Սեպտեմբեր 14, 2016 15:15 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է անցած շաբաթվա տնտեսական կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Իրանը հետամուտ է լինելու Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի կապակցությամբ ԱՄՆ-ի խոստումնադրժություններին:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտնելով հավելեց. «Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գլխավոր օժանդակությունը եղավ այն, որ Իրանի համար առիթ ստեղծեց դա օգտագործելու գլխավոր բարդությունների կարգավորման և տնտեսական առաջընթացի համար և այսօր Իրանն օգտվում է այս առիթից»:

Մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք Իրանի նավթի արտահանման և պետրոքիմիայի շուկայի այժմյան կացությանը:

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրմամբ և բանկային ու նաև այլ սահմանափակությունների հետզհետե վերացմամբ Իրանի պետրոքիմիական  արտադրանքների արտահանումը վերաճ ընթաց է ապրում:

Վերջին վեց ամիսների ընթացքում Իրանն ավելի քան երեք միլիարդ 600 միլիոն դոլար արժող ավելի քան  8 միլիոն 700 հազար տոննա պետրոքիմիական արտադրանքներ է արտահանել միջազգային շուկաներ:

Իրանի Պետրոքիմիայի արդյունաբերության ազգային ընկերությունը մի զեկույցում հայտարարեց, որ վերջին վեց ամիսների ընթացքում պետրոքիմիական արդյունաբերության արադրության իրական ծավալը գերազանցել է 21 միլիոն տոննան և Իրանի պետրոքիմիական կիսավարտ միավորների շահագործմամբ այս արդյունաբերության արտադրության թողունակությունը առաջիկա 9-ն ամիսներին կհասնի 120 միլիոն տոննայի:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրոթաջը շաբաթ օրը Ռուսաստանում, Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում Իրանի դեսպանների համաժողովում ասաց, որ Իրանն անցած տարի ոչ-նավթային արտադրանքների արտահանման բաժնում երկու միլիարդ դոլարի արտահանում է կատարել հիշյալ երկրներ:

«Վերջին չորս ամիսներին հիշյալ երկրներ Իրանի արտահանումների ծավալը  կազմեց 900 միլիոն դոլար, որը շարունակվելու դեպքում հնարավոր է մինչև տարեվերջ նվաճել երեք միլիարդ դոլար արտահանման մրցանիշը»,-հավելել է Խոսրոթաջը:

Համաշխարհային բանկի զեկույցում ազգային համախառն արտադրությունից մեկ շնչի հաշվով եկամտի առումով՝ Իրանը 2015 թվականին մի աստիճան բարելավեց և կանգնեց 90-րդ հորիզոնականում: Այս աճը ձեռք է բերվել այն պայմաններում, երբ անցած տարվա բյուջեում նավթի մասնաբաժինը 33 տոկոս է եղել և այս տարի դա իջեցվել է 20 տոկոսի: Նախատեսվում է, որ սեպտեմբեր ամսին ինֆլյացիան կրկին նվազելով կիջնի 8.7 տոկոսի:

---

ՕՊԵԿ-ի նավթի նախարարները հանդիպելու են սեպտեմբերի 26-ից 28-ի ընթացքում Ալժիրում գումարվելիք Էներգետիկայի միջազգային ֆորումի նստաշրջանին առընթեր:

Որոշ անդամ երկրների նավթի արդյունահանման ]ծավալների մեծացման  պատճառով ՕՊԵԿ-ում հստակեցված քվոտաների համակարգը խափանվել է և դրա վերականգնման համար ինչ-որ լուծում պիտի գտնել:

Այս թեմային է անդրադառնում  մեր հաջորդ զրույցը:

Անմշակ նավթը շուրջ մեկ տարի ու կես է ինչ մտել է քարքարոտ ուղի, այնպես որ յուրաքանչյուր բարել նավթի գինը ավելի քան 100 դոլարից իջել է շուրջ 30 դոլարի:

ՕՊԵԿ-ն առանց որևէ դիմադրության համակերպվել է  գների անկմանը, և համընթաց է դարձել նրան: Միևնույն ժամանակ Ռուսաստանն էլ առանց որևէ բողոքի քայլ է պահել նավթի շուկայի ներկա ընթացքի հետ և թվում է, որ համակերպվել է պայմաններին: Սա ի տես այն բանի, որ երկուսն էլ խիստ ազդված են նավթի գների անկումից և իրենց բյուջեներում կրճատումներ են կատարել: Այս պատմությունն այնքան է ձգձգվել, որ հիմա ՕՊԵԿ-ի բոլոր երկրներն ու նաև Ռուսաստանը թեև որոշ վերապահումներով, սակայն ամուր կամքով փորձում են լուծում գտնել դրա համար: Միևնույն ժամանակ, քանի որ դա զուգադիպել է միջազգային շուկաներ Իրանի վերադարձին, այն հարցն է ծագում, թե ինչո՞ւ հենց Իրանի վերադարձի պահին են բոլորը որոշել լուծումներ գտնել այս հարցի համար և արդյոք Ալժիրի նստաշրջանը կարող է հանգել Իրանի քվոտաների սահմանափակմանը:

Սև ոսկու գնի հստակեցման ամենաազդեցիկ գործոնը համարվող ՕՊԵԿ-ը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում երեք նիստերի ընթացքում ամեն անգամ ավելի ցածր գին է որոշել նավթի համար և նույնիսկ չի կարողացել իր անդամների համար հստակ քվոտաներ որոշել:

Հունվար ամսին ՕՊԵԿ-ի արդյունահանման ծավալը 32 միլիոն բարել է եղել, որի օրական 10 միլիոն բարելը ՕՊԵԿ-ի ամենախոշոր արտադրող՝ Արաբիայի բաժինն է համարվում: Սա ի տես այն բանի, որ ՕՊԵԿ-ին չանդամակցող մյուս խոշոր արտադրող երկիր՝ Ռուսաստանն էլ օրական ավելի քան 10 միլիոն բարել նավթ է արդյունահանել:

Փորձագետները համոզված են, որ շրջափակումների վերացմանը զուգահեռ Իրանի վրա ճնշումների խստացումը վկայում է, որ Արաբիան ու ՕՊԵԿ-ի անդամ որոշ երկրներ ցանկանում են կանխել Իրանի նախկին քվոտաների վերականգնումը: Անցած տարի նավթի շուկան Դոհայում գումարվեց Վենեսուելայի, Ռուսաստանի ու Արաբիայի էներգետիկայի նախարարների նիստը, որտեղ որոշում կայացվեց պահպանել 2016 թվականի հունվար ամսվա  արդյունահանման չափը:

Այս շաբաթվա սկզբին Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան հայտարարեցին, որ փորձում են էներգիայի ոլորտում կոալիցիա ձևավորել, որի նպատակն է լինելու ջանք գործադրել նավթի շուկայում կայունության ստեղծման համար:

Իրանի նավթի ազգային ընկերության միջազգային հարցերի տնօրեն Ղամսարին ասել է, որ Իրանը մոտենում է մինչև շրջափակումները գոյություն ունեցող իր նավթի արդյունահանման քվոտաներին և նավթի համաշխարհային շուկայում առաջացած բարդության համար որևէ պատասխանատվություն չի կրում:

Իրանի նավթի ազգային ընկերության միջազգային հարցերի տնօրենն ընդգծեց, որ ԻԻՀ-ն մինչև շրջափակումները գոյություն ունեցող օրական 4 միլիոն բարել արդյունահանման ծավալին հասնելուց հետո պատրաստ կլինի որոշում ընդունել նավթի արդյունահանման քվոտայի պահպանման վերաբերյալ:

---

Անցած շաբաթ օրը ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար՝ Ալի Աքբար Սալեհիի և «Ռուսատոմ» ընկերության տնօրեն Սերգեյ Կրիենկոյի ներկայությամբ սկսվեց Բուշեհրի ատոմակայանի 2-րդ և 3-րդ բլոկների կառուցման աշխատանքը:

Մեր հաղորդումը շարունակում են այդ մասին զրույցով:

Էներգիայի ապահովումը տնտեսական զարգացման անհրաժեշտություններից է: Հետազոտությունների արդյունքները պարզում են, որ էներգիայի արտադրության մեթոդները պիտի բազմատեսակ լինեն և պիտի օգտվել ոչ-բրածո այլ վառելիքներից: Իրանի հարավում գտնվող Բուշեհրի ատոմակայանի 2-րդ բլոկի կառուցման աշխատանքը սկսվելու հանդիսության ժամանակ մատնանշելով, որ միջուկային էներգիային տիրանալու Իրանը ջանքերը որոշ թյուրիմացությունների և համաշխարհային որոշ գերպետությունների սխալ դատողությանը դեմ առան, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին  ասաց. «Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրմամբ այդ սահմանափակությունները վերացել են»:

Բուշեհրի ատոմակայանի երկրորդ բլոկը շահագործման կհանձնվի 2024, իսկ երրորդ բլոկը՝ 2026 թվականին:

Երկրորդ բլոկի կառուցման տևողությունը նախատեսվել է 9 տարի և երրորդ բլոկի կառուցման աշխատանքը կսկսվի 18 ամիս հետո:

Ատոմակայանի երկու բլոկների կառուցմանը շուրջ 10 միլիարդ դոլար է  հատկացվել:

Այս երկու բլոկների շահագործմամբ 22 միլիոն բարել նավթի խնայողություն է կատարվելու և տարեկան 14 միլիարդ տոննայով կրճատվելու է աղտոտիչների արտադրությունը:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն Իրանում վառելիքի և կայուն իզոտոպների արտադրությունն Իրանի ու Ռուսաստանի համատեղ ծրագրերից համարելով, ասաց, որ անվտանգության ամենաբարձր մակարդակով նոր բլոկների կառուցումն էներգիայի ապահովմանը և բնական պաշարների պահպանմանը սատարելուց բացի 22 միլիոն բարել նավթի խնայողության պատճառ է դառնալու և շրջակա միջավայր մտնող աղտոտիչների արտադրությունն էլ 14 միլիարդ տոննայով կրճատվելու է:

---

Ղազախստանի Աքթաուի նոր նավահանգիստը Կասպից ծովի նավարկության ընկերությանը պատկանող «Վիանա» նավի խարիսխ նետվելով պաշտոնապես շահագործման հանձնվեց:

22 ակտիվ նավերով ԻԻՀ-ի ծովային փոխադրության նավախումբն ամենաընդարձակն է համարվում Կասպից ծովում: Նոր նավահանգստի շահագործմամբ ակնկալվում է, որ այս նավահանգստի միջոցով բեռնափոխադրությունն առնվազն երկու անգամ ավելանա և վերանան նավերի բեռնավորման ու բեռնաթափման ուղղությամբ գոյություն ունեցող նախկին խնդիրները:

Աքթաուն Ղազախստանի միակ միջազգային առևտրական նավահանգիստն է համարվում, որը գտնվում է այդ երկրի արևմուտքում՝ Կասպից ծովի հյուսիս-արևելքում: Հիշյալ նավահանգիստը,որ ծովի միջոցով Ղազախստանի ու ԻԻՀ-ի միացման կետն է համարվում, տնտեսական ու քաղաքական ռազմավարական նշանակություն ունի  Ղազախստանի և մերձկասպյան երկրների համար: