Իրանական շուկա (15) Ինժեներատեխնիկական ծառայություններ
Իրանի ոչ նավթային արտահանումներից են ինժեներատեխնիկական ծառայությունները։ Վերջին երկու տասնամյակում Իրանը իր արտահանվող արտադրանքների զամբյուղը բազմազանեցնելու նպատակով, իր մասնագետ ուժերի շնորհիվ ձեռնամուխ է եղել ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանմանը։
Ինժեներատեխնիկական ծառայությունները ներառում են մի շարք գործոններ, այդ թվում՝ կառավարման, գիտելիքների, տեխնոլոգիաների ու արհեստավարժ մարդկային ուժի համադրումն ու կիրառումը արտադրանք տալու կամ ցանկալի ծառայություն ներկայացնելու համար։ Ինժեներատեխնիկական ծառայությունների մատուցումը կարող է սահմանափակվել պետության սահմանների ներսում կամ անցնել սահմաններն ու տարածվել միջազգային շուկաներում։ Ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանումը գիտության, տեխնոլոգիաների ու մասնագետ մարդկային ուժի արտահանումն է։ Այլ կերպ ասած, ինժեներատեխնիկական ծառայությունները ներառում են մի շարք նպատակասլաց ինժեներական ակտիվություններ, այդ թվում՝ ապրանքների, սարքավորումների ու արդյունաբերական մեխանիզացիայի նախապատրաստումը, իրագործումը, ստեղծումն ու վերանորոգումը, տեխնիկական գիտելիքների փոխանցման հետ կապված տեղակայումները, գործարկումները, վերահսկողությունն ու ուսուցանումը, ծրագրաշարային ակտիվությունները (ինֆորմատիկայի գծով կառավարման, նախագծման, խորհրդատվության և ծառայության բնագավառում), զարգացման ուսումնասիրությունները և այլն։ Ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանումը տարբերվում է այլ ապրանքների արտահանումից և չի սահմանափակվում զուտ ապրանքի արտահանմամբ։ Նավթի, գազի ու նավթաքիմիական արտադրանքների, հանքային նյութերի, և արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքների պես արտահանումների դեպքում ապրանքը դուրս է գալիս արտադրողի սեփականության իրավունքից, մինչդեռ ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանմամբ և դրա բազմակի օգտագործմամբ մեծանում է ծառայությունը ներկայացնող ընկերությունների գիտելիքները, կարողությունն ու փորձառությունը, և հնարավորություն է ստեղծվում այդ տեսակ արտադրանքների արտահանումը մեծացնելու համար։

Այսօրվա աշխարհում հնարավոր է արտահանել ծառայությունների մեծ մասը և տեխնոլոգիաներն ու գիտությունն ավելի քան երբևէ վերածվել են արժեքավոր ու փոխանակվող արտադրանքի։ Ծառայությունը ներառում է լայն շրջանակ։ Առևտրի համաշխարհային կազմակերպության դասակարգման համաձայն, ծառայությունը բաժանվում է 12 ընդհանուր խմբերի. դրանք են՝ ուսուցման, ֆինանսական, սոցիալական, տրանսպորտայն, կապի, տեղաբաշխման, բնապահպանական, զբոսաշրջության ու զվարճանքի, մշակութային, սպորտային, ինժեներատեխնիկական և այլ ոլորտի ծառայությունները։ Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեծացող կարիքը շինարարական ու ենթակառուցվածքային զարգացման նկատմամբ, բազմաթիվ երկրներում զգալի աճ է ապրել ծառայությունների, այդ թվում ինժեներատեխնիկական ծառայության առևտուրը։ Փաստերը վկայում են այն մասին, որ երրորդ հազարամյակում միջազգային առևտրաշրջանառության առյուծի բաժինը կազմելու է ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանումը, քանի որ հազարամյակի հենց այս առաջին տարիներին հարյուրավոր միլիարդ դոլարների է հասնում ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանման արժեքը։

Ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանման ոլորտում իրանական ինժեներական ընկերությունների փորձն ու նրանց ներկայությունը միջազգային ասպարեզներում ունի ավելի քան 20 տարվա վաղեմիություն։ 1994թ. մի շարք իրանական առաջատար ու նախաձեռնող ինժեներական ընկերություններ ձեռնամուխ եղան հարևան երկրում՝ Պակիստանում ճանապարհաշինական նախագծի իրականացմանը։ Դրանից հետո սկսվեց Իրանի կողմից այդ տեսակ ծառայությունների արտահանումը դեպի տարբեր երկրներ։ Ունենալով առավելություններ,ինչպիսիք են՝ մրցակցային գների ներկայացումը, ծառայություններ տրամադրելու և իրագործելու բարձր կարողությունը, որակյալ խորհրդատվական ծառայությունների տրամադրումը, նպատակային շուկաներին մոտ լինելը, մշակութային ու լեզվական ընդհանրություններ ունենալը, իրանական ընկերությունները հաջողությունների են հասել այդ ծառայությունների մատուցման գործում։ Մինչ օրս իրանական ինժեներական ընկերությունները ներգրավված են եղել տարբեր երկրներում մոտ 700 նախագծերի իրականացմանը։ Իրանի առևտրի զարգացման կազմակերպության կողմից հրապարակված վիճակագրության համաձայն, իրանական ինժեներատեխնիկական ծառայություններ ստացած պետություններից են՝ Հնդկաստանը, Իրաքը, Աֆղանստանը, Հայաստանը, Թուրքիան, Սիրիան, Վենեսուելան, Հասարակածային Գվինեան, Շրի Լանկան, Քենիան, Սուդանը, ԱՊՀ պետությունները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Տաջիկստանը։ Դեպի նշված երկրներ արտահանված իրանական ինժեներատեխնիկական ծառայությունների մեծ մասը եղել են արդյունաբերական նախագծեր, էլեկտրակայանի կառուցում և շինարարական ու ճանապարհաշինական նախագծեր։

Իրանում ջրամբարների կառուցման ոլորտը երկրի կարևորագույն արդյունաբերություններից մեկն է, որն Իրանում երկար պատմություն ունի։ Աշխարհագրական դիրքի առումով Իրանը գտնվում է չորային ու կիսաչորային տարածաշրջանում։ Այս երկրի տարածքի երկու երրորդը կենտրոնական բարձրավանդակի մաս է կազմում։ Հին ժամանակներից ջրի ու տեղումների սակավությունն Իրանի ժողովորդի մտահոգություններից մեկն է եղել։ Հաշվի առնելով ջրի կենսական նշանակությունը տնտեսության բարգավաճման և քաղաքների ու գյուղերի զարգացման հարցում, նրանք տարբեր մեթոդներ են կիրառել ջուրը՝ այս Աստծո պարգևը պահեստավորելու և առավել օպտիմալ օգտագորոծելու համար։ Ջրամբարների ու ջրապատնեշների կառուցումը այն աշխատանքներից է, որով զբաղվում էին իրանցիները յուրաքանչյուր շրջանի կարիքներին ու աշխարհագրական պայմաններին համապատասխան և պատմության տարբեր ժամանակաշրջաններում ձեռնամուխ էին լինում այդ կառույցների վերանորոգման ու տիղմի հեռացման աշխատանքներով։
Քեբարի ջրամբարը Իրանի Ղոմի նահանգում
سد کبار استان قم- ایران
Իրանում Քեբարի ջրամբարը կառուցվել է շուրջ 700 տարի առաջ և աշխարհի ամենահին կորաձև ջրամբարն է, որը գտնվում է Ղոմի նահանգում և կանգուն է մինչ այսօր։ Ջրամբարի կառուցման համար ճիշտ վայրի ընտրությունը և կորաձև տեսքը վկայում է ջրամբարը կառուցող իրանցի ինժեներների բարձր գիտելիքների ու արհեստավարժության մասին։ Այս արհեստավարժությունը նպաստել է նրան, որ ջրամբարի պատը լավագույնս դիմակայի 1000 մետր երկարությամբ և 500 մետր լայնությամբ շտեմարանի ճնշման հանդեպ։ Վերջին տասնամյակներում իրանական ակտիվ ընկերություններին հաջողվել է ժամանակակից գիտելիքների, բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ և շնորհալի մասնագետների միջոցով երկրի ներսում կառուցել ավելի քան 300 ժամանակակից ու խոշոր ջրամբար, որոնց շնորհիվ Իրանն ընդգրկվել է ջրամբարների կառուցման ոլորտի չորս առաջատար երկրների շարքում։ Ջրամբարների կառուցման նպատակը եղել է խմելու ջրի ապահովումը, էլեկտրաէներգիայի արտադրումը ջրամբարի ետևում կուտակված ջրի օգտագործմամբ և գյուղատնտեսներին անհրաժեշտ ջրի ապահովումը։ Ջրամբարների կառուցման տարբեր բնագավառներում, հասնելով ինքանաբավության, Իրանում ջրամբարների կառուցման արդյունաբերությունը կարողացել է իր ինժեներատեխնիկական ծառայություններն արտահանել տարբեր երկրներ, այդ թվում՝ Կուբա, Սուդան, Զիմբաբվե, Քենիա, Տաջիկստան, Աֆղանստան, Հայաստան, Ադրբեջան, Իրաք, Պակիստան և Թուրքմենստան։ «Դուսթի» և «Խոդաաֆարին» կոչվող ջրամբարները այն ջրամբարներից են, որոնք Իրանը համատեղ կառուցել է իր երկու հարևաններ՝ Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ, իրանցի ինժեներների միջոցով։
«Դուսթի» ջրամբարը՝ Իրան-Թուրքմենստան սահմանում
سد دوستی در مرز ایران و ترکمنستان
سد دوستی
سد دوستی
سد دوستی
سد دوستی
سد دوستی
سد دوستی
سد دوستی
سد دوستی
سد دوستی
سد خداآفرین
سد خداآفرین در مرز ایران و جمهوری آذربایجان
سد خداآفرین
سد خداآفرین
سد خداآفرین
Իրանի ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանումներից է էլեկտրաէներգիայի արդյունաբերության ոլորտում ծառայությունների մատուցումը։ Ջրային ռեսուրսների ու էլեկտրաէներգիայի ոլորտը Իրանի հզոր արդյունաբերություններից են համարվում, որոնց ինժեներատեխնիկական ծառայություններն ու տեխնիկական սարքավորումները, մինչև Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառումը, արտահանվում էին աշխարհի 40 երկրներ։ Ներկայումս Իրանն էլեկտրաէներգիա է արտահանում դեպի չորս հարևան պետություններ՝ Թուրքիա, Իրաք, Աֆղանստան ու Պակիստան և էլեկտրաէներգիա է փոխանակում Հայաստանի ու Ադրբեջանի հետ։

Իրանի երկրաբանության և հանքավայրերի հետախուզման կազմակերպությունը ինժեներատեխնիկական ծառայությունների ոլորտում ակտիվ կազմակերպություններից մեկն է։ Բացահայտելով հանքային ու հետախուզական երկրաբանական հնարավորությունները, նշված կազմակերպությանը հաջողվել է փոխըմբռնման հուշագիր կնքել ավելի քան 20 պետությունների հետ։ Մեկ հարյուր հազարերրորդական և մեկ 25 հազարերրորդական մասշտաբներով երկրաբանական շերտերում շրջանային հետախուզումները, երկրաքիմիական, արբանյակային, տնտեսական երկրաբանական հետախուզումները, օդային երկրաֆիզիկան և ծովային երկրաբանական ուսումնասիրությունները և ցանկացող պետությունների համար հետազոտական կենտրոնների կառուցումն այդ փոխըմբռնման հուշագրերի մաս են կազմում։ Միջազգային ասպարեզում նշված կազմակերպության աշխատանքներն են եղել՝ երկրաբանական ուսումնասիրություններն ու հանքային նյութերի նախնական հետախուզումները, ԷԿՕ-ի անդամ պետությունների տեղեկատվական կայքի ստեղծումը, Մերձավոր Արևելքում հանքային նյութերի բաշխման ու մետալուրգիայի քարտեզների պատրաստման հարցում առանցքային դիրքի ստանձնումը, մի շարք պետություններում՝ Աֆղանստանում, Սուդանում, Պակիստանում, Տաջիկստանում և Թուրքմենստանում երկրաբանական տեխնիկական ու հետախուզական գիտելիքների կատարելագործման օժանդակումը և աշխարհի երկրաբանական քարտեզների գծով միջազգային հանձնաժողովների ամբողջ նախագծերի 25 տոկոսի հանձնումը Իրանի Իսլամական Հանրապետությանը։
Իրանի ինժեներատեխնիկական ծառայությունների ոլորտի նախագծերից կարելի է նշել այլ պետություններում շինարարկան, ճանապարհաշինական, արդյունաբերական, նավթի, գազի ու նավթաքիմիայի նախագծերը։ ԻԻՀ-ն ոչ-նավթային արտահանումների ոլորտում իր կարևոր գերակայություններից է համարում ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանման զարգացումը։ Այդ իսկ պատճառով ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանման գործում հաջողության հասնելու համար իրանական ինժեներական ընկերությունները զինվում են կառավարման գիտելիքներով, ժամանակակից ու արդյունավետ տեխնոլոգիաներով, որպեսզի միջազգային շուկաներում ունենան մրցակցելու հնարավորություն և ի ցույց դնեն երկրի կարողությունները տարբեր ոլորտներում, մասնավորապես ենթակառուցվածքային ոլորտում։ Ունենալով զարգացած տեխնոլոգիաներ ու գիտություն, կրթված ու մասնագետ երիտասարդ ուժեր, ինչպես նաև ներքին կարիքը գերազանցող արհեստավարժ աշխատավորական ուժեր, Իրանը ձգտում է առավել քան երբևէ օգուտ քաղել այս տեսակի արտահանումներից։