Հուլիս 14, 2022 07:03 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ղեսաս սուրահի 51 և 52-րդ այաներ

وَلَقَدْ وَصَّلْنَا لَهُمُ الْقَوْلَ لَعَلَّهُمْ یَتَذَکَّرُونَ

الَّذِینَ آتَیْنَاهُمُ الْکِتَابَ مِنْ قَبْلِهِ هُمْ بِهِ یُؤْمِنُونَ

 

Մենք նրանց լսելի դարձրինք մեր հավատքի խոսքը, որպեսզի ազատենք մոլորությունից:

 Նրանք, ում տվեցինք (նվիրական) մատյանները, հավատում են (Ղուրանին):

Այս այաները նախ խոսում են կռապաշտների անհավատության մասին,  ասելով. «Մենք Ղուրանի այաները շարունակաբար ուղարկեցինք, որպեսզի դրանք ազդեն կռապաշտների վրա: Սակայն նրանք չլսեցին ճշմարիտ խոսքը: Դա այն դեպքում,  երբ ոչ մուսուլման հավատացյալները, երբ լսեցին իսլամի մարգարեի արդար խոսքը, հավատացին ու հետևեցին նրան»: Որպես օրինակ նշվում է այն դեպքը, երբ Հաբաշեի մի խումբ քահանաներ, այդ երկրի թագավորի առաջարկությամբ մեկնեցին Մեքքա, որպեսզի մոտիկից ծանոթանան իսլամին: Ու լսելով իսլամի մարգարեի խոսքը, նրանք դարձան իսլամի քարոզիչներ:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Դաստիարակությունը պետք  է լինի քայլ առ քայլ և խրատներով ու օրինակներով ոչ թե պարտադրանքով:

2 .Բոլոր աստվածային գրքերը հետևում են մեկ նպատակի:

3. Ճշմարիտ հավատացյալը նրանք են, ովքեր ծանոթանալով Իսլամի մարգարեի  և նրա կրոնի հետ, հավատում են նրան:

 

Ղեսաս սուրահի 53 և 54-րդ այաներ

 

وَإِذَا یُتْلَىٰ عَلَیْهِمْ قَالُوا آمَنَّا بِهِ إِنَّهُ الْحَقُّ مِنْ رَبِّنَا إِنَّا کُنَّا مِنْ قَبْلِهِ مُسْلِمِینَ

أُولَٰئِکَ یُؤْتَوْنَ أَجْرَهُمْ مَرَّتَیْنِ بِمَا صَبَرُوا وَیَدْرَءُونَ بِالْحَسَنَةِ السَّیِّئَةَ وَمِمَّا رَزَقْنَاهُمْ یُنْفِقُونَ

 

Երբ նրանց առջև կարդաք (Ղուրանը), կգոչեն. «Մենք հավատում ենք, որ այս Գիրքն աստվածային ճշմարտություն է  պարունակում: Դրա գալուց առաջ (էլ) մենք Աստծու կամքին ապավինածներից էինք»:

 Այսպիսիները կրկնապատիկ վարձատրություն պիտի ստանան, որովհետև համբերատար են, չարիքի փոխարեն բարիք են գործում, ու չքավորներին տալիս են այն հարստության մի մասը, որ իրենց ենք պարգևել:

Այս այաներն ասում են. «Այլ կրոնների հետևորդները, որ հավատացին իսլամի մարգարեին, ապացուցեցին, որ ճշմարտությունն իրենց համար ամենակարևորն է: Իսկ երբ մարգարեն բարձրաձայնում էր Ղուրանի այաներն ասում էին, որ դրանք համարում են Աստծո խոսքն ու հավատում դրան, ինչպես որ հետևեցինք մարգարեին»: Ղուրանն ասում է, որ այս մարդիկ, Աստծու կողմից վարձատրվելու են երկու անգամ: Առաջին հերթին նախկին մարգարեների նկատմամբ հավատքի և երկորդ հերթին իսլամի մարգարեի նկատմամբ հավատքի համար: Այնուհետև, Աստված այս հավատացյալների մասին ասում է. «Նրանք չարին բարությամբ են պատասխանում, չար խոսքին պատասխանում  բարի խոսքով, ինչպես որ ոչ հաճելի վարքագծի նկատմամբ համբերություն են ցուցաբերում և ուշադիր են կարքիավորների նկատմամբ»: 

 

Այս այաներից սովորում ենք.

1. Ճշմարտությունը ոչ ազգություն է  ճանաչում և ոչ էլ լեզու:

2. Նա, ով հավատացյալ է ու ճշմարտություն է փնտրում, պետք է համբերատար լինի բոլոր դժվարությունների դիմաց:

3. Հասարակական հարաբերություններում շատ կարևոր է փոխադարձ ընկալումը: Սակայն ավելի կարևոր է, որ մարդն այնքան համբերատար լինի, որ վատին լավով պատասխանի:

 

Ղեսաս սուրահի 55-րդ այա

وَإِذَا سَمِعُوا اللَّغْوَ أَعْرَضُوا عَنْهُ وَقَالُوا لَنَا أَعْمَالُنَا وَلَکُمْ أَعْمَالُکُمْ سَلَامٌ عَلَیْکُمْ لَا نَبْتَغِی الْجَاهِلِینَ

 

Երբ նրանք լսեն ապիրատների ծաղրանքները, կհեռանան ու կասեն. «Մենք մեր գործերի համար պիտի հաշիվ տանք, դուք` ձեր: Խաղաղություն ձեզ, մենք երբեք չենք նախանձում տգետներին»:

 

Այս այան ասում է, որ եթե իսկական հավատացյալները սխալ խոսք են լսում, չպետք է նույն կերպ վարվեն: Ընդհակառակը, նրանք պետք է համբերատար ու հարգալից լինեն:  Հավատացյալները նրանց ասում են. «Եթե մեր ճանապարհն  ու գործը սխալ լինեն, սրանց հետևանքներն ինքներս ենք կրելու: Եվ դուք էլ կրելու եք ձեր արարքների հետևանքները: Մենք սխալ արարքներ չենք գործում և եթե դուք մեր նկատմամբ սխալ գործեք, պատասխան քայլի չենք դիմի»:

 

Այս այայից սովորում ենք.

1. Հավատացյալ մարդը պետք  է հեռու լինի անհիմն ու սխալ խոսքերից, հատկապես եթե բանավեճի մեջ է մտնում այն մարդու հետ, ով ծաղրանքով ու նվաստացումով է խոսում, որովհետև իսկական հավատացյալը հեռու է անհիմն խոսքերից:

2. Բոլոր աստվածային կրոնները մարդուն խրախուսում են հեռու մնալ սխալ խոսքերից, չլսել այն մարդկանց, ովքեր սխալ խոսքեր են ասում:

3. Եթե անգամ այն մարդուն ով մոլորված է, չի ընդունում ճիշտը, խուսափելով նրանից, առնվազն պետք է հասկացնենք, որ նրա սխալ վարքագծի կողմնակիցը չենք: