՝ պաշտել Աստծուն, լինել աստվածավախ և հրաժարվել սխալ ճանարպարհից ու մոլորությունից:
Այս այաներից սովորում ենք.
1. Քանի որ բոլոր մարգարեների նպատակը եղել է նույնը, մի մարգարեիից հրաժարվելը նշանակում է հրաժարվել բոլոր մարգարեներից:
2. Մարգարեներն իրենց համարում են ժողովուրդների եղբայրները ոչ թե նրանց տերը, ինչը ցույց է տալիս, որ նրանք եղել են անկեղծ, սրտացավ ու բարի:
Շոարա սուրահի 125-127-րդ այաներ
فَاتَّقُوا اللَّهَ وَأَطِیعُونِ
وَمَا أَسْأَلُکُمْ عَلَیْهِ مِنْ أَجْرٍ إِنْ أَجْرِیَ إِلَّا عَلَى رَبِّ الْعَالَمِینَ
Ես գալիս եմ դեպի ձեզ որպես վստահելի առաքյալ:
Երկնչեք ինձանից ու հնազանդվեք ինձ:
Ես ձեզանից որևէ վարձք չեմ պահանջում: Որովհետև իմ վարձատրությունը պիտի տա Աստված, տիեզերքի վեհապետը:
Մարգարեները ժողովորդի մեջ ճանաչված էին որպես հավատարիմ ու վստահելի մարդիկ: Նրանց ազնվությունն ու ճիշտ կյանքը դա էր ապացուցում: Դա պատճառ էր դառնում, որ մարդիկ ավելի հեշտ ընդունեին նրանց առաքելությունը: Նշված այաների հիման վրա, Հուդը նույնպես կրկնում է Նոյի խոսքերը, որոնց համաձայն, չի կարելի անհնազանդ լինել Աստծու նկատմամբ և փրկվելու համար պետք է հետևել մարգարեին: Սակայն Հուդի ընդդիմադիրները պատրաստ չեղան ընդունել ճշմարտությունը և հետևել նրան: Ուստի Հուդը հստակորեն հայտարարեց. «Ես ձեզանից որևէ սպասելիք չունեմ և չեմ էլ փնտրում փառք: Աստված ինձ ստեղծել է այնպես, որ ես ձեր կարիքը չունենամ: Այս և հանդերձյալ կյանքում, ես ապավինում եմ միայն Նրան»:
Այս այաներից սովորում ենք.
1. Հանդերձյալ և աշխարհիկ կյանքում փրկության միակ ճանապարհն Աստծուն հնազանդվելն ու մարգարեներին հետևելն է:
2. Կրոնական ու հոգևոր պարտավորոյթյունները կատարելու համար, անհրաժեշտ է ազնվություն: