Մարտ 04, 2024 13:33 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և լեռնային Ղարաբաղի կորստից հետո, Երևանը չի ցանկանում կրկնել իր անցյալի սխալները՝ չափից դուրս հույսը դնելով ռազմավարական դաշնակցի վրա։ Սակայն դժվար թե Երևանը խզի հարաբերությունները Մոսկվայի հետ և հույսը դնի միայն Արևմուտքի վրա։

Ոչ արևմտյան դաշնակցի առումով Երևանի համար ամենաակնհայտ տարբերակն Իրանն է, որն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Իրանը դեմ է արտահայտվել միջանցքին, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով  և Ադրբեջանը կապի Նախիջևանին։ Այդ շրջանակում, Իրանը ներկայացրել է Արաքսով անցման նախագիծը։ Իրանն ամեն դեպքում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գործընկեր է։ Ուստի հայացքն ուղղելով դեպի Արևմուտք, Երևանը պետք է հաշվի առնի նաև տարածաշրջանում Թեհրանի շահերը։ Հայաստանը հույսը դնում է նաև Հնդկաստանի վրա, որը Երևանի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2020թ պատերազմից հետո։ Պատերազմում Ադրբեջանին աջակցեցին ոչ միայն Թուրքիան ու Իսրայելն այլ նաև Պակիստանը։ Հենց այդ ժամանակ Հնդկաստանի ու Հայաստանի միջև ձևավորվեցին հարաբերություններ, հատկապես՝ սպառազինության ոլորտում, որոնք օրեցօր զարգանում են։ Գաղափարական նկատառումներից բացի, Հայաստանը Հնդկաստանին հետաքրքրում է  հատկապես հաշվի առնելով Սև ծովի հետ կապող առևտրային միջանցքն ինչպես նաև այդ երկրի Սյունիքի նահանգի և Իրանի տարածքով Եվրոպայի հետ առևտուր իրականցնելու հնարավորությունը։ Հայաստանի դաշնակիցներից որևէ մեկը չի ցանկանում փոխարինել Ռուսաստանին՝ անվտանգության երաշխավորի դիրքում։ Հայաստանը Ռուսաստանից կախվածության մեջ է ոչ միայն անվտանգության, այլ նաև մի շարք այլ ոլորտներում, ինչպես՝ էներգետիկան և տրասնպորտային ուղիները։ Մոսկվայի հետ հարաբերությունները խզելուց Երևանի խուսափելը հասկանալի է։ Ինչպես վերջին շրջանում կրկնում են հայերը՝ «Եթե ի դեմս Ռուսաստանի կորցնենք դաշնակցի, գոնե այնտեղ թշնամի չգտնենք»։ Միամտություն կլինի կարծել, թե Արևմուտքը կկարողանա բոլոր ոլորտներում փոխարինել Ռուսաստանին։Կրեմլը Հայաստանի  նկատմամբ ճնշման ու Երևանին պատժելու բազմաթիվ լծակներ ունի։ Ռուսաստանը կարող է Բաքվին կանաչ լույս տալ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար, կտրել Հայաստանին մատակարարվող բնական գազը կամ արտաքսել իր տարածքում ապրող հայերին։   Ու թեև նման քայլերը մեծ վնաս կհասցնեն Հայաստանին, սակայն վերջինիս չեն վերադարձնի ռուսական ազդեցության գոտի։ Ընդհակառակը՝ դրանք կնպաստեն Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճին ու արևմտյան գործընկերների ավելի ակտիվ փնտրտուքին։ Բացի այդ, Երևանը չի ցանկանում ուղղակի հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ ու փորձում է պահպանել հակառակ թուլացող քաղաքական հարաբերությունները, զարգացող առրտրային հարաբերությունները։ Հետևաբար կարելի է հույս ունենալ, որ Մոսկվան ու Երևանը կհաղթահարեն առկա խնդիներն ու կստեղծեն նոր հարաբերություններ, կամ գոնե կբաժանվեն քաղաքակիրթ ձևով։ Սակայն  հետխորհրդային պետությունների հետ Մոսկվայի հարաբերությունների պատմությունը վկայում է, որ Դաշնությունն այդ հարցում այնքան էլ ռացիոնալ չէ։ 

*

Որոշ փորձագետներ գտնում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության սառեցման կարևորագույն պատճառներից մեկը Հայաստանի վրա կրկին հարձակվելու Ադրբեջանի քայլերն են եղել, ինչը կարելի է գնահատել Երևանին Եվրոպայի ռազմաքաղաքական աջակցության շրջանակներում Կովկասում հակամարտությունների վրա ազդելու նպատակով։

Հայերը համոզված են, որ Ադրբեջանի ղեկավարները հավատարիմ չեն կնքված պայմանագրերին և շահագրգռված չեն Հայաստանի հետ փոխգործակցության ճանապարհով գնալու հարցում։

Հայաստանի ղեկավարները գտնում են, որ այսօր ադրբեջանցիներն ավելի շատ ակնկալիքներ ունեն, քան նախկինում։ Մասնավորապես, չնայած այն հանգամանքին, որ Մյունխենի գագաթնաժողովի շրջանակում ընթացող բանակցություններում պետք է մշակվեր փոխըմբռնման հուշագիր՝ երկու երկրների խնդիրները կարգավորելու և խորհրդակցության համար, բայց Ադրբեջանը ներկայացրել է այնպիսի պահանջներ, որոնք հակասում են հարաբերությունները դյուրացնելու և հակամարտությունների կարգավորման մոտեցմանը։

Մյուս կողմից, Հայաստանի նկատմամբ Եվրոպայի, հատկապես Ֆրանսիայի աջակցությամբ միաժամանակ կտրուկ աճեց լարվածությունը Բաքվի և Երևանի միջև։

Բաքուն խիստ անհանգստացած է Երևանի և եվրոպական մայրաքաղաքների միջև կնքված պայմանավորվածություններից, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են իրականացնել նավթի և գազի խողովակաշարը և Զանգեզուրի միջանցքը, որը նախատեսում էին բացել 2022 թվականին։

Փորձագետների կարծիքով, Հայաստանը փորձում է այս հարցն օգտագործել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա ճնշում գործադրելու համար։

Հայերը կարծում են, որ ադրբեջանցիները մշտապես սպառնում են իրենց տարածքը և ազնիվ չեն Հայաստանի հետ բանակցություններում, թեև Հայաստանը փորձում է ինչ-որ կերպ գնդակը նետել Ադրբեջանի դաշտ, բայց դա հիմնականում վեճ է Եվրոպայի և Ադրբեջանի միջև. Այդ իսկ պատճառով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ֆրանսիայի դեսպանին՝ իրենց բողոքը Ֆրանսիայի կառավարությանը փոխանցելու համար։

Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով՝ Եվրոպան ձգտում է ուղղել Ադրբեջանի պահվածքը միջազգային ասպարեզում։ Թվում է, թե Ադրբեջանի անցյալ տարվա հաղթանակները կեղծ հպարտության հիմք են դարձել այս երկրի ղեկավարների համար, այդ իսկ պատճառով էլ նրանք ագահ են Հայաստանի մայր հողի տարածքների նկատմամբ․ Հարց, որը ոչ մի կերպ չի ընդունվում միջազգային հանրության կողմից։

Այս փազլում Եվրոպան ստվերել է Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ հայ զինվորներին զենք ու ռազմական պատրաստություն ուղարկելով՝ մտադիր է Հայաստանի չափորոշիչները, որոնք նախկինում ռուսական էին, փոխել եվրոպական չափորոշիչների։ Այդ իսկ պատճառով մենք ականատես ենք Եվրոպայից, ինչպես նաև Հնդկաստանից հրթիռային և ռադիոտեղորոշիչ համակարգերի ուղարկմանը Հայաստան. Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի բռնկման դեպքում այս անգամ Հայաստանը կհաղթի։

Անկասկած, Ամերիկան ​​և Եվրոպան, աջակցելով Հայաստանին, փորձում են հող պատրաստել Կովկասից Ռուսաստանի դուրսբերման համար, քանի որ Ռուսաստանը մեծ ռազմաբազա ունի Հայաստանում։ Հետևաբար, Ադրբեջանի դեմ Հայաստանի դիրքորոշման մեծ մասը և եվրոպական երկրների հետ Հայաստանի համագործակցությունը մեծ քաղաքականության արդյունք է, որի փազլի փոքր մասը  Հայաստանն ու  Ադրբեջանն են։

Իր երկրում ազգային խանդավառություն ստեղծելու համար, հայ ժողովրդի և բանակի ոգին թուլացնող հաջորդական պարտությունները փոխհատուցելու նպատակով, Հայաստանի ղեկավարը կոչ է արել առավել շատ համագործակցել և խորհրդակցել միջազգային ասպարեզում՝ Ադրբեջանի դեմ տարբեր լծակներ օգտագործելու համար։

*

Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։

«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել  հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։ 

Ակնհայտ է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի գործունեությունը սառեցնելու մասին հայտարարությունը պետք է դիտարկել որպես Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Ռուսաստանամերժ քաղաքականության շարունակություն։ 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանի  զինված ուժերը սահմանի  երկայնքով  հարձակվեցին  հայկական տարածքի վրա, Հայաստանը օգնություն խնդրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, և այս կազմակերպությունը  բավարարվեց միայն   այդ կառույցի դիտորդներ Հայաստան գործուղելու խոստումներ տալով։ 

Այդ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ՀԱՊԿ-ին մեղադրեց իր երկրի նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Դրանից հետո Հայաստանի կառավարությունը հրաժարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից եւ հետ կանչեց իր մշտական ներկայացուցչին։ Բացի այդ, Երևանը  մերժեց հյուրընկալել ՀԱՊԿ-ի զորավարժությունները։ 

Այս միտումն ակտիվացել է 2023 թվականից։ Անցյալ տարի Հայաստանի 48-ամյա վարչապետն ասել էր, որ չի կարող մասնակցել Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին։ ՀՀ վարչապետն այն դեպքում հայտարարեց,որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին չի մասնակցելու, երբ  նախորդ տարի հոկտեմբերի վերջին ասել էր, որ Հայաստանը դեռևս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է և չի պատրաստվում չեղարկել իր անդամակցությունն այս կառույցին, քանի որ կողմերը գտնվում են դիրքորոշումների փոխանակման փուլում, և Երևանը չի ցանկանում այս հարցում սխալ դիրքորոշում որդեգրել։

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ընդգծել էր, որ այլևս չի մասնակցելու ԱՊՀ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում անցկացվող միջոցառումներին, քանի որ Ռուսաստանի հետ համագործակցությունը թե՛ հիմա, թե՛ ապագայում որևէ օգուտ չի բերի  Հայաստանին։ Այդ իսկ պատճառով ավելի լավ է, որ Հայաստանի կառավարությունը Երեւանի համար ռազմավարական նոր գործընկերներ փնտրի։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի գործունեությունը սառեցնելու մասին հայտարարությունն արվել է այն իրավիճակում, երբ պատերազմի ստվերը դեռևս կախված  է այս երկրի վրա։

Այս իրավիճակում կարծես թե Նիկոլ Փաշինյանի իշխանության մերձեցումը ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կառավարություններին  և Ռուսաստանից երես թեքելը կարող է լինել ի վնաս  Հայաստանի երիտասարդ և անփորձ իշխանությանը։  Հայաստանի ու  Ռուսաստանի միջև  ռազմական լարվածության  ծագման դեպքում արևմտյան պետությունները լավագույն դեպքում կարող են պատրաստ լինել  ֆինանսական օգնություն տրամադրել  Երևանին:

Փաստորեն, սա նույն քաղաքականությունն է, որ ԱՄՆ-ն  ​​և նրա դաշնակիցները վարել են երկու երկրների՝ Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ։ Երկու երկրներն էլ կանգնած են իրենց մարզերի բաժանման առջև։ Ակնհայտ է, որ չի բացառվում, որ Հայաստանը ևս տարածաշրջանում ԱՄՆ-ի  մյուս դաշնակիցների պես ավելի լուրջ խնդիրների առջև կհայտնվի։ 

Հայ ժողովրդի պարենային կարիքների մեծ մասը մատակարարվում է Ռուսաստանից, և այս իրավիճակում ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն կարող մեծ օգնություն ցուցաբերել Երևանին և հայ ժողովրդին, քանի որ Հայաստան գնալու համար, արևմտյան պետությունները նույնպես բախվելու են բազմաթիվ սահմանափակումների։