Իրանի համալսարանները (26)
Բարև Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք Իրանի Համալսարանները հաղորդաշարի 26-րդ զրույցը, որտեղ պատմելու ենք Գիլան քաղաքի համալսարանի մասին,որը համարվում է Իրանի հյուսիսային շրջանի ամենամեծ ԲՈՒՀ-երից մեկը: Ընկերակցեք մեզ:
Ավեստայում Գիլանը հիշվում է Վառնա անունով: Այն հնադարյան տարբեր ազգությունների կենտրոնն է եղել, որոնցից ամենահայտնիներն են Գիլանի և Դեյլամի ազգությունները: Հույները այս տարածաշրջանը անվանել են Կադուսիների շրջան: Մի խումբ գիտնականներ կադուսիներին իրանական բնիկ ցեղախմբեր են համարում, ովքեր ավելի վաղ քան արիացիներն են ոտք դրել այս տարածաշրջան: Ռուս արևելագետ Իգոր Դյակոնովի արտահայտությունների համաձայն շուրջ 3 հազար տարի առաջ Կասպերի և Կադուսիների անտառապատ բնակավայրերը գտնվում էին Մարերի հայրենիքի հյուսիսային հարևանությամբ: Հնագիտական հետազոտությունների և բանավոր աղբյուրների համաձայն Գիլանի պատմությունը հասնում է մինչև նախքան աշխարհի վերջին սառցադաշտային ժամանակաշրջանը (50-150 հազար տարի առաջ): Դեպի այդ տարածաշրջան Արիական և այլ ցեղերի գաղթից և գաղթականների ու բնիկների միախառնվելուց հետո առաջանում են նոր ազգություններ, որոնցից Գիլանի և Դեյլամի ցեղերը մեծամասնություն էին կազմում:
Մեր հաղորդած համառոտ պատմական տեղեկությունները նկատվում են Գիլան նահանգում գոյություն ունեցող պատմական, մշակութային ու բնական բազմաթիվ կոթողների ու գրավչությունների մեջ: Գիլան նահանգի գրավչություններից են համարվում՝ Դոկտ, Մոհամմեդ Մոինի դամբարանը, Լոշանի պատմական կամուրջը, Մառլիկի հնագիտական տարածաշրջանը, Մոնաջեմ Բաշիի բնակարանը, Շեյխ Զահեդ Գիլանիի դամբարանը, Մասջեդ Աքբարիեն, Սեյեդ Ջալալեդդին Աշրաֆի դամբարանը, Մասջեդ Սաֆին, Անզալիի լճակը, Կասպից ծովը, Գիլանի կանաչապատ անտառները և Սեֆիդռուդ գետը:
Գիլանի համալսարանը գտնվում է այդ նահանգի կենտրոնում Ռեշտ քաղաքի մայրուղու 5-րդ կիլոմետրի վրա: Ա.հ. 1346թ. այս համալսարանը իր գործունեությունը սկսում է, որպես առևտրական բարձրագույն դպրոց և ա.հ. 1353թ. հաստատվում է բարձրագույն կրթության ընդլայնման գերագույն խորհրդի կողմից: Ա.հ. 1354-55 թթ. Նախկին Արևմտյան Գերմանիայի և Իրանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում հիմնադրվում է Գիլանի համալսարանը և ա.հ. 1356թ. ընդունելով 155 ուսանողներ՝ ուսումնական 9 ճյուղերով սկսում է իր կրթական գործունեությունը: Ա.հ. 1356թ. Գիլան համալսարանը համալրվում է Գիլան նահանգի միակ բարձրագույն դպրոցները համարվող՝ առևտրի և կառավարման բարձրագույն դպրոցներով և մինչև ա.հ. 1358թ. ուսումնական տարեշրջանի ավարտը 14 ուսումնական ճյուղերով 605 ուսանողներով շարունակում է իր կրթական գործունեությունը:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Գերմանիայից անկախ՝ Գիլանի համալսարանը շուրջ 500 ուսանողներով և ուսումնական 8 ճյուղերով վերսկսում է իր կրթական գործունեությունը: Իրանում բարձրագույն ուսման զարգացմամբ ու ընդլայնմամբ հիմնադրվում են այդ համալսարանի՝ հիմնական գիտությունների, տեխնիկական գիտությունների, գյուղատնտեսության, հումանիտար գիտությունների, բժշկագիտության և ապա ֆիզկուլտուրայի, սպորտային գիտությունների, բնական պաշարների, ճարտարապետության և արվեստի ֆակուլտետները:
Ներկա դրությամբ Գիլանի համալսարանը ունի 9 ֆակուլտետ և մեկ մասնաճյուղ, Կասպից ծովի ջրային տարածքների և Գիլանագիտության 2 հետազոտական կենտրոն, գիտական խորհրդի 560 անդամներ և ավելի քան 17 հազար ուսանողներ և որպես Իրանի հյուսիսային շրջանի ամենամեծ բարձրագույն ուսումնական կենտրոն գործունեություն է ծավալում: Այս համալսարանը բակալավրի մակարդակում 112 ճյուղերով ու կողմնորոշումներով, մագիստրական մակարդակում 148 և դոկտորականում 50 և ընդհանուր հաշվով 310 ճյուղերով ու կողմնորոշումներով տարեկան ընդունում է ավելի քան 6000 ուսանողներ, ովքեր բարձրագույն ուսում են ստանում այս համալսարանի առավոտյան, երեկոյան դասընթացներում, համալսարանի մասնաճյուղում և վիրտուալ համալսարանում: Ուսանողների մեծ մասը սովորում են այս համալսարանի գրականության ու հումանիտար գիտությունների ֆակուլտետներում:
Տարածաշրջանային ու միջազգային հարթակում Գիլանի համալսարանը անցնող տարիների ընթացքում մեծ նվաճումներ է ունեցել, այնպես որ ա.հ. 1394 թ. այս համալսարանը ընդգրկվել է աշխարհի մեկ տոկոս բարձրակարգ համալսարանների ցուցակում ու նույնպես այն ընդգրկվել է Իրանի համապարփակ համալսարանների տասնյակի մեջ: Այս համալսարանի գիտական խորհրդի երեք անդամները ընդգրկվել են աշխարհի մեկ տոկոս վարկանիշային գիտնականների ցուցակում:
Իսլամական աշխարհի գիտությունների բազայի կողմից կատարվող համալսարանների ու հետազոտական կենտրոնների դասակարգման համաձայն Իրանի ընդգրկուն համալսարանների մեջ Գիլանի համալսարանը 1394թ. բարձրացնելով իր վարկանիշը իր դիրքն ամրացրել է 8-րդ հորիզոնականում: Ըստ այս կենտրոնի դասակարգման ընդգրկուն համալսարանների մեջ Իրանում Թեհրանի համալսարանը, Թարբիաթ Մոդառեսը, Շիրազի համալսարանը, Մաշհադի ֆերդոսիի անվան համալսարանը, Թավրիզի համալսարանը, Շահիդ Բեհեշթիի անվան համալսարանը, Սպահանի համալսարանը, Գիլանի համալսարանը, Փայամե Նուր համալսարանը և Քերմանի Շահիս Բահոնարի անվան համալսարանը համապատասխանաբար զբաղեցնում են 1-10-րդ տեղերը:
Իրանի համալսարանների ու հետազոտական կենտրոնների դասակարգումը տեղի է ունենում 5 խմբերի միջև, որոնք են ընդգրկուն համալսարանները, Բժշկագիտական համալսարանները, արդյունաբերական համալսարանները, արվեստի համալսարաններն ու հետազոտական կենտրոնները: Իրանի համալսարանները դասակարգվում են հինգ ընդհանուր չափանիշների մեջ ներառվող 23 ցուցանիշներով: Հիշյալ հինգ չափանիշներն են՝ հետազոտական աշխատանքները, ուսուցման գործընթացը, միջազգային վարկը, ստեղծված դյուրությունները և հասարակական ու տնտեսական գործունեությունը:
Գիտության ավանգարդների բազան զբաղվում է աշխարհի մեկ տոկոս բարձրակարգ համալսարանների ներկայացմամբ: Աշխարհի մեկ տոկոս բարձրակարգ համալսարանները զբաղվում են գիտության արտադրմամբ և որոնք մյուսների համեմատությամբ առավել ազդեցիկ դերակատարություն ունեն: Գիտության ավանգարդների բազան աշխարհի համալսարանները դասակարգում է վերջին 10 տարիների ընթացքում նրանց ստացած հղումների համաձայն և կազմված վերջնական ցուցակը դասավորում է նվազողական կարգով, որից հետո ընտրում է աշխարհի մեկ տոկոս բարձրակարգ համալսարանները: Դասակարգված և ներկայացված վերջին ցանկի համաձայն իրանական 33 համալսարաններ աշխարհի գիտության ավանգարդների կամ առաջատարների բազայում՝ ISI-ում ներկայացվել են որպես աշխարհի մեկ տոկոս բարձրակարգ համալսարաններ: Նախապես Իրանի 30 համալսարաններ էին ընդգրկված այդ ցանկում, ինչն այսօր բարձրացել է 33-ի:
Գիլանի համալսարանի դասախոսներ դոկտ. Ռեզա Խալխալին, Դոկտ. Ջաաֆար Բիազարը և Դոկտ Ֆարհադ Շիրինին,ովքեր Իրանի համալսարանների ու հետազոտական կենտրոնների 173 գիտնականներից են, ընդգրկված են աշխարհի մեկ տոկոս բարձրակարգ գիտնականների շարքում:
Գիտության առաջատարների բազայի պատասխանատվի՝ Դեհղանիի խոսքերով աշխարհի մեկ տոկոս բարձրակարգ մտավորականները նրանք են, ովքեր արտադրում են աշխարհի գիտության 14 տոկոսը և հենց այս խումբը ստանում է աշխարհում գիտության արտադրողներին կատարվող հղումների 24 տոկոսը: Նույնպես Գիտությունների ու տեխնոլոգիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրենի խոսքերով, ստացված վերջին տվյալների համաձայն գիտության տարբեր բնագավառներում գիտնականները հավասարապես բաժանված չեն: Այնպես որ այդ գիտնականների 50.8 տոկոսը պատկանում են հիմնական գիտությունների ոլորտին, դրանից հետո բժշկագիտությունն է, որ ունի մեծ թվով գիտնականներ՝ կազմելով 21.4 տոկոս: Մտավորականների ու բարձրակարգ գիտնականների թվի առումով ճարտարագիտական ու տեխնիկական ոլորտը գտնվում է 3-րդ տեղում և աշխարհի գիտնականների 21 տոկոսը պատկանում են այս ոլորտին: Գյուղատնտեսության ոլորտին են պատկանում Իրանի միջազգային մասշտաբով գիտնականների 6.4 տոկոսը և միայն 0.6 տոկոսն են պատկանում հումանիտար ու հասարակագիտության ոլորտին:
Միջազգային մասշտաբով ներկայացրած բարձր որակի բերումով այս համալսարանը ներգրավել է մեծ թվով արտասահմանցի ուսանողների, այնպես որ ներկա դրությամբ Գիլանի համալսարանում բարձրագույն ուսում են ստանում ավելի քան 50 արտասահմանցի ուսանողներ: Հիշյալ ուսանողների մեծ մասը Իրան են եկել Իրաքից, Տաջիկստանից, Ռուսաստանից, Սիրիայից և Եմենից: Համակարգչային ճարտարագիտություն, Քիմիայի ճարտարագիտություն և էլէկտրականության ու էլէկտրասնուցման ճարտարագիտություն ճյուղերը հերթականությամբ արտասահմանցիների կողմից մեծ պահանջարկ ունեցող ճյուղերն են: Գիլանի համալսարանը փորձում է առավել բարելավելով ու ընդլայնելով իր հնարավորությունները այդ համալսարանում ավելի մեծ թվով արտասահմանցի ուսանողների ներկայության ենթահող պատրաստել: