Ելք դեպի լույս 668
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 151 և 152-րդ այաներ
وَلَا تُطِیعُوا أَمْرَ الْمُسْرِفِینَ
الَّذِینَ یُفْسِدُونَ فِی الْأَرْضِ وَلَا یُصْلِحُونَ
Մի անսացեք ամբարիշտների խոսքին:
Նրանք երկիրը պղծում են իրենց ոճիրներով ու երբեք չեն ուղղվի:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Սալեհն Աստծու կողմից ուղարկվել էր Սամուդ ցեղին առաջնորդելու համար: Նա մյուս մարգարեների նման, մարդկանց հրավիրում էր հնազանդվել Աստծուն և հետևել նրա պատվիրաններին: Սակայն Սամուդ ցեղի մարդիկ ցոփ կյանք էին վարում և չէին ընդունում Սալեհի խոսքերը: Այս այաներում, Սալեհը նրանց խնդրում է հրաժարվել սպառողական կյանքից, քանի որ դա չարիք է և' իրենց և' հասարակության նկատմամբ: Որովհետև սպառողականությունը փակում է բարի ու արժանի գործեր անելու ճանապարհը: Իսլամական ուսմունքների համաձայն սպառողականությունը և վատնումը չպետք է կատարել նույնիսկ բարի գործերի մեջ: Եվ ընդհանրապես ծայրահեղությունն արգելվում է սպառելու հարցում, քանի որ դա մարդկանց մոլորեցնում է:
Այս այաներից սովորում ենք.
1. Եթե հարստությունը չծախսվի բանականության հիման վրա, հասարակության մեջ կտարածվի անբարոյականությունը:
2. Սպառող մարդիկ չպետք է զբաղեցնեն հասարակական կարևոր պաշտոններ, քանի որ չունեն արժանիքներ մարդկանց ղեկավարելու համար:
3. Սպառողները չեն կարող լինել հասարակության բարեփոխիչներ, իսկ իրական բարեխփումը կարող է լինել մարգարեների ուսմունքների համաձայն:
Շոարա սուարյի 153 և 154-րդ այաներ
قَالُوا إِنَّمَا أَنتَ مِنَ الْمُسَحَّرِینَ
مَا أَنتَ إِلَّا بَشَرٌ مِّثْلُنَا فَأْتِ بِآیَةٍ إِن کُنتَ مِنَ الصَّادِقِینَ
Ու նրանք պատասխանեցին. «(Ով Սալեհ)քո միտքը կախարդություններով է գրավված»:
Դու մեզ նման մարդ ես միայն, հրաշքներ գործիր, եթե ճիշտ է, որ մարգարե ես:
Սալեհի վերաբերմունքի դիմաց, ով Սամուդ ցեղին հրավիրում էր հրաժարվել մեղքից ու անբարոյականությունից, մարդիկ ասում էին, որ նա ցնորված է և անտեղի խոսքեր է ասում, որոնք չեն համապատասանում իրենց բանականությանը: Սալեհի հակառակորդներն ասում էին,- Խոսքերը որ դու ասում ես, եթե Աստծու կողմից են, ուրեմն մի հրաշք գործիր, որ հավատանք, որ դու մեզ նման մարդ ես և մենք պատճառ չունենք քո ցանկություններից հրաժարվելու համար:
Այս այաներից սովորում ենք.
1. Նյութապաշտների տեսանկյունից, նա, ով խոսի ցոփ ու շվայտ կյանքի ու աշխարհիկ հաճույքների դեմ, ուրեմն կորցրել է իր խելքը:
2. Նյութապաշտները մշտապես հետևել են անբարո մարդկանց, հրաժարվելով առաքինի և բարի մարդկանցից:
Շոարա սուրահի 155 և 156-րդ այաներ
قَالَ هَذِهِ نَاقَةٌ لَّهَا شِرْبٌ وَلَکُمْ شِرْبُ یَوْمٍ مَّعْلُومٍ
وَلَا تَمَسُّوهَا بِسُوءٍ فَیَأْخُذَکُمْ عَذَابُ یَوْمٍ عَظِیمٍ
(Այդ ժամանակ Սալեհն) ասաց. «Նայեք այս էգ ուղտին: Թող նա ունենա իր մի օրվա խմելու ջրի բաժինը և դուք էլ ունեցեք ուրիշ մի օր»:
Նրան որևէ չարիք մի հասցրեք, քանի որ ձեզ կպարուրի մեծ օրվա պատիժը:
Քանի որ մարգարեներն իրենց առաքելությունը կատարելու համար պետք է հրաշք գործեին, Աստծու հրամանով, սարից, որտեղ տներ էին կառուցել Սամուդ ցեղի հարուստները, մի ուղտ դուրս եկավ: Ուղտն այնքան ջուր էր խմում, որ նրան պետք է տային ջրի մի օրվա բաժինը: Սալեհը հայտարարեց, որ այս ուղտը ստեղծվել է Աստծու հրամանով ու սովորական ուղտ չէ: Ուրեմն նրան պետք է հարգել և թույլ տալ ուտել ու խմել որքան ցանկանա, քանի որ նրան տանջելու դեպքում, մարդիկ կարժանանան Աստծու չարչարանքներին:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստված կարող է բնության վրա ազդել: Այն Աստված որ Մովսեսի ձեռնափայտն օձի է վերածել,կարող է քարի միջից ուղտի նման խոշոր կենդանի դուրս բերել:
2 . Եթե սուրբ կենդանու նկատմամբ վիրավորանքն անընդունելի է և դատապարտելի, ուրեմն Աստծու մարդկանց նկատմամբ վիրավորանքն ինչպիսի պատիժ է ունենալու: