Ելք դեպի լույս 666
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 128-130-րդ այաներ
أَتَبْنُونَ بِکُلِّ رِیعٍ آیَةً تَعْبَثُونَ
وَتَتَّخِذُونَ مَصَانِعَ لَعَلَّکُمْ تَخْلُدُونَ
وَإِذَا بَطَشْتُم بَطَشْتُمْ جَبَّارِینَ
Արդյոք ամեն բլրի վրա կառուցելու՞եք հիշատակարաններ ցանկամոլությունից ելնելով:
Դուք պիտի կանգնեցնե՞ք շենքեր, ըստ երևույթին հավիտենական այնտեղ բնակվելու համար:
Երբ իշխանությունն անցնի ձեր ձեռքը, խստությամբ կգործադրեք այն:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Հուդն իր ժողովրդին առաջնորդելու համար, որպես մարգարե հռչակվեց Աստծու կողմից: Այս այան ասում է, որ Հուդի հակառակորները հարուստ և ապահովված խավից էին, որոնք ցուցամոլությունից դրդված, մեծ շինություններ էին կառուցում, առանց դրանց կարիքն ունենալու և վարում էին ցոփ կյանք: Նրանք այնքան պալատներ ու դղյակներ էին կառուցել, որ թվում էր, թե հավերժ մնալու են այս աշխարհում և մահը նրանց դուռը չի թակելու: Հուդը քննդատում էր նրանց մեծամտությունն ու նյութապաշտությունը, միևնույն ժամանակ անդրադառնալով նրանց մեկ այլ թերությանը: Այդ թերությունը կայանում էր նրանում, որ Ադի ժողովուրդի մարդիկ բարյացակամ վերաբերմունք չունեին իրար նկատմամբ: Դրա համար էլ Հուդն ասում էր, եղեք բարի իրար նկատմամբ, մի անցեք սահմանը և բռնություն մի գործարեք իրար նկատմամբ:
Պետք է ասել, որ այդ ժամանակ, Ադ ցեղում բազմաթիվ բռնատերեր կային, և ամենաչնչին սխալի համար սահմանված էին ամենախիստ պատիժները:
Այս այաներից սովորում ենք.
1. Ըստ կրոնական ուսմունքների, ցանկացած ցուցադրական արարք, որքան էլ այն գեղեցիկ լինի, դատապարտվում է:
2. Դղյակներ կառուցելը պատճառ է դառնում, որ մարդն ավելի կապվի աշխարհիկ կյանքին: Նման մարդիկ մոռանում են, որ դղյակներն իրենց հետ մարդու համար հավերժ կյանք չեն բերում:
3. Դղյակ կառուցելն ինչպես այլ արարքները, հնարավոր է ունենա բացասական հետևանքներ, որոնցից պետք է հրաժարվել: Դրանցից են սպառողականությունը, ցուցամոլությունը, երեսպաշտությունը:
Շոարա սուրահի 131-134-րդ այաներ
فَاتَّقُوا اللَّهَ وَأَطِیعُونِ
وَاتَّقُوا الَّذِی أَمَدَّکُم بِمَا تَعْلَمُونَ
أَمَدَّکُم بِأَنْعَامٍ وَبَنِینَ
Ուրեմն երկնչեք Աստծուց ու հնազանդվեք ինձ:
Երկնչեք Նրանից, որ առատորեն տվեց ձեզ այն, որ գիտեիք:
Վախեցեք Նրանից, որ ավելացրեց ձեր հոտերի ու ձեր զավակների թիվը:
Որ ձեզ տվեց պարտեզներ ու աղբյուրներ:
Այս այաներում, Հուդը հաշվում է այն բարիքները, որ Աստված պարգևել էր Ադ ցեղին, և ասում, ուրեմն մի հրաժարվեք նման Աստծու պատվիրաններից, այլ հետևեք Նրան, որ երջանիկ լինեք: Հուդն անդրադառնում էր այնպիսի արարքների, ինչպիսիք են ջրառատ գետեր, բերքառատ այգիներ, չորքոտանիներ և զավակներ:
Այս այաներից սովորում ենք.
1. Առաքինությունից հրաժարվելը բոլոր տեսակի անբարոյականությունների հիմքն է: Ուրեմն մարգարեները մշտապես առաքինի լինելու կոչ են արել մարդկանց:
2. Առաքինի լինելը իր մեջ պարունակում է նաև երախտագիտություն այն ամենի համար, ինչ Աստված պարգևել է մարդուն:
3. Եթե աստվածային բարիքները փոխհատուցելու համար որևէ քայլ չենք կատարում, գոնե չհրաժարվենք Աստծու պատվիրաններից:
Շոարա սուրայի 135 և 136-րդ այաներ
إِنِّی أَخَافُ عَلَیْکُمْ عَذَابَ یَوْمٍ عَظِیمٍ
قَالُوا سَوَاء عَلَیْنَا أَوَعَظْتَ أَمْ لَمْ تَکُن مِّنَ الْوَاعِظِینَ
Վախենում եմ, որ դուք մեծ օրվա պատիժներին ենթարկվեք:
Նրանք պատասխանեցին.«Դու մեզ զգուշացնես թե լուռ մնաս, միևնույնն է»:
Այս այաներում, Հուդը սրտացավորեն դիմում է իր հակառակորդներին, ասելով,- Այն ինչ ես ասում եմ, ձեր օգտին է: Ես ոչ ձեր հարստությունից եմ մաս պահանջում և ոչ էլ փառք եմ փնտրում: Ինձ մտահոգում է ձեր ճակատագիրը, երբ այսքան անհնազանդ եք:
Սակայն նրանք, ովքեր տարվել էին իրենց հարստությամբ ու կարողությամբ, Հուդի խոսքերն անտեսում էին, ասելով,- Իզուր քեզ մի հոգնեցրու: Միևնույն է, այդ խոսքերը մեզ վրա չեն ազդելու:
Այս այաներից սովորում ենք
1. Նրանց, ովքեր մոլորվել են, պետք է զգուշացնել, ինչքան էլ որ ճշմարիտ խոսքը չազդի նրանց վրա:
2. Նույնիսկ եթե մարդիկ պատրաստ չլինեն ընդունել ճշմարիտ խոսքը, Աստծու ամենաբարի արարածների խոսքերն անգամ չեն կարող ազդել նրանց վրա ու ընդունվել նրանց կողմից: