Ողջույն բարեկամ-358
Մարտ 12, 2023 13:02 Asia/Yerevan
Ողջույն Ձեզ սիրելի ռադիոլսող բարեկամներ։ Ձեր ուղեկիցն է հայերեն Ռադիոժամը։ Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարը:
Ինչ լավ է երբ կան գեղեցիկ մտքեր՝
Հեռուն սլացող,
Դեպի լուսաբաց, դեպի հրացոլք։
Ինչ լավ է երբ կան մարդիկ ժպտացող։
Ինչ լավ է երբ կան սիրո արցունքներ՝
Ինչպես այգացող։
Ինչ լավ է երբ քո սրտի խորքերում
Հավերժանում է ամեն գնացող։
Ինչ լավ է երբ միշտ ամենաբարի մարդիկ են լինում
Քո դուռը բացող,
Աստղերի նման Քեզ շողշողացող։