Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (157)
Այս հաղորդման ընթացքում ևս խոսելու ենք իրանցի փիլիսոփա, պատմագիր և մեկնաբան Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարիի մասին:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում շարունակելով նախորդ հաղորդման թեման խոսելու ենք իրանցի պատմագիր, մեկնաբան, իսլամական օրենսգետ և հադիսագետ Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարիի մասին:
Ասացինք, որ պատմագիր և Ղուրանի մեծ մեկնաբան Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին ծնվել է լուսնային հիջրեթի 224 թվականին Իրանի հյուսիսային Ամոլ քաղաքում։ Թաբարին օժտված էր անսահման ընդունակություններով։ Նա ծանոթանալով օրվա գիտություններին 12 տարեկան հասակում իր հոր խրախուսմամբ գիտություն վաստակելու համար սկսում է ճանապարհորդել: Ռեյը, Բաղդադը, Շամն ու Եգիպտոսն այն վայրերն են, որտեղ Թաբարին որոշ ժամանակ բնակվելով գիտություն է վաստակել՝ աշակերտելով փիլիսոփայության, իսլամական օրենսգիտության ու հադիսի ժամանակի ուսուցիչներին: Այնուհետև բնակություն է հաստատում Բաղդադում, որտեղ մնում է մինչև կյանքի ավարտը: Թաբարին Բաղդադում կատարելագործելով իսլամական օրենսգիտության, պատմության ու հադիսի բնագավառում իր գիտելիքները նաև աշակերտներ է դաստիարակում ու հեղինակում է արժեքավոր աշխատություններ, որոնցից են նրա պատմության գիրքն ու Ղուրանի մեկնաբանությունը: Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին վախճանվեց լուսնային հիջրեթի 310 թվականի շավալ ամսվա 26-ին՝ Բաղդադում և մեկ օր անց նրա դիակն ամփոփվեց նրա տանը:
Նաև ասացինք, որ իրանցի այդ մտավորականի երկրորդ հայտնի ու արժեքավոր աշխատությունը Ղուրանի մեկնաբանությունն է: Մեկնաբանության պատմության դասական ժամանակաշրջանը համարվող Թաբարիի ապրած շրջանում նախորդ շրջանների համեմատությամբ առավել ստվարածավալ մեկնաբանություններ գրվեցին, որոնց գլխավորում է Թաբարիի մեկնաբանությունը: Թաբարին իր մեկնաբանության մեջ մեկնաբանական տարբեր տեսակետներ ներկայացնելուց բացի քննարկել է դրանք ու ի վերջո ընտրել է դրանցից մեկը:

Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին Ղուրանի այաները մեկնաբանելու համար հստակ ուղղության ու ձևաչափի է հետևում և դա հետապնդում է ցանկացած այայի պարագային: Նրա նախընտրած ձևաչափը հետևյալն է, որ նա նախ այան նշելուց հետո ներկայացնում է այդ այայի կապակցությամբ իր տեսակետն ու դրա ընթերցման եղանակները և ապա անդրադառնում է այայի հայտնվելու պատճառներին: Վիկտորիայի համալսարանի իսլամական ուսումնասիրությունների դասախոս Անդրու Ռիփփին այն համոզման է, որ «հայտնվելու պատճառ» արտահայտությունը հավանաբար առաջին անգամ օգտագործվել է Թաբարիի կողմից: Թաբարին այնուհետև փաստարկներ ներկայացնելով անդրադառնում է այդ այայի կապակցությամբ եղած տարբեր վկայություններին ու նրբանկատությամբ դատողություն է կատարում դրանց մասին ու ի վերջո զգուշությամբ ու երբեմն ամփոփ կերպով ներկայացնում է իր տեսակետը: Առաջին սուրաներում նրա մեկնաբանության միավորը այայի միայն մի բաժինն է ու ինչքան առաջանում ենք մեկնաբանության մեջ այս միավորը վերածվում է մի ամբողջական այայի ու վերջին սուրաներում այաների խմբավորման:
Թաբարին յուրաքանչյուր այայի ներքո արտահայտելու համար իր մեկնաբանական տեսակետը, որն առավելապես բարդ եզրույթների ու արտահայտությունների բացատրությունն է դիմում է Ղուրանի մյուս այաների, խավարամտության շրջանի բանաստեղծությունների, բառագիտության ու արաբերեն լեզվի քերականության օգնությանը: Այս մեթոդն, այսինքն արաբների խավարամտության շրջանի բանաստեղծություններից օգտվելը տարածված է եղել նաև Թաբարիից առաջ:
Դոկտ. Պիեռ Հեյսի համոզմամբ այս բաժնում Թաբարիի հայտնած տեսակետները վկայում են, որ Ղուրանի այաների մեկնաբանության հանդեպ կողմնորոշումը նրա մտածողության հիմնավորմամբ բառագիտական կողմնորոշում է և նա մեկնաբանության ժամանակ փորձում է բացատրել եզրույթների իմաստը: Դոկտ. Հեյսի կարծիքով Թաբարին մեջբերում կատարելով որոշ այաների մասին պատմական վկայություններից, իր մեկնաբանությունը սոսկ բառագիտական մակարդակից բարձրացնում է պատմական վերլուծական մակարդակի:
Թաբարին մեկնաբանական վկայությունները ներկայացնելիս ցանկացած այայի մասին վկայությունները դասակարգում է նրանց նմանության հիման վրա: Այս յուրահատուկ դասակարգումը նրան թույլ է տալիս, որպեսզի ընթերցողի միտքը զերծ պահի այայի ավանդական իմաստից դեպի այլ իմաստները շեղվելուց: Նման դասակարգմամբ Թաբարին նաև թույլ չի տալիս, որ իր գիրքը վկայությունների կույտի վերածվի:

Թաբարին վկայությունների բաժնում լավապես օգտվել է արաբերեն լեզվի լայն իմացությունից ու նաև տարբեր երկրներում երկար ճանապարհորդությունների ժամանակ սերտած պատմությունից: Թաբարին կրոնական հրահանգներ պարունակող այաները մեկնաբանելիս ներկայացրել է տարբեր դավանանքների կրոնագիտական տեսակետները և վերջում արտահայտել է իր տեսակետը: Իհարկե Թաբարիի մեկնաբանության այս բաժնում երբեմն որոշ թույլ վկայություններ էլ առանց քննարկման ներկայացվել են, որը նկատի առնելով Թաբարիի նրբանկատությունը բանասերների տեսակետից շատ զարմանալի է թվում:
Տարբեր վկայությունների միջին ընտրություն կատարելու և դրանք քննարկելու մեթոդը հետևում է որոշ սկզբունքների, որը բանասերների համոզմամբ սերում են նրա մեթոդաբանությունից: Թաբարին ճիշտ վկայությունները ընտրելիս ուշադրություն է դարձնում մի քանի կարևոր կետի: Նախ այն որ հոգևորականներն այդ վկայության մասին համակարծիք լինեն: Իսկ եթե որոշ վկայությունների պարագային մեկնաբանների ու բառագետների տեսակետը տարբեր է լինում, Թաբարին գերադասում է մեկնաբանների կարծիքը: Միևնույն ժամանակ Թաբարին մինչև այն ժամանակ, երբ որևէ այայի իմաստի մասին Ղուրանի վրա հիմնված պատճառ գոյություն չունի, գերադասում է այայի արտաքին իմաստը:
Մեկնաբանական վկայություններում Թաբարիի աղբյուրների մասին կարելի է որոշ հետքեր գտնել նրան նախորդողների, այդ թվում Յաղութ Հոմավիի ստեղծագործություններում: Սակայն քանի որ ինքը որևէ աղբյուր չի հիշատակել, այդ կապակցությամբ չի կարելի հստակ կարծիք հայտնել: Թաբարիի մեկնաբանության մեջ օգտագործված փաստաթղթերը հիմք ընդունելով կարելի է ասել, որ Թաբարին օգտվել է լուսնային հիջրեթի 50-ից 250՝ փրկչական 670-ից 864 թվականների ընթացքում գրված շուրջ 50-ից 100 տարբեր ստեղծագործություններից ու որևէ ուշադրություն չի ցուցաբերել ժամանակակիցների աշխատություններին: Նման ծավալի աղբյուրներից օգտվելը պատճառ է դարձել, որ որոշ հայտնի արևելագետներ, այդ թվում Քուփերը, նրան ոչ թե մեկնաբան, այլ մեկնաբանության մշակող ու խմբագիր անվանեն: Նաև քանի որ նրա աղբյուրները հիմնականում գրավոր են ու պարունակում են հեղինակների ու ժամանակակիցների մեկնաբանական նյութերը, դրանցից շատերը վերագրվում են մարգարեի աջակիցներին ու մերձավորներին ու հազվադեպ պարագաներում որևէ փաստաթուղթ վերաբերում է մարգարեին:
Թաբարիի մեկնաբանությունը այդ օրերի գիտական շրջանակներում մեծ հետաքրքրություն է առաջացնում: Իբն Նադիմը տեղեկացնում է դրա շարադրումն ավարտին հասնելուց կարճ ժամանակ անց լուսնային հիջրեթի 363՝ փրկչական 974 թվականին, Յահյա Իբն Օդայի միջոցով դրա երկու ամփոփ տարբերակների շարադրման մասին, որը վաճառքի է հանվել իսլամական այլ տարածքներում: «Ջամե-ալ-Բայան»-ի կամ Թաբարիի մեկնաբանության համբավը նաև շարունակվել է հետագա դարերում ու իսլամ աշխարհի տարբեր անկյուններում: Տարբեր դարերում այս ստեղծագործության գերազանցության մասին կատարված ակնարկներն ու դրան զուգահեռ հետագա դարերում իսլամ աշխարհի տարբեր տարածքներում դրա ամփոփումները, լավապես վկայում են այդ մասին:
Տարբեր ժամանակաշրջաններում ու հատկապես դասական շրջանում գրված մյուս մեկնաբանությունների համեմատությամբ Թաբարիի մեկնաբանության գերազանցությունը կայանում է նրա մեջ, որ այդ ստեղծագործությունը տարբեր վկայությունների հանրագիտարան լինելով հանդերձ, տարբեր վկայությունները քննարկելով վերջակետ է դրել սոսկ մեկնաբանությունների շարադրման շրջանին: Այդ հարցն ու նաև Թաբարիի միջոցով հավաքագրված մեկնաբանական վկայությունների հսկա ծավալը պատճառ դարձավ, որ «Ջամե-ալ-Բայան»-ը բովանդակության տեսակետից հարուստ աղբյուր, իսկ մեթոդաբանության տեսակետից հարմար օրինակ ծառայի մեկնաբանական կարևոր ստեղծագործություններից շատերի համար:
Բանասերներն ու քննադատները տարբեր ժամանակաշրջաններում մուսուլման գիտնականների մոտ այս աշխատության վայելած նշանակության ու հռչակի համար տարբեր պատճառներ են հիշատակել: Նախ այն որ Թաբարիի մեկնաբանությունը ներկայացնելով շուրջ 38400 տարբեր վկայությունների, մինչ այդ եղած մեկնաբանական վկայությունների մասին մանրամասն զեկույց է ներկայացրել: Իրականության մեջ այս ստեղծագործությունն իր մեջ ամփոփելով բազմաթիվ անհայտացած ստեղծագործություններ, դրանց վերականգնման կամ առնվազն դրանց մասին տեսակետ հայտնելու հարմար աղբյուր է ծառայում: Միևնույն ժամանակ քանի որ հեղինակը օգտվելով տարբեր գիտություններից, ի թիվս դրանց Ղուրանի հետ կապված գիտություններից ներկայացրել է այդ գիտության մասնագետների տեսակետները, նրա գիրքն այդ օրերում գիտության վիճակի ու նաև գաղափարական հոսանքների հետ ծանոթացման արժեքավոր աղբյուր է ծառայում:
Թաբարին Ղուրանում նշված պատմությունները մեկնաբանելիս առանց քննարկման օգտվել է իսրայելյան վկայություններից, ինչն էլ պատճառ է դարձել, որ որոշները նրան քննադատեն: Դա ի տես այն բանի, որ այդ օրերին իսրայելյան վկայությունների օգտագործումը տարածված է եղել և նման վկայությունների կարելի է հանդիպել այլ մեկնաբանություններում: Հարիրին հավատացած է, որ Թաբարիի կողմից իսրայելյան վկայությունների օգտագործումը նման է եղել Ղուրանում օգտագործված մի եզրույթը բացատրելու համար խավարամտության շրջանի բանաստեղծության օգնությանը դիմելուն և միայն ծառայել է տվյալ այայի իմաստը հաստատելուն:
Իսլամական մշակույթում ու նաև արևելագետների մոտ Թաբարիի մեկնաբանության յուրահատուկ դիրքը պատճառ է դարձել, որ դրա կապակցությամբ բազմաթիվ ուսումնասիրություններ կատարվեն: