Հուլիս 14, 2022 06:10 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ղեսաս սուրահի առաջինից երրորդ այաներ

«طسم»

تِلْکَ آیَاتُ الْکِتَابِ الْمُبِینِ

نَتْلُو عَلَیْکَ مِنْ نَبَإِ مُوسَىٰ وَفِرْعَوْنَ بِالْحَقِّ لِقَوْمٍ یُؤْمِنُونَ

 

Թա, Սին, Միմ:

Սրանք Հայտնության գրքի նշաններն են:

(Ով մարգարե)Մենք լիակատար ճշգրտությամբ քեզ կներկայացնենք Մովսեսի ու փարավոնի պատմության (մի քանի դրվագ), որպեսզի հավատացյալները (լուսավորվեն):

Ավարտվեց Նամլ սուրահը և այս հաղորդման ընթացքում, սկսում ենք Ղեսաս սուրահի մեկնաբանությունը, որն ունի 88 այա: Այն իջել է նախքան իսլամի մարգարեի գաղթը Մեդինայից Մեքքա: Այս սուրահի 40 այաները վերաբերում են Մովսեսի մանկությանը, երիտասարդությանը, մինչև ամուսնությունն ընկած կյանքի ժամանակահատվածին և մարգարե դառնալուն: Այս սուրահը նույնպես սկսվում է հնչյուններով  և անմիջապես անդրադառնում երկնային գրքի այաներին: Ինչպես արդեն ասել ենք, Ղուրանը, թերևս այսպիսով ցանկանում է ասել. «Երկնային գրքի այաները սկսվել են նման հնչյուններով: Եթե դուք էլ կարող եք, նման հնչյուններով մի գիրք ստեղծեք։Գիրք,որի այաները  բոլորը լուսավոր են, ճշմարտությունը զատում են սխալից ու ցույց տալիս ճշմարիտ ճանապարհը»: Այնուհետև այաները խոսում են Մովսեսի մասին, ասելով. «Մենք, Ղուրանում, հենվելով ճշմարտության վրա և հեռու մնալով կեղծ փաստերից, ներկայացնում ենք մարգարեի պատմությունը և անցած ժողովուրդների պատմությունը, որպեսզի հավատացյալները հասկանան, թե իրենց նման հավատացյալները անցյալում ինչ դժվարություններ են ունեցել և ինչպես են դրանք հաղթահարել:

Այս այաներից սովորում ենք.

1. Քանի որ աստվածային օրենքները պատմության մեջ կանոնակարգված են, ուրեմն նախորդ ազգերի համար սահմանված Աստծու օրենքները հասկանալուվ, կարելի է դաս քաղել:

2. Բռնատերերի դեմ պայքարը մշտապես եղել է մարգարեների կյանքի ամենակարևոր մասը և հավատացյալները պետք է սովորեն մարգարեներից:

3. Ղուրանի բոլոր պատմություններն իրական են:

 

Ղեսաս սուրահի 4-րդ այա

 

إِنَّ فِرْعَوْنَ عَلَا فِی الْأَرْضِ وَجَعَلَ أَهْلَهَا شِیَعًا یَسْتَضْعِفُ طَائِفَةً مِنْهُمْ یُذَبِّحُ أَبْنَاءَهُمْ وَیَسْتَحْیِی نِسَاءَهُمْ ۚ إِنَّهُ کَانَ مِنَ الْمُفْسِدِینَ

Փարավոնը (Եգիպտոսում) գահ բարձրացավ: Եվ իր ժողովրդին բաժանեց տարբեր մասերի: Մի մասին տկարացրեց` մորթելով նրանց տղաներին ու պահելով միայն կանանց: Նա, անկասկած, չարագործներից էր:

 

Այս այան խոսում է Փարավոնի բռնատիրության մասին, նշելով, որ նա Իսրայելի ժողովրդի վրա իշխելու համար անում էր ամեն ինչ: Փարավոնը պառակտում էր սերմանում մարդկանց միջև, որպեսզի նրանք չմիավորվեին ու չպայքարեին իր դեմ: Այսօր ևս գերտերությսւնները հետևում են այս քաղաքականությանը: Փարավոնը Եգիպտոսի ղպտիներին տվել էր բազմաթիվ հնարավորություններ, իսկ Իսրայելի ժողովուրդը, որ արտագաղթել էր Եգիպտոս, ապրում էր որպես ստրուկ ու ծառայում ղպտիներին: Իսրայելցիներն անում էին դժվար աշխատանք և կյանքի բարիքներից չէին օգտվում: Իսկ երբ Փարավոնն Իսրայելի ժողովրդի կողմից վտանգ զգաց, հրամայեց նրանց բոլոր նորածին տղաներին սպանել, իսկ աղջիկներին պահել, որպեսզի հետագայում նրանք, որպես ծառաներ աշխատեն: Այսպիսով, նա ուզում էր թույլ չտալ, որ Իսրայելի ժողովուրդը բազմանա և հետագայում  դուրս գա իր դեմ: Հենց այդ ժամանակ ծնվեց Մովսեսը: Նրա մայրն իր որդու կյանքը փրկելու համար, երեխային դրեց արկղի մեջ ու իջեցրեց  Եփրատ գետի ջրերի մեջ:

 

Այս այայից սովորում ենք.

1. Քանի դեռ ժողովուրդները միասնական են, բռնապետերը չեն կարող նրանց իշխել: Ուստի բռնապետերը փորձում են մարդկանց մեջ պառակտում սերմանել:

2.Տղամարդկանց մեջ տղամարդկային ոգին սպանելը, և կանանց ազատության անվան տակ  աղջիկներին ու կանանց  շահագործելը, այնպիսի քաղաքականություն է,որն այսօր ևս ժամանակակից աշխարհում կիրառվում է տարբեր ձևերով: