Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Իրանի անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին: Այսօր լրատվական շատ շրջնակաների քննարկման թեմաներից մեկը շրջափակումները և ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո ԱՄՆ-ի խափանարարություններն են: Այս շաբաթվա մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք այդ հարցին:
ԱՄՆ-ի Սենատն անցած շաբաթ շարունակելով ԻԻՀ-ի դեմ իր թշնամական քայլերը վավերացրեց «Իրանի անկայունացնող քայլերի դիմակայման մասին օրենք-2017» կոչվող հակաիրանական շրջափակումների ընդգրկուն նախագիծը: Նախագիծը ներառում է ահաբեկչության հետ կապված շրջափակումներն ու նաև սպառազինական շրջափակումների գործադրումը:
Իրավական կառուցվածք ունեցող ՀԳՀԾ-ի գործադրմանը վերահսկող կազմը արձագանքելով ԱՄՆ-ի այդ քայլին նիստեր գումարեց և որոշումներ ընդունեց:
Իրանի խորհրդարանն էլ հայտարարեց, որ Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները ԱՄՆ-ի Սենատի այդ քայլը դիմակայելու նպատակով մոտ ապագայում նախագիծ են ներկայացնելու:
Միջուկային համաձայնության շրջանակներում ԱՄՆ-ն պարտավորություն է ստանձնել հրաժարվել չեղարկված շրջափակումները վերականգնելուց և կամ դրանք կրկին պարտադրելուց: Սակայն շարունակ խափանարարություն է կատարել այդ ճանապարհին։
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մի առ ժամանակ առաջ Կատարի «Ալ-Ջազիրա» հեռուստակայանին տված հարցազրույցում ընդգծեց. «Ժողովուրդների կամքը փշրելու նպատակով շրջափակումները, պատժամիջոցներն ու սպառնալիքները հանգեցնում են նրանց վճռակամության հզորացմանը»:
ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ քաղաքական ու տնտեսական բնագավառներում Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից շրջափակումների պարտադրումը լիովին հակառակ արդյունք է ունենալու նրանց համար:
Այդուհանդերձ Իտալիայի մեծ տպաքանակ ունեցող «Լա Ռեպուբլիկա» օրաթերթը «30 միլիարդ եվրո արժող ստորագրված պայմանագիրը ենթակա է Թրամփի վտանգին» խորագրով հոդվածում գրեց. «Չնայած արևմուտքի հետ Իրանի միջուկային համաձայնության առկայությանը, եվրոպական բանկերը վախենալով ԱՄՆ-ից չեն աշխատում Իրանի հետ և Իրանի դեմ շրջափակումները շարունակում են մնալ ուժի մեջ»:
«Առկա է այն մտահոգությունը, որ այս ընթացքի շարունակվելը և Պարսից ծոցում քաղաքական լարվածությունները կարող են հանգեցնել 300-ից 400 միլիարդ դոլար հավելյալ արժեք ունեցող շուկայում կատարված ներդրումների սառեցմանը»,-գրում է օրաթերթը հավելելով, այս կողմնորոշման շարունակվելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:
Միջուկային հարցում Իրանի դեմ հավակնություններ կատարելու նախագծի ձախողումից և ՀԳՀԾ-ն ստորագրվելուց հետո ԱՄՆ-ն ապացուցել է, որ պատրաստ չէ հրաժարվել Իրանի դեմ թշնամական քայլերից և փորձում է Եվրոպային նույնպես պարտադրել քայլ պահելու իր հետ:
ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունն անցած փետրվարին մի հաղորդագրություն հրապարակելով Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների ցուցակում ներառեց 25 իրավական ու իրավաբանական անձանց անուններ:
Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը ուսումնասիրում է այն հարցը, թե ինչպես կարող է առավել բարդացնել ՀԳՀԾ-ի գործադրումը, որպեսզի այդպիսով կրկին բանակցության սեղանին վերադարձնի համաձայնագրի գլխավոր կետերը:
ԵՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարներն անցած տարի արձագանքելով ՀԳՀԾ-ն չեղարկելու կապակցությամբ ԱՄՆ-ի սպառնալիքներին մի հաղորդագրությամբ ընդգծեցին ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների հանդեպ իրենց լիարժեք հավատարմությունը։ Նրանք հայտարարեցին, որ Եվրոպան մտադիր է անկախ որոշում ընդունել և ԱՄՆ-ն չի կարող իր շահերի համաձայն բռնազավթել Եվրոպայի շահերը:
ՀԳՀԾ-ի վավերացումից հետո ԱՄՆ-ի վերաբերմունքն ապացուցում է, որ Վաշինգտոնը փորձում է պահպանել շրջափակումների հիմնական կառուցվածքը, այն տարբերությամբ, որ այս անգամ պատրվակները տարբեր են:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին անցած շաբաթ ԻԻՀ նախագահի, կառավարության և երկրի գործադիր պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով շրջափակումները խստացնելու ուղղությամբ ԻԻՀ նախագահական ընտրություններից հետո ամերիկացիների վերցրած լկտի քայլերին, ասաց. «Այս թշնամությունների դիմաց պիտի համագործակցության, աշխատանքի ու ջանադրության նոր միջավայր պիտի ստեղծել, որն ուղղված պիտի լինի երկրի առաջադիմությանն ու ԻԻՀ-ի վեհացմանը և բոլորը պիտի մասնակից լինեն այդ միջավայրին»:
--------------------------
Իրանի Ստանդարտի ազգային կազմակերպությունն ու ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունները երկկողմ համագործակցությունների ընդլայնման ու առևտրական շրջանառության ծավալի մեծացման նպատակով «Հալալ արդյունաբերության» շուրջ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին:
Մեր հաղորդման հաջորդ զրույցը հատկացված է Իրանի ու Հայաստանի միջև համագործակցությունների ընդլայնմանը:
Այս համաձայնագիրն անցած չորեքշաբթի գիշեր Թեհրանում ստորագրվեց Իրանի Ստանդարտի ազգային կազմակերպության և ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության միջև:
Հուշագրով նախատեսվում է երկու մարմինների միջև համագործակցության զարգացում և ընդլայնում հետևյալ ուղղություններով՝ սննդի և ոչ ոգելից խմիչքների ոլորտի իրավական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, «հալալ» ստանդարտի վրա հիմնված ապրանքների հսկողության վերաբերյալ դասընթացների, աուդիտի իրականացում, երկու կողմերի շուկաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, համատեղ նախագծերի իրականացում, ՀՀ տարածքում ԻԻՀ «հալալ» ստանդարտ մակնշման տրամադրում, «հալալ» արտադրանքի հավատարմագրման ընթացակարգերին առնչվող տեղեկատվության փոխանակում և այլն:
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրոթաջը և ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ավելի վաղ՝ մայիսի 31-ին, Երևանում ունեցած հանդիպման ժամանակ բանակցել էին Հայաստանում Իրանի հալալ սննդամթերթի արտադրության ու վաճառքի կենտրոններ ու ստանդարտի կենտրոններ հիմնելու շուրջ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ մայիս ամսին Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով գյուղատնտեսության ու անասնապահության բնագավառներում Հայաստանի ներուժին իրանական կողմի հետ առևտրական համագործակցությունների ընդլայնման ցանկություն հայտնեց և ընդգծեց, որ առևտրական հարաբերությունների ընդլայնման համար ենթահող գոյություն ունի:
Այդ այցի շրջանակներում երկու երկրի գյուղատնտեսության նախարարները համագործակցության փոխհուշագիր ստորագրեցին: ՀՀ վարչապետն այդ բնագավառում համագործակցությունների ամրապնդման համար առաջարկեց աշխատանքային համատեղ խումբ ստեղծել, որը պիտի բարձրացնի երկու երկրի հարաբերությունների մակարդակը և արագացնի երկու կողմերի համար անհրաժեշտ լիցենզիաների հրապարակման գործընթացը:
Ձկնարդյունաբերության և անասնապահության ու մսամթերքի արտադրման բնագավառում համագործակցություններն ու նաև միջնահանգային համագործակցությունների ընդլայնումը երկու երկրի գյուղատնտեսության նախարարների բանակցության գլխավոր առանցքներից էին:
Կայացած համաձայնություններն ու բանակցությունները արտահայտում են Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման բնագավառում ԻԻՀ-ի վճռակամությունը և ակնկալվում է, որ մոտ ապագայում այդ երկրի գյուղատնտեսության ու անասնապահության բաժիններում իրանցի ներդրողների ու առևտրականների ներկայության ականատեսը լինենք:
---------------
Էներգետիկայի բնագավառում էլ Իրան-Հայաստան հարաբերություններն ընդլայնվում են և Իրանն օրակարգում ունի էներգետիկայի բնագավառում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը:
Հայաստանը ամռան եղանակին առավել մեծ ծավալով էլեկտրաէներգիա Իրան արտահանելու պարաստակամություն է հայտնել, իսկ Թեհրանը նույնպես հայտարարել է, որ տարվա ցուրտ ամիսներին պատրաստ է առավել մեծ քանակությամբ գազ արտահանել Հայաստան:
Գազի բնագավառում Իրանի ու Հայաստանի միջև համագործակցությունների ընդլայնման նպատակով, ԻԻՀ գազի արտահանման ազգային ընկերության պատասխանատու Ալի Ամիրանին երկուշաբթի օրը Երևանում հանդիպում ու զրույց է ունեցել Երևանի ՋԷԿ-ի գործադիր տնօրեն Սասուն Խաչատրյանի հետ:
Հանդիպման ժամանակ Սասուն Խաչատրյանն անդրադառնալով Հայաստանի և Իրանի հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ երկու երկրի միջև էլեկտրականության ու գազի փոխանակման դրական ազդեցությանը, ասել է. «Երևանը ցանկանում է ընդլայնել այդ բաժնում Իրանի հետ համագործակցությունները»:
Ակնկալվում է, որ մոտ ապագայում նոր պայմանագիր ստորագրվելով հնարավոր կլինի բազմակողմ համագործակցություն սկսել Հայաստանի հետ: