Ողջույն բարեկամ-361
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Գարնանային թարմ շնչով ու բարձր տրամադրությամբ ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։
Հայ Առաքելական եկեղեցին այսօր , Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը, նշել է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր։
Այս օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:
Շնորհավորում ենք Ծաղկազարդի տոնի և Մանուկների օրհնության օրվա կապակցությամբ։
Սիրելի երեխանե՛ր,մեր կյանքի ծաղիկնե՛ր բոլորիդ մաղթում ենք ուրախ ու անհոգ մանկություն։