Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել,որում հայտարարել է,-«Ուրբաթ մայիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 4 վիրավոր»:
Ադրբեջանական և հայկական ուժերի միջև ռազմական բախումները սրվել են այն պայմաններում, երբ նախատեսված է, որ մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում անցկացնեն Բրյուսելում և բանակցություններ վարեն երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ:
Ավելի վաղ, չնայած ԱՄՆ-ի պնդմանը, թե առաջընթաց է գրանցվել Վաշինգտոնում տեղի ունեցած Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցություններում, Հայաստանի վարչապետը հերքել էր այս պնդումը և ասել. «Խաղաղության պայմանագրի մշակման և կողմերի դիրքորոշումների հարցում դեռևս կան բազմաթիվ տարաձայնություններ»։
Նա նաև ասել է.-«Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև հիմնական տարաձայնությունը ոչ միայն կապված է Լեռնային Ղարաբաղի տարածքների հետ, այլ նաև ներառում է տարածքային և անվտանգային երաշխիքներ»։
Սա այն դեպքում,երբ Ադրբեջանի Հանրապետությունը օտարների օգնությամբ և օտարներին անթիվ արտոնություններ տալով, մտադիր է բռնի ուժով Հայաստանի տարածքում իրականացնել պանթյուրքիստական պահանջները, որոնց նաև ձգտում է Անկարան։ Ադրբեջանի Հանրապետության նախագահը բազմիցս ընդգծել է. «Եթե Երևանի կառավարությունը չհամաձայնի Հայաստանի հարավային հատվածում միջանցք հանձնել Ադրբեջանի Հանրապետությանը, Բաքուն բռնի ուժով կգրավի այդ հողերը»։
Եթե Երևանը համաձայնի Ադրբեջանի Հանրապետության այդ պահանջին, ապա այս երկրի կապն Իրանի հետ ամբողջությամբ կխզվի, և Հայաստանը կզրկվի հյուսիս-հարավ միջանցքին միանալու հնարավորությունից: Իրան-Հայաստան սահմանի արգելափակումը կնշանակի հարավկովկասյան այս երկրում անգործության ու աղքատության մակարդակի բարձրացում: Այդ իսկ պատճառով Բաքվի և Անկարայի կառավարությունների ակնկալիքները տարածաշրջանում դժվար թե իրականանան։ Այդ կապակցությամբ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է. «Հայաստանի տարածքով անցնող ոչ մի միջանցքի շուրջ չի բանակցելու»։
«24 News»-ի հետ զրույցում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կուպիրկինը նշել է. «Ռուսաստանի դիրքորոշումը բազմիցս հստակ հայտարարվել է Ռուսաստանի փոխվարչապետ, և տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի կողմից,ով ասել է,-«Արտատարածքային միջանցքի մասին խոսք չի կարող լինել»:
Այս համատեքստում չպետք է անտեսել այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահը փորձում է Հայաստանի տարածքով Բաքուն Նախիջևանին կապող հաղորդակցության ուղին վերաբացելու հարցը կեղծ միջացքի անվան տակ պարտադրել տարածաշրջանի կառավարություններին ու ժողովուրդներին: Դա այն դեպքում ,երբ Հայաստանից բացի, տարածաշրջանի այլ երկրներ ևս իրենց անհամաձայնությունն են հայտնել Հայաստանի հարավային տարածքը Ադրբեջանի Հանրապետությանը տրամադրելու վերաբերյալ: Այս կապակցությամբ, կարելի է կանխատեսել, որ ներկա գործընթացը շարունակվելով և Բաքվի ու Անկարայի կառավարությունների ճնշումներով ենթահող է պատրաստվում ղարաբաղյան երրորդ պատերազմի համար: Սակայն եթե մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում «Ժողովրդական դաշինք»-ը հաղթի, դաշինքի միասնական թեկնածու՝ Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել է Իրանի տարածքով Թուրքիան կապել Կենտրոնական Ասիային և Չինաստանին և նոր մետաքսի ճանապարհ հաստատել իր երկրի և Չինաստանի միջև։
...
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ցանկացել է Երևանը ներգրավվել այս նավահանգստի տարանցիկ նախագծերի իրականացման գործում։
Այս կապակցությամբ ՀՀ վարչապետը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ միջազգային բեռնափոխադրումների նոր երթուղի գործարկելու և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով։
ՀՀ վարչապետի որոշման համաձայն, որը հրապարակվել է Երևանի կառավարության պաշտոնական կայքում, Հայաստանի աշխատանքային խումբը կկազմակերպի Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղի:
Այս աշխատանքային խմբի նպատակներից է՝ Երևանի կառավարության մասնակցությամբ բեռնափոխադրումների համար նոր երթուղու մշակումը, որը Վրաստանի և Սև ծովի միջոցով Իրանը, Արևելյան Ասիան և Հնդկաստանը կմիացնի Եվրոպային և հակառակը:
Աշխատանքային խումբը ղեկավարելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Փաշինյանի կառավարության այս բարձրաստիճան պաշտոնյան եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին պետք է տեղեկություն ներկայացնի Չաբահար նավահանգստում Հայաստանի ներգրավվածության գործընթացի և կատարված աշխատանքների վերաբերյալ։ Անհրաժեշտության դեպքում՝ առաջարկություններ և գործողությունների ծրագիր կներկայացնի, իսկ վերջնական արդյունքները պետք է տրամադրի մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը։
Հայաստանի վարչապետն այն դեպքում է կարգադրել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել այդ երկրի էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ ,երբ ավելի վաղ, Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը 2022 թվականի հուլիսին Իրանի օվկիանոսային նավահանգիստ կատարած այցի ժամանակ ասել էր,-««Իրանի Չաբահար նավահագստի միջոցով Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև համագործակցության հաստատումը հետաքրքրել է Երևանի պաշտոնյաներին»:
Իրականում, իրանական այս օվկիանոսային նավահանգիստը երեք երկրների միջև կապ է հաստատել: Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է ներդրումներ կատարել իրանական Չաբահար նավահանգստում տարանցիկ փոխադրումների և լոգիստիկ ծառայությունների ոլորտում։ Նա հավելել է. «Չաբահար նավահանգստի հնարավորություններից օգտվելը մեզ համար կարևոր է, և մենք ցանկանում ենք, որ Հայաստանի ապրանքները Հնդկաստանից հասնեն Չաբահար, իսկ Չաբահարից՝ Հայաստան»։
Չաբահարի նավահանգիստը Հնդկաստան-խաղաղօվկիանոսյան Եվրասիան Հնդկական օվկիանոսի տարածաշարջանին հետ կապելու հնդկա-խաղաղօվկիանոսյան տեսլականի առանցքային սյունն է:Չաբահար ազատ գոտին ունի 82 հազար քառ. կիլոմետր տարածություն: Մաքրանի ափամերձ գոտում և օվկիանոսի ջրերում այն ունի շատ մեծ հնարավորություններ Եվրասիական և Հնդկական օվկիանոսի երկրների և տարածաշրջանի և աշխարհի այլ երկրների միջև երկկողմ և բազմակողմ առևտրի համար: Չաբահար նավահանգստում հաստատվելու հնարավորություն ունեն Իրանի և այլ երկրների արտահանման շատ արդյունաբերություններ:
Միևնույն ժամանակ, պետք է ասել, որ Չաբահար նավահանգիստը գտնվում է Հորմուզի նեղուցի և Օման ծովի արևելքում՝ դեպի Աֆրիկա, Ասիա և Եվրոպա հիմնական նավահանգստային հիմնական գծերի երթուղում և համարվում է Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի երկրների հաղորդակցության և տարանցման ամենակարճ ճանապարհը դեպի Պարսից ծոցի, Արևելյան Աֆրիկայի և աշխարհի այլ կետերի շուկաներ։ Չնայած Պակիստանի Գվադար նավահանգսիտների հետ հաղորդակցության առկայության, որոնք ունեն նաև ռազմավարական նշանակություն և կարևոր դիրք,Իրանի Չաբահար նավահանգիստը կարող է Հյուսիս-Հարավ առևտրային միջանցքով դառնալ Կենտրոնական Ասիայի տնտեսական մայրուղու դարպասը:
Չաբահար նավահանգստի զարգացման գործում Հայաստանի ներգրավվածության մասին մեր զրույցը ամփոփելով, պետք է ասել.-«Իրանական Չաբահար նավահանգստի զարգացման նախագծերը շահագործման հանձնելով, Հայաստանը կարող է ձեռնարկել նաև առաջին մեծ քայլերը տնտեսական զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում կասկած չկա, որ Հայաստանի տարանցիկ հաղորդակցության ճանապարհների կառուցման առաջին քայլում գործազրկության մակարդակը հարավկովկասյան այս երկրում ոչ միայն կհասնի զրոյի, այլեւ այս երկրի ղեկավարները ստիպված կլինեն աշխատուժ ներգրավել այլ երկրներից»:
*
Ուզբեկստանի խորհրդարանի նախագահի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը նշել է, որ երկու երկրների քաղաքակրթական և մշակութային ընդհանրությունները տնտեսական համագործակցությունը խթանելու համար լավ հանրավորություն են:
Նուրուդին Ջան Իսմայիլովի հետ շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Իրանի և Ուզբեկստանի միջև վերջին մեկ տարում քաղաքական և տնտեսական հարաբերությունների աճի շնորհիվ, իրավիճակը փոխվել է: Սակայն առկա կարողությունները պահանջում են կրկնակի ջանքեր գործադրել հարաբերությունները բարելավելու համար»։
Իրանն ու Ուզբեկստանն ունեն բազմաթիվ մշակութային և պատմական ընդհանրություններ: Իսկ ընդհանուր շահերի շնորհիվ երկու երկրները մեծ ներուժ ունեն ընդլայնելու քաղաքական և տնտեսական հարաբերությունները հատկապես էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում։2016 թվականին Ուզբեկստանի նախագահի պաշտոնում Շավկաթ Միրզիյոևի իշխանության գալուց հետո, այդ երկրի կառավարությունը բարելավեց հարաբերությունները Իրանի հետ և նկատի ունենալով ԻԻՀ կառավարության «հայացք դեպի Արևելք» և արտաքին քաղքականության ոլորտում հարևան երկրներին առաջնահերթություն տալու քաղաքականությունը, երկու երկրների պատմական հարաբերությունները նոր թափ են ստացել:
Վերջին երկու տարում Իրանի և Ուզբեկստանի իշխանությունների միջև երկկողմ խորհրդակցությունները շարունակվել են՝ նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները:2021 թվականի սեպտեմբերին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Տաջիկստանում և նույն թվականի Նոյեմբերին ՏՀԿ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպումների ժամանակ Էբրահիմ Ռայիսին և Շովկաթ Միրզիյաևն ընդգծեցին հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Երկու երկրների միջև մինչ այժմ ստորագրվեկ է համագործակցության 18 փաստաթուղթ: Իսկ Թեհրանում 2022 թվականի փետրվարի 20-ին կայացած՝ երկու երկրների տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի տասնչորսերորդ հանդիպմանը, երկու երկրների պաշտոնյաները պայմանավորվել են առաջիկա երկու տարում առևտրային հարաբերությունները հասցնել մեկ միլիարդ դոլարի:
Ըստ Ուզբեկստանի պետական վիճակագրական կոմիտեի հայտարարության՝ 2022 թվականին Իրանի և Ուզբեկստանի միջև առևտրային հարաբերությունների ծավալը կազմել է մոտ 435,7 միլիոն դոլար, ինչը 2021 թվականի համեմատությամբ աճել է 4,5 միլիոն դոլարով: Իրանը 2022թ Ուզբեկստան է արտահանել 296 մլն դոլարի ապրանք: Այս ցուցանիշը 2021թ համեմատ աճել է 41,8 մլն դոլարով և 16 տոկոսով։
Պետք է նկատի ունենալ, որ Ուզբեկստանը դեպի ծով ելք չունեցող երկրներից է և պետք է անցնի երկու երկրների միջով՝ բաց ջրեր հասնելու համար, ուստի այդ երկիրն առևտրի համար ունի կայուն և անվտանգ տարանցիկ ճանապարհի կարիք: Հետևաբար Իրանն իր կայունությամբ և աշխարհագրական դիրքով հարմար տարբերակ է Տաշքենդի համար։ Սա է պատճառը, որ Ուզբեկստանը ուշադրություն է դարձնում Չաբահարի նավահանգստով Աֆղանստանի, Իրանի և Հնդկաստանի տարանցիկ ճանապարհին։Ուզբեկստանի խորհրդարանի նախագահ Նուրալդին Ջան Իսմայիլովն այս կապակացությամբ ասել է, որ իր երկրի համար շատ կարևոր է փոխադրումների և տարանցման ոլորտում Իրանի հետ հարաբերությունների և համագործակցության զարգացումը։
Անվտանգության առումով, ինչպես Իրանը, Ուզբեկստանն էլ ընդհանուր սահման ունի Աֆղանստանի հետ, և ահաբեկչության դեմ պայքարն ու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը այդ երկրի մտահոգություններից են։