Իրանական շուկա (10)Հանքային նյութերով արտադրանքներ
Իրանը գտնվում է աշխարհի լեռնակազմավորման գլխավոր գոտիներից մեկում։ Նշված աշխարհագրական գոտում լեռնակազմավորման ակտիվություններն ու տարբեր երկրաբանական երևույթների առկայությունը պատճառ են դարձել, որ այնտեղ գոյանան մեծ պաշարներով արժեքավոր հանքային նյութեր։
Փորձագետները գնահատել են, որ Իրանը իր տրամադրության տակ ունի աշխարհի հանքային նյութերի 7 տոկոսը։ Այդ հանքավայրերը գտնվում են Իրանի ամբողջ տարածքում՝ հյուսիսում գտնվող Արևելյան Ատրպատականից մինչև հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բալուչեստան նահանգը։ Իրանի գազի ու նավթի հսկայական պաշարների ու հանքավայրերի կողքին, առկա են պղնձի, երկաթի, ցինկի, կապարի, քարածխի, ուրանի, մանգանի, քրոմիտի, տիտանի,կիրի, աղի, արժեքավոր քարերի, այդ թվում՝ ոսկու և արծաթի (ոսկու, ցինկի, պղնձի և կապարի հետ խառնուրդ մետաղի տեսքով), փիրուզի հարուստ պաշարներ։ Կատարված ուսումնասիրությունների ու կանխատեսումների համաձայն, Իրանը գտնվում է երկաթի, ցինկի, կապարի, մարմարի,պղնձի և ոսկու պաշարների գոտու վրա։ Աշխարհում գոյություն ունեցող հանքային նյութերի գրեթե բոլոր տեսակները կարելի է գտնել Իրանի տարբեր նահանգների հանքերում՝ Քերմանում, Յազդում, Սպահանում, Արևելյան Ատրպատականում, Կենտրոնական ու Ռազավի Խորասանում։
Հանքերը որպես բազմաթիվ արդյունաբերությունների անհրաժեշտ հումքն ապահովող վայրեր, գլխավոր և որոշիչ դերակատարություն ունեն արդյունաբերական զարգացման ու ինքնաբավության, աշխատատեղերի ստեղծման, պետության համախառն ներքին արդյունքի մեծացման ու մեկ շնչի հաշվով եկամտի բարձրացման հարցերում։ Մարդկանց կյանքում հիմնարար փոփոխությունների առաջացման հարցում հանքերի նշանակությունն ու դերակատարությունը չի սահմանափակվում ներկա ժամանակաշրջանով։ Պատմության ընթացքում հանքավայրերից ձեռք բերված հանքային նյութերը էական ու կարևոր դեր են խաղացել մարդկանց կյանքում, այնպես որ պատմական որոշ ժամանակաշրջաններ կոչվել են այդ տարրերի անուններով. Օրինակ՝ պղնձի ժամանակաշրջան, բրոնզի ժամանակաշրջան,երկաթի ժամանակաշրջան։
Հնագետները հանքային նյութերի հայտնաբերումը, արդյունահանումը, ձուլումն ու մշակումը վերագրում են հնադարյան ժամանակաշրջաններին։ Որոշ գիտահետազոտողներ այն համոզման են, որ առաջին անգամ Եգիպտոսի, Բաբելոնի, Ինդոսի և Գեհոնի նախնական քաղաքակրթությունների ժողովուրդներին է հաջողվել հալեցնել մետաղները։ Ոմանք էլ, հաշվի առնելով հին ժամանակներից մեզ հասած հետքերը, գտնում են, որ իրանցիները առաջինն են եղել, որ հասել են այդ կարևոր ձեռքբերմանը։ Մետաղների հալեցման հին հնոցներն ու դրանցից մնացած խարամները, ինչպիսիք են՝ Իրանի արևմուտքում և հարավում գտնվող Զագրոսի լեռնաշղթայում, հյուսիսում գտնվող Էլբրուսի լեռնաշղթայում, Իրանի անապատային քաղաքներում՝ Յազդում, Քերմանում, Ղոմում, Քաշանում, Բալուչեստանի լեռնաշղթայի նախալեռներում առկա հանքավայրերը, այդ թվում՝ նաև Բալուչեստանի Չեհելքուրեհ պղնձի հանքավայրի և Սիստան ու Բալուչեստան նահանգում Խարեստանի ու Բիդեստար-Թաֆտանի միջև գտնվող ցինկի ու կապարի լքված հանքավայրերի խարամները վկայում են հանքային նյութերից տարբեր մետաղների ձեռքբերման գործում հին իրանցիների հմտությունների մասին։ Օրինակ՝ Քերմանի Թել-Էբլիսում մոտ վեց հազար տարվա վաղեմիություն ունեցող հայտնաբերված հանքաքարերի նմուշները կամ էլ Քաշանի Սիլք կոչվող շրջանում հայտնաբերված պղնձի հալեցման հետքերը ցույց են տալիս, որ մեր թվարկությունից հազարավոր տարիներ առաջ իրանցիները ծանոթ են եղել պղնձի պես մետաղների հալեցման գործին։
Ամերիկացի գրող Վիլ Դորանտը «Քաղաքակրթությունների պատմությունը» խորագրով իր գրքում նշել է, որ իրանական քաղաքակրթությունը ավելի զարգացած է եղել քան եգիպտական քաղաքակրթությունը։ Անդրադառնալով Մթա. երրորդ հազարամյակում դեպի Իրան կատարած արիական ցեղի ներգաղթին, նա գրում է. «Արիացիները՝ այս գաղթական ցեղի մարդիկ ծանոթ էին մետաղների հետ, ուստի հասնելով Իրան, նրանք այնտեղ բնակություն հաստատեցին, քանի որ այն լեռներում, որտեղ նրանք ընտրեցին որպես իրենց բնակավայր, առկա էին տարբեր մետաղներ, ինչպիսիք են պղինձը, երկաթը, կապարը, արծաթը, ոսկին, մարմարը, և թանկարժեք քարերը»։
Սիլք, Թուրանգ և Մարլիկ հնագիտական նշանակությամբ բլուրներում հայտնաբերված որոշ նյութեր
تپه سیلک
آثار به دست آمده از تپه سیلک
آثار بدست امده از تپه سییلک
آثار بدست آمده از تپه سیلک
تپه سیلک
آثار بدست آمده از تچه سیلک
آثار بدست آمده از تپه سیلک
آثار بدست آمده از تپه تورنگ
آثار بدست آمده از تپه مارلیک
آثار بدست آمده از تپه مارلیک
آثار بدست امده از تپه مارلیک
آثار بدست آمده از تپه مارلیک
آثار بدست آمده از تپه مارلیک
آثار بدشت آمده از تچه مارلیک
Մթա. երրորդ հազարամյակից սկսած շումերական, բաբելոնական և իլամական իշխանությունների արձանագրություններում հիշատակվել են իրանցիների առաջադիմությունները։ Մթա. երրորդ հազարամյակի առաջին կեսում արդյունաբերական ու առևտրային առումով մեծ բարգավաճում էր ապրում Քերման նահանգում գտնվող վեց հազար տարվա պատմություն ունեցող Շահդատ քաղաքը։ Այս տարածաշրջանում լայն տարածում էին գտել խեցեգործության արվեստը, քարտաշությունը և մետաղագործությունը։ Հետաքրքիրն այն է, որ մինչև 1967թ. Քերման նահանգի Շահդատի շրջանը հնագետների ուշադրությանը չէր արժանանում, որովհետև Իրանի Լութի անապատում հնագիտական քաղաքակրթության առկայության պատկերացումն անգամ անհնար էր։ Նշված տարում մի խումբ մարդիկ Թեհրանի համալսարանի աշխարհագրական ինստիտուտի կողմից մեկնեցին այդ շրջան՝ Լութի դաշտավայրի և դրա շրջակայքի աշխարհագրական դիրքն ուսումնասիրելու նպատակով։ Այդ խմբի անդամներն իրենց ուսումնասիրությունների ընթացքում հանդիպեցին մի քանի խեցե իրերի, որոնց մի մասը գետնից դուրս էր ցցված։ Հնագիտական ուսումնասիրություններում պարզվեց, որ Արաթա նահանգի կենտրոնը հանդիսացող Շահդատը եղել է Իլամի կայսրության ինքնավար նահանգներից մեկը։ Իրենց պեղումներում հնագետները հայտնաբերեցին զանազան իրեր, այդ թվում՝ ագաթի, լաջվարդի ու փիրուզի պես կիսաթանկարժեք քարեր, որոնք արտադրվել էին այդ քաղաքի արհեստանոցներում։ Աշխարհում հայտնաբերված ամենահին մետաղյա դրոշը , որը բրոնզից է և կոչվում է «Շահդատի դրոշ», այս տարածաշրջանին է պատկանում և այժմ պահվում է Իրանի ազգային թանգարանում։ Նշված տարածաշրջանում հայտնաբերվել են նաև հնոցներ մետաղների հալեցման ու մետաղագործության համար, ինչը ցույց է տալիս, որ Շահդատը եղել է արդյունաբերական քաղաք։
Հարկավոր է նշել, որ Իրանի որոշ աշխարհագրական շրջանների հին անունները ցույց են տալիս, որ հազարավոր տարիներ առաջ իրանցիները գիտեին նշված աշխարհագրական գոտիներում առկա հանքերի մասին և շահագործում էին դրանց։ Օրինակ՝ Իրանի արևմուտքում, Քուրդիստան նահանգում գտնվող Մարիվան քաղաքի անունը եղել է Ասենաբադ, որտեղ քրդերենում Ասենը նշանակում է երկաթ, կամ էլ Սեմնան նահանգի Դամղան քաղաքի անունը եղել է Քուհե-զար (Ոսկու սար), որտեղ հիմա էլ դեռևս ընթանում են ոսկու հայտնաբերման լրացուցիչ փուլերը։
Շատ տեղեկություններ մեզ չեն հասել հին Իրանում հանքավայրերի հայտնաբերման եղանակների մասին։ Իրանի հնագիտական հանքերի հայտնաբերման թունելներն ու հորերը ցույց են տալիս, որ անցյալում մեծ ճշգրտությամբ ու կարգապահությամբ էին կատարվում հանքավայրերի հայտնաբերման ու շահագործման փուլերը։
Իրանում գիտական եղանակով հանքավայրերի հայտնաբերումը սկսվել է 1939 թվականից։ Ունենալով հազարավոր հանքեր ու տասնյակ տեսակի հանքանյութեր, Իրանի երկրամասը աշխարհի ամենահարուստ շրջաններից է, որն ապահովում է արդյունաբերությանը անհրաժեշտ հումքը։ Հանքանյութերի բարձր տոկոսի մաքրության առումով, համաշխարհային համբավ են վայելում Իրանի որոշ հանքավայրերը, ինչպիսիք են՝ Իրանի հարավ-արևելքում՝ Քերմանում գտնվող Սարչեշմեի պղնձի հանքավայրը և Իրանի կենտրոնում՝ Յազդի նահանգում գտնվող Չադորմելուի երկաթաքարի հանքը։ Իրանն ունի ավելի քան 700 միլիարդ դոլարի արժողությամբ ավելի քան 60 տեսակի հանքային նյութեր։
Իրանի ոչ նավթային արտահանումներում հանքային արտադրանքների բաժինը կազմում է 30-35 տոկոս, սակայն Իրանի տնտեսության մեջ հանքարդյունաբերության անուղղակի ազդեցությունը գերազանցում է առևտրի և նույնիսկ արդյունաբերության սեկտորի ազդեցությանը։ Հանքերն ապահովում են մի շարք շահութաբեր արդյունաբերությունների, այդ թվում՝ պողպատի, ցեմենտի և քարի արդյունաբերությունների, կապարի, ցինկի ու նմանատիպ գործարանների հումքը։
Օրինակ՝ կարելի է մատնանշել Իրանի պողպատի արդյունաբերությունը, որտեղ իրանցի արտադրողները մրցակցային առավելություն ունեն բարձր որակի երկաթաքարի առատության և սպունգային երկաթի արտադրման համար անհրաժեշտ մատչելի գնով էներգիայի բերումով։
Իրանի պողպատի արդյունաբերությունը
Հարկավոր է մատնանշել 21-րդ դարում ռազմավարական նշանակություն ունեցող մետաղների շարքում տնտեսապես ամենաշահավետ արդյունաբերությունը՝ պղնձի արդյունաբերությունն է, որը հիմնականում կիրառություն ունի էլեկտրաէներգիայի, կապի, շինարարության և ավտոշինության արդյունաբերություններում։
Գերակա շրջաններում հանքային պաշարների ու ռեսուրսների հայտնաբերումը և Իրանի տնտեսության մեջ հանքարդյունաբերության մասնաբաժնի մեծացումը երկու գլխավոր նպատակներ են, որոնք գտնվում են Իրանի ղեկավարության աշխատանքային օրակարգում։ Այս ուղղությամբ ջանքեր են գործադրվում, որպեսզի ներդրումների մեծացմամբ, ենթակառուցվածքների ընդլայնմամբ, հանքավայրերի հայտնաբերման, արդյունահանման և շահագործման բնագավառում կատարելագործմամբ, և վերջապես հանքարդյունաբերության ոլորտում արժեքային շղթայի լրացմամբ առավելագույն կերպով օգտագործել երկրի թաքնված կապիտալը։