Օգոստոս 01, 2017 20:05 Asia/Yerevan

Իրանական շուկա հաղորդաշարի այս համարում ներկայացնելու ենք Իրանում աճող մի շարք դեղաբույսերը և ընդհանուր հայացք ենք նետելու այդ շուկային:

Արարչության գաղտնիքներից է մարդու մարմինը: Մինչ այսօր ոչ մի գաղափարախոսություն կամ բժշկական կենտրոն չի հաջողել կատարելապես ճանաչել մարդու մարմինը: Բժշկագիտության պատմության ընթացքում տարբեր ուսուցումներում, այդ թվում Եգիպտոսի, Իրանի, Չինաստանիի, Հնդկաստանի, Հունաստանի և անգամ ժամանակակից բժշկության մեջ, չնայած արժեքավոր ձեռքբերումների, շարունակվում է մարդու մարմնի մասին գիտելիքների կատարելագործումը:

Իրանի ավանդական բժշկությունը գիտական հարուստ անցյալով, ավելի քան 14 հազար գլուխ գրքով, հազարավոր դեղատոմսեր է ներկայացրել տարբեր հիվանդությունների համար, որոնց բուժիչ հատկությունները ապացուցվել են  դարերի ընթացքում: Այդ դեղատոմսերի ավելի քան 85 տոկոսում բուսական դեղեր են առաջարկվել հիվանդին: Իրանի ավանդական բժշկության անվանի բժիշկների, այդ թվում՝ Զաքարյա Ռազիի, Ավիցեննայի, Ահվազիի և Ջորջանիի գրքերը շուրջ վեց դար բժշկական գլխավոր աղբյուրներից են եղել Արևմտյան երկրներում:

Ավանդական բժշկություն

Իրանի ավանդական բժշկությունն առանցք է ընդունում առողջությունը, ընդհանուր կողմնորոշում է դրսևորում այդ հարցում, մեծ ուշադրություն է դարձնում բարոյականությանը և առաջարկում է քիչ հետևանքներ ունեցող դեղեր: Իրանական ավանդական բժշկությունը  հիմնված է երկու բաժնի՝ դեղորայքի և հոգևոր հիշատակությունների վրա: Դեղորայքն ու զիքրը (հիշատակությունները) հավասարապես կարող են բուժել հիվանդին: Իրանցի բժիշկը հավատալով, որ ամեն ցավ իր բուժումն ունի բնության մեջ, բույսը բուժման աղբյուրներից է համարում, ինչը մեծ դերակատարություն ունի առողջության պահպանման ու ցավերի բուժման հարցում:

Իրանում շուրջ ութ հազար բուսատեսակներ են աճում, որոնց ավելի քան մեկ չորրորդը դեղորայքային, աջոողջապահական, կոսմետիկայի և օծանելիքի նյութ դառնալու հատկություն ունի: Բուսական բազմազանության առումով Իրանը հարուստ երկրներից է համարվում: Այդ բույսերի ավելի քան 1700 տեսակը տեղական են և միայն Իրանում են աճում և այս երկրի մենաշնորհն են համարվում: Այդ բույսերը տնտեսական բարձր արժեք են ներկայացնում և Իրանի ոչ-նավթային արտահանումների կարևոր արտադրանքներից են համարվում:

Զաքարյա Ռազիի Էլ-Հաուին՝ ամենահին գրքերից է ավանդական բժշկության ոլորտում

Մեր օրերին ավելի քան երեք հազար ընկերություններ, պետական ու մասնավոր տարբեր կենտրոններ աշխատում են ներգործող նյութերի հայտաբերման, ցանքի ու արտադրման, մշակման, դեղաբույսերի, բուսական դեղերի ու բնական արտադրանքների փաթեթավորման ոլորտում: Այդ արտադրանքները շուկա են ներկայացվում բնահյութի, էքստրակտի, թորվածքների և բուսական ներկի տեսքով: Քանի որ բուսական արտադրանքները և դրանց օգտագործումն ուղղակիորեն կապված է հասարակության առողջության հետ, ուստի պետական և մասնավոր բաժինների համատեղ գործունեությունն անխուսափելի է թվում:

Դեղորայքային բույսերի ոլորտում, պետական բաժինը ձգտում է գիտության ու տեխնոլոգիայի պարկեր, համալսարաններ ու գիտահետազոտական կենտրոններ ստեղծելով, ենթահող ստեղծել բուսական արտադրանքների ոլորտում ուսուցանելու և բուսական արտադրանքների որակն ու քանակը բարելավելու ուղղությամբ: Այդ շրջանակում կարևորվում է գիտահեն ընկերությունների ներկայությունը, որոնք նորարարությամբ ձգտում են պահպանել շուկան:

Մեր օրերին տասնյակ գիտահեն ընկերություններ աշխատում են դեղորայքային բույսերի արտադրման ոլորտում և իրենց արտադրանքներն արտահանում են տարբեր երկրներ, այդ թվում Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր և Վիետնամ:

Իրանում  բույսերի արտահանմամբ զբաղվող կենտրոններից է Իրանի հանքերի, արդյունաբերությունների ու առևտրի պալատին կից աշխատող դեղորայքային բույսեր և սննդամթերք արտահանողների միությունը, որի կայքի հասցեն է www.ihsta.ir: Միությունը հիմնադրվել է 1966 թվականին՝ դեղորայքային բույսերի, բուսախեժերի, բուսական արմատների և սերմերի արտահանումը բարելավելու և ընդլայնելու նպատակով: Միության նպատակն է որակի բարելավամբ, ստանդարտի կանոնների կատարելապես իրագործմամբ և գիտական ու գործնական մարքեթինգի ճանապարհով ենթահող ստեղծել բուսական դեղերի միջզգային շուկաներ արտահանման ծավալները մեծացնելու համար:

Բուսական թորվածքներ և էքստրակտներ

Միությունն ունի ավելի քան 250 անդամ: Միության անդամներից է «Կյանքի կանաչ բույսեր» ընկերությունը, որը 2013 թ. հայտնվել է Իրանի դեղորայքային բույսեր արտահանող առաջատար ընկերությունների շարքում: «Կյանքի կանաչ բույսեր» ընկերությունը հիմնադրվել է 1969 թվականին՝ դեղորայքի ու առողջապահական նյութերի արտադրման ու արտահանման որոտներում գործունեություն ծավալելով:Այս ընկերության բոլոր արտադրանքները բուսական ծագում ունեն և բույսերի բնահյութի հավաքումը տեղի է ունենում արդիական սարքավորւմների ու գիտելիքի կիրառմամբ:  

Բույսերի մասերի հավաքումը և մշակումը տեղի է ունեում արդիական սարքավորումների ու տեխնոլոգիայի միջոցով: Ընկերությունը մեծ ուշադրություն է ցուցաբերում համաշխարհային չափանիշներին և արտադրում է թունաքիմիկատների մնացորդներ և պեստիցիդներ: Ընկերության զարգացման ու հետազոտության միավորը համալսարանական գիտնականների ու գիտհետազոտղների համագործակցությամբ իրականացնում է ագարակներում կամ հիդրոթոնիկ ջերմոցներում շարունակվող համագործակցությունը: Ընկերության զարգացման միավորը համալսարանական դասախոսների ու գիտահետազոտողների փորձից օգտվելով, ցանկանում է քիմիական-միկրոբային մասնագիտացված լաբորատորիաներում վերահսկողության տակ առնել արտադրման բոլոր փուլերը:

բուսական թեյ

Իրանում բուսական դեղորայքի արտադրման ոլորտում հեղինակավոր ընկերություններ են՝ Ասե Յասուջը, Բարիջ Էսանսը, Իրան Դարուքը, Բուալի դարուն, դարու դարման Սալաֆչեգանը, Գոլդարուն և մեհրգիահը: Մեհրգիահ ընկերությունը հիմնականում բուսական թեյեր է արտադրում: Հետաքրքիր է իմանալ նաև, որ մինչև մեկ ու կես դար առաջ, երբ սև թեյի օգտագործումը դեռ չէր տարածվել Իրանում, իրանցիների ամեանասիրելի ըմպելիքներն էին համարվում բուսական թեյերը: Մեհրգիահ ընկերության թեյերում բարձր որակով բնական ու բուսական նյութեր են օգտագործվել և ոչ մի համեմունք չեն պարունակում: Փաթեթավորման համար չեն օգտագործվել սոսիձն կամ մետաղյա կեռիկներ, այլև փաթեթավորվում են ջերմային եղանակով: Այդ փաթեթները պահպանում են թեյի համը, բույրը և բույսի ներգործող նյութը և կանխում են օդի ու խոնավության ներթափանցումը փաթեթի մեջ: Փաթեթի բուրգաձև լինելը պատճառ է դառնում, որ թեյը 98 տոկոսով կարողանա թրմվել և բույսի բոլոր հատկությունները փոխանցվել թեյին:

Բուսական դեղերի արդյունաբերությունն ազդեցիկ արդյունաբերություն է Իրանի տնտեսության մեջ: Այս արդյունաբերությունը հիմնավորված է տեղական գիտելիքի, աստվածային բարիքների և գիտելիքահեն տնտեսության վրա:

Իրանում ներուժ պոտենցիալների առկայությունը ավելի շահավետ է դարձրել տնտեսության այս բաժնում ներդրում կատարելը: Իրանի բուսական դեղերի արդյունաբերության ակտիվիստները ձգտում են, օրվա գիտելիքից ու տեխնոլոգիայից օգտվելով, արտադրության ներկայացման արդիական ձևերին ծանոթանալով և գիտության ու տեխնոլոգիայի շղթան լրացնելով, համեմատական առավելությունները մրցակցության վերածել և պրոպագանդայի ու մարքեթինգի որակը բարձրացնելով, բուսական դեղեր արտադրողների համար առավել քան երբևէ դյուրացնել միջազգային շուկաներ մուտք գործելը: