Ողջույն բարեկամ-350
Հունվար 18, 2023 09:37 Asia/Yerevan
Բարև Ձեզ սիրելի ռադիոլսող բարեկամներ: Եթերում հայերեն ռադիոժամն է: Սիրով ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Ինչ լավ է երբ կան գեղեցիկ մտքեր՝
Հեռուն սլացող,
Դեպի լուսաբաց, դեպի հրացոլք։
Ինչ լավ է երբ կան մարդիկ ժպտացող։
Ինչ լավ է երբ կան սիրո արցունքներ՝
Ինչպես այգացող։
Ինչ լավ է երբ քո սրտի խորքերում
Հավերժանում է ամեն գնացող, ամեն հեռացող,ամեն մահացող։
Ինչ լավ է երբ միշտ ամենաբարի մարդիկ են լինում
Քո դուռը բացող,
Աստղերի նման Քեզ շողշողացող։
Արշավիր Դարբնի