Մայիս 31, 2017 15:37 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը, որտեղ կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին, առանձնացնելով ՕՊԵԿ-ի 172-րդ ստաշրջանը: Իրանի գյուղատնտեսության ջիհադի նախարարի Հայաստան կատարած ուղևորությունն ու Իրան-Չինաստան հարաբերությունների ընդլայնումը:

Նավթ արտահանող երկրներն անցած շաբաթ ՕՊԵԿ-ի 172-րդ նստաշրջանում որոշեցին իննամսյա ժամանակաշրջանի համար երկարաձգել այդ կազմակերպության արդյունահանման ծավալը 1 միլիոն 200 հազար բարելով կրճատելու շուրջ կայացած որոշման գործադրումը: Ի՞նչ նշանակություն ունի այս որոշումը: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս համարի էջերը կբացենք այդ մասին զրույցով:

ՕՊԵԿ-ի նստաշրջանը հինգշաբթի օրը նավթի արդյունահանման ծավալի կրճատման շուրջ անդամ երկրների համաձայնությունը ինն ամսվա համար երկարաձգելով իր աշխատանքն ավարտեց Վիեննայում: Այս նստաշրջանում ՕՊԵԿ-ի նոր անդամ ընտրվեց Գվինեա Բիսաոն և այդպիսով կազմակերպության անդամների թիվը հասավ 14-ի:

ՕՊԵԿ-ի այս նստաշրջանի օրակարգում ներառված էր արդյունահանման ծավալը մեկ միլիոն 200 հազար բարելով կրճատելու շուրջ 2016 թվականի նոյեմբերի 30-ին ընդունված որոշումը 6-ամսյա կամ 9-ամսյա ժամանակաշրջանի համար երկարաձգելու շուրջ համաձայնության գալու հարցը: Շուրջ երեք տարի առաջ ՕՊԵԿ-ի անմշակ նավթի արդյունահանման ծավալը գերազանցեց օրական 33 միլիոն 800 հազար բարելի սահմանագիծը: Անդամների համար հստակվեցված քվոտաների գերազանցումը և դրան զուգահեռ ՕՊԵԿ-ին չանդամակցող նավթ արտահանողների կողմից նավթի արտադրության ծավալի մեծացումը պատճառ դարձան, որ նավթի շուկան հագենա: Նման պայմաններում Արաբիան, որպես անմշակ նավթի ամենախոշոր արտադրող 2016 թվականի նոյեմբերի 30-ին գումարված նիստում պարտավորություն ստանձնեց 500 հազար բարելով կրճատել նավթի արդյունահանման ծավալը և իջեցնել օրական 10 միլիոն բարելի:

ՕՊԵԿ-ի հերթական նախագահությունը վարող Արաբիայի էներգետիկայի նախարար Խալեդ Ալ-Ֆալահը հինգշաբթի օրը հայտարարեց. «Նավթի արդյունահանման ծավալը  ցածր մակարդակում պահվելու համար մի քանի այլընտրանքներ էին նկատի առնվել: Առաջինը նավթի արդյունահանման ծավալը 6 ամսով, երկրորդը՝ 9 ամսով, իսկ երրորդը՝ 12 ամսով ցածր մակարդակում պահելն էր: Սակայն բոլոր նախադրյալները մեզ մղեցին նավթի արդյունահանման ծավալը ցածր պահել 9 ամսվա համար: Այդպիսով մինչև այս տարեվերջ մենք կվերադառնանք վերջին հինգ տարիների նավթային պաշարի միջին չափին»: Այս շրջագծում ՕՊԵԿ-ն ու նաև դրան անդամակցող գործընկերներն, այդ թվում Ռուսաստանը որոշում ընդունեցին մինչև առաջիկա տարվա մարտ ամիսը պահպանել ներկա քվոտաները:

Նավթի շուկայի դիտորդները հուսով են, որ ՕՊԵԿ-ի արդյունահանման ծավալը օրական 32 միլիոն 500 հազար բարելի իջեցնելու կապակցությամբ ընդունված որոշումը հող կնախապատրաստի անմշակ նավթի յուրաքանչյուր բարելի գինը 55 դոլարի բարձրացնելու համար: Իհարկե ՕՊԵԿ-ին չանդամակցող խոշոր նավթ արտադրողները նույնպես պիտի գործադրեն այս որոշումը: Այլ դեպքում ԱՄՆ-ի միջոցով թերթաքարային նավթի արտադրությունը, որն իրականացվում է ի գին մեծ ծախսի, կարող է բարդության առջև կանգնեցնել ՕՊԵԿ-ի այս ռազմավարությունը:

Այս շրջագծում Ղազախստանի էներգետիկայի նախարարությունն ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ մտադիր է ներկա քվոտաների համաձայն օրական 20 հազար բարելով կրճատել իր նավթի արդյունահանման ծավալը: Այս պահին Ղազախստանն օրական արտադրում է մեկ միլիոն 673 հազaր բարել նավթ: Նախկին նստաշրջանում արդյունահանման ծավալը կրճատելու շուրջ իր համաձայնությունը հայտնած Ռուսաստանն էլ Վիեննայի նստաշրջանից առաջ տեղեկացրեց այս որոշման գործադրումը երկարաձգելու շուրջ Արաբիայի հետ կայացած համաձայնության մասին:

Վիեննայում գումարված նախորդ նստաշրջանի որոշման համաձայն Իրանը, Նիգերիան ու Լիբիան բացառվել էին արդյունահանման ծավալի կրճատման որոշումը գործադրելուց: Վիեննայում գումարված վերջին նիստում էլ ՕՊԵԿ-ը համաձայնեց, որպեսզի Իրանը 2017 թվականի առաջին վեցամսյակում շուրջ 90 հազար բարելով բարձրացնի իր նավթի արդյունահանման ծավալը: Այդուհանդերձ Իրանը ՕՊԵԿ-ի անդամների միջև միասնականության պահպանման և նավթի համաշխարհային շուկայում հավասարակշռության պահպանման համար իրեն պարտավորված է զգում հավատարիմ մնալ այս համաձայնությանը: Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հինգշաբթի օրը Վիեննայում գումարված ՕՊԵԿ-ի նստաշրջանին առընթեր մատնանշելով, որ Իրանի նավթի արդյունահանման ծավալը կազմում է օրական շուրջ երեք միլիոն 800 բարել, ասաց. «Արտադրության բնագավառում որևէ խնդիր չունենք և Իրանն այս պահին օրական շուրջ 2 միլիոն 200 հազար բարել անմշակ նավթ է արտահանում»:

-----------------------------

Իրանն ու Հայաստանն անցած շաբաթ տեղեկացրեցին տնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ նոր բանակցությունների մասին:

Իրանի գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջաթիի Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում, որն իրականացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հրավերով, կողմերն այս բաժնում համագործակցության շուրջ բանակցություններ վարեցին  և արդյունքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

Իրանի գյուղատնտեսության նախարարը Հայաստան կատարած չորսօրյա ուղևորության ընթացքում այդ երկրի պաշտոնատարների հետ հանդիպումից բացի նաև այցելեց այդ երկրի գյուղատնտեսական, ինչպես նաև հարակից արդյունաբերության մի քանի նախագծեր: Այս ուղևորությանը զուգահեռ նաև ձևավորվեց գյուղատնտեսության ու անասնապահության բնագավառներում համագործակցությունների ընդլայնման համար երկու երկրի աշխատանքային համատեղ խումբը: Այս համատեղ ջանքերի շրջագծում այսօր տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնման համար նոր հնարավորություններ են ստեղծվել: Իրանի գյուղատնտեսության նախարարի Հայաստան կատարած ուղևորության ընթացքում անասնապահության ու գյուղատնտեսության ոլորտներում նոր համաձայնագրերի ստորագրմամբ կարելի է նախատեսել, որ երկու երկրի միջև համագործակցությանը նոր որակ է հաղորդվելու:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի անցած դեկտեմբերին Հայաստան կատարած ուղևորության ընթացքում երկու երկրի պաշտոնատարները զրուցեցին տարբեր բնագավառներում համագործակցությունների շուրջ և ստորագրեցին համագործակցության հինգ փաստաթղթեր: Ներկայումս երկու երկրի պատասխանատուները հետապնդում են այդ որոշումների գործադրումը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում ԻԻՀ գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջաթիի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Հայաստանում գոյություն ունեցող հնարավորությունները թույլ կտան  իրանական արտադրանքներն արտահանել ԵԱՏՄ ու ԵՄ :

Երկու երկրի համագործակցությունն այս պահին ընդլայնվում է տարբեր բնագավառներում, որոնցից կարելի է հիշել ապրանքի տարանցումը, էլեկտրաէներգիայի փոխադրումը, ազատ առևտրի  գոտիների ստեղծումն ու ԵԱՏՄ-ի շրջագծում համագործակցությունը: Տարածաշրջանում իր գեոպոլետիկական դիրքի բերումով Իրանն օգտագործելով հյուսիս-հարավ միջանցքը Կասպից ծովի մերձափնյա երկրներին ու այդ տարածաշրջանի այլ երկրներին միացնում է ազատ ջրերին: Իրանի ու Հայաստանի միջև բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը մեծացնելու է տարածաշրջանային զարգացման պոտենցիալները:

--------------------

2017 թվականի առաջին չորս ամիսներին Իրանի ու Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ շուրջ 50 տոկոս հավելում կրելով գերազանցեց 12 միլիարդ դոլարի սահմանագիծը:

2016 թվականի հունվար-ապրիլ կտրվածքում Իրանի ու Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը շուրջ 8 միլիարդ դոլար էր հայտարարվել, մինչդեռ այդ գումարը 2017 թվականի հունվար-ապրիլ կտրվածքում բարձրացել է 12 միլիարդ 100 միլիոն դոլարի:

Դա վկայում է ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսանոց մեծացման մասին: Չինաստանը հիմնականում Իրանից ներկրում է նավթ: Չինաստանի նախագահի 2017 թվականի հունվարին Իրան կատարած ուղևորության ընթացքում երկու երկրներն ընդգծեցին ռազմավարական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Չինաստանի Շանհայ քաղաքում Իրանի առևտրի կենտրոնի հիմանդրումը լիովին հովանավորվեց Շանհայի առևտրի ազատ գոտու կողմից և այս կենտրոնը կարող է շահել Իրանի ու Չինաստանի միջև տնտեսական ու մշակութային հարաբերություններից և մշակված քաղաքականությունից:

Վերջերս Պեկինը հյուրընկալեց «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» խորագրով Մետաքսի ճանապարհի միջազգային համաժողովը: Համաժողովին որպես հատուկ հյուր մասնակցեց նաև Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Ալի Թայեբնիան: Մետաքսի ճանապարհը մինչև 15-րդ դարը 1700 տարի շարունակ համարվել է աշխարհի առևտրական ամենամեծ ցանցը: Այս պատմական ճանապարհը ներառում է Ասիայում առևտրի համար իրար միացած ճանապարհների ցանցեր, որոնք իրար էին կապում Ասիայի արևմուտքը, արևելքն ու հարավը, ինչպես նաև Աֆրիկայի հյուսիսն ու Եվրոպայի արևելքը: Հաղորդակցության այս օղակում Իրանը Մետաքսի ճանապարհի հետ ցամաքային ու ծովային գլխավոր կապն է համարվում և կարող է Մետաքսի ճանապարհի շրջագծում համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ ազդեցիկ դերակատարություն ունենալ: Այս շրջագծում ջանքերն ուղղված են ԵԱՏՄ-ի և Չինաստանի Մետաքսի ճանապարհի ստեղծման նման նախագծերի իրագործմանը, որոնք տարբեր ուղղություններով, այդ թվում Հայաստանի, Իրանի ու Հնդկաստանի միջոցով իրար են կապում Ասիան ու Եվրոպան:

Իրանն ու Չինաստանը նպատակադրել են առևտրաշրջանառության ծավալը հասցնել տարեկան 60 միլիարդ դոլարի: