Նոյեմբեր 15, 2017 20:10 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Տնտեսությամբ հետաքրքրվող մեր բարեկամներին հրավիրում ենք ունկնդրելու «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարը, որը հատկացված է Իրանի անցած շաբաթվա տնտեսական իրադարձություններին:

Իրանի 1397 թվականի բյուջեի օրինագիծը ներկայացվեց կառավարությանը: Մեր հաղորդումը սկսում ենք այդ մասին զրույցով:

Իրանի կառավարության խոսնակ Մոհամմեդ Բաղեր Նոբախտը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կառավարությունն սկսել է բյուջեի օրինագծի քննարկումը և նախատեսվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում դա ներկայացնել խորհրդարանին:

Իրանի կառավարության խոսնակը մատնանշելով, որ տարիներ է ինչ դոլարը միջազգային առևտրական հարաբերություններում կրճատելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել և աշխատանքների մեծ մասն իրականացվում են եվրոյի միջոցով, ասաց. «Ռուսաստանի կառավարության կողմից սկսված քայլն ու այդ կապակցությամբ տարածաշրջանի երկրների, այդ թվում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի միջև ձևավորված համագործակցությունը պատճառ դարձավ որ այդ կապակցությամբ քայլեր ձեռնարկվեն ու այդ ուղղությամբ առաջ ընթանանք»:

Լուրերը վկայում են այն մասին, որ Ծրագրավորման ու բյուջեի կազմակերպության պատասխանատուները առաջին քայլով իրենց ջանքերը կենտրոնացրել են գործունեության հիման վրա բյուջեի մշակման վրա: Հետևաբար Ծրագրավորման ու բյուջեի կազմակերպության աշխատանքը սկսվելու առաջին օրից որոշ փորձագետներ բյուջեի էֆեկտիվությունը բարձրացնելու կապակցությամբ առաջարկներ են ներկայացրել, որոնցից գլխավորը ներկայացվել է Դուբայում ավստրալիական «Վելոնգոնգ» համալսարանի դասախոս Ալի Սաըդվանդի կողմից և վերաբերում է ռիալային ու արտարժութային բյուջեների առանձնացմանը:

Սաըդվանդին ասում է, որ այդ երկուսը լիովին տարբեր գործընթացների հետևող արտարժութային աղբյուրներ ունեն:

1) Հարստության վաճառքից գոյացած արտարժույթը, որը կարող է լինել պետական՝ օրինակ նավթը և կամ մասնավոր՝ օրինակ պետրոքիմիան, երկաթքարն ու պողպատը:

2) Տնտեսական աշխատանքներից գոյացած արտարժույթը, որը վերաբերում է արդյունաբերական արտահանումներին, գյուղատնտեսությանն ու զբոսաշրջությանը:

Հարստության վաճառքից գոյացած հասույթը եթե շուկա մտնի, կոտրելու է արտարժույթի փոխարժեքը, ինչը հանգեցնելու է հոլանդական հիվանդությանն ու արդյունաբերության ոչնչացմանը:

Այս տնտեսագետի ընդգծմամբ իրականությունն այն է, որ վերջին տարիներին նավթային արտարժույթը երկրի սպառողական տնտեսություն սրսկվելով երեք տհաճ երևույթի ականատես ենք եղել. 1) Արտասահմանում արտադրված ապրանքներին արտարժութային սուբսիդների հատկացման միջոցով ներքին արդյունաբերության ոչնչացումը, 2) մաքսանենգության միջոցով ազգային տնտեսության ավերումը և 3) կապիտալի փախուստի միջոցով ազգային կապիտալի ավերումը:

Նա առաջ քաշելով այն հարցը որ հնարավոր չե աշխարհում որևէ տնտեսություն այս երեք ահեղ հեղեղներին դիմակայելու հնարավորություն ունենա, հարց է բարձրացնում, թե արդյոք այդ երեք աղետներին դիմակայելու համար պիտի բարձրացնել արտարժույթի փոխարժեքը:

Նա այս հարցին պատասխանելով ասում է. «Ուսումնասիրությունների համաձայն արտարժույթի փոխարժեքի բարձրացումը կարճատևում որևէ իմաստավոր ազդեցություն չի կարող ունենալ առևտրի հաշվեկշռի վրա: Այդուհանդերձ արտարժութային ռեժիմի փոփոխության ազդեցությանը պիտի նայել միջին ու երկար ժամկետներում ու նաև իմանալ, որ առևտրի հաշվեկշռից ավելի կարևորը կապիտալի հաշիվն է: Արտարժույթի փոխարժեքի բարձրացումն ու արտարժութային տատանումները պակսեցնելու են կապիտալի փախուստն ու արտարժույթի պահանջարկը»:

Այդուհանդերձ նրա համոզմամբ արտարժույթի փոխարժեքի բարձրացումը կարող է որոշ բարդություններ առաջացնել:

Արտարժույթի փոխարժեքի հավասարակշռված գնին գերազանցելը ներկրումների վրա սահմանված հարկի նման է: Դա ի տես այն բանի, որ երկիրը հիմնաշենային ներդրումների խիստ կարիք է զգում: Այս դեպքում երկաթգծերի, ճանապարհի, օդանավակայանների ու ինքնաթիռների ոլորտում ներդրումները դադարեցվելու են: Այդ պատճառով էլ նա ասում է, որ արտարժութային երկակի համակարգ պիտի գործադրել: Այն իմաստով, որ հարստության վաճառքից գոյացած արտարժույթով ներդրում պիտի կատարել ենթակառուցվածքներում, իսկ շուկայական աշխատանքից գոյացած արտարժույթը հանձնել ազատ շուկային:

Այդուհանդերձ պիտի սպասել ու տեսնել, թե իսլամական խորհրդարանն առաջիկա տարվա բյուջեի քննարկման ժամանակ, այդ կապակցությամբ ինչ որոշում կընդունի:

--------------------

Թեհրանն անցած շաբաթ հյուրընկալեց Եվրոպայից ժամանած տնտեսական պատվիրակությունների:

Անցած շաբաթ մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ուղևորվեց ԵՄ-ի գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացման կոմիսար Ֆիլ Հոգանը:

ԵՄ-ի գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացման կոմիսարը Թեհրան ուղևորվեց Թեհրանի հետ երկկողմ հարաբերությունների հաստատման ուղերձով: Պատվիրակությանը մաս էին կազմում եվրոպական 19 երկրների 40 մեծ ընկերությունների 70 ներկայացուցիչներ: նա իրանցի գործընկերների հետ կիսեց գյուղատնտեսության ու սննդամթերային արդյունաբերության եվրոպական ձևաչափը և երկկողմ հարաբերությունների հաստատման համար որոշ հանձնարարություններ կատարեց:

Նկատի առնելով մեծ պոտենցիալն Իրանն ու ԵՄ-ն երկկողմ համագործակցությունների տասնյակ միլիարդ դոլարանոց նախագծեր ունեն:

Այդ թեմային է հատկացված մեր հաղորդման հաջորդ զրույցը:

Իրանը չափազանց հեղինակավոր գործընկեր է համարվում ԵՄ-ի համար և այդ միությունը պիտի հատուկ կարևորությամբ մոտենա Իրանի հետ համագործակցությանը:

Այդ մասին ԵՄ-ի գյուղատնտեսության ու գյուղական հմայանքների զարգացման կոմիսար Ֆիլ Հոգանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին և անդրադառնալով այն կետին, որ Իրանում չափազանց լավ կայունություն, անդորր ու անվտանգություն է տիրում, հավելեց. «Նկատի առնելով մեծ պոտենցիալն Իրանն ու ԵՄ-ն երկկողմ համագործակցությունների տասնյակ միլիարդ դոլարանոց նախագծեր ունեն»:

Ջահանգիրին Իրանի և ԵՄ-ի անդամ երկրների հարաբերությունների ընդլայնումը խանգարող գլխավոր գործոնը ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի ու հատկապես այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի միջոցով ստեղծված բացասական մթնոլորտը համարելով, ասաց. «Թեհրանն ակնկալում է, որ ԵՄ-ն կտրուկ ընդդիմություն ցուցաբերի նրանց հանդեպ, ովքեր ցանկանում են ոտնահարել ՀԳՀԾ-ն»:

Ջահանգիրին նաև անդրադառնալով համաձայնությունների գործադրումը հետապնդելու համար Թեհրանում այդ միության գրասենյակ հիմնելու կապակցությամբ ԵՄ-ի գյուղատնտեսության ու գյուղական համայնքների կոմիսարի ներկայացրած առաջարկին, ասաց. «Թեհրանում ԵՄ-ի գրասենյակի հիմնադրումը սատարելու է հարաբերությունների ընդլայնմանը»:

Իրանցի պաշտոնատարների հետ Ֆիլ Հոգանի հանդիպումները վկայում են երկու կողմերի միջև տնտեսական համագործակցությունների նոր փուլի մասին և դա այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ցանկանում է Իրան մուտք գործելու հարցում կասկած առաջացնել արտասահմանյան ընկերությունների մոտ: Թեհրանում այս պատվիրակության ներկայությունը վկայում է, որ եվրոպացիները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել մեր երկրի շուկայի հանդեպ:

Թեև որոշ հաղորդումներ վկայում էին Իրանում ԵՄ-ի գրասենյակի հիմնադրման մասին, սակայն ԵՄ-ի գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացման կոմիսարն այդ կապակցությամբ ասաց, որ ինքն Իրան է ուղևորվել տնտեսական հարաբերությունների ընդլայնման նպատակով: Գրասենյակի ստեղծումը քաղաքական հարց է և այդ կապակցությամբ պատասխանատու են այլ անձինք, այդ թվում տիկ. Մոգերինին:

Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարի և Հոգանի հանդիպման ժամանակ կողմերի միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց: Մասնավոր բաժնի գործարարները եվրոպացի պաշտոնատարի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին այդ միության հետ հարաբերության կապակցությամբ իրենց պահանջները, դիմագրաված մարտահրավերն ու մտահոգությունները:

Առևտրական այս համաժողովը հյուրընկալած Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի նախագահ Մասըուդ Խանսարին անդրադառնալով միջուկային համաձայնությանը հաջորդած շրջանում Իրանի ու ԵՄ-ի միջև առևտրաշրջանառության ծավալի 60 տոկոսանոց աճին, ասաց. «Չնայած երկկողմ առևտրաշրջանառության բնագավառում ուշագրավ աճին, բանկային բարդություններն Իրանի ու ԵՄ-ի անդամ երկրների միջև տնտեսական հարաբերություններում բարդ հանգույց են համարվում»:

Այդուհանդերձ ԵՄ-ն Իրանի արտահանումային երկրորդ խոշոր շուկան է համարվում և այս տարածաշրջանն իրեն է հատկացնում Իրանի տարեկան առևտրաշրջանառության 13 տոկոսը:

Իրանի սննդամթերային արդյունաբերության միության գլխավոր քարտուղար Քավե Զարգարանն այս համաժողովում գիտության ու տեխնոլոգիայի փոխանցումը, հետազոտման ու զարգացման համատեղ խմբերի ստեղծումը նախանյութերի ու սարքավորումների ապահովումն ու նաև սննդային արդյունաբերության բնագավառում առևտուրն Իրանի սննդամթերային ու գյուղատնտեսական արդյունաբերության բաժնի հետ եվրոպական գործակալությունների համագործակցության, ինչպես  նաև ներդրման բնագավառներից համարեց.:

----------------------------

Մեր հաղորդումը կավարտենք Իրանի ու ԵՄ-ի միջև հարաբերություններին վերաբերող կարճ լուրով:

Անցած շաբաթ Թեհրանում հիմնադրվեց Գերմանիայի առևտրի առաջին կենտրոնը: Գերմանիայում Իրանի դեսպան Ալի Մաջեդին Թեհրանում Գերմանիայի առևտրի առաջին կենտրոնի բացման հանդիսության ժամանակ, ասաց. «Նկատի առնելով Գերմանիայի արտահանումային շուկաների ընդլայնման համար Բեռլինի որդեգրած նոր ռազմավարությունը, Իրանը կարող է տնտեսական համագործակցությունների ընդլայնման համար Միջին Արևելքի տարածաշրջանում Գերմանիայի առաջին ընտրությունը լինել»: