Ապրիլ 12, 2023 14:00 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ավարտվեց Ահզաբ սուրահը,  այս հաղորդման ընթացքում ձեզ ենք ներկայացնում Սաբա սուրահը: Այն ի հայտ է եկել Մեքքայում և քանի որ Սաբա ցեղի մասին է, կոչվում է հենց այդ ցեղի անունով:

Սաբա սուրահի առաջին և երկրորդ այաներ

بِسْمِ اللَّهِ الرَّحْمَٰنِ الرَّحِیمِ

الْحَمْدُ لِلَّهِ الَّذِي لَهُ مَا فِي السَّمَاوَاتِ وَمَا فِي الْأَرْضِ وَلَهُ الْحَمْدُ فِي الْآخِرَةِ وَهُوَ الْحَكِيمُ الْخَبِيرُ

يَعْلَمُ مَا يَلِجُ فِي الْأَرْضِ وَمَا يَخْرُجُ مِنْهَا وَمَا يَنْزِلُ مِنَ السَّمَاءِ وَمَا يَعْرُجُ فِيهَا وَهُوَ الرَّحِيمُ الْغَفُورُ 

Գովյալ է Աստված, երկինքների ու երկրի տիրապետությունը Նրանն է: Հանդերձյալ կյանքի փառքը նույնպես Աստծունն է: Նա իմաստուն է ու...

Գիտի, թե ինչ է մտնում աշխարհ, ու ինչ է դուրս գալիս աշխարհից: Գիտի, թե ինչ է իջնում երկնքից, ու ինչ է բարձրանում երկինք: Աստված գթած է և գիտի (ամեն ինչ):

 

Մենք բոլորս հիանում ենք գեղեցիկ պատկերներ տեսնելիս և բարձր ենք գնահատում դրանց հեղինակին: Եվ հարց է ծագում թե արդյոք Նա, ով արարել է երկինքը, երկիրն ու գեղեցիկ բնությունն արժանի չէ՞ փառաբանվելու: Ղուրանի 5 սուրահները սկսվում են Աստծու փառաբանությամբ: Դրանցից ամենակարճը Համդ սուրան է: հաջորդը Սաբա սուրահն է:

Այան ասում է. Նա է արարիչը  երկինքների ու երկրի: Նա ամեն ինչ գիտի և աշխարհը կառավարվում է Նրա գիտությամբ ու իմաստությամբ:

Իսկ հանդերձյալ կյանքում Աստծուն փառաբանում են դրախտայինները, որովհետև նա իր բարության ու արդարության հիման վրա է վերաբերվում նրանց հետ և մեծ վարձատրություն տալիս առաքինիներին ու բարեպաշտներին:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Նախ պետք է փառաբանել նրան, ով արարել է տիեզերքը:

2 .Աստծու գիտությունն ընդհանուր է: Նա տիրապետում է ողջ տիեզերքի գիտությանը:

 

Սաբա սուրահի երրորդ այա

وَقَالَ الَّذِينَ كَفَرُوا لَا تَأْتِينَا السَّاعَةُ قُلْ بَلَى وَرَبِّي لَتَأْتِيَنَّكُمْ عَالِمِ الْغَيْبِ لَا يَعْزُبُ عَنْهُ مِثْقَالُ ذَرَّةٍ فِي السَّمَاوَاتِ وَلَا فِي الْأَرْضِ وَلَا أَصْغَرُ مِنْ ذَلِكَ وَلَا أَكْبَرُ إِلَّا فِي كِتَابٍ مُبِينٍ

 

Անհավատներն ասում են. «Հարության ժամը չի գալու»: Ասա նրանց. «Երդվում եմ  Աստծով, որ այդ ժամը գալու է: Հավիտենականը, Ով ծանոթ է գաղտնիքներին, հաշիվ է պահանջելու ձեզնից: Նրա (աչքից) անգամ մի հյուլե չի վրիպելու երկինքներում ու երկրում, (նույնիսկ) նրանից ավելի փոքր բանը, ինչպես և ավելի մեծը, որ գրված է Հայտնության գրքում»:

 

Նրանք, ովքեր Աստծուն մերժում են, ժխտում են նաև դատաստանն ու հանդերձյալ կյանքը և չեն ընդունում հարությունը: Սակայն մարգարեն հստակ ասում է, որ անհավատների  ցանկությունն է, որպեսզի մահից հետո հարություն չլինի և նրանք ապրեն այնպես ինչպես ուզում են, առանց որևէ պատժի: Աստված մարգարեին փոխանցել է, որ բոլոր մարդիկ,  լինեն նրանք հավատացյալ, թե անհավատ, դատաստանի օրը կանգնելու են Աստծու  առջև և պատասխան են տալու իրենց արարքների համար: Այնտեղ տիրում է արդարություն և բոլոր մարդկանց արարքները դատվում են: Եվ կապ չունի նրանց արարքը մեծ է թե փոքր:

 

Այս այայից սովորում ենք.

1. Հարությունը ժխտողները ոչ մի փաստարկ չեն ներկայացնում այդ կապակցությամբ և դատում են միայն իրենց սահմանափակ մտքով:

2 .Աստված ամեն ինչ գիտի մարդու մասին և նրանից ոչ մի  վան չի կարելի թաքցնել:

3. Նյութական կյանքում ամեն ինչ հիմնված է քանակի վրա: Սակայն հանդերձյալ կյանքում քանակը կարևոր չէ,կարևոր է  մարդու գործի որակն ու շարժառիթը:

 


Սաբա սուրահի 4-րդ և 5-րդ այաներ

 

لِيَجْزِيَ الَّذِينَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ أُولَئِكَ لَهُمْ مَغْفِرَةٌ وَرِزْقٌ كَرِيمٌ

وَالَّذِينَ سَعَوْا فِي آيَاتِنَا مُعَاجِزِينَ أُولَئِكَ لَهُمْ عَذَابٌ مِنْ رِجْزٍ أَلِيمٌ 

 

Որպեսզի այն հավատացյալներին, որ բարիք են գործել, (առատորեն) վարձատրի: Նրանք  վայելելու են (Աստծու) ողորմությունը և մեծարժեք  ապրուստի միջոցները:

Այն ամբարիշտը, որը ցանկանում է (ժխտել) մեր այաները, որպեսզի մեզ տկարացնի,  ամենասոսկալի չարչարանքների զոհն է դառնալու:

 

Այս այաները խոսում են մարդկանց ճակատագրի  մասին: Դրանք ասում են, որ դատաստանի օրը մարդիկ բաժանվում են երկու խմբի: Առաջինները դրախտայիններն են, որ իրենց բարեպաշտությամբ ձեռք են բերել Ատծու գթությունը: Իսկ երկրորդ խումբը դժոխայիններն են, որ ամբողջ կյանքում ժխտել են Ղուրանի այաներն ու իմաստնությունը, կարծելով, թե կարող են պատժից խուսափել:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատքը և ճիշտ արարքը միակ ճանապարհն է Աստծու վարձատրությունը ստանալու համար:

2. Նա է կարող մարդուն  ճիշտ վարձատրել,  ով լիարժեք տեղյակ է նրա արարքներից:

3. Պետք է ուշադիր լինենք թշնամինրի ջանքերի ու սադրանքների նկատմամբ, ովքեր ուզում են թուլացնել Ղուրանը և իսլամը:

 

Պիտակ