Ելք դեպի լույս 671
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 176-180-րդ այաներ
کَذَّبَ أَصْحَابُ الْأَیْکَةِ الْمُرْسَلِینَ
إِذْ قَالَ لَهُمْ شُعَیْبٌ أَلَا تَتَّقُونَ
فَاتَّقُوا اللَّهَ وَأَطِیعُونِ
وَمَا أَسْأَلُکُمْ عَلَیْهِ مِنْ أَجْرٍ إِنْ أَجْرِیَ إِلَّا عَلَى رَبِّ الْعَالَمِینَ
էյքեյի բնակիչները ստախոս հռչակեցին Աստծո առաքյալներին:
Շոայբն ասաց նրանց. «Դուք Տիրոջից չե՞ք երկնչում»:
Ես դեպի ձեզ եմ գալիս որպես վստահելի առաքյալ:
Երկնչեցեք տիրոջից ու հնազանդվեք իմ ձայնին:
Ես որևէ վարձ չեմ ուզում ձեզանից, իմ քարոզության փոխարեն: Իմ վարձատրությունը պիտի տա Աստված, տիեզերքի վեհապետը:
Մադյան քաղաքի մերձակայքում կար մի տարածք, որը կոչվում էր Էյքե: Այստեղ Շոայբն Աստծու կողմից առաքելություն ստացավ բացի Մադյան քաղաքի բնակիչներից, Էյքեյի բնակիչներին էլ առաջնորդել: Էյքե նշանակում է անտառ: Էյքեյում կային շատ անտառներ և այդ պատճառով այս շրջանը ստացել էր այդ անունը: Էյքեյի մարդիկ ապրում էին ապահով կյանքով: Նրանք հարուստ էին, սակայն շատ գոռոզամիտ ու մոլորված: Շոայբի խոսքերը Ղուրանում նույնն են ինչ ասում էին նրան նախորդող մարգարեները: Նա նույնպես մարդկանց հրավիրում էր լինել առաքինի, աստվածավախ ու կատարել աստվածային պատվիրանները, որ մարգարեների կողմից փոխանցվում են մարդկանց: Այս այաներն անդրադառնում են նաև մարգարեների մի կարևոր առանձնահատկության՝ ճշտապահությանը և այն փաստին, որ նրանք ոչ մի սպասելիք չունեին մարդկանցից:
Շոարա սուրահի 181-184-րդ այաներ
أَوْفُوا الْکَیْلَ وَلَا تَکُونُوا مِنَ الْمُخْسِرِینَ
وَزِنُوا بِالْقِسْطَاسِ الْمُسْتَقِیمِ
وَلَا تَبْخَسُوا النَّاسَ أَشْیَاءهُمْ وَلَا تَعْثَوْا فِی الْأَرْضِ مُفْسِدِینَ
وَاتَّقُوا الَّذِی خَلَقَکُمْ وَالْجِبِلَّةَ الْأَوَّلِینَ
Ձեր չափածից քիչ մի տվեք ու խարդախություն մի արեք:
Ճշգրիտ կշռով կշռեք:
Ձեր նմաններին մի խաբեք, չլինի որ ավերեք ձեր երկիրը:
Երկնչեք նրանից, որ ձեզ ստեղծեց և որ ստեղծեց առաջին մարդուն:
Շոայբն անդրադառնում է մի մոլորության, որ շատ տարածված էր Էյքեյի ժողովրդի շրջանում: Դա առևտուրն էր: Շոյաբը հարցնում էր թե ինչու էին նրանք ապրանքը թերակշռում, վնաս պատճառելով գնորդին և ինչու էին մարդկանցից ապրանքը գնում ամենացածր գնով: Էյքեն գտնվում էր Հիջազ քաղաքում և ուներ բարենպաստ կլիմա: Այդ պատճառով, աշխարհի տարբեր կողմերից քարավանները գալիս էին այնտեղ: Եվ քանի որ հնում առևտրափոխանակումն իրականացվում էր ապրանքների միջոցով, Էյքե եկած ուղևորներն իրենց անհրաժեշտ ապրանքները գնելու համար, վաճառում էին իրենց ապրանքը: Իսկ Էյքեյի բնակիչներն օգտվում էին առիթից ու նրանց ապրանքների գինը հնարավորինս իջեցնում: Նրանք նաև թերակշռում էին իրենց վաճառած ապրանքը: Որպես օրինակ, նրանք կիսատ էին լցնում չափի բաժակը: Այս այաները վերաբերում են նաև նրան, որ չի կարելի մարդկանց իրավունքները ոտնահարել առևտրի մեջ և թերակշռել ապրանքը: Այաների ավարտին խոսվում է առևտրի ժամանակ մարդկանց իրավունքների մասին, նշելով, որ այդ երևույթը պատճառ է դառնում, որ հասարակության մեջ տարածվի բարոյականությունը։
Այս այաներից սովորում ենք․
1. Առաքինությունը լայն իմաստ ունի: Այն պարունակում է նաև մարդկանց իրավունքները, որոնք պետք է հարգել: Հակառակ դեպքում դա համարվում է մոլորություն և հեռու առաքինությունից։
2. Թերակշռելը տնտեսապես դատապարտված է և այստեղ խոսքը ոչ միայն առևտրի մասին է, այլ հասարակական պատասխանատվության ու աշխատանքների մասին, որը պետք է լիարժեք կատարել։
3. Հասարակության տնտեսական առողջությունը եղել է մարգարեների նպատակներից, որովհետև տնտեսական անբարոյականությունը բերում է մոլորություն ու տնտեսական համակարգի քայքայում։
4. Արդարությունը, այդ թվում տնտեսական ոլորտում, խրախուսվել է բոլոր մարգարեների կողմից։
Շոարա սուրահի 185-187-րդ այաներ
قَالُوا إِنَّمَا أَنتَ مِنَ الْمُسَحَّرِینَ
وَمَا أَنتَ إِلَّا بَشَرٌ مِّثْلُنَا وَإِن نَّظُنُّکَ لَمِنَ الْکَاذِبِینَ
فَأَسْقِطْ عَلَیْنَا کِسَفًا مِّنَ السَّمَاء إِن کُنتَ مِنَ الصَّادِقِینَ
Ժողովուրդը պատասխանեց Շոայբին. «Դու կախարդված ես»:
Դու մեզ նման մահկանացու ես և ուզում ես քո ստերով խաբել մեզ:
Եթե խոսքերդ ճշմարիտ են, երկնքից քարեր իջեցրու մեր գլխին:
Շոայբի տրամաբանական ու պարզ խոսքերի դիմաց, որոնցով նա հորդորում էր չոտնահարել ուրիշների իրավունքները, վերջիններս Շոայբին կախարդ էին հռչակել, որը կորցրել է իր խելքը: Նրանք ասում էին. Քո խոսքերն անտրամաբանական են: Դու պետք է փաստես, որ մարգարե ես և քո խոսքերն Աստծու կողմից են իջեցվել: Սակայն քանի որ դու որևէ տարբերություն չունես մեզ հետ, մենք չենք ընդունում, որ դու Աստծու ներկայացուցիչն ես: Դու պետք է հրաշք գործես և Աստծուն ասես, որ երկնքից քարեր իջեցնի մեզ վրա ու պատժի մեզ, ինչպես որ դու ասել ես:
Այս այաներից սովորում ենք․
1. Ուրիշներին զրպարտելը նրանց խոսքն է, ովքեր չունեն տրամաբանական պատասխան: Այդպես Շոայբի ժողովուրդը նրան մեղադրեց կախարդ ու խելակորույս լինելու մեջ։
2. Որոշ մարդիկ, ովքեր դեմ են մարգարեներին, վերջիններիս մարդ լինելը նրանց թերի կողմն են համարում: Դա այն դեպքում, երբ մարգարեների դրական կողմերից մեկն այն է, որ նրանք, որպես մարդ, կարող են օրինակ ծառայել ուրիշներին։