Օգոստոս 08, 2017 14:14 Asia/Yerevan

Իրանի դեղարդյունաբերությունը դեղերի արտադրման ոլորտում ներքին բարձր կարողականությունների շնորհիվ, մեծ պոտենցիալ ունի միջազգային շուկաներում ներկայության համար:

Դեղարդյունաբերությունը կարևոր և շահավետ արդյունաբերություններից է համարվում: «Fortune» պարբերաթերթը 2010թ. հրապարակած հոդվածում, շահավետության և ներդրման համար հարմարավետության առումով երրորդ գերակա արդյունաբերությունն է ներկայացրել դեղարդյունաբերությունը: Այս ոլորտում ներդրումը հիմնականում աճ է արձնագրել: Բնակչության աճը և բուժծառայություններից օգտվելու մարդկանց կարիքը, դեղարդյունաբերության ոլորտում ներդրման աճի վրա ազդող գլխավոր գործոններն են համարվում: Դեղարդյունաբերության զարգացման վրա ազդող գործոններ են նաև բնակչության ծերանալը, քրոնիկ հիվանդությունները, բուժապահովագրությունը, տնտեսական բարգավաճումը, դեղարդյունաբերության ոլորտում նորահայտ շուկաների ընդլայնումը և բուժման ու տեխնոլոգիական ոլորտում առաջընթացը: Այս շուկայում ներդրման առավելություններից է՝ աշխարհում դեղրդյունբերության աճի գործակցի քիչ տատանումները և հավասարակշռված լինելը: Մյուս արդյունաբերությունների համեմատությամբ, դեղարդյունաբերությունն ավելի քիչ է ազդեցություն կրում գնաճից ու սղաճից: Այնպես որ 2008 և 2009 թվականներին աշխարհում տիրող ֆինանսական ճգնաժամային պայմաններում, այս շուկան ավելի քան 7 տոկոս աճով շարունակել է իր աշխատանքը: Մեր օրերին դեղարդյունաբերության ոլորտում ֆինանսական շրջանառությունն անցել է մեկ տրիլիոն դոլարի սահմանը:

Դեղարդյունաբերություն

Մյուս արդյունաբերությունների համեմատությամբ դեղարդյունաբերության ոլորտում ծախսերն ավելի բարձր են: Այդ ոլորտում մեծ ծախս է պահանջում  հետազոտությունն ու զարգացումը: Մարդու կյանքի ու առողջության հետ ուղղակի կապի մեջ լինելու և յուրահատուկ դիրքի պատճառով, դեղարդյունաբերությունը շարունակ զարգանում է: Դեղագործական խոշոր ընկերությունների մեծ եկամուտը նրանց առիթ է ընձեռում այդ եկամուտի մեծ մասը հատկացնել հետազոտությանն ու զարգացմանը: 

Աշխարհում դեղագործական ընկերությունները վաճառքի շուրջ 40 տոկոսը հատկացնում են հետազոտական ու զարգացման, մարքեթինգին ու վաճառքին և ներդրմանը:

Դեղարդյունաբերության մեջ ծախս է առաջացնում այս արդյունաբերության հեռանկարային լինելը: Այսօրվա բուժիչ դեղերը տարիներ առաջ ընտրվել են, հետազոտության են ենթարկվել, ապա արտադրվել: Նույնպես գալիք տասնամյակներում հիվանդներին անհրաժեշտ դեղերը նախ ընտրվելու են, ապա հետազոտության ու արտադրման փուլ են փոխադրվելու: Հետևաբար այս արդյունաբերության մեջ հեռանկարային լինելը գլխավոր նպատակներից է համարվում՝ կարիքները բավարարելու և մարտահրավերները կարգավորելու համար, ինչը նաև չափազանց ծախսատար է: Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ երբեմն մի դեղի արտադրման և շուկային ներկայացնելու համար պահանջվում է 15 տարի հետազոտություն, մեկ միլիարդ դոլար, ուսումնասիրվում են  նաև շուրջ 1000 դեղային համադրություններ:

Հետազոտությունն ու ուսումնասիրությունը դեղարդյունաբերության գլխավոր միջոցներն են

Դեղարդյունաբերության ոլորտում խիստ մենաշնորհ է տիրում: Աշխարհում դեղերի հիմնական մասն արտադրվում է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: 2013թ. ներկայացված տվյալներով, դեղերի համաշխարհային շուկայի 37 տոկոսով Հյուսիսային Ամերիկան ամենամեծ բաժինը, իսկ Աֆրիկան ու Միջին Արևելքը 4 տոկոսով ամենաքիչ բաժինն ունեն դեղարդյունաբերության ոլորտում: Դեղի շուկան գնահատվում է դեղարդյունաբերության ֆինանսական շրջանառության համաձայն, որում ընդգրկված են՝ հումքի գնումը, դեղերի վաճառքը սպառողին, դեղի ներկրումն ու արտահանումը, ներդրումների ծավալը և դեղագործական ընկերությունների շուկայի արժեքը: դեղի համաշխարհային շուկայում արտադրման ու սպառման ոլորտում առաջատար են զարգացած երկրները և իրենց տրամադրության տակ է շուկայի շուրջ 79 տոկոսը:Այլ խոսքով, աշխարհի բնակչության շուրջ 85 տոկոսը կազմող զարգացող երկրները սպառում են աշխարհում արտադրված դեղերի միայն 21 տոկոսը:

Թվում է, թե այդ գործընթացը փոխվում է տարբեր, այդ թվում Արևմուտքում տիրող տնտեսական վիճակի և նորահայտ տնտեսություններում տեխնոլոգիական աճի պատճառներով և դեղարտադրող խոշոր ընկերություններն ու երկրներն իրենց արտադրանքները հիմնականում արտահանում են դեղարդյունաբերության ոլորտում նորահայտ երկրներ: Այլ խոսքով կարելի է ասել, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում դեղի արտադրման ու սպառման առումով շուկայի հագեցած լինելու պատճառով, դեղարդյունաբերությունը փոխադրվում է ասիական ու աֆրիկյան շուկաներ: Ասվում է, թե առաջիկա տարիներին, դեղի համաշխարհային շուկայում զգալի աճ է նկատվելու Բրազիլիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում, Արգենտինայում, Եգիպտոսում, Ինդոնեզիայում, Ալժիրում, Հարավաֆրիկյան հանրապետությունում, Ռումինիայում և Վիետնամում նոր շուկաներ ի հայտ գալու պատճառով: Այդ նորահայտ շուկաներում աճ է նկատվելու բնակչության թվի մեծանալու, դեղերին ու առողջապահական ծառայություններին ժողովրդի ավելի շատ հասանելիության և պետությունների տնտեսական ծրագրերի պատճառով:

Զարգացող երկրների շուկաների աճը հիմնականում գեներիկ դեղերի ոլորտում է եղել: Հատկանշական է, որ դեղերը բաժանվում են բրենդային և գեներիկ խմբերի: Գեներիկ դեղերը վերարտադրված դեղեր են` օրիգինալ դեղին իր ազդեցությամբ համարժեք, նույն ակտիվ բաղադրատարրերով: Տարբեր կանոննրի համաձայն դեղերի այս երկու խմբի տարբերությունը կայանում է արտոնագրին, փորձարկմանն ու մարքեթինգին վերաբերող կանոններում: Դեղագործական խոշոր ըներություններն աշխատում են բրենդային դեղերի արտադրման ոլորտում: Գեներիկ դեղերն ավելի էժան են բրենդ դեղերի համեմատությամբ: Այդ պատճառով գեներիկ դեղերն ավելի լավ շուկա ունեն միջն և ցածր եկամտով երկրներում և անգամ ԱՄՆ-ում ու եվրոպական որոշ երկրներում՝ տնտեսական ճգնաժամի և առողջության բարձր ծախսերի պատճառով:

Առողջապահության համաշխարհային կազակերպության բացատրությունների համաձայն, դեղարդյունաբերության ոլորտում 80-ամյա անցյալով Իրանն արտադրող երկիր է համարվում: Իսլամական հեղափոխությունից առաջ, Իրանի դեղորայքի կարիքն ուղղակիորեն կամ անուղղակի կերպով ապահովվում էին բազմազգյան ընկերությունների կողմից: Այդ ժամանակաշրջանում ամենամեծ մարտահրավերներից էր իրանական ընկերությունների կախվածություն և քիչ մրցակցությունը: Իսլամական հեղափոխության հաղթանակից և դեղարդյունաբերության մեծ մասի ազգայնացումից հետո, հիմնադրվեցին դեղագործական մի քանի ընկերություններ և շուրջ չորս տասնամյակ անց, այսօր Իրանի դեղորայքի կարիքի ավելի քան 95 տոկոսն արտադրվում է երկրում: Տասնյակ մեծ ու փոքր ձեռնարկությունների հիմնադրմամբ, դեղագործության ոլորտում ուսանողներ ընդունելով և դեղագործական ընկերությունների թվի ավելանալով, ձևավորվեցին բարձր տեխնոլոգիաներով օժտված գիտահեն ընկերություններ:

Իսլամական հեղափոխությունից հետո, Իրանում վեց տոկոսով ավելացել է դեղարտադրությունը:

Իրանի դեղարդյունաբերության ձեռքբերումները վկայում են այն մասին, որ 1979-2015 թվականների ընթացքում, Իրանում դեղերի արտադրումը 30 տոկոսից հասել է 96 տոկոսի: Իրանցի բժիշկներին հաջողվել է ներքին արտադրանքներով վերահսկել սրտանոթային, բարձր ճնշման, արյան մեջ ճարպի մեծ քանակի առկայության և այլ հիվանդությունները: Իրանում արտադրված դեղերի օգտագործումը և դրանց ազդեցությունը հիվանդությունների բուժման վրա երկրում մեծացրել են կյանքի նկատմամբ հույսի գործակիցը:

Ներկայիս Իրանի շուկաներում վաճառվում են բարձր որակով իրանական դեղեր, որոնք չեն զիջում  արտասահմանյան տարբերակին: Իրանցի մասնագետների ձեռքբերումներից են՝ հատուկ հիվանդությունների համար նախատեսված դեղեր, այդ թվում Synovex MS հիվանդությամբ տառապողների համար: ՁԻԱՀ-ի վերահսկման, այրվածքների և քաղցկեղի բուժման դեղեր, տիֆի և խոլերայի դեմ պատվաստանյութեր, վտանգավոր վարակների բուժման դեղեր և այլն:

 

Նկատի առնելով վերջին տասնամյակներում գիտական ու տեխնիկական ձեռքբերումները, Իրանը դեղարդյունաբերության ոլորտում առաջատար տասը երկրներից է համարվում: