Մայիս 18, 2016 16:16 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը, որտեղ անդրադարձ կունենանք Իրանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:

Հետշրջափակումային շրջանում Իրանը քայլ է վերցնում դիմադրողական տնտեսության կողմնորոշման ուղղությամբ և իր արտաքին քաղաքականության մեջ ու նաև տնտեսական հարաբերություններում ընդգծում է այս ռազմավարական նպատակը:

Այդ թեմային է հատկացված մեր հաղորդման առաջին զրույցը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի երեկոյան արտասահմանում հավատարմագրված Իրանի դեսպանների ու ներկայացուցչությունների ղեկավարների «Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը՝ առիթներ ու հնարավորություններ» խորագրով համաժողովում ակնարկելով միջուկային բանակցությունների հաջող արդյունքներին, ասաց. «Այսօր՝ շնորհիվ Համատեղ համապարփակ ծրագրի, ստահոդությամբ Իրանի միջուկային հարցի առնչությամբ տարածված իրանաֆոբիայի խոշոր բաժինը վերացել է, սակայն այլ, այդ թվում ահաբեկչության պես հարցերում շարունակվում ե Իրանի ժողովրդի թշնամիների կողմից ղեկավարվող իրանաֆոբիայի նախագծերը, որոնց պիտի դիմակայել ու հաղթահարել քայլ առ քայլ»:

Ռոհանին նշելով, որ Իրանն ունի բնական ու ստորգետնյա հարուստ պաշարներ, երիտասարդ, ուսյալ ու գործունյա մարդուժ և օրինակելի անվտանգություն, ասաց. «Արտասահմանում Իրանի դեսպանները պիտի Իրանի պոտենցիալներն ու հնարավորությունները լավապես պարզաբանեն արտասահմանցի ներդրողների համար»:

Իրանի կառավարության խոսնակ Մոհամմեդ Բաղեր Նոբախտը նույնպես արտասահմանում ԻԻՀ-ի դեսպանների և ներկայացուցչությունների ղեկավարների նիստում ԻԻՀ-ի հետ այլ երկրների հարաբերությունների ընդլայնման արդյունքների կապակցությամբ ասաց. «Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ստորագրումից հետո մինչև այսօր երկրում իրականացվել են ավելի քան 3 միլիարդ դոլարի ուղղակի ներդրումներ և հետշրջափակումային մթնոլորտում Իրանի նավթի արտահանման ծավալները կրկնապատկվել են»:

«Ութ նախագահների, հինգ վարչապետների, երեք խորհրդարանի նախագահների և 28 ԱԳ նախարարների այցերը վկայում են Իրանի աճող տնտեսության կողմը հակվելու այլ երկրների մղումների շոշափելի արդյունքների մասին»,-ասել է Նոբախտը:

Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը Իրանի արտաքին հարաբերության ընդլայնման ուղղությամբ և աշխարհի հետ կառուցողական գործակցության ոլորտում անհերքելի ազդեցություն է ունեցել, սակայն որոշ դիտորդներ հավատացած են, որ ԱՄՆ-ի խափանարարություններն ուղղակի առնչություն չունեն միջուկային հարցի և Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի կետերի հետ, սակայն գործնականում արգելում են Իրանի հետ արտասահմանյան բանկերի համագործակցությունը:

HSBC բրիտանական բանկն այս շաբաթ հայտարարեց, որ Իրանի հետ առևտրական գործարք չի կնքելու, քանի որ ԱՄՆ-ն ոչ-ամերիկյան բանկերին խրախուսում է այնպիսի գործարքի ուղղությամբ, ինչը դեռ արգելված է ամերիկյան բանկերի համար:

Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անցած հինգշաբթի օրը եվրոպական բանկերի ու ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նրանց վստահեցրեց, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն տարածվելու Իրանի օրինական ընկերությունների ու կառույցների հետ առևտրական գործարքների վրա:

---

Իրանն ու Չինաստանը նավթի, գազի ու պետրոքիմիայի ոլորտում հնգամյա ժամկետով համագործակցության հուշագիր ստորագրեցին: Մեր հաղորդումը շարունակում ենք այդ մասին զրույցով:

Իրանի ու Չինաստանի միջև հնգամյա ժամկետով համագործակցության հուշագիրը ներառում է նավթից, գազից, նավթամթերքից ու կոնդենսատներից սկսած մինչև հայտնաբերման, ընդլայնման ու արտահանման ծավալի ընդլայնումը, նավթ ու գազի նոր սարքավորումների արտադրումն ու նաև այդ ոլորտներում ներդրումը:

Այս փոխհուշագրի շրջանակներում իրանական ու չինական ընկերություններն օգտվելու են շրջափակումների շրջանի փորձից: Այս պահին Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրմամբ Իրանի նավթի, գազի ու պետրոքիմիայի նախագծերին չինական ընկերությունների մասնակցության հող է պատրաստվել ռ չինացիները ցանկանում են մասնակցություն ունենալ նոր նախագծերի:

Աշխարհի անհրաժեշտ նավթի ու էներգիայի ապահովման ուղղությամբ Իրանն ունի իր կարևոր դերակատարությունը և Չինաստանի նախագահն Իրան կատարած վերջին ուղևորության ընթացքում ընդգծեց նավթ, գազի ու պետրոքիմիայի արդյունաբերության բնագավառներում համագործակցությունների ընդլայնումը: Չինաստանի էներգետիկայի ազգային գործակալության տեղակալ Ժանգ Յու Ժինգն այս կապակցությամբ ասել է. «Չինական ընկերությունները տարեկան 2500 տոննա նավթ են գնում Իրանից և համագործակցությունների նոր շրջանում ցանկանում ենք, որ Իրանում արտադրված նավթի 50 տոկոսն արտահանվի Չինաստան»:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն Չինաստանի էներգետիկայի ազգային գործակալության տեղակալի հետ հանդիպումից հետո ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հետ թղթակցի հետ զրույցում ասաց. «Իրանը քաղաքականությունը նավթի, գազի ու պետրոքիմիայի ոլորտում Չինաստանի հետ հարաբերությունների ընդլայնումն է և մենք Չինաստանին դիտում ենք, որպես ռազմավարական գործընկերոջ»:

Անցած կիրակի Չինաստանի ժողովրդային հանրապետության էներգետիկայի ազգային գործակալության ներկայացուցչի և Իրանի նավթի նախարարության միջազգային ու առևտրական հարցերով տեղակալի միջև ստորագրված փոխհուշագիրը ներառում է կարևոր պարագաներ, որոնք կարող են ընդլայնել էներգետիկայի ոլորտում Իրանի ու Չինաստանի միջև համագործակցությունները:

----

Միջին Արևելքի տարածաշրջանի երկաթգծային փոխադրության ամենամեծ ցուցահանդեսը UIS միության գլխավոր տնօրենի, ԷԿՕ-ի գլխավոր տնօրենի, մասնակից երկրների երկաթգծերի տնօրենների, ինչպես նաև Ռուսաստանի երկաթգծի տնօրենի ներկայությամբ աշխատանքը սկսեց Թեհրանում:

Իրանի երկաթգծի ընկերության գործադիր տնօրեն Մոհսեն Փուր Սեյեդ Աղային Միջին Արևելքի տարածաշրջանի երկաթգծային փոխադրության 4-րդ ցուցահանդեսի բացման հանդիսության ժամանակ մատնանշելով այն կետը, որ Իրանը տարանցման բնագավառում յուրահատուկ դիրք է գրավում և արևելք-արևմուտք ու հարավ-հյուսիս ուղղություններով բեռնափոխադրման համար ճանապարհ է համարվում, ասաց. «Ներկայումս Իրանում 10500կմ երկարությամբ երկաթգիծ գոյություն ունի և որոշված է դա ընդլայնվի 9000կմ երկաթգծով, որի 5000 կիլոմետրն արդեն վերջնական փուլում է գտնվում»:

Նախատեսվում է իրանական 1404՝ փրկչական 2025 թվականին Իրանի երկաթգծի միջոցով բեռների փոխադրումը՝ 30, իսկ ուղևորների փոխադրումը՝ 18 տոկոս աճ արձանագրի:

Այս երկաթգծի ոլորտում գերակայությունը նոր երկաթգծերի կառուցումը և դրանք մինչև հարևան երկրներ հասցնելն է:

Իրանի երկաթգծերը միացան են Իրանի չորս գլխավոր նավահանգիստները համարվող Բանդար Աբբասի, Խոռամշահրի, Էմամի և Ամիրաբադի նավահանգիստներին:

Ապրանքափոխադրման բնագավառում ավելի քան երեք հազարամյա վաղեմիությամբ Չինաստանի և Իրանի միջև Մետաքսի հին ճանապարհը երկու ամիս առաջ այդ ճանապարհի վրա գտնվող երկրների ու նաև Ղազախստանի ու Թուրքմենստանի մասնակցությամբ վերականգնվել է:

---

Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահի առաջին տեղակալ Դեյվիդ Լիփթոնն այս շաբաթ այդ կառույցի փորձագետների մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ժամանեց: Այցի շրջանակներում Լիփթոնը հանդիպելու է Իրանի բարձրաստիճան պաշտոնատարների և մտքերի փոխանակում է կատարելու տնտեսական տարբեր հարցերի շուրջ:

ԱՄՀ-ի նախագահի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում հանդիպում ունեցավ Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնատարների, այդ թվում ԻԻՀ նախագահի գրասենյակի պատասխանատվի, Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի, Իրանի կառավարման ու ծրագրավորման կազմակերպության տնօրենի, նավթի նախարարի, ինչպես նաև տնտեսական ոլորտի փորձագետների, բանկատերերի և մասնավոր բաժնի գործարարների հետ:

ԱՄՀ-ն վերահսկում է միջազգային արժութային համակարգերը: Հիմնադրամը համարվում է աշխարհի տնտեսական պայմանների գնահատման ու կանխատեսման ամենահեղինակավոր կառույցը: ԱՄՀ-ի պատվիրակության Իրան կատարած եռօրյա ուղևորությունը հարմար առիթ ստեղծեց, որպեսզի համաշխարհային տնտեսության հետ կապերի վերահաստատման, ինչպես նաև միջազգային առևտրի ուղղությամբ վստահության ստեղծման նպատակով ներկայացվեն Իրանի տնտեսության առիթներն ու պոտենցիալները: