Փետրվար 12, 2023 09:04 Asia/Yerevan

Բարև Ձեզ սիրելի ռադիոլսող բարեկամներ: Եթերում հայերեն ռադիոժամն է: Սիրով ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական համարը:

 

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա: