Իրանի համալսարանները (12)
«Ալլամե Թաբաթաբայի»-ի անվան համալսարանը համարվում է Իրանի հումանիտար և հասարակական գիտությունների ամենամեծ և կարևոր համալսարաններից մեկը : Համալսարանը հիմնադրվել է 1984 ՝ իրանական 1363 թ-ին ՝ մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի համաձայնությամբ :
«Ալլամե Թաբաթաբայի»-ի անվան համալսարանի հիմնադրումը շրջադարձային իրադարձություն է համարվում Իրանի բարձրագույն ուսման համակարգում, քանզի այդ իրադարձությունը և՛ ներքին և՛ արտասահմանյան համալսարանների ու մտավորականների ուշադրությունը գրավեց համալսարանների առավել մասնագիտացման ուղղությամբ իսլամական հանրապետության համակարգի ընդհանուր քաղաքականության կողմը : Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո , հաշվի առնելով հումանիտար ու հասարակական գիտությունների նշանակությունը , նաև այդ ճյուղի համար հատուկ ֆակուլտետ հիմնադրելու անհրաժեշտությունը , սկզբում ՝ 1979 թ.-ին , միաձուլվեցին 1958 թվականից ի վեր հիմնադրված անկախ 27 բարձրագույն ուսումնական կենտրոնները , որոնք գործունեություն էին ծավալում տարբեր ՝ այդ թվում համալսարան , հետազոտական կենտրոն , բարձրագույն ուսումնարան , բարձրագույն հաստատություն և կազմակերպություն անունների ներքո : Արդյունքում հիմնադրվեց երկու գլխավոր համալիրներ : 13 կենտրոնների միաձուլման արդյունքում կազմվեց «Գրականության ու հումանիտար գիտությունների համալսարանական համալիրը , և «Գիտական , վարչական ու առևտրական համալսարանական համալիրը» , որի հարկի ներքո միաձուլվեցին 14 կենտրոններ : Համալիրներից յուրաքանչյուրը հինգ տարիներ անկախ տնօրեններով, շարունակեցին իրենց աշխատանքը և ի վերջո 1984 թվականին (իրանական 1363 թ.) , մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի հաստատմամբ , երկու համալիրները ևս միաձուլվեցին ՝ կոչվելով «Ալլամե Թաբաթաբայի» անվան համալսարան : Համալսարանը կրում է իրանցի ժամանակակից մուսուլման մտավորական ՝ Ալլամե Թաբաթաբայիի անունը , ով մեծ համբավ է ունեցել Ղուրանի մեկնաբանության , փիլիսոփայության և միստիցիզմի ոլորտներում : Համալսարանի անվան ընտրությունը նպատակահարմար է ուսանողների համար : Նրանք ծանոթանում են այդ մեծ մտավորականի և նրա գործունեության հետ , որպեսզի հետևելով նրա օրինակին , գտնեն ուսումնառության ճիշտ ուղին :
Այսօր համալսարանը ՝ որպես երկրի հումանիտար գիտությունների մասնագիտական ամենամեծ գիտական կենտրոն , օժտված է գիտական արժանի կազմով , որոնք Իրանի հասարակությանն արժեքավոր ծառայություն են մատուցում : ԻԻՀ-ի գիտական , քաղաքական , գործադիր և այլ ոլորտներում անվանի դեմքերից շատերը «Ալլամե Թաբաթաբայի»-ի անվան համալսարանի շրջանավարտներ են եղել : Համալսարանն ունի տասը ֆակուլտետներ , բարձրագույն ուսման ակտիվ հաստատություն , գերագույն ուսման կամպուս , զարգացման մի կենտրոն , հետազոտական իննը կենտրոններ : Համալսարանը 218 ուսումնական ճյուղերում , բակալավրի , մագիստրատուրայի և դոկտորականի բաժիններում ուսանողներ է ընդունում : Համալսարանի գիտական կազմն ընդգրկում է 502 հոգու: «Ալլամե Թաբաթաբայի»-ի անվան համալսարանը երկրին բերել է ազգային ու միջազգային մասշտաբներով պարծանքներ , ինչպես օրինակ ՝ Islamic World Science (ISC) Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնում , 3550 գիտական աշխատություններ գրանցելով և ինդեքսավորելով , նվաճել է երկրորդ տեղը: Մանկավարժական ու հոգեբանական գիտությունների դասախոս ՝ Դկտ. Ալի Դելավարը և կառավարման ֆակուլտետի դասախոս ՝ Դկտ. Մահդի Ալվանին , իրենց ուսումը ստացել են այս համալսարանում: Ինչպես ասացինք , համալսարանն ունի տարբեր ֆակուլտետներ : Այսօր Ձեզ ներկայացնելու ենք «Պարսից գրականության և օտար լեզուների» ամբիոնը և «ԷԿՕ ապահովագրական բուհ»-ը :
«Պարսից գրականության և օտար լեզուների» ֆակուլտետը հիմնադրվել է 1983 , իրանական 1362 թվականին ՝ մի քանի բուհերի , ուսումնարանների ու հետազոտական կենտրոնների միաձուլման արդյունքում: Օտար լեզուների և այլ ճյուղերի բազմազանության առումով , համալսարանն առաջատար է երկրի օտար լեզուների համալսարաններում և հիմնադրման օրվանից ի վեր , գիտակ ու արժանի դասախոսական կազմ ունենալու շնորհիվ , երկրի մակարդակում մեծ համբավ է վայելում : Համալսարանի գիտական կազմը կարևոր դեր ունի գիտությունների , հետազոտությունների ու տեխնոլոգիաների , կրթության ու գիտության , մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարություններում , նաև պարսից լեզվի ու գրականության ակադեմիայում և Սաադիի անվան մշակութային հաստատությունում ազգային մասշտաբով գործունեություն ծավալող մասնագիտական կոմիտեների ու աշխատանքային խմբերի ընդունած որոշումներում :
«Պարսից գրականության և օտար լեզուների» ֆակուլտետն ընդգրկում է ուսումնական տասը ստորաբաժանումներ , որոնք են պարսից լեզվի ու գրականության , լեզվաբանության , արաբերեն լեզվի ու գրականության , անգլերեն լեզվի ու գրականության , ֆրանսերենի լեզվի ու գրականության , ֆրանսերենի թարգմանության , իսպաներեն լեզվի , թուրքերեն լեզվի ու գրականության , ռուսերենի և չինարենի ամբիոնները: Հիշյալ օտար լեզուների ամբիոնները գիտական արժանի տեղ են զբաղեցնում : Ներկայիս համալսարանի գիտական կազմում ընդգրկվում են շուրջ հարյուր դասախոսներ : Համալսարանի այս բաժինն ունի 3000 ուսանողներ :
«ԷԿՕ ապահովագրական բուհ»-ը հիմնադրվել է 1970 , իրանական 1349 թվականին: Սկզբում , այն աշխատել է «Թեհրանի ապահովագրության գերագույն ուսումնարանի միջազգային բաժնի» անվան ներքո ՝ զարգացման նպատակով իր գործունեությունը տարածաշրջանային համագործակցության կազմակերպության շրջանակում աշխատանք տանելով : Ուսանողներ է ունեցել Իրանից , Թուրքիայից և Պակիստանից : Իսլամական հեղափոխության հաղթանակից և«ԷԿՕ տնտեսական համագործակցությունների կազմակերպության» ձևավորվելուց հետո , սկսեցին աշխատանքները ՝ 1980 թվականից (իրանական 1358 թ.) գործունեությունը դադարեցրած «ԷԿՕ ապահովագրական բուհ»-ը վերաբացելու ուղղությամբ : Ի վերջո 1990 ՝ իրանական 1369 թվականին բուհն իր աշխատանքը վերսկսեց «ԷԿՕ ապահովագրական բուհ»-ի անվան ներքո : ԷԿՕ-ի անդամ երկրների նախարարական խորհրդի վավերացրած կանոնադրության հիմամբ , բուհը վերսկսեց իր գործունեությունը : Ունենալով անվանի դասախոսներ և ուսումնական ու գիտական ամուր կառուցվածք , «ԷԿՕ ապահովագրական բուհ»- ը ճանաչվեց «Ալլամե Թաբաթաբայի»-ի անվան համալսարանի ֆակուլտետներից մեկը և հաշվի առնելով նրա տարածաշրջանային ու վերտարածաշրջանային գործունեությունը , կենտրոնի ուսումնական լեզուն ընտրվեց անգլերենը : «ԷԿՕ ապահովագրական բուհ»-ի գիտական ու ուսումնական գործունեությունը մշտապես եղել է Իրանի և ԷԿՕ-ի մյուս անդամ երկրների գիտական , ուսումնական ու տնտեսական ՝ հատկապես ապահովագրության արդյունաբերության կառույցների ուշադրության կենտրոնում : Ներկայումս հաստատության գիտական կազմն ունի ութ անդամ : Հաստատության բակալավրի և մագիստրատուրայի բաժիններում սովորում են շուրջ 300 ուսանողներ :
Վերջին տվյալների համաձայն , 2014-2015 ուսումնական տարում , շուրջ 17 հազար ուսանողներ սովորում էին «Ալլամե Թաբաթաբայի»-ի անվան համալսարանում : Ամենամեծ թվով ուսանողներ ունեն համապատասխանաբար պարսից լեզվի ու գրականության , հաշվապահության , իրավաբանության , հասարակական կապերի ու ժուռնալիստիկայի , նաև անգլերեն լեզվի ու գրականության ճյուղերը : Համալսարանի հոգեբանության ու մանկավարժական ամբիոններն ունեն ամենամեծ թվով ուսանողները :
«Ալլամե Թաբաթաբայի»-ի անվան համալսարանի գիտական բարձր մակարդակի շնորհիվ , ոչ-իրանցի շատ ուսանողներ են հետաքրքրվում այդ համալսարանում ուսումը շարունակելով : 2015 թ.-ին քսան երկրների 125 ոչ-իրանցի ուսանողներ սովորում են այդ համալսարանի տարբեր բաժիններում : Մեծապես ընդառաջվում են հասարակական գիտությունների , ժուռնալիստիկայի , անգլերեն լեզվի ու գրականության , անգլերեն լեզվի թարգմանության , արաբերեն լեզվի ու գրականության և քաղաքական գիտությունների ճյուղերը : Ուսանողները մեծ մասամբ Իրան են ժամանել Սիրիայից , Իրաքից , Լիբանանից , Տաջիկստանից , Ղրղզստանից , Թուրքմենստանից , Ադրբեջանից , Պակիստանից , Եմենից , Աֆղանստանից , Ուկրաինայից , Հյուսիսային Կորեայից , Ղազախստանից , Մարոկոյից , Սուդանից , Սոմալիից , Թուրքիայից և հնդկաստանից : Համալսարանի պարսից լեզվի ու գրականության ամբիոնն ամենամեծ թվով ոչ-իրանցի ուսանողներն ունի:
Համալսարանի ոչ-իրանցի ուսանողուհիներից մեկն է Զեյնաբ Բուստեն : Նա Իրան է ժամանել Մարոկոյից և քանի , որ նրա հայրը տարիներ շարունակ բնակվել է Իրանում , նա բազմիցս Իրան է այցելել և ծանոթ է մեր երկրին : Կրթությունը շարունակելու համար Զեյնաբը տարբեր ընտրությունների հնարավորություն է ունեցել : Նա կարող էր իր կամ արաբական մեկ այլ երկրում համալսարան հաճախել , նույնիսկ քանի որ Ֆրանսիայում ևս հարազատներ ունի , այդ երկրում բարձրագույն ուսում ստանալ , սակայն նա որոշում է իրանական համալսարանում ուսում ստանալ : Նա սովորում է «Ալլամե Թաբաթաբայի»-ի անվան համալսարանի ժուռնալիստիկայի ճյուղում : Նման որոշում ընդունելու պատճառը , ըստ նրան , եղել է Իրանի իսլամական և անվտանգ երկիր լինելը :
Բուստեն հետաքրքրված է Իրանի մշակույթով , տնտեսությամբ ու քաղաքականությամբ : Նրա համոզմամբ , դա անհրաժեշտ է ժուռնալիստիկայի ճյուղի ուսանողի համար : Զեյնաբը պարծենում է , որ Իրանում է բարձրագույն ուսում ստանում , քանզի Իրանը համարում է զարգացող երկիր և իր համար փայլուն ապագա է պատկերացնում : Նրա համոզմամբ , այս համալսարանը համարվում է հումանիտար գիտությունների լավագույններից մեկը ՝ նույնիսկ Միջին Արևելքում լավագույնը : Զեյնաբի խոսքերով , համալսարանը լավ հնարավորություններ ունի:
Զեյնաբ Բուստեի խոսքերով , Իրանի համալսարանները գիտական առումով շատ բարձր են : Նա նաև նշում է , թե համալսարան ընտրելու համար գիտական մակարդակը բավարար հանգամանք չէ , այլև կան այլ հանգամանքներ, ինչպես օրինակ շրջապատը , միջավայրը , մշակույթը և անվտանգությունը : Նրա կարծիքով , հնարավոր է , որ գիտական բարձր մակարդակով համալսարանը գտնվի մի երկրում , որտեղ ուսանողի համար կրթությունը շարունակելու նպաստավոր պայմաններ չկան , սակայն Իրանի ժողովուրդը գիտությունը սիրող ազգ է: Զեյնաբի խոսքերով , այս բոլոր առավելությունների արդյունքում , ինքը որոշել է Իրանում համալսարանական ուսում ստանալ: