Մայիս 23, 2016 16:20 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Ի հետևումն Սահմանադրական դատարանի աշխատանքային ընթացքը վերատեսության ենթարկելու համար Լեհաստանի խորհրդարանում օրինագծի վավերացման, սրվել է Վարշավայի ու Բրյուսելի միջև հարաբերություններում ճգնաժամը: Արդարություն և օրենք աջակողմյան ղեկավարող կուսակցության 257 պատգամավորներ կողմ են քվեարկել այս օրինագծին: Այս օրինագիծը վավերացվել է այն պայմաններում, երբ ԵՄ-ն դրա վավերացման կապակցությամբ զգուշացրել էր Լեհաստանի կառավարությանը: Եվրահանձնաժողովն այդ քայլը ժողովրդավարությանը դեմ և պատժի արժանի քայլ էր համարել: Լեհաստանի վարչապետ Բիեթա Շեդուան հակազդելով ԵՄ-ի զգուշացմանը, ասել էր, որ Լեհաստանը չի հանձնվելու որևէ ապառնալիքի դիմաց: Նա ավելացրել էր, որ Եվրահանձնաժողովում կան այնպիսի անհատներ, ովքեր ԵՄ-ի առաջադիմության փոխարեն նպատակ ունեն դա հեղինակազրկել: Վերջին ամիսներին ընդդիմադիր կուսակցությունները հակապետական ծավալուն ցույցեր են կազմակերպել Լեհաստանում, որպեսզի Լեհաստանի աջամետ կուսակցությանը պարտադրեն վերատեսության ենթարկել լարվածություն հարուցող իր քայլերը, որոնց շարքն են դասվում պետական ռադիո-հեռուստատեսության համար սահմանափակություններ առաջացնելը, Սահմանադրական դատարանի աշխատանքին միջամտելը և կամ փախստականների ճգնաժամի կառավարման համար ԵՄ-ի նախագծերին հակառակելը: Արդարություն և օրենք աջակողմյան կուսակցությունը Եվրոպային հակադրվող ու ԵՄ-ից հեռանալը պահանջող կարգախոսներ չի արծարծում, սակայն նրա ընդունած որոշումները գործնականում հակաեվրոպական են ու ԵՄ-ի հետ հարաբերություններում մարտահրավերներ են առաջացնում: Սոցհարցումների արդյունքների համաձայն լեհերի շուրջ 80 տոկոսը պաշտպանում են ԵՄ-ին իրենց երկրի անդամակցությունը:

---

Գերմանացի օրենսդրի համոզմամբ Բունդեսթագը, հավանաբար, կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այդ մասին մանրամասներ է հաղորդում լրագրող Տաթևիկ Սարգսյանը:

---

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն ուրբաթ օրն այդ երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նիստում ասաց, որ Դոնբասն Ուկրաինային վերադարձնելու միակ միջոցը քաղաքական բանակցությունն է և ռազմական լուծումն ավելի է սրելու տարածաշրջանում տիրող ճգնաժամը: Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի տարածքը 2014 թվականի մարտ ամսից ի վեր վերածվել է ռուսամետ ընդդիմության հետ Ուկրաինայի պետական ուժերի բախման թատերաբեմի: Ուկրաինայի կառավարությունն ու ընդդիմությունը 2015 թվականի փետրվարին Նորմանդական խմբի միջնորդությամբ կնքեցին «Մինսկ-2» համաձայնագիրը: Այս համաձայնագրի գլխավոր սկզբունքը հրադադարի հաստատումն է, սակայն բախվող կողմերը միմյանց մեղադրում են հրադադարը չհարգելու մեջ: Ուկրաինայի ահաբեկչության դիմակայման կենտրոնն զգուշացրել է այդ երկրի արևելքում բախումների սրման կապակցությամբ: Ուկրաինայի արևելքում պետական ուժերի և ընդդիմության միջև բախումները շարունակվում են և մինչ այսօր սպանվել է ավելի քան 9000 և վիրավորվել է ավելի քան 21 հազար մարդ: Միևնույն ժամանակ մայիսի 12-ին Ուկրաինայի արևելքի հարցերի քննարկման և այս տարածքում բախումներին վերջ տալու համար Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Ուկրաինայից բաղկացած Նորմանդական խմբի ԱԳ նախարարների գումարած նիստն ավարտվեց առանց որոշակի արդյունքի հանգելու և չբավարարեց համաձայնության հանգելու համար ակնկալիքները: Գերմանիայի ԱԳ նախարար և նիստը հյուրընկալող Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական գործընթացը դանդաղ է ընթանում և Բեռլինի բանակցությունները արդյունքի չեն հանգել: Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն էլ ակնարկեցին բանակցություններում առաջընթաց չարձանագրվելուն, իսկ Սերգեյ Լավրովը Կիևից պահանջեց գործադրել Մինսկի համաձայնագրի բոլոր կետերը:

---

Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը դատապարտեց ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Մոնտենեգրոյին ուղղված հրավերը և հայտարարեց, որ այդ քայլը սրելու է Եվրոպայում առկա լարվածությունները: Կրեմլի խոսնակն ուրբաթ օրն ասաց. «Ռուսաստանի դիրքորոշումն ընդգծում է որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացասական քայլ է համարվում ուղղված այս մայրցամաքի անվտանգության դեմ: ՆԱՏՕ-ն մայիսի 19-ին պաշտոնապես Մոնտենեգրոյին հրավեր ուղղեց դառնալու այդ դաշինքի 29-րդ անդամը: ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությունը դեռ պիտի վավերացվի ԱՄՆ-ի Սենատում և ռազմական այս դաշինքի անդամ 27 երկրների, ինչպես նաև Մոնտենեգրոյի խորհրդարաններում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մոնտենեգրոյի անդամակցության մասին այս կազմակերպության ընդունած որոշումը ՆԱՏՕ-ի հզորության ընդլայնման և տարածաշրջանի անվտանգության համար նոր էջ բացելու ուղղությամբ վերցված քայլ է համարել: Նա ասել է. «Ավելի վաղ Հարավսլավիային մաս կազմած Մոնտենեգրոյի ինտեգրումը կարող է մեծ իրադարձություն համարվել այդ երկրի պատմության մեջ»: Մոնտենեգրոն միայն 2000 զորային ուժեր ունի, սակայն ՆԱՏՕ-ին նրա անդամակցությունը համարվում է ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության խորհրդանիշը: Մոսկվան հայտարարել է, որ իր այդ քայլով ՆԱՏՕ-ն նպատակ ունի ճգնաժամային ձևացնել Եվրոպայի արևելքում տիրող իրավիճակն ու լարվածություն առաջացնել: Ռուսաստանն ի դեպ, հայտարարել է, որ այս կապակցությամբ հարմար պատասխան կտա ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը հայտարարել է, որ Մոնտենեգրոյի բնակչության մեծամասնությունը դեմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Դա ի տես այն բանի, որ Մոնտենեգրոյի վարչապետը մերժել է Ռուսաստանի այս հավակնությունը: Նրա ընդգծմամբ վերջին սոցհարցումների արդյունքները մերժում են Ռուսաստանի հավակնությունները:

---

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Գերմանիան ահաբեկչական հավանական հարձակումների դիմակայման կապակցությամբ տեղեկությունների փոխանակման ընդլայնման կապակցությամբ նոր համաձայնություն են ստորագրել: Ջանսոնը Վաշինգտոնում Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս Դի Մայզիերի հետ հանդիպումից հետո ասաց. «Ահաբեկչությունն աշխարհում համատարած է դարձել»: Ջանսոնը Դի Մայզիերի հետ մամլո ասուլիսի ժամանակ ընդառաջեց ահաբեկչության դեմ պատերազմում Վաշինգտոնի հետ համագործակցության ուղղությամբ եվրոպական երկրների հանձնառության չափի մեծացումը և հիշեցրեց ԵՄ-ում ավիագծերի ուղևորների տեղեկությունների հավաքագրման հարցում համադրումների կապակցությամբ Եվրոխորհրդարանի անցած ամիս ընդունած որոշումը: Ջանսոնն ակնարկեց Փարիզում ու Բրյուսելում ԻԼԻՊ-ի միջոցով իրականացված ահաբեկչական հարձակումներին և պահանջեց ԱՄՆ-ի ու Գերմանիայի միջև տեղեկությունների փոխանակման ընդլայնումը: ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարն ի դեպ, ասաց, որ Փարիզում ու Բրյուսելում ահաբեկչական հարձակումներից հետո եվրոպացիները հաստատակամ են դարձել ահաբեկչական սպառնալիքները դիմակայելու հարցում և այդ կապակցությամբ համագործակցում են ԱՄՆ-ի հետ: Դի Մայզիերը չորեքշաբթի օրը նաև հանդիպեց ԱՄՆ-ի արդարադատության նախարար Լորեթա Լինչի հետ: Այս հանդիպման գլխավոր թեման ահաբեկչության, ինչպես նաև ինտերնետում ծայրահեղական ահաբեկիչների քարոզությունների դեմ պայքարն է եղել: Նա այս կապակցությամբ համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի արդարադատության նախարարի հետ:

---

Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը քննադատելով այդ երկրի կառավարության ճգնության քաղաքականություններն ընդգծեց, որ այս քաղաքականությունները ոչ թե տնտեսական պահանջ, այլ քաղաքական այլընտրանք են: Քորբինը չորեքշաբթի օրը Բրիտանիայի Համայնքների պալատում ասաց, որ Բրիտանիայի պահպանողական կառավարության քաղաքականությունները դեմ են տնտեսական ու հասարակական համատարած հավասարության: Բրիտանիայի թագուհին չորեքշաբթի օրը Անգլիայի Լորդեր պալատի ամենամյա խորհրդանշանական հանդիսության ժամանակ հայտարարեց այդ երկրի կառավարության ծրագրերի ընդհանուր գծերը և իր արտահայտությունների մի բաժնում պաշտպանեց պահպանողական կառավարության տնտեսական քաղաքականությունները: Ճգնության քաղաքականությունների շարունակվելը և հատկապես առողջապահական, ու հասարակական ծառայությունների կրճատումը, որը համարվում է պահպանողական կառավարության գլխավոր քաղաքականություններից, հանդիպել է Բրիտանիայի ժողովրդի խիստ հակառակության և հանգեցրել է ընդդիմադիր գլխավոր կուսակցությունների, այդ թվում Լեյբորիստական կուսակցության հակառակության: Բրիտանիայի պահպանողական վարչապետ Դեյվիդ Քամերոնը 2010 թվականին իշխանության հասնելուց հետո գործադրել է իր ճգնության քաղաքականությունները: Այս քաղաքականությունների գործադրումը սաստկացրել է Բրիտանիայի քիչ եկամուտ ունեցող ու խոցելի խավերի կենցաղային խնդիրները: Քամերոնի կառավարության տնտեսական գլխավոր դեմք՝ Ջորջ Օզբորնը մի առ ժամանակ առաջ ընդգծեց տնտեսական ճգնության քաղաքականության գործադրման շարունակվելն ու հառաջիկա հինգ տարիներին այդ երկրի հանրային ծախսերի կրճատումը: Պահպանողական կուսակցության ընդդիմադիրները հավատացած են, որ պահպանողական կառավարությունը շարունակելով տնտեսական ճգնության քաղաքականությունների գործադրումը կրճատել է առողջապահական ու բարեկեցության հետ կապված ծախսերը և մեծացրել է խոցելի խավերի վրա ծանրացող ճնշումը: Այդուհանդերձ Քամերոնի կառավարության 2016 թվականի ճգնության բյուջեի ներկայացվելն այն իմաստով էր, որ նա առանց նկատի առնելու հակառակություններն ու նաև իր գործադրած տնտեսական քաղաքականությունների ցավալի հետևանքները, շարունակելու է դրանց գործադրումը: