Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է անցած շաբաթվա տնտեսական մի քանի իրադարձությունների, այդ թվում «Նավթ-Իրան 2017» համաժողովի, Իրանի ու Ֆրանսիայի տնտեսական միջպետական հանձնաժողովի նստաշրջանի, Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնման քննարկմանը:
«Նավթ-Իրան 2017» համաժողովն այս շաբաթ գումարվեց նպատակ ունենալով ներկայացնել մասնավոր բաժնի կարողությունները, ընդլայնել ներդրումներն ու նաև միջազգային համագործակցությունները:
Իրանի նավթի, գազի ու պետրոքիմիայի արդյունաբերության շրջագծում միջազգային առևտրի ծաղկումը, նաև երկկողմ ու բազմակողմ համագործակցությունների ընդլայնման նպատակով նավթի, զտման ու պետրոքիմիայի բնագավառում իրանական ու միջազգային ակտիվ փորձագիտական միությունների ծանոթացումն Իրանի տնտեսության այս բաժնի ընդլայնման համար նկատի առնված նպատակներից են համարվում:
Առաջին անգամ միջազգային մասշտաբով կազմակերպված այս համաժողովին մասնակցելու և Իրանի նավթի արդյունաբերության մասնավոր բաժնի հետ ծանոթանալու ցանկություն էին ել», հայտնել, որոնցից էին «Շել», «Զիմենս», «Հերբերթ Սմիթ», «Ստանդարդ Անդ Փուրզ», «Էռնեստ Անդ Յանգ», «Յելց» ընկերություններն ու հաստատությունները և Ֆրանսիայի նավթի ինժիներության միությունը:
Իրանի նավթի արդյունաբերությունը հաջորդ քայլերի համար ծրագրավորման ու զարգացման փուլում է գտնվում: Վերջին տարիներին նավթի ու գազի մի քանի մեծ ավազանների հայտնաբերմամբ Իրանի նավթի ու գազի պաշարների ծավալներն ուշագրավ կերպով մեծացել են: Իրանի նավթային նոր պայմանագրերը կնքվում են Իրանի նավթի արդյունաբերությունը տեխնիկական, կառավարման ու տնտեսական տեսակետներից տարածաշրջանում առաջին դերակատարի վերածվելու շրջագծում:
Հիշեցնենք, որ Իրանը գազի պաշարների տեսակետից երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում:
----------------------
Ֆրանսիայի ԱԳ նախարարն այս շաբաթ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի պաշտոնական հրավերով Թեհրան ուղևորվեց և մասնակցեց երկու երկրի տնտեսական միջպետկան հանձնաժողովի առաջին նստաշրջանին:
Ժան Մարք Այրոն երեքշաբթի օրն Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և երկու երկրի տնտեսական ոլորտի գործարարների մասնակցությամբ Թեհրանի առևտրի պալատում գումարված Իրանի ու Ֆրանսիայի տնտեսական համաժողովում տեղեկացրեց երկաթգծի, նավահանգիստների, ավիացիայի ու վերականգնվող էներգիաների բնագավառներում երկու երկրի երկարաժամկետ համագործակցությունների մասին: Մարք Այրոն ակնարկելով Իրանի ու Ֆրանսիայի միջև համագործակցությունների ընդլայնման մասին համաձայնագրի ստորագրմանը, հավելեց. «Մոտ ապագայում գործադրման կհանձնվեն երկու երկրի համալսարանների միջև կնքված համագործակցության 17 համաձայնագրերը»:
«Ֆրանսիական հաստատությունները կարևոր նախագծեր են ստորագրում Իրանում, որոնցից են երկաթգծի, նավահանգիստների, ավիացիայի, սննդամթերային արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիայի ու կապի ոլորտում նախագծերն ու նաև Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքի օդանավակայանի վերականգնման նախագիծը»,-հայտարարել է Ժան Մարք Այրոն:
ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո Իրան-Ֆրանսիա հարաբերություններում նոր էջ բացվեց և այս ժամանակաշրջանում երկու երկրի միջև քաղաքական, տնտեսական ու խորհրդարանական պատվիրակությունների փոխանակումն աննախընթաց աճ է արձանագրել: Տնտեսական հարցերի վերլուծաբանների համոզմամբ Իրանն արդյունաբերության, գյուղատնտեսության ու փոխադրության բնագավառներում հզոր տնտեսական ենթակառույցներ ունենալով կարող է Ֆրանսիայի համար տնտեսական կայուն գործընկեր համարվել: Վստահաբար ալեկոծված մի տարածաշրջանում Իրանի կայունությունն ու անվտանգությունը Իրանի շուկայում ներկայություն ունենալու համար եվրոպական ու այդ թվում նաև ֆրանսիական ընկերություններին խրախուսող գլխավոր ազդակն են համարվում, սակայն այն ընդգծմամբ, որ այդ կապակցությամբ կարևորվում է Իրանի շուկայի հանդեպ այդ ընկերությունների կողմնորոշումը, որոնք Իրանը պիտի դիտեն ոչ թե սպառողական ապրանքների շուկայի, այլ վստահելի գործընկերոջ:
Իրանի նավթի արդյունաբերության բնագավառում էլ Ֆրանսիայի «Թոթալ»-ը եվրոպական այն մեծ ընկերություններից է, որ սկսել է Իրանից անմշակ նավթի գնումը: Ֆրանսիայի «Թոթալ» ընկերության և իրանական կողմի միջև ստորագրված փոխհուշագրի համաձայն մոտ ապագայում եզրակացվելու է Իրանի նավթի, գազի ու պետրոքիմիայի ոլորտներում «Թոթալ» ընկերության ներդրման ու համագործակցության պայմանագիրը: Երկու երկրի միջև կայացած մյուս համաձայնությունը վերաբերում է շուրջ 100 ճամբորդատար ինքնաթիռների գնմանը: «Էյրբաս» տեսակի առաջին ինքնաթիռն անցած ամիս հանձնվեց Իրանին և երկրորդ ինքնաթիռն էլ մինչև փետրվարի վերջը կփոխադրվի Իրան: Նկատի առնելով ստորագրված պայմանագրերը Ֆրանսիայի ԱԳ նախարարի Իրան կատարած ուղևորությունը երկու երկրի միջև տնտեսական ու արդյունաբերական հարաբերությունների մշակման ուղղությամբ կարող է դրական դերակատարություն ունենալ:
Այս բանակցությունները Թեհրանում կայացան այն պայմաններում, երբ ԵՄ-ի դերակատարությամբ գործադրված շրջափակումները բանկային ու արտարժութային բաժիններում դեռ լիովին չեն չեղարկվել: Այս բանակցությունների հետ միաժամանակ Իրանի «Թեջարաթ» բանկի գործադիր տնօրեն Մոհամմեդ Էբրահիմ Մողադամը տեղեկացրեց շրջափակումների պատճառած վնասների հատուցման, ինչպես նաև բանկի բաժնետերերի ու հաճախորդների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ ԵՄ-ի դատարան բողոքի հայց ներկայացվելու մասին: 2011 թվականին ԵՄ-ի կողմից գործադրված անարդար շրջափակումներն ուղղակի ու անուղղակի վնասներ պատճառեցին, որոնց շարքին են գտնվում բանկային հաշիվներում գտնվող ակտիվների սառեցումը, ինչպես նաև «Թեջարաթ» բանկի ու նաև շրջափակումների ցուցակում հայտնված իրանական այլ բանկերի արտարժութային եկամուտների կրճատումը:
---------------------------
Նկատի առնելով Իրանի հետ ցամաքային սահմանի գոյությունը Հայաստանը բացի դեպի Եվրոպա տարանցման հնարավորություն ստեղծելուց նաև կարող է տարածաշրջանի և ԻԻՀ-ի առևտրականների միջև համագործակցության կամուրջ լինել: Իրանի ու Հայաստանի միջև համագործակցության բնագավառներից մեկը հատկապես Արաքսի ու Մեղրի ազատ գոտիներում ներդրումը կարող է լինել:
Մեր հաղորդումը կշարունակենք այդ կապակցությամբ զրույցով:
Իրան-Հայաստան սահմանին գտնվող Արաքս գետի ափին գտնվող Սյունիքի մարզի Մեղրիի տարածքի տնտեսական ազատ գոտին երկու երկրի միջև համագործակցության առիթներից է համարվում: Անցած շաբաթ Երևանում Իրանի Արաքսի ազատ գոտու տնօրենի և Հայաստանի առևտրի ու արդյունաբերության պալատի նախագահ Մարտին Սարգսյանի հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրի միջև տնտեսական համագործակցությունների ընդլայնման ուղիները:
Շաբաթ օրը կայացած այս հանդիպմանը, որին ներկա էին նաև մի շարք հայկական ընկերությունների տնօրեններ և այդ երկրի տնտեսական ոլորտի գործարարներ, Իրանի Արաքսի ազատ գոտու տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին ասաց, որ Երևանի ու Թեհրանի միջև հարաբերությունների ընդլայնման համար ստեղծված նախապայմանները համագործակցության լայն դաշտ է ստեղծել, որը ներառում է նաև երկու երկրի սահմանային ազատ գոտիները:
Հայաստանի առևտրի ու արդյունաբերության պալատի նախագահ Մարտին Սարգսյանն էլ այս հանդիպման ժամանակ ընդառաջելով իրանական կողմի առաջարկները, էներգիայի, այդ թվում նավթի, գազի ու էլեկտրաէներգիայի բանագավառում երկկողմ համագործակցությունների ընդլայնման համար Թեհրանի ու Երևանի նախագծերը տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար երկու երկրի լրջության ապացույցը համարեց:
Իրանի ու Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը տարեկան 300 միլիոն դոլար է և համագործակցությունների ընդլայնման համար երկու երկրի միջև կայացած համաձայնությամբ ու նաև նախագծերով դրա ծավալի մեծացման համար հող է նախապատրաստվել: Իրանն այս պահին ներկայացրել է Արաքսի ազատ գոտում համագործակցության առաջարկը, որը գյուղատնտեսության, արդյունաբերության ու փոխակերպվող արդյունաբերության տարբեր բաժիններում հայաստանցի ներդրողների հետ համագործակցության հնարավորություն է ստեղծելու:
Այս շրջագծում Հայաստանի տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ ընդգծել է երկու երկրի միջև տնտեսական հարաբերությունների խորացման և հատկապես ազատ գոտիների կառավարման հարցում համագործակցության ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը, որը պիտի սատարի Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հետ սահմանակից Հայաստանի Ագարակի տարածքում ազատ գոտու ստեղծման նպատակի իրագործմանը: