Ելք դեպի լույս 669
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 157-159-րդ այաներ
فَعَقَرُوهَا فَأَصْبَحُوا نَادِمِینَ
فَأَخَذَهُمُ الْعَذَابُ إِنَّ فِی ذَلِکَ لَآیَةً وَمَا کَانَ أَکْثَرُهُم مُّؤْمِنِینَ
وَإِنَّ رَبَّکَ لَهُوَ الْعَزِیزُ الرَّحِیمُ
Բայց նրանք սպանեցին նրան ու հաջորդ օրն էլ զղջացին:
Երկնային վրեժխնդրությունն իջավ նրանց վրա, նրանց կրած չարչարանքը որպես օրինակ պիտի ծառայի: Բայց նրանք մեծ մասամբ հավատք չունեն:
Քո Աստվածը հզոր և գթած է:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Սամուտի ցեղը Սալեհ մարգարեից պահանջեց հրաշք գործել: Աստծո կամոք, սարի միջից հայտնվեց մի ուղտ: Սակայն Սամուտ ցեղի գլխավորներն իրենցից մեկին ուղարկեցին ուղտի ձեռքերն ու ոտքերը կտրելու ու նրան սպանելու համար: Նրանք զգում էին, որ ուղտի գոյությունը պատճառ կռադառնա, որ մարդիկ հավատան Սալեհին, ինչն անհավատություն կբերեր իրենց ուսմունքների նկատմամբ: Դրա համար էլ նրանք չէին ցանկանում որ այս աստվածային հրաշքը գոյատևեր: Իհարկե Ղուրանում ասվում է, որ քանի որ բոլոր մարդիկ լռեցին, հետևաբար բոլորը համաձայն էին, որ ուղտը սպանվեր: Երբ ուղտը սպանվեց, ի հայտ եկավ նաև աստվածային պատիժը: Մարդիկ զղջացին, սակայն արդեն ուշ էր: Արդյունքում, աստվածային պատիժն իջավ նրանց վրա: Կայծակ խփեց ու երկրաշարժ տեղի ունեցավ: Անբարոյական ցեղի տներն ավերվեցին ու նրանք ոչնչացան: Այնուհետև Ղուրանն ասում է. «Այս մարգարեների՝ Հուդի, Նոյի ու Աբրահամի ճշմարտացիությունը պարզ էր մարդկանց համար, սակայն նրանք հակառակում էին: Այս ցեղերի ճակատագիրը պետք է բոլորի համար դաս լինի: Սակայն մարդիկ շարունակում են անելու նույնն ինչ անում էին իրենց նախնիները: Նրանք կարծում էին, որ կարող են Աստծուն ու նրա մարգարեին պարտության մատնել: Սակայն Աստված անպարտելի է ու ամենակարող: Իհարկե Աստված ապաշխարողների առջև բացում է բարության ու բարիքների դռները:
Այս այաներից սովորում ենք.
1. Երկրի վրա աստվածային նշանները ոչնչացնելն անթույլատրելի է: Նրանք, որ կռապաշտության դեմ պայքարի անվան տակ ոչնչացնում են աստվածային մարգարեներից մնացած նշանները, կամա թե ակամա, քայլ են անում այդ ուղղությամբ։
2. Հանցագործության նկատմամբ լռությունը նշանակում է մեղսակից լինել հանցագործությանը: Իմամ Ալին ասում էր,- Քանի որ բոլորը համաձայն էին, որ ուղտը սպանվեր, ուրեմն բոլորն էլ մեղսակից էին հանցագործությանը և պետք է պատժվեին։
3. Աստծու զայրույթը մարդկանց գործելակերպի հետևանքն է, քանի որ Աստված գթած է ու բարի։
Շուարա սուրահի 160-164-րդ այաներ
کَذَّبَتْ قَوْمُ لُوطٍ الْمُرْسَلِینَ
إِذْ قَالَ لَهُمْ أَخُوهُمْ لُوطٌ أَلَا تَتَّقُونَ
فَاتَّقُوا اللَّهَ وَأَطِیعُونِ
وَمَا أَسْأَلُکُمْ عَلَیْهِ مِنْ أَجْرٍ إِنْ أَجْرِیَ إِلَّا عَلَى رَبِّ الْعَالَمِینَ
Ղովտի ժողովուրդը ստախոս հռչակեց Բարձրյալի առաքյալներին:
Իրենց եղբայրը`Ղովտը, ասա նրանց Դուք չպիտի՞ երկնչեք Տիրոջից:
Ես գալիս եմ դեպի ձեզ, որպես վստահության արժանի առաքյալ:
Երկնչեցեք Տիրոջից ու հնազանդվեք իմ կոչին:
Ես իմ քարոզների փոխարեն որևէ վարձատրություն չեմ ցանկանում: Իմ վարձքս պիտի տա տիեզերքի վեհապետը:
Այս այաները նման են նախորդ մարգարեների խոսքերին, որոնց այս սուրահում անդրադարձ է եղել: Այս այաների նպատակն է ցուց տալ, որ բոլոր մարգարեների գործն ու խոսքը մեկ է եղել: Սխալ արարքներից հրաժարվելն ու առաքինությունը բոլոր մարգարեների առաջին խոսքն է եղել, որպեսզի այդպիսով բարի գործ կատարելու մշակույթը տարածվի հասարակության մեջ։
Շոարա սուրահի 165 և 166-րդ այաներ
أَتَأْتُونَ الذُّکْرَانَ مِنَ الْعَالَمِینَ
وَتَذَرُونَ مَا خَلَقَ لَکُمْ رَبُّکُمْ مِنْ أَزْوَاجِکُم بَلْ أَنتُمْ قَوْمٌ عَادُونَ
Աշխարհի բոլոր էակների մեջ,ուրեմն դուք տղամարդկա՞նց հետ սեռական հարաբերությոններ պիտի հաստատեք:
Դուք պիտի լքեք կանա՞նց, որ Աստված ստեղծել է ձեր կարիքների համար:Դուք ոտնձգություն անող ցեղ եք:
Այս այաներն անդրադառնում են այն սխալ արարքին, որ տարածված է մարդկանց մեջ: Այաներն ասում են. միթե դուք կին չունեք, որ կենակցում եք տղամարդկանց հետ: Դա նշանակում է խախտել աստվածային սահմանը: Ուրեմն համասեռականությունը, որը այլասերվածություն էր համարվում, Ղովտի ցեղում այնքան էր տարածվել, որ համարվում էր տղամարդկանց իրավունքը: Դրա համար էլ նրանք չէին ընդունում Ղովտին: Մեր ժամանակներում նույնպես համասեռռականությունը տարածված է տղամարդկանց ու կանանց շրջանում: Նրանք ասում են, որ իրենց մարմինն իրենց սեփականությունն է և միայն իրենք կարող են որոշել ինչ անել իրենց մարմնի հետ: Սակայն կրոնական մշակույթում մարդն իր մարմնի տերը չէ, որպեսզի որոշի թե ինչ անել իր մարմնի հետ: Մարդը ենթարկվում է Աստծուն: Մարդու մարմինը ժամանակավոր է տրված նրան և մարդն իր մարմնի հետ կարող է անել այն, ինչ Աստված է թույլ տվել: Հակառակ դեպքում, դա անթույլատրելի է և անօրինական, չնայած որոշ երկրներ այս երևույթն օրինական են համարում։
Այս այաներից սովորում ենք.
1. Պետք է նախ ճանաչել, թե հասարկության մեջ ինչպիսի սխալներ են տարածված, որպեսի հնարավոր լինի դրանք կանխել։
2. Սխալ արարքները կանխելու համար, նախ պետք է գտնել ճիշտ ճանապարհները՝ բնական կարիքները հոգալու համար: Ղովտը սեռական կարիքները բավարարելու միակ ճանապարհը համարում էր ամուսնությունը։
3. Աստված բնական ճանապարհ է ցույց տվել, որպեսզի մարդը հոգա իր բնազդները: Հենց այդ պատճառով էլ բոլոր երկնային կրոնները մարդկանց հորդորում են ամուսնանալ։
4. Այլասերվածությունն ինչպես համասեռականությունը, համարվում է շեղում բնական օրենքներից և ոտնձգություն աստվածային ու մարդկային արժեքների նկատմամբ։