Ապրիլ 24, 2017 15:31 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևորագույն իրադարձություններին: Օրերս Թեհրանը հյուրընկալեց պետրոքիմիայի արդյունաբերության միջազգային 13-րդ համաժողովը: Մեր հաղորդման առաջին բաժնում կխոսենք Իրանում պետրոքիմիայի արդյունաբերության դիրքի մասին:

 

Պետրոքիմիայի արդյունաբերության միջազգային 13-րդ համաժողովը կայացավ 385 ներքին և 18 երկրի 76 ընկերությունների մասնակցությամբ:

Այս համաժողովին մասնակցեցին եվրոպական ու ասիական երկրների, այդ թվում Ֆրանսիայի, Բրիտանիայի, Դանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նորվեգիայի, Հնդկաստանի, Բահրեյնի, Լիբանանի, Թուրքիայի, Ռումինիայի, Սինգապուրի, Շվեյցարիայի ու Ճապոնիայի ներկայացուցիչները: Համաժողովի նպատակն էր արտասահմանյան ու ներքին ներդրումներ ու համագործակցություններ ապահովել, ներկայացնել ներքին կարողությունները և այդ արդյունաբերությունն ապահովել արդիական տեխնոլոգիաներով:

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն Իրանի պետրոքիմիայի արդյունաբերության միջազգային 13-րդ համաժողովի ընթացքում մատնանշելով որ Իրանը ածխաջրային պաշարների տեսակետից առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում, ընդգծեց. «Որևէ երկիր Իրանի չափ պետրոքիմիային անհրաժեշտ նախանյութ ապահովելու պոտենցիալ չունի»:

Իրանի պետրոքիմիայի արդյունաբերության թողունակությունը 2013 թվականին 55.7 միլիոն տոննայից 2017 թվականին բարձրացել է 62 միլիոն տոննայի: Այս տարի էլ 9 միլիարդ դոլար ներդրմամբ շահագործման կհանձնվեն պետրոքիմիայի արդյունաբերության 7 նախագծեր, որոնց անվանային թողունակությամբ Իրանի պետրոքիմիայի արտադրությունը կհասնի 72 միլիոն տոննայի:

Իրանի պետրոքիմիայի արդյունաբերությունը որպես կեր բնական գազի համեմատական առավելության տեր լինելով ներդրման բաժնում կարևոր առիթներ ունի: Այս շրջագծում 2.34 տրիլիոն խմ արտահանման ընդունակ պաշարներով Հարավային Փարս գազադաշտն պարունակում է աշխարհի գազի պաշարների շուրջ 19 տոկոսը և պետրոքիմիայի բնագավառում ներդրման մեծ առիթ է համարվում:

Նավթի ու գազի հսկայական պաշարները, գազի մրցունակ գինը, ազատ ջրերին հասանելիությունը և արտաքին համագործակցության ու համատեղ ներդրման հանդեպ Իրանի կառավարության ցուցաբերած հովանավորությունն Իրանի պետրոքիմիայի արդյունաբերության մյուս առիթներից են: Ազատ գոտիներում արտաքին ներդրման համար խրախուսիչներ են նկատի առնվել, որոնցից են տարածքի դիրքի ու պայմանների հետ կապված 10-ից 20-ամյա ժամանակաշրջանի համար հարկերի վճարումից ազատվելն ու նաև մինչև 100 տոկոս ներդրման հնարավորությունը:

-------------------

Այս շաբաթ Իրանն ու Ռուսաստանն էլ Իրանի գազադաշտերի շահագործման կապակցությամբ բանակցություն ունեցան: Բանակցությունները վերաբերում էին Պարսից ծոցում գտնվող «Ֆարզադ Բի» գազադաշտի ընդլայնմանը:

Իրանի նավթի նախարարը պետրոքիմիայի արդյունաբերության միջազգային 13-րդ համաժողովին առընթեր ընդգծելով բոլոր գազադաշտերից արտահանման ծավալների մեծացման անհրաժեշտությունն  ասաց. «Նկատի առնելով Պարսից ծոցի «Ֆարզադ Բի» գազադաշտում աշխատանք ծավալելու համար Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության հայտնած ցանկությունը, այդ գազադաշտի ընդլայնման համար ռուսական կողմի հետ բանակցություններ են սկսվել»:

Զանգանեի ընդգծմամբ մինչև ռուսների հետ բանակցելն Իրանը երկար ժամանակ հատկացրեց հնդիկների հետ բանակցությանը, որն արդյունքի չհանգեց:

«Ֆարզադ Բի» համատեղ գազադաշտը 12.5 տրիլիոն խորանարդ ֆուտ գազ է պարունակում: Այս գազադաշտը 2008 թվականին Հնդկաստանի «Օ. Էն Ջի. Սի. Վիդեշ» ընկերության կողմից հայտնաբերվեց Պարսից ծոցում: Իրանը մի քանի փուլերում Հնդկաստանին առիթ տվեց շահագործման հանձնել այդ գազադաշտը: Հնդկաստանը պարտավորություն էր ստացել ընդլայնման երեք ֆազերում այդ գազադաշտից Իրանի արտահանման թողունակությունը հասցնել 2.2 միլիարդ խորանարդ ֆուտի, ինչն իրականություն չդարձավ: Համաձայն Իրանի ու Հնդկաստանի միջև կնքված պայմանագրի որոշվեց հնդկական կողմը մինչև 2016 թվականի սեպտեմբեր ամիսը ներկայացնի «Ֆարզադ Բի» գազադաշտի ընդլայնման համար իր վերջնական նախագիծը, սակայն Հնդկաստանը որոշված ժամկետում դա չկատարեց: Այդուհանդերձ Իրանը մինչև անցած տարվա ավարտն էլ Հնդկաստանին հնարավորություն տվեց, սակայն Հնդկաստանի ներկայացրած առաջարկներն Իրանի կողմից չընդունվեցին:

-----------------------

Թեհրանն այս շաբաթ հյուրընկալեց Վրաստանի վարչապետին: ԻԻՀ ԱԳ նախարարի Թբիլիսի կատարած ուղևորությունից օրեր անց տեղի ունեցած այս այցի ընթացքում ստորագրվեցին համագործակցության մի քանի փաստաթղթեր:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թեհրան կատարած միօրյա ուղևորության ընթացքում հանդիպելով իրանցի պաշտոնատարներին մտքերի փոխանակում կատարեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Այսօր տարածաշրջանում մեծ նշանակություն ունի տարանցումը և նկատի առնելով Իրանի երկաթգծի միացումն Աստարային ու Ադրբեջանին, ինչպես նաև Վրաստանում գոյություն ունեցող երկաթգծային ու ցամաքային հարմար ճանապարհներն, այս բնագավառում Թեհրանի ու Թբիլիսիի համագործակցության ընդլայնումը կարող է տարածաշրջանում մեծ փոփոխություններ առաջացնել»:

Տրանսպորտի, էներգետիկայի, նավթի ու գազի, կրթության, գյուղատնտեսության ու տուրիզմի բնագավառներում համագործակցությունների ընդլայնումը Վրաստանի վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի բանակցությունների գլխավոր առանցքներին էին: Բանակցությունների ավարտին իրանական ու վրացական պատվիրակությունները համագործակցության մի քանի փաստաթղթեր ստորագրեցին:

Այս պահին Վրաստանում իրանական ընկերությունների ներդրման համար բազմաթիվ առիթներ գոյություն ունեն, որոնցից են տեխնոլոգիայի ու գյուղատնտեսության բնագավառում ներդրումները:

-----------------

Իրանն ու Հայաստանն այս շաբաթ հայտարարեցին Հայաստանում «Արազ» ազատ առևտրի գոտում ներկայացուցչության գրասենյակի գործունեության ակտիվացման մասին:

Իրանի Իսլամական Հանրապետության «Արազ» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն՝ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Տնտեսական երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար Հայաստանում «Արազ» ազատ առևտրի գոտում ներկայացուցչության գրասենյակը ակտիվ գործունեություն է ծավալել:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանն Իրանի «Արազ» ազատ առևտրի գոտու հետ հարաբերությունների ընդլայնման նպատակով անցած շաբաթ այդ երկրի արտադրական ընկերությունների գործադիր տնօրենների մի պատվիրակություն գլխավորելով այդ տարածք այցելեց:

Իրանն ու Հայաստանն ավելի վաղ հայտարարեցին, որ տնտեսական համագործակցությունների ընդլայնման նպատակով առևտրի ազատ գոտի են ստեղծում: Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը մի որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ նկատի առնելով Իրանի ու Հայաստանի միջև աճող առևտրական հարաբերությունները և Երևանի համար դրա նշանակությունը, այդ գոտին կառուցվելու է Իրանի հետ սահմանակից Սյունիքի մարզում: Հովհաննես Ազիզյանը հավելեց. «Այս քայլն Իրանի ու Հայաստանի միջև առևտրական ու տնտեսական համագործակցությունների ու տարածաշրջանային առևտրի աշխուժացման և երկու երկրի սահմանակից մարզերի զարգացման համար նոր առիթներ է ստեղծելու: Նախատեսվում է, որ 120 ընկերություններ այս տարածքում գործունեություն ծավալեն: Այս պահին անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ առևտրի համաձայնության կնքման ուղղությամբ և Սյունիքի մարզում տնտեսական ազատ գոտու շահագործման հանձնվելն այս ուղղությամբ վերցված առաջին քայլն է համարվում:

Իրանն ու Հայաստանը օրակարգում ունեն Իրանի Բանդար Աբբասի և Վրաստանի Փոթի նավահանգստի միջև հիբրիդային փոխադրության իրականացումը: ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ու Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին վերջերս կայացած նիստում  քննարկեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի  շրջանակներում Իրանի Բանդար Աբբասի և Վրաստանի Փոթի նավահանգստի ու ապա Եվրոպայի միջև հիբրիդային փոխադրության իրագործման հարցը: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի անցած տարվա դեկտեմբերին Հայաստան կատարած ուղևորության ընթացքում երկու երկրի պաշտոնատարները զրուցեցին տարբեր սեկտորներում, այդ թվում տրանսպորտի, էլեկտրաէներգիայի հաղորդման և Իրանի ու ԵԱՏՄ մասնակցությամբ առևտրի ազատ գոտու կապակցությամբ երկու երկրի համագործակցությունների շուրջ: