Իրանական շուկա (13) Հանքային նյութեր և արտադրանքներ (4) Ոսկի
Իրանում ոսկու օգտագործումը պատմական վաղեմիություն ունի։ Պատմական փաստարկներում մատնանշված Իրանի ամենահին ոսկու հանքը Սիստանի և Դամղանի Քուհե-զար հանքավայրերն են։ Ներկայումս Իրանում ոսկերչության և զարդեղենի բնագավառում գործում են մոտ 70 հազար արդյունաբերական ու արհեստագործական օբյեկտներ, որոնք մասնագետ ու արհեստավարժ մարդկային ուժի օգտագործման առումով աշխարհում այս բնագավառում ունեն մրցակցային առավելություն։ Շարունակելով զրույցը, ավելի շատ կծանոթանանք Իրանում այս արդյունաբերությանը։
Ոսկին թանկարժեք մետաղ է, որը հին ժամանակներից տարբեր ձևերով մարդկանց կողմից օգտագործվել է զարդեղենի ու ամանեղենի պատրստման, ինչպես նաև բժշկության ու ատամնաբուժության բնագավառներում։ Ասում են, այն ինչ ոսկու մեջ գրավում էր նախամարդերի ուշադրությունը, գետափերին այս թանկարժեք մետաղի փայլատակումներն է եղել։ Գեղեցիկ փայլը, առաձգականությունը, հազվագյուտ լինելը, օքսիդացման նկատմամբ դիմացկունությունը և մի շարք այլ քիմիական հատկություններ մեծացրել են ուսկու նշանակությունը դրա հայտնաբերման հազարամյակների պատմության ընթացքում։ Արևելագիտական պատմաբանները համարում են, որ ամենահին ոսկու հանքի հայտնաբերումը տեղի է ունեցել մթ. 4 հազար տարի առաջ Միջագետքում՝ շումերների բնակավայրում։ Բացահայտումները ցույց են տալիս, որ մթա 3-րդ հազարամյակում հին Եգիպտոսում գտնվող Աբիդոսում և Նագադայում մարդիկ զբաղվում էին ոսկու ստեղծմամբ ու առևտրով։ Այն ժամանակներում ոսկեգործներին թույլատրվում էր ոսկին օգտագործել ոսկերչության ու զարդեղենի պատրաստման գործում միայն փարավոնների, նրանց ընտանիքների, հոգևորականների ու բարձրաստիճան մարդկանց համար։

Իրանում ոսկու օգտագործումը պատմական վաղեմիություն ունի։ Պատմական փաստարկներում մատնանշված Իրանի ամենահին ոսկու հանքը Սիստանի և Դամղանի Քուհե-զար հանքավայրերն են։ Հին Հունաստանի աշխարհագետ Ստրաբոն, ֆրանսիացի աշխարհաշրջիկ, ոսկու առևտրական Շարդենը (1643-1713թթ.), ֆրանսիացի հնեաբան Գիրշմանը (1895-1979թթ.) և այլոք իրենց աշխատություններում անդրադարձել են Իրանի պատմական ժամանակաշրջաններին ու աշխարհագրական տարբեր տարածաշրջաններին, որտեղ ոսկի էր արդյունահանվում։ «Իրանը՝սկզբից մինչև իսլամը» խորագրով իր գրքում Գիրշմանը այսպես է գրում. «Մարերի ժամանակաշրջանում շահագործվում էին Համադան քաղաքի շրջակայքում գտնվող ոսկու հանքերը»։ Վիլ Դորանտը (1885-1981թթ.) «Արևելքը՝ քաղաքակրթության բնօրրան» խորագրով իր գրքերից մեկում անդրադարձել է այս պատմական ժամանակաշրջանին՝ գրելով. «Մարական ժողովուրդը (մթա 17-րդ դարում ապրող իրանական ցեղ) իրենց բնակավայրում գտնվող լեռներից ձեռք էին բերում պղինձ, երկաթ, ոսկի, արծաթ, մարմար և այլ թանկարժեք քարեր»։ Ասում են, որ Աքեմենյան կայսրերը (մթա 550-330թթ.), որոնք այդ ժամանակներում 2 դար շարունակ իշխում էին մի ընդարձակ աշխարհամասի վրա, իրենց անհրաժեշտ ոսկին ձեռք էին բերում Համադանի և Ռումինիայում գտնվող Ռուշայի ոսկու հանքերից։ Նշված ժամանակաշրջանում (մթա 516թ.) ստեղծվեց Դարիկ կոչվող ոսկեդրամը, որը բավականին տարածված էր հսկայական Աքեմենական տարածքում։
Կատարված պեղումների ընթացքում Իրանի պատմության այս ժամանակաշրջանում հայտնաբերվել են ոսկուց պատրաստված նրբագեղ հնագիտական իրեր ու հուշարձաններ, որոնք այսօր պահվում են տարբեր երկրների՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու նաև Իրանի թանգարաններում։ Դրանցից են սեպագիր փորագրությամբ ոսկե գավաթը, չորս ձիով ոսկե սայլը, այծքաղի ու գառնանգղի ոսկե ապարանջանը, Եկբատանի այծքաղի տեսքով ոսկե ամանը, կամ մռնչող առյուծի տեսքով ոսկե ամանը։
کاسه طلایی با حکاکی خط میخی
ارابه طلایی چهار اسب
بازوبند طلایی بز و پرنده هما
تکوت بز طلایی هگمتانه
تکوت شیر غران
Սեֆյանների իշխանությունը (1501-1722թթ.) Իրանում տարբեր արվեստների ու ձեռարվեստի բարգավաճման ժամանակաշրջանն է։ Առաջին անգամ Իրանի պատմության մեջ այս ժամանակաշրջանում հավաքագրվեց երկրի արժեքավոր ոսկեղենն ու զարդերը։ Այսօր Իրանի ազգային զարդեղենի թանգարանում պահվող և երկրի արժույթի հիմքն հանդիսացող ոսկին ու թանկարժեք քարերը այս երկրամասի նախնիների արժեքավոր ժառանգությունն է։
Իրանում կան բազմաթիվ մեծ և փոքր ոսկու հանքեր։Միջազգային ստանդարտը ոսկու հանքը շահագործելու և արդյունահանելու համար կայանում է ավելի քան 100 տոննա պաշարներ ունենալու հատկության մեջ։ Մինչ այժմ Իրանում հայտնաբերվել են համաշխարհային ստանդարտին մոտ գտնվող շուրջ 10 ոսկու հանք։ Իրանի հյուսիս-արևմուտքում Արևմտյան Ատրպատականում գտնվող Թեքաբի շրջանում գոյություն ունեն երկու ոսկու հանք՝ Զերեհշուրանի և Աղդառեհի ոսկու հանքերը, որոնցում հայտնաբերվել են հին ժամանակներում ոսկու արդյունահանման հետքերը։
Թախթե-Սուլեյմանի հնագիտական համալիրից 15կմ հեռավորության վրա գտնվող Զերեհշուրանի ոսկու հանքը Մերձավոր Արևելքի ամենախոշոր ոսկու հանքն է, որն իր ոսկու բարձր հարգի և ուշագրավ քանակի պաշարների շնորհիվ երկրի ամենախոշոր և արժեքավոր ոսկու հանքերից է համարվում։ Այս հանքի մոտակայքում է գտնվում Աղդառեհի խոշոր ոսկու հանքը,որից կարելի է ձեռք բերել տարեկան ավելի քան 2 տոննա ոսկու հանքաքար։
Իրանի ոսկու հանքերից կարելի է նշել Մութեհի ոսկու հանքային համալիրը։
Պատմական ու գեղեցիկ Սպահան նահանգում գտնվող այս հանքը հին ժամանակներից շահագործվել է սահմանափակ կերպով։ Այս շրջանի հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են հին ժամանակներում կիրառվող արդյունահանման գործիքներ և հալեցման հնոցներ։ Մութեհի հանքային համալիրում առկա է 9 տեսակի հանքաքար։ Ենթադրվում է, որ այս հանքում առկա է մոտ 2 միլիոն տոննա ոսկու քար, որից կարելի է տարեկան ստանալ 400-500կգ ոսկի՝ գիտական եղանակներով ու ժամանակակից տեխնոլոգիաներով այն արդյունահանելու դեպքում։
Շահագործվող տարբեր հանքերի կողքին հետախուզական աշխատանքներ են ընթանում Իրանի տարբեր նահանգներում՝ Արևելյան ու Արևմտյան Ատրպատականներում, Քուրդստանում, Քերմանում, Ռազավի և հարավային Խուրասանում, Սպահանում, Յազդում, Համադանում, Մարքազիում, Սիստան ու Բալուչեստանում։
Ոսկին՝ այս թանկարժեք մետաղը, որը այլ մետաղների (նիկել,պալադիում, արծաթ և ցինկ) հետ համակցելու դեպքում ստացվում է կանաչ, կարմիր և սպիտակ գույններով համաձուլվածքներ, լայն կիրառություն ունի արդյունաբերության մեջ։ Ոսկին և նրա համաձուլվածքները կիրառվում են այնպիսի արդյունաբերություններում, ինչպիսիք են Էլեկտրական ու էլեկտրոնային արդյունաբերությունը, ժամանակակից տեխնոլոգիայով պաշտպանական համակարգերը և ավիատիեզերական արդյունաբերությունը։ Ոսկին էլեկտրամագնիսական ճառագայթների ու ռադիոալիքների լավագույն ռեֆլեկտոր է։Այս մետաղը կարելի է բարակեցնել այն աստիճանի, որ թափանցիկ դառնա ու նրանից լույսն անցնի։ Ոսկու այս հատկությունը օգտագործվում է որոշ օդանավերում օդաչուի խցիկի ապակին սառույցից մաքրելու համար. Այնպես որ էլեկտրական հոսանքն անցնում է ոսկու բարակ շերտով և ջերմություն է առաջացնում։ Այս ջերմությունը կանխում է ապակու սառցակալումը։ Ոսկին ու դրա համաձուլվածքները ժամանակակից բժշկության մեջ կիրառվող արժեքավոր տարրեր են։ Հարկ է նշել, որ ոսկին անվտանգ ու ոչ թունավոր տարր է և լավագույն էլեկտրահաղորդիչ մետաղներից մեկն է։ 24 հարգով մաքուր ոսկին կակուղ մետաղ է, ուստի դրա հետ աշխատելն հեշտ է։ Ոսկին կիրառվում է նաև ատամնաբուժական ոլորտում։ Ոսկին օգտագործվում է նաև որոշ արվեստի աշխատանքներում այդ թվում ժանեկագործության, դիպակ գործվածքների և ասեղնագործության ու ոսկերչության բնագավառներում։
Ոսկու պես հանքանյութերը ենթակառուցվածքային դեր են խաղում երկրների տնտեսության աճի գործընթացում։ Դրամի հետ իր ունեցած հարաբերության պատճառով այս մետաղը ամուր ֆինանսական հենարան է տնտեսական բարգավաճման ու ռեցեսիայի ժամանակաշրջաններում։ Այլ ակտիվների հետ համեմատած ոսկին ավելի պակաս խոցելի է։ Փոփոխությունների ռիսկը և թղթադրամների անկայունությունը նվազագույնի հասցնելու նպատակով մարդիկ մշտապես ձգտել են ոսկի գնել ու կուտակել։ Քանի որ պետությունները ոսկին ընդունել են որպես հարստության կուտակման և գործարքներում փոխանակումների միջոց, ուստի տնտեսական տեսանկյունից այն կարելի է ռազմավարական մետաղ համարել։ Այս մետաղը տարբեր ձևերով՝ զարդեղենի, ոսկու ձուլակտորի կամ ոսկեդրամի տեսքով բազմաթիվ պետությունների արժույթային համակարգի հենարանն ու աշխարհում արժույթի կարևորագույն ստանդարտն է։
Իրանում ոսկերչության և զարդեղենի բնագավառում գործում են մոտ 70 հազար արդյունաբերական ու արհեստագործական օբյեկտներ, որոնք մասնագետ ու արհեստավարժ մարդկային ուժի օգտագործման առումով աշխարհում մրցակցային առավելություն ունեն այս բնագավառում։ Իրանում ոսկու հարուստ հանքերի առկայությունը, արտադրության ցածր ծախսերը և բարձր ավելացված արժեքով արտադրանքների ստեղծումը նպաստավոր հնարավորություն են ընձեռում այդ երկրի ոչ նավթային արտահանումների համար։ Նկատի առնելով, որ մի շարք տարածաշրջանային երկրներում ոսկե արտադրանքների արտադրումն իրականացվում է ավտոմատացված եղանակներով, ուստի իրանցի արվեստագետների կողմից բազմազան մոդելների նախագծումը և հին ու ազնվական նախշերի կիրառումը մեծացնում է այս թանկարժեք մետաղի շքեղություը և լավ մարկետինգի միջոցով այն կարող է բավարարել նպատակային շուկաների ճաշակը։
Այս ուղղությամբ Իրանի տնտեսական ոլորտի գործիչները, որդեգրելով կոնկրետ քաղաքականություններ, այդ թվում արտահանումների ազատականացումը, ապրանքների ու ծառայությունների արտահանման ազատումը ցանկացած տիպի տուրքերից ու հարկերից, արտահանողներին բանկային վարկերի տրամադրումը, միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը և այլն, ձգտում են միջազգային այս մրցակցության մեջ բարելավել այս շքեղ ապրանքի առևտրի վիճակը։ Այս կարևոր հանգամանքին հասնելու համար պետության տնտեսության պատասխանատուների աշխատանքային օրակարգում են գտնվում նոր ներուժի ու հնարավորությունների ստեղծումը, բարենպաստ կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, միջազգային մոտեցում ունեցող արտահանման սեկտորին ենթակառուցվածքային, տեխնիկական ու օժանդակողական համապարփակ ծառայությունների տրամադրումը ոսկու և դրանից բխող արտադրանքների արտահանման ուղղությամբ։