Մարտ 28, 2017 16:05 Asia/Yerevan
  • Տնտեսական հանդես

Ողջույն թանկագին բարեկամներ: Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն Իրանի ժողովրդին ուղղված նոռուզյան ուղերձում նոր տարին «Դիմադրողական տնտեսության, արտադրության ու զբաղվածության» տարի կոչեց և այդ ուղերձով անցած տարիների նման ընդգծեց տնտեսական ենթակառույցների հզորացման և այդ կապակցությամբ մարտահրավերների կարգավորման անհրաժեշտությունը: ««Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս համարում նախ կանդրադառնանք այս թեմային և ապա կարճ ակնարկ կունենանք Իրանի նախագահի Ռուսաստան կատարած ուղևորությանը:

Իրանի տնտեսական վիճակի քննարկումը պարզում է, որ այս պահին նկատի առնելով հասարակության մեջ գոյություն ունեցող կենցաղային խնդիրներն ու նաև գործազրկությունը, թեև ինֆլյացիան սանձվել ու տնտեսական բացասական աճն այսօր գերազանցել է պլյուս 3.5 տոկոսը, սակայն կատարված աշխատանքի և ժողովրդի ու առաջնորդության ակնկալիքների միջև դեռ մեծ տարածություն ունի: Նկատի առնելով այս իրականությունը մեծապատիվ առաջնորդը շարունակ հիշեցնելով թշնամու տնտեսական սադրանքները և Իրանի դեմ ճնշումներն ու շրջափակումները խստացնելուց նրանց հետապնդած նպատակները, ընդգծել է տնտեսության ենթակառույցների հզորացման նշանակությունը, ինչպես նաև դրան ուշադրություն դարձնելու և այդ ուղղությամբ դրական քայլեր վերցնելու անհրաժեշտությունը: Հատկապես վերջին հինգ տարիներում մեծապատիվ առաջնորդը «Սպառման ձևաչափի բարեփոխումը», «Կրկնապատիկ ջանք, կրկնապատիկ աշխատանք»-ը, «Տնտեսական ջիհադի տարին», «Տնտեսություն ու մշակույթ-ազգային վճռակամությամբ ու ջիհադական տնօրինությամբ»-ը որպես տարվա կարգախոս ընտրելով ներկայացրել է միջին ժամկետով ու երկարատև ռազմավարությունները, որոնք ուրվագծում են աճին զուգահեռ դիմադրողական տնտեսության ձևաչափի ձևավորման ընթացքը: ՆՎ Այաթոլլահ Խամենեին նույն շրջագծում իրանական 1395 թվականը «Դիմադրողական տնտեսություն՝ քայլ ու գործ» անվանեց, իսկ այս տարի էլ ընդգծելով այդ կարևոր թեման իրանական 1396 թվականը կոչեց «Դիմադրողական տնտեսության, արտադրության ու զբաղվածության» տարի:

Անցած ավելի քան երեք տասնամյակներում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Իրանի դեմ տարբեր շրջափակումներ գործադրեցին: Այդ շրջափակումները բացասական հետևանքներ ունենալով Իրանի տնտեսության համար, այդուհանդերձ տարբեր տեսակետներից առավել դիմադրող դարձնելով Իրանի տնտեսությունը, ընդգծեցին առավել ջանք գործադրելու ուղղությամբ Իրանի ժողովրդի վճռակամությունը: Դա է ընդգծում նաև հեղափոխության մեծապատիվ առաջնորդի նոռուզյան ուղերձը:

Անկասկած զգայուն այս պայմանները թիկունքում թողնելու և տնտեսական կայուն անվտանգության հասնելու ուղիներից մեկը դիմադրողական տնտեսության ուղու շարունակումն է: ՆՎ Այաթոլլահ Խամենեին այս ուղերձում տնտեսական անվտանգության մասին ճիշտ ընկալման վրա հիմնված հստակ պատկերացում ստեղծելով հիշեցրեց այս կարևոր թեմային ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը և ընդգծելով այս կապակցությամբ իրականացված քայլերը նաև հիշեցրեց, որ իրականացվող ջանքերը բոլոր բնագավառներում ազդեցիկ ու զգալի պիտի լինեն: Այս կապակցությամբ նա ընդգծեց ներքին արտադրության ընդլայնմանն ու ծաղկմանը առավել ուշադրություն ցուցաբերելու անհրաժեշտությունը և նշեց, որ երկրում արտադրվող ապրանքների ներկրումը կրոնական ու օրինական տեսակետից արգելված պիտի համարվի:

Ինչպես հեղափոխության մեծապատիվ առաջնորդի արտահայտություններում էլ ընդգծվել է Իրանի բնակչությունն աշխարհի մեկ հարյուրերորդ տոկոսն է կազմում, սակայն արտադրության ռեսուրսների ու ընդերքի տեսակետից շատ բնագավառներում տիրապետում է այդ ռեսուրսների ավելի քան մեկ հարյուրերորդ տոկոսին և դա երկիրը հարուստ լինելու իմաստով է: Իրանը արտադրության ցուցանիշերի, այդ թվում կապիտալի, մարդուժի, արտադրության ռեսուրսների, այդ թվում նավթի ու գազի նման էներգակիրների և նախանյութերի ու հանքային նյութերի տեսակետից չափազանց հզոր է: Նավթի ու գազի պաշարների տեսակետից Իրանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում:

Իրանն աշխարհում բնական գազի ամենամեծ պաշարներն ունի և գտնվում է այնպիսի դիրքում, որ կարող է գազի համաշխարհային առևտրի կենտրոն դառնալ: Իրանը վերահսկում է աշխարհի նավթային պաշարների 9 տոկոսը, սակայն աշխարհում արտադրված նավթի չորս տոկոսն է նրան պատկանում: Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն Իրանի պետրոքիմիայի արդյունաբերության 12-րդ ցուցահանդեսում Իրանը տարածաշրջանում էներգիայի ծանրության կենտրոնը համարեց և ակնարկելով պետրոքիմիայի արդյունաբերության զարգացմանն ու այդ բնագավառում խոշոր ծավալի արտադրությանն, ասաց. «Պետրոքիմիայի արդյունաբերության բնագավառում Իրանի քաղաքականությունը պետրոքիմիայի առևտրի միջազգային ասպարեզում ներկայությունն է»: Իրանի նավթի նախարարությունն անցած տարի այս արդյունաբերության բնագավառում մեծ թռիչք ծրագրավորեց, որպեսզի Իրանի պետրոքիմիական արտադրանքների արժեքն այս տարի հասցնի 70 միլիարդ դոլարի:

Մասնագետ մարդուժի ու աշխատուժի տեսակետից էլ վիճակագրական տվյալները չափազանց հուսադրիչ են և կարող են կայուն ու ստեղծագործող արտադրության համար հենարան համարվել: Հեղափոխության մեծապատիվ առաջնորդի ուղերձում նույնպես հիշատակված վիճակագրական տվյալների համաձայն Իրանի 15-ից 40 տարեկան աշխատելու և արտադրելու ընդունակ երիտասարդ բնակչության թիվը 33 միլիոն է և դա արտադրության համար մեծ հարստություն ու ռեսուրս է համարվում: Այս պահին Իրանի համալսարանավարտ բնակչության թիվը 10 միլիոն է և ավելի քան 5 միլիոն հոգի ուսանում է տարբեր համալսարաններում: Ի դեպ տարածաշրջանային ու համաշխարհային մասշտաբով ինժիներական ու շինարարական ճյուղերում շրջանավարտների ամենամեծ թիվը պատկանում է Իրանին: Մյուս ցուցանիշերում էլ Իրանը լավ դիրք է զբաղեցնում, որոնցից կարելի է համարել ստեղծագործող տնտեսության աճի և արտադրությունը առևտրական դարձնելու համար աշխարհգրական նպաստավոր դիրքը:

Կասկած չկա, որ Իրանի ժողովրդի թշնամիները կենտրոնացել են տնտեսության վրա և չնայած ՀԳՀԾ-ի գործադրման, այլ պատրվակներով փորձ է կատարվում օգտվել շրջափակումների միջոցից, ինչը նրանց ընդգծմամբ շարունակում է սեղանի վրա գտնվող այլընտրանքներից համարվել: Հետևաբար տնտեսությունը դիմադրող դարձնելու ուղղությամբ ցանկացած թուլություն առավել մեծացնելու է ամեն տարի ավելի բարդացող ճնշումների դիմաց խոցելիությունը:

-----------------------------

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Ռուսաստան կատարած ուղևորությունը շաբաթվա կարևոր իրադարձություններից էր: Սա Ռոհանու նախագահության շրջանում Պուտինի հետ նրա իններորդ հանդիպումն է: Երկօրյա այս ուղևորության ընթացքում ԻԻՀ-ի ու ՌԴ-ի նախագահները տարածաշրջանային համագործակցությունների, նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ մտքերի փոխանակում կատարեցին:  ԻԻՀ-ի նախագահն ու ՌԴ վարչապետ Մեդվեդևն էլ քննարկեցին ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև առևտրական հարաբերությունների հարցը: Մոսկվայում կայացած երկու երկրի բանակցությունների ավարտին ստորագրվեցին համագործակցության մի քանի փաստաթղթեր:

Իրանը տարածաշրջանում Ռուսաստանի հետ տնտեսական բնագավառում համագործակցության ընդլայնման համար ուշագրավ պոտենցիալներ ունի և դա մեծ նշանակություն ունի Կովկասի տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի ու Ադրբեջանի համար և կարող է բազմակողմ համագործակցությունների ընդլայնման և ԵԱՏՄ-ի հզորացման պատճառ դառնալ: Հյուսիս-Հարավ միջանցքն էլ այն հնարավորություններից է, որ Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի համագործակցության շրջագծում արծարծվել է և այսօր այլ երկրներ կարող են դրան միանալ: Վերջին քանի տարիների ընթացքում Պուտինն ապացուցել է, որ Իրանի հետ բոլոր բնագավառներում ընդլայնված հարաբերություններն իր համար մեծ նշանակություն ունեն: Այդուհանդերձ տնտեսական ցուցանիշերն, այդ թվում երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալները գոհացուցիչ չեն ու չեն գերազանցում երկու միլիարդ դոլարը: Այս համագործակցության կարևոր ծավալներից մեկը վերաբերում է Կասպից ծովում հարևան այլ երկրների հետ Իրանի ու Ռուսաստանի համագործակցությանը, որը տարածվում է տնտեսական, բնապահպանական, ծովային փոխադրության ու էներգիայի բնագավառներում: Նկատի առնելով ընդհանուր պայմաններն ու շահերը Իրանն ու Ռուսաստանը վճռակամ են օգտվելով գոյություն ունեցող պոտենցիալներից ընդլայնել Կենտրոնական Ասիայում, Կասպից ծովում ու Ասիայի արևմուտքում իրենց տնտեսական համագործակցությունները: Վերջին տարիներին երկու երկրի պաշտոնատարների փոխայցելությունները հանգեցրել են երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնման: Այս պահին Իրանի ու Ռուսաստանի միջև համագործակցության նոր փուլ է ձևավորվել, որը վերաբերում է միջուկային ծրագրերի խաղաղանպատակ օգտագործմանը: Համագործակցությունների այս բաժինը ձևավորվեց Բուշեհրի ատոմակայանի կառուցման շրջագծում և չնայած բոլոր վայրիվերումներին ու ընդհատումներին իր ընթացքը շարունակեց մինչև աշխատանքի արդյունքի հանգելը և այսօր միջուկային խաղաղանպատակ գիտության բնագավառում երկու երկրի միջև ռազմավարական համագործակցության նոր էջ է բացվել: Իրանն ու Ռուսաստանը ցանկանում են ընդլայնել այդ բնագավառում համագործակցությունը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ուղղությամբ բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրել, որոնցից են Բուշեհրի ատոմակայանի 2-րդ և 3-րդ բլոկի կառուցումը: Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի փոխնախարար Մանսուր Մոազամիի գլխավորած պատվիրակությունը և Ռուսաստանի «Թրանս Մաշ Հոլդինգ» ընկերության ավագ տնօրենների պատվիրակությունն անցած երկուշաբթի Մոսկվայում ստորագրեցին Ռուսաստանի վագոններ արտադրող ամենամեծ ընկերության և Իրանի արդյունաբերության ընդլայնման ու արդիականացման կազմակերպության միջև համագործակցության համաձայնագիրը:    

Այդուհանդերձ Իրանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների մակարդակը ցանկալի չէ և երկու երկրները շահագրգռված են ընդլայնել բոլոր բնագավառներում համագործակցությունները: ԻԻՀ-ի նախագահի Ռուսաստան կատարած ուղևորությունն էլ պիտի գնահատել նույն շրջագծում: