Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (153)
Մեր այս հաղորդման ընթացքում ձեզ ծանոթացնելու ենք իրանցի փիլիսոփա, պատմագիր և մեկնաբան Մոհամմեդ Էբն Ջորեյր Թաբարիին:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս համարում շարունակելով նախորդ հաղորդման թեման ձեզ կծանոթացնենք իրանցի պատմագիր, մեկնաբան, իսլամական օրենսգետ և հադիսագետ Մոհամմեդ Ջորեյր Թաբարիին:
Ասացինք, որ պատմագիր և Ղուրանի մեծ մեկնաբան Աբու Ջաըֆար Մոհամմեդ Էբն Ջորեյր Թաբարին ծնվել է լուսնային հիջրեթի 224 թվականին Իրանի հյուսիսային Ամոլ քաղաքում և նկատի առնելով իր անսահման ընդունակությունները շատ վաղ հասակում ծանոթանալով օրվա գիտություններին 12 տարեկան հասակում իր հոր խրախուսմամբ գիտություն վաստակելու համար սկսում է ճանապարհորդել: Ռեյը, Բաղդադը, Շամն ու Եգիպտոսն այն վայրերն են, որտեղ Թաբարին որոշ ժամանակ բնակվելով գիտություն է վաստակել՝ աշակերտելով փիլիսոփայության, իսլամական օրենսգիտության ու հանդիսի ժամանակի ուսուցիչներին: Այնուհետև բնակություն է հաստատում Բաղդադում, որտեղ մնում է մինչև կյանքի ավարտը: Թաբարին Բաղդադում կատարելագործելով իսլամական օրենսգիտության, պատմության ու հանդիսի բնագավառում իր գիտելիքները նաև աշակերտներ է դաստիարակում ու կատարում է արժեքավոր աշխատասիրություններ, որոնցից են նրա պատմության գիրքն ու Ղուրանի մեկնաբանությունը: Աբու Ջաըֆար Մոհամմեդ Էբն Ջորեյր Թաբարին վախճանվեց լուսնային 310 թվականի շավալ ամսվա 26-ին՝ Բաղդադում և մեկ օր անց նրա դիակն ամփոփվեց նրա տանը:

«Թարիխ Թաբարի» անունով հայտնի «Թարիխ-օլ-Օմամ վալ-Ռասոլ վալ-Մոլուք»-ը իրանցի պատմագիր Աբու Ջաըֆար Մոհամմեդ Էբն Ջորեյր Էբն Յազիդ Թաբարիի ստեղծագործությունն է, որն աղբյուր է ծառայել իրենից հետո գրված շատ աշխատասիրությունների համար: Այս ստեղծագործությունն իր ստվարածավալ լինելու, հնության ու նաև հեղինակի ընտրած մեթոդի պատճառով եզակի ու հեղինակավոր աշխատանք է համարվում: Իսլամական պատմագրության մեջ առավելապես ուշադրության կենտրոնում են եղել երկու մեթոդներ: Մեկը թեմաների համաձայն պատմագրություն է, իսկ մյուսը ժամանակագրական պատմագրությունը: Իսլամական պատմագրության երևան գալու առաջին դարերում տիրող են եղել հիշյալ երկու հայացքները: Մի խումբ պատմագիրներ, որոնք հայտնի են «Էխբարիուն» անունով և հիմնվում էին ավանդության ու հադիսների վրա հավատացած էին, որ պատմությունը չպիտի իր կրոնական առաքելությունը զոհաբերի հանուն ենթադրությունների, այլ ամեն պահ, որպես օգտակար գիտություն պիտի օգնության հասնի մեկնաբանության ու հադիսի գիտությանը: Մեկ այլ խումբ հավատացած էր, որ պատմությունը փորձառությունների շարան է, որը շահավետ է ապագա սերունդների համար և որպես մտածողության միջոց ու նյութական գիտության բաղադրիչ տարր օգտագործման պիտի ենթարկվի: Նկատի առնելով մուսուլմանների մտային ու գաղափարական պայմաններն ու նաև երկու խմբի կողմնակիցներին, որոնք այդ օրերին թվով այնքան էլ քիչ չէին, Թաբարին իր պատմագրության մեծ աշխատանքն իրականացրել է յուրահատուկ մեթոդով, որը հետագային օրինակ է ծառայել մեծ թվով պատմագիրների համար:
Թաբարին իր պատմությունը շարադրելիս առավելապես օգտվել է լուսնային հիջրեթի առաջին դարի կեսերից մինչև 3-րդ դարի առաջին կեսի աղբյուրներից և չի օգտվել իր ժամանակակիցների աշխատասիրություններից: Հանգուցյալ դոկտ. Սադեղ Աինեվանդի համոզմամբ «Թաբարիի աղբյուրներն առավելապես Իրաքից են, քանի որ նա երկար ժամանակ բնակվել է Իրաքում: Նաև պիտի հավելել, որ Բաղդադն դեպքերով հղի լինելու պատճառով մեծ դերակատարություն է ունեցել իսլամի պատմության մեջ և Օմավյան շրջանում եղել է հակամարտությունների կենտրոնը: Աբու Մոխնաֆը, Ավանե Էբն Հաքամը և Սեյեֆ Էբն Օմարը Էխբարիուն խմբի երեք ներկայացուցիչներից են, որոնցից Թաբարին օգտվել է իր պատմությունը շարադրելիս: Աինիեվանդը հավատացած է, որ հավատացած է, որ Թաբարին այլ հեղինակներից ու անձերից կատարած մեջբերումները հավաքագրելուց հետո դասակարգել ու երբեմն էլ ընտրություն է կատարել:
Թաբարիի պատմությունը հիմնականում վերաբերում է պատմական լուրերին, սակայն դրա ընթերցողն այդտեղ հանդիպում է գրական գոհարների: Նա տարբեր վկայությունները հավաքագրել ու գրի առավել ճարտար ու հաստատուն ոճով: Թաբարին արարչագործությունից մինչև իր կյանքի ավարտն ընդգրկող աշխարհի ընդհանուր պատմությունը շարադրելիս օգտվել է շատերի ստեղծագործություններից և բնական է, որ շար ստեղծագործություններ ու անձինք, ժամանակակից բանասերների ու հետազոտողների տեսակետից անհրաժեշտ վարկն ու հեղինակությունը չունեն: Քաըբ Ալ-Աբարն ու Աբդոլլահ Սալամն այն աղբյուրներից են, որ Թաբարին այլ կրոններին վերաբերող լուրերի խոշոր մասը նրանցից է քաղել և դա որոշ չափող արժեզրկում է նրա աշխատանքը: Այս կարգի սակավաթիվ անձանց կողքին չպիտի մոռանալ, որ Թաբարի պատմության մեջ քիչ չեն նաև Վաղեդիի նման հեղինակավոր անձանցից կատարված մեջբերումները և հենց դա էլ պատճառ է դարձել, որ նրա պատմությունը տեղ գրավի պատմության հեղինակավոր ու ամենաշատ հղումներն ունեցող պատմությունների կողքին: Թաբարիի պատմության կարևոր կետն այն է, որ հեղինակը չի պաշտպանում Օմավյան իշխող վարչակազմին: Թաբարին ինքը վարդապետության տեր իսլամագետ էր և անկախ էր տիրակալ համակարգին կապված մյուս դավանանքներից ու վարդապետություններին ու այդ պատճառով էլ հեռու է մնացել ցանկացած պատմագրի համար ախտ համարվող ծայրահեղությունից ու կողմնակալությունից:

Թաբարիի պատմությունը բաղկացած է աշխարհի և իսլամի պատմության երկու բաժիններից: Պատմության 13 հատորներից երկուսը պարունակող աշխարհի պատմության մեջ Թաբարին ներկայացնում է արարչագործությունը, Ադամի ու Եվայի դրախտից վտարվելը, Կայենի ու Աբելի պատմությունն ու ապա անդրադարձել է մարգարեներին՝ սկսած Նոյից մինչև Հազրաթ Մոհամմեդը: Թաբարին այնուհետև անդրադարձել է ժողովուրդների պատմությանը և ներկայացրել է Իրանի պատմությունը՝ սկզբից, այսինքն Մանուչեհրի օրերից մինչև Խոսրո Փարվիզը: Այնուհետև պատմում է Զիղարի դեպքի, Յազդգերդ Էբն Շահրիարի Իսրայելի ժողովրդի, Հռոմի թագավորների ու քրիստոնեության սկզբնավորման մասին: Նաև ներկայացնում է Սոդոմի ու Գոմորի պատմությունը, Եմենի թագավորներին ու որոշ արաբ հայտնի գործիչների: Այս բաժնի ավարտին էլ որպես Հազրաթ Մոհամմեդի մարգարեության բաժնի նախաբան ներկայացրել է իսլամի մեծարգո մարգարե Մոհամմեդ Էբն Մուսթաֆաի նախնիներին: Այս բաժինը ժամանակագրություն չունի, այլ Թաբարին առաջնորդվում է թեմաների վրայից և նկատի առնելով դրա պատմական արժեքը, սակայն նյութերի մշակման ժամանակ հարգում է նրանց ժամանակագրական կարգը: Թաբարին ասել է, որ այս գրքում նրա նպատակը եղել է ըմբոստ ու հնազանդ թագավորների պատմության ու նաև մարգարեների պատմության ներկայացումն է և պատմությունն ու ժամանակը որոշում է գիշերվա ու ցերեկվա համաձայն ու գիրքն սկսում է ժամանակի ու դրա էության բացատրություն ներկայացնելով: Այս կապակցությամբ ընդարձակ մեջբերումներ կատարելով անդրադարձել է այլ կրոնների ու ժողովուրդների և զրադաշտականների տեսակետներին:

Թաբարին Երկրի վրա Ադամի որդիների ստեղծման մասին հադիսներ է մեջբերում իսլամի մարգարեից և դրանք հաստատելու համար ներկայացնում է Ղուրանից այաներ ու դրանց մասին բացատրություն է տալիս: Նա այս բաժնում գրքի մյուս բաժինների համեմատությամբ ամենաշատն է ներկայացնում իր սեփական տեսակետները: Թաբարին արարչագործության և Իսրայելի մարգարեների պատմությունը գլխավորապես ներկայացնում է հիմք ընդունելով մուսուլման պատմիչների վկայություններն ու նաև Ղուրանի այաները: Այս բաժնում նյութերն միայն կրոնական հիմնավորում ունեն և այլ կրոնների հետևորդների տեսակետները ներկայացվել են մեջբերում կատարելով Վահաբ Էբն Մոնբեհուց: Թաբարին նաև ներկայացրել է արարչագործության մասին իրանցիների տեսակետը և այն որ ոմանք Քյումարսին են առաջին մարդը համարում: Թաբարին գրքի մի քանի բաժիններում բացատրում է այն մասին, թե ինչու բոլոր ժողովուրդների միջից միայն անդրադարձել է Իրանի թագավորների պատմությանը: Նա ասում է, որ այլ ժողովուրդները հստակ պատմություն ու թագավորություն չեն ունեցել, որ հնարավոր լինի պատմության համար հիմք ծառայեցնել հարստությունների իշխանության թագավորության շրջանները: Իրանի պատմության շարադրման հարցում Թաբարիի սեփական տեսակետներից բացի նաև ուշադրություն պիտի դարձնել Իրանի և իսլամի պատմության փոխկապակցվածությանը: Թաբարին Իրանի պատմության բաժնում չի հիշատակում իր աղբյուրները և բավարարվում նշելով «տեղյակներ»-ը, «պարսիկ գիտնականներ»-ը կամ «պատմում են»:
Թաբարի պատմությունն այլ պատմությունների հետ համեմատելով պարզվում է, որ նա Իրանի պատմության բաժնում սոսկ օգտվել է իրանական աղբյուրներից՝ հատկապես այն բաժնում, որտեղ խոսում է Ալեքսանդրի մասին: Թաբարին Արշակունյաց հարստության բաժնում առանց հավելյալ բացատրությունների միայն հիշատակում է Արշակունյաց թագավորների անունները: Արշակունիների և Ալեքսանդրին փոխարինողների կապակցությունների մասին այլ աղբյուրներում կատարված հիշատակումներին Թաբարի պատմության մեջ չենք հանդիպում: Սասանյանների հարստության մասին Թաբարի վկայությունները նախորդ շրջանների համեմատությամբ առավել ընդարձակ են ու ուշագրավ կերպով պատմական նյութեր են պարունակում, թեև նաև հանդիպում ենք անիրական ու հեքիաթի բնույթ կրող վկայությունների: Թաբարին այս բաժնում էլ հիշատակություն չի կատարում իր աղբյուրների մասին, բացառությամբ այն դեպքերում, երբ մեջբերում է կատարում մուսուլման պատմիչներից:

Իրադարձությունների ընդհանրության ու նաև ժամանակագրական կարգում Թաբարիի վկայությունները համապատասխանում են այլ աղբյուրներին ու վկայում են այն մասին, որ մուսուլման պատմիչներն Իրանի պատմությունը շարադրելիս օգտվել են իրանական միատեսակ աղբյուրներից: Սասանյանների բաժնի և Թաբարիի պատմության այլ բաժինների միջև եղած տարբերությունը վերաբերում է իրանական ու ոչ-իրական աղբյուրների բազմազանության ու նաև առավել մանրամասն նկարագրություններին: Այդ պատճառով էլ Թաբարիի պատմության Սասանյան բաժինը գերազանցում է դրա հետ ժամանակակից պատմության այլ գրքերին: Բացի այդ Թաբարին հրաժարվում է ներկայացնել այն նյութերը, որոնք դիցաբանական ակունքներ ունեն: Օրինակ նա որևէ ակնարկ չի կատարում թագավորների, այդ թվում Խոսրո Փարվիզի պալատական ու անձնական կյանքին վերաբերող որոշ դրվագները: Թաբարին Եմենի պատմության, «Թոբա»-ի պատմության և Արդաշիր Բաբեքանի շրջանում «Ալ-Հազար» ամրոցի գրավման պատմությունն ու նաև Խոսրո Փարվիզի թագավորության շրջանում Իրանում իշխանության փլուզման կրոնական պատճառաբանությունները ներկայացնելիս օգտվել իսլամական տարբեր աղբյուրներից, սակայն մուսուլմանների արշավանքների ժամանակ Սասանյան հարստության վերջին թագավորների մասին այդպես չի վարվում: Մեծ հավանականությամբ այն պատճառով, որ արշավանքների պատմությունն առնվել է տարբեր աղբյուրներից, այդտեղ ներկայացվել են բազամաթիվ տեսակետներ ու երբեմն հակասական հակումներ: