Մարտ 29, 2023 09:11 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

Հայաստանի վարչապետը նախազգուշացրել է Ադրբեջանի Հանրապետության սադրիչ գործողությունների մասին:

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև 44-օրյա պատերազմից հետո երկու երկրները Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել։ Չնայած հրադադարի համաձայնագրի ստորագրմանը, երկու երկրների հարաբերություններում դեռ գերակշռում է լարվածությունը, և կողմերը բազմիցս միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հինգշաբթի, զգուշացրել է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերի անպատիժ խախտումը խրախուսում է Բաքվին դիմել նոր սադրիչ միջոցների։

Անդրադառնալով Ադրբեջանի դիպուկահարների կողմից հայ զինծառայողի սպանությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց.«Միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն ​​ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանի Հանրապետությունը ներկայիս իրավիճակը մղում է դեպի լարվածություն»:

Հայաստանի վարչապետը զգուշացրել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ադրբեջանի Հանրապետության անհեթեթ նարատիվը Հայաստանի տարածքի բացահայտ խախտում է։

Փաշինյանը հավելեց. «Այս պատմությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Երևանն ի սկզբանե ճիշտ է մեկնաբանել Ադրբեջանի Հանրապետության մեսիջները, և ԼՂ հիմնախնդրի չլուծման պատճառը Բաքվի՝  քաղաքականությունն ու նարատիվն է Հայաստանի հանրապետության գոյության իրավունքը կասկածի տակ դնելու համար։

Միաժամանակ, Հայաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ Բաքվի հետ խաղաղ պայմանագիր կկնքվի։

Փաշինյանը նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները ինչ վերաբերում է Երևանի կողմից խաղաղություն հաստատելու Բաքվի պայմաններն ընդունելու անհրաժեշտությանը,համարեց ագրեսիայի ակտ Հայաստանի դեմ և ասաց. «Լինելու է խաղաղության պայմանագիր, և դա ձեռք կբերվի գրավոր փաստաթղթերի հիման վրա, որոնք մինչ այժմ ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակներում»:

Վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել և հայտարարել, որ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստվում է նոր ներխուժման Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան և Հայոց ցեղասպանության։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ Բաքուն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունը տապալելու համար։

***

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Հայաստանին պատերազմով ու հողերի գրավամբ է սպառնացել: Կնոջ և դստեր հետ Թարթառ մեկնած Ալիևը, հերթական անգամ, անտեսելով միջազգային օրենքները, սպառնացել է Հայաստանին:

Նա ասել է. «Հայերը միայն այն դեպքում կարող են հանգիստ ապրել Հայաստանին պատկանող 29000 քառակուսի կիլոմետր հողում, եթե ընդունեն Բաքվի նախապայմանը»: Նա հավելել է, որ խաղաղության համար Հայաստանը պետք է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչի:

Ալիևն ասել է. «Երևանը Բաքվի հետ խղաղության պայմանագիրը պետք է կնքի և սահմանային աշխատանքներն իրականացնի մեր պայմաններով: Իսկ եթե Բաքվի նախապայմանի համաձայն Երևանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք մեր հերթին չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ինչի հետևանքների համար պատասխանատու կլինի պաշտոնակյան Երևանը»:

Ադբեջանի նախագահի այս հայտարարությունն անկասկած արտաքին դերակատարների առաջարկների իրականացման շարունակությունն է, որոնց նպատակն է Ադրբեջանին նախապատարստել Հայաստանի հետ նոր պատերազմի՝ այդ երկրի հարավի հողերը գրավելու նպատակով: Ղարաբաղյան երրորդ պատերազմի դեպքում ամենամեծ վնասը կրելու են տարածաշրջանի, հատկապես՝ Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներն ու կառավարությունները:

Հարավային Կովկասում ցանկացած նոր պատերազմ ավելի կսրի այնտեղ ապրող ժողովուրդների խնդիրները: Միևնույն ժամանակ, այդ պատերազմը կլինի ի վնաս ղարաբաղյան երկրորդ պատերազմում հղաթած երկրի: ՌԴ Պետդումայի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն անցյալ տարի ասել էր. «Պետք է կամք դրսևորել՝ Բաքվի կառավարությանը խաղաղություն պարտադրելու համար, հակառակ դեպքում մենք ականատես կլինենք նոր ռազմական ծրագրի՝ «մինչև հաղթանակի վերջ»։

Riafan.ru-ին տված հարցազրույցում, Զատուլինն ասել է. «Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ հայերը Ղարաբաղում և Ադրբեջանի կազմում կարող են ապրել այնպես, ինչպես Արաքսի հյուսիսի ադրբեջանցիները, իրականությանը չի համապատասխանում: Իլհամ Ալիևի խոսքերին ոչ ոք չի հավատում։ Նա բազմիցս ցույց է տվել իր իսկական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ»։

Ազգությամբ ադրբեջանցի քաղաքական փորձագետ, ամերիկաբնակ Արիֆ Յունուսը 2021թ. Օսմանի Ղեզի հեռուստաալիքի հետ զրույցում ասել էր. «Ռուսները հստակ ասում են, որ Ղարաբաղի տարածաշրջան են եկել երկար մնալու նպատակով, հետևաբար, նրանց պատրվակ է պետք: Իսկ այդ պատրվակներից մեկը պատերազմն է»:

Իրականում, Ադրբեջանում ազդեցություն ունեցող այլ երկրների կործանարար ջանքերով և ղարաբաղյան խաղաղ համաձայնագրին մասնակցելու արևմտյան կառավարությունների քաղաքականության ու Կովկասի տարածաշրջանում ազդեցության պայմաններում, Հայաստանի դեմ ուղղված տարօրինակ հայտարարությունների միջոցով, Ալիևը փորձում է իրականություն դարձնել օտարերկրացիների պահանջները:

***

Հայաստանի առաջարկները՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումների ընթացքում։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարարը նշելով, որ 2020թ. պատերազմից հետո վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ունենալով տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու քաղաքական կամք, բարեխղճորեն ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում: Նա հստակեցրել է, որ առկա են բանակցությունների առանձին ուղղություններ. առաջինը՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումն է, երկրորդը՝ սահմանազատումն ու սահմանային անվտանգությունը և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագիրը:

«Հաղորդակցությունների հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է բոլոր կոմունիկացիաների բացմանն այն պահին, երբ Ադրբեջանն ընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են: Սահմանազատման հետ կապված, ցավոք, 2022թ. համապատասխան հանձնաժողովների կազմավորումից ընդամենն ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլ նաև ևս մեկ ներխուժում իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ փորձելով արդարացնել իր ագրեսիան սահմանների՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով պայմանագրին՝ Հայաստանը 2022թ. դեկտեմբերից Ադրբեջանի հետ  փոխանակել է պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում՝ առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու համար:

Այսպես, հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը, քանի որ մեր կարծիքով առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանների սահմանազատման վերաբերյալ հստակորեն համաձայնեցված չափորոշիչների երկու երկրները չեն կարող հստակեցնել, թե որ տարածքային ամբողջականությունն են նրանք փոխադարձաբար ճանաչում, ինչն էլ խաղաղության հաստատման փոխարեն կհանգեցնի մեկ այլ բախման:

Հաջորդը, պետական սահմանից զինված ուժերի հեռացումն է և ապառազմականացված գոտու ստեղծումը սահմանագծի երկայնքով՝ որպես վստահության ձևավորման միջոց և անվտանգության մեխանիզմ, ինչը կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը:

Անշուշտ, որպես կարևոր բաղադրիչ, պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը:

ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է որ ի պատասխան Հայաստանի ջանքերի ՀՀ ականատես է լինում ոչ միայն բանակցությունների ժամանակ Ադրբեջանի կողմից մերժողական և առավելապաշտական մոտեցմանը, այլ նաև ագրեսիվ գործողություններին: Վերջերս, մարտի 2-3-ին տեղի ունեցած հրադարարի խախտումներին հետևեց մարտի 5-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից նախապես ծրագրավորված դիվերսիոն հարձակում, որի հետևանքով սպանվեցին Լեռանային Ղարաբաղի ոստիկանության երեք ծառայողներ: Այս գործողությունները հերթական անգամ ի ցույց են դնում կարգավորման գործընթացում Ադրբեջանի անկեղծության բացակայությունը, ինչպես նաև ուժի կիրառմանը շարունակական ապավինումը:

Նշված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար hետ է կանգնում պայմանավորվածություններից, շարունակում ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև հրաժարվում լուծել հումանիտար խնդիրները, որոնցից է մինչ օրս իր իսկ կողմից հաստատված` 33 հայ ռազմագերիներին պատանդառության մեջ պահելը:

Պետք է շեշտել որ ավելի մեծ թվով հայերի ճակատագիր դեռ մնում է անհայտ, և հայկական կողմը տեղեկացրել  է գործընկեր կազմակերպություններին այդ բռնի անհետացումների դեպքերի մասին: «2020թ. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը կանգնած է լիակատար ոչնչացման ահագնացող սպառնալիքի առջև: Այս ամենը մարտահրավեր է նետում տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

***

Հայաստանը և Թուրքիան մինչև 2023 թվականի զբոսաշրջային սեզոնի սկիզբը պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, հավելելով, որ Երևանը ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ։

Ներկայացնելով կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը՝ նախարարը ասաց, որ 2022 թվականին շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Միրզոյանը հիշեցրեց, որ փետրվարի 15-ին աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա՝ ցավակցելու երկրաշարժի հետևանքով մեծաթիվ զոհերի կապակցությամբ։

« Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ վերահաստատել ենք մինչև այս տարվա զբոսաշրջային սեզոնի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար բացելու պատրաստակամությունը»,- ասաց Միրզոյանը։