Հուլիս 19, 2022 10:49 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք իրանական երաժշտական դասթգահների մասին և կներկայացնենք իրանական երաժշտության գեղեցիկ մեղեդիները։ Մնացեք մեզ հետ։

Իրանական դասթգահի երաժշտությունը տարբեր շերտերի (fret) հաջորդականություն է, որոնք  յուրահատուկ զգացողություն են պարգևում ունկնդրին: Դասթգահներից յուրաքնաչյուրը կազմված է տարբեր մեղեդիներից: Իսկ կառուցվածքն այնպիսին է, որ երաժշտությունը սկսվում է դասթգահի օվերտյուրից, հասնում գագաթնակետին, այնուհետև աստիճանաբար մարում: Երաժշտության այս տեսակը, որն անվանում են դասթգահի երաժշտություն, զարգացավ Ղաջարների ժամանակ: Երաժիշտ Դարվիշ Խանը մեծ դեր ունեցավ երաժշտության այս տեսակի զարգացման հարցում:  Նա  ապրել է 1872 - 1926 թվականներին։ Դարվիշ Խանը երաժշտություն է սովորել Դար օլ-Ֆոնուն դպրոցում։  Այս դպրոցը հիմնվել է 1851թ վարչապետ Ամիր Քաբիրի և Նասերեդդին շահի ժամանակ, Թեհրանում: Դպրոցն ուսուցանում էր գիտություններ և տեխնիկական առարկաներ: Իր կարճ կյանքի ընթացքում Դերվիշ խանի ամենամեծ ձեռքբերումը նորարարությունն էր իրանական երաժշտության ոլորտում: Նա մեծ դեր ունեցավ երաժշտական գործիքների և իրանական երաժշտության ձևերի զարգացման գործում:

Լսենք Մոհամադռեզա Լոթֆիի խոսքերը՝ Դարվիշ խանի մասին:

«Դարվիշ խանը յուրաատուկ անձնավորություն էր: Նրա դպրոցը շարունակում է դերակատարություն ունենալ մինչ օրս: Դարվիշ խանի հիմնած դպրոցի առանձնահատկությունը յուրովի հայացքն էր իրանական երաժշտության նկատմամբ: Կարելի է ասել, որ Դարվիշ խանն առաջինն էր, որ ոսումնասիրեց ռադիֆը՝ կառույցի ու բոնվանդակության առումով ու այն կիրառեց իր ստեղծագործություններում: Նրա լավագույն աշակերտներից էր Մորթեզա խան Նեյդավուդը: Նա ավելի զարգացրեց Դարվիշ խանի դպրոցը: Ու քանի որ Նեյդավուդն ուներ մեծ տաղանդ, բազմաթիվ երաժշտություններ գրեց: Չնայած մենք այս երաժշտությունը ճանաչում ենք  «Մորղե սահար» (Լուսաբացի հավք) երգով, որի բառերը գրել է իրանցի մեծ պոետ  Մալեք-օլ-Շոարայե Բահարը:

Իրանցի ականավոր երաժիշտ հանգուցյալ  Մորթեզա Լոթֆիի՝ խոսքերից հետո,դուք ունկնդրեցիք «Մորղ-է Սահար» գեղեցիկ երգից մի հատված։

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք սեգահ, փանջգահ, շուր և հոմայուն դասթգահների մասին ու լսեցինք տարբեր երաժշտություններ:

Այս հաղորդման ընթացքում ներկայացնում ենք մահուր դասթգահը: Մահուրը լեռնաշղթա է Իրանում և նաև ծաղկի անուն: Սակայն իրանական երաժշտության մեջ մահուրը յոթ դասթգահներից մեկն է և շատ սիրված է: Այն իր մեջ ներառում է տարբեր մասնիկներ:

Պարսկերեն հին աղոթքում կար մի երաժշտ ություն, որը կոչվում էր մահուր: Եվ ոմանք ենթադրում են, որ այս դասթգահի անունը եկել է հենց այդ անունից: Ոմանք համոզված են, որ մահուրը նույն մաժորն է: Այս դասթգահն ունի 50 գուշեհ և շատ երաժշտական է: Այս դասթգահի երաժշտություններն ու երգերը հիմնականում ուրախ են:

Այժմ լսենք երաժշտություն մահուր դասթգահից։Նվագում է Մեհդի Քյամալյանը։ 

 

Հիմա խոսենք Նավա երաժշտական դասթգահից: Նավան ունի մեղմ մեղեդի, ոչ շատ ուրախ և ոչ շատ տխուր: Այն շատ հաճախ լսվում է խնջույքների վերջում: Այս երաժշտության համար օգտագործվում է իմաստուն պոեզիա, ինչպիսին է Հաֆեզի պոեզիան: Այն շատ ազդեցիկ է: Այս դասթգահի ստեղծագործություններից կարելի է նշել Մոհամմադ Ռեզա Լոթֆիի «Դեմ առ դեմ» և Հոսեյն Ալիզադեի «Նեյնավա» գործերը:

Որոշ վարպետներ, այդ թվում՝ Ալի Նաղի Վազիրին  և  Ռուհոլլահ Խալեքին նշում են, որ նավան առանձնացել է շուր դասթգահից, սակայն պետք է ասել, որ այն ունի առանձին ինքնություն:   

Այժմ սլենք Հոսեյն Ալիզադեի «Նեյնավա» ստեղծագործությունը: Առանձնագահատուկ ստեղծագործություն, որն ըստ հեղինակի՝ նեյի՝ բլուլի պատմությունն է:

 

Լսեցինք «Նեյնավա» ստեղծագործությունը:

Իսկ հիմա ներկայացնում ենք ռասթ փանջգահ դասթգահը: Այս դասթգահը միաժամանակ ամենաբարդ ու ամենադյուրին դասթգահներից է: Այն բարդ է, քանի որ շերտերի առումով նման է  մահուրին և լսողի համար դժվար է հասկանալ, թե որ դասթգահի երաժշտությունն է լսում: Մյուս կողմից այն դյուրին է, որովհետև այն այլ դասթգահների խառնուրդ է և դրանով կարելի է  մուտք գործել այլ դասթգահներ:

Այսպիսով, կարելի է ասել, որ այն զգացողությունը, որ առկա է իրանական երաժշտության դասթգահներում, կարելի է ստանալ ռասթ փանջգահ դասթգահում: Լսելով այս դասթգահի երաժշտությունը, կարելի է ասել, որ մի իմաստուն մարդ խրատում և բարի խորհուրդներ է տալիս իր որդուն:

Լսենք իրանցի երաժիշտ Ալիռեզա Էֆթեխարիի կատարմամբ Փարվիզ Մեշկաթյանի "Մաղամ Սաբր"  ստեղծագործությունը։

 

Հարգելի բարեկամներ հուսով ենք այս գեղեցիկ երգը ձեզ դուր եկավ: