Դեկտեմբեր 05, 2017 20:07 Asia/Yerevan

Այս հաղորդման ժամանակ կանդրադառնանք այն հարցին, թե Հազրաթ Մահդին ինչպե՞ս կարող է երկար կյանք ունենալ և արդյոք հնարավո՞ր է, որ մեկը հազար կամ ավելի տարիներ ապրի:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարում քննարկելով Էմամաթի թեման անդրադարձանք Էմամ Մահդիի կյանքին: Նա բացակա է մնում մինչև այն ժամանակ երբ Աստծո կամքով մարդիկ հնարավորություն կունենան տեսնել նրան ու նրա արդարություն տարածող իշխանության ներքո աշխարհից վերանան բռնությունն ու չարիքը:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ երբ ասում ենք Էմամ Մահդին բացակա է դա չի նշանակում, թե մի տեղ թաքնվել է ու ապրում է ժողովրդից հեռու: Նա ներկա է մեր մեջ, տեսնում ու ճանաչում է մարդկանց, սակայն մարդիկ նրան չեն ճանաչում: Հիմա հարց է ծագում, թե Հազրաթ Մահդին ինչպե՞ս է կարող նման երկար կյանք ունենալ: Արդյոք հնարավո՞ր է, որ մեկը հազար ու ավելի տարիներ ապրի:

 

Այս հարցին պատասխանելու համար պիտի անդրադառնալ մի քանի կետերի: Այսօր ծերությունը հետաձգելու հարցում մարդկությունը մեծ առաջընթաց է ունեցել: Նա գտել է մարդու սննդի և նրա ծերացման գործընթացի միջև եղած սերտ կապակցությունը: Որոշ հետազոտողներ հավատացած են, որ գտել են բջիջների հավերժացման գեները: Նրանց համոզմամբ այս գեները կարող են վերականգնել վնասված բջիջները: Մի խումբ գիտնականներ հանգել են եզրակացության, որ մարդկությունն ապագայում կարող է որոշ ժամկետով հետաձգել մահը, որպեսզի մարդիկ ավելի երկար ժամանակ ապրեն:

Ընդհանուր առմամբ մարդու կյանքի համար սահման չի որոշված, որ դրան գերազանցելը հնարավոր չլինի: Որևէ գիտնական չի հավակնել, թե կյանքի որոշակի տարիներն այն առավելագույն տարիներն են, որ մարդիկ կարող են ապրել ու երբ դրան հասնեն նրանց մահն անխուսափելի է լինում: Կենսաբանները մարդու մարմնի կառույցի ու ֆիզիոլոգիայի մասին տարիներ ուսումնասիրություն կատարելուց հետո հանգել են այն եզրակացության, որ  նրա մարմնի հյուսվածքներն ու բջիջները կարող են երկար ժամանակ ապրել: Հետևաբար նրանց համոզմամբ մահն ու մարդկանց ոչնչացումը զարմանալի է թվում: Այս կապակցությամբ կենսաբանները հայտնի մի արտահայտություն ունի, որն ասում է, թե ապրելը պատճառ չունի, այլև մահվան համար պիտի պատճառ որոնել:

Ուրեմն փորձառական գիտությունների տեսակետից բնական կյանքից ավելի երկար տարիներ ապրելն անհնարին չէ: Այս պատճառով էլ գիտնականները մարդու կյանքի տևողությունը երկարացնելու համար միջոցներ են որոնում: Բնության մեջ էլ երկար կյանքի օրինակներ են նկատվում: Այդ թվում Ատլանտյան օվկիանոսում մի տեսակ ձուկ քանի հազար տարի ապրում է և կամ որոշ ծառերի քանի հազարամյա կյանքը:

Եթե կրոնի ու դավանանքի դիտանկյունից մարդու կյանքին նայելիս լինենք, կրոնները հավատացած են, որ կյանքի տևողությունն ու դրա ավարտին հասնելը Աստծո կամքի հետ է կապված: Այսինքն գոյության արարիչն է որոշում կյանքի կարճ կամ երկար լինելը: «Ֆաթեր» սուրայի 11-րդ այայում կարդում ենք. «Եվ ոչ ոք երկար կյանք չի ունենում ու կամ նրա կյանքը չի կրճատվում, միթե այն որ դա արաձանգրված լինի աստվածային գիտության գրքում»:

 

Դա նշանակում է, որ երբ Աստված կամենա իր ծառաներից որևէ մեկին երկար կյանք պարգևել նաև դրա համար բնական ու գերբնական պատճառներ է ստեղծում: Անկասկած Աստծո կամքը վեր է դասվում բնությանը տիրող օրենքներից: Նա կարող է փոխել կյանքի բնական կարգը ու ստեղծել մի այլ կարգ, որը գերազանցում է ներկա կարգին, այնպես որ բոլոր հրաշքների դեպքում էլ նույնն է տեղի ունեցել: Աբրահամի համար կրակի սառչելու, Մովսես մարգարեի գավազանի աժդահա դառնալու և Հիսուս Քրիստոսի միջոցով մեռելների հարության պես հրաշքները բոլորն էլ բնական սովորական ընթացքին հակառակ են եղել: Սակայն Աստված իր անսահման զորությամբ այլ համակարգ է ստեղծել: Նա կարող է երկար կյանք պարգևել իր ներկայացուցչին, առանց այն որ նրա դեմքին ծերության նշույլ երևա:

Երբ կյանքի տևողության հարցը քննարկում ենք Ղուրանի դիտանկյունից հանդիպում ենք մարդկանց որոնք երկար կյանք են ունեցել: Ղուրանում դրա պարզ մի օրինակը Նոյն է, որի պարագային Աստված «Անքաբութ» սուրայի 14-րդ այայում ասում է. «Իրապես Նոյին ուղարկեցինք իր ժողովրդի մոտ և նա նրանց հետ ապրեց հազար տարի բացառությամբ հիսուն տարվա: Սակայն ի վերջո նրանց փոթորիկը պատեց քանի որ չարագործ էին»:

 

Այս այան բացահայտ կերպով արտահայտում է այն ճշմարտությունը, որ Նոյի միայն մարգարեության ու առաքելության շրջանը 950 տարի է եղել: Նա այդ միջոցին ժողովրդին միաստվածություն է քարոզել: Որոշ վկայությունների համաձայն Նոյն ապրել է շուրջ 2500 տարի: Ղուրանը նաև անդրադարձել է «Ասհաբ Քահֆ»-ի պատմությանը, որոնք 309 տարի ննջել էին ու ողջ էին մնացել: Նաև Հիսուս Քրիստոսն ու Խեզրը երկար կյանք են ունեցել:

Հետևաբար երկար կյանք ունենալը հնարավոր երևույթ է ու անհնարին չէ: Քանի որ ամենագետ ու ամենակարող Աստված կարող է արարչագործության համակարգը և պատճառների ու հետևանքների շարանն այնպես կարգավորել, որ մի անհատ երկար կյանք ունենա: Կենսաբանական տվյալների համաձայն ու  նաև նկատի առնելով որոշ անձանց կյանքի տևողության մասին Ղուրանում կատարված մատնանշումները, կյանքի երկար տևողությունն անհնարին չէ: Դա նաև տարածվում է Էմամ Մահդիի պարագային: Հետևաբար նրա կյանքի երկար տևողությունն էլ հնարավոր երևույթ է:

--------------------------

Մարդկությունը հին ժամանակներից սկսած երջանիկ կյանքի է ձգտել: Նա ձգտել է այնպիսի հասարակության, որը նրան խաղաղություն, անդորր, արդարություն, առաջադիմություն ու երջանկություն կպարգևի: Բոլոր ժողովուրդներն ու կրոնները արդարության են սպասում, որը մարդկությանը պիտի փրկի խռովություններից ու չարիքներից և հասցնի ապահով ափերի:

Շարունակելով Էմամ Մահդիին նվիրված զրույցը կանդրադառնանք այն թեմային, որ տարբեր կրոնների համոզմամբ, երբ մարդկությունը հայտնվում է անկման ընթացքի մեջ և ամենուր տարածվում է նեխածության ու անարդարության ստվերը, համաշխարհային փրկիչ է երևան գալու: Նա այն անձն է, ով կարգավորում է աշխարհի խռովված վիճակը: Աստվածային կրոններն ավետել են, որ մարդկության պատմության ապագա հորիզոնը պայծառ ու լուսավոր է և աշխարհում իրավիճակը փոխվելու է հօգուտ բռնահարվածների: Անկասկած փրկչի հանդեպ հավատքը մարդկությանը մղել շարժվել դեպի առավել լավ ու բարի ճակատագիր:

 

Զրադաշտականության մեջ ահեղ դատաստանի ու փրկչի մասին, որոշ հիշատակումներ կան: Ավեստայում զրադաշտական կրոնի փրկիչը Սուշիանթ է կոչվում, որն առաքելություն ունի ընդվզել չարագործությունների դեմ: Զրադաշտականները հավատացած են, որ նրա գալստյամբ աշխարհում արդարություն է տարածվելու: «Ջամասփ Նամե» գրքում Զրադաշտին հղում կատարվելով ասված է. «Արաբների միջից մի մարդ կծնվի, որը հարում է իր պապի կրոնին ու մեծ զորքով աշխարհը կլցնի արդարությամբ»:

Հրեականության մեջ «Կտակարանների ավետումները» գրքում հիշատակված են Հրեականության գրքերի ու Հին Կտակարանի գրքերի անուններ, որտեղ փրկչի գալստյան մասին նշումներ կան: Թովրայում փրկչի գալստյան ու ահեղ դատաստանի օրվա մասին բազմաթիվ ավետումներ կան: Անգեի մարգարեի գրքում ասված է. «Աստված ասում է, որ մի անգամ ևս ցնցելու եմ երկինքները, երկիրը, ծովն ու ցամաքը և ցնցելու եմ բոլոր ժողովուրդներին և գալու է բոլոր ժողովուրդների շնորհյալը...Այս տունը լցնելու եմ նրա փառքով»:

Դավթի սաղմոսներում նույնպես փրկչի գալստյան մասին ավետումներ կան: Սաղմոսներում հիշատակված է փրկչի գալուստը, չարագործների հանդեպ նրա հաղթանակն ու համաշխարհային թագավորության հաստատումը: Սաղմողսում կարդում ենք. «Որովհետև չարագործները կկործանվեն Իսկ Եհովային վստահողները երկիրը կժառանգեն, Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի, Կնայես նրա տեղին, և նա չկա, Սակայն հեզերը կժառանգեն երկիրը, Եվ անսահման կուրախանան խաղաղության առատությամբ... Ամբարիշտների վախճանը կործանում է լինելու, Արդարների փրկությունը Եհովայից է»:

Քրիստոնեության մեջ էլ վերջին փրկչի գալստյան մասին հստակ հիշատակումներ կան: Ավետարանը փրկչի գալստյան մասին այսպես է ավետում. «Ինչպես որ կայծակն է դուրս գալիս արևելքից և փայլատակում մինչև արևմուտք, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայությունը... ու մարդու Որդուն կտեսնեն երկնքի ամպերի վրա զորությամբ ու մեծ փառքով գալիս... Այդ օրվա և ժամի+ մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը.... Ուրեմն արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե որ օրն է ձեր Տերը գալու»:

Ավետարանի այս ավետումը մի քանի կետերի է ակնարկում: «Ինչպես որ կայծակն է դուրս գալիս արևելքից և փայլատակում մինչև արևմուտք» արտահայտությունն ակնարկում է փրկչի հեղափոխության համաշխարհային ու համատարած լինելուն: Նաև այն որ դա ղեկավարելու է Մարդու որդին: Հակառակ քրիստոնեության համոզման ավետարանում հիշատակված Մարդու որդին, որ համաշխարհային թագավորություն է հաստատելու Քրիստոսը չի կարող լինել, քանի, որ ինչպես Ավետարանում կատարված հիշատակումից է պարզվում Քրիստոսն ինքը ավետում է նրա մասին, որ գալու է ապագայում ու բոլոր ժողովուրդները հավաքվելու են նրա շուրջը:

Իրականության մեջ Մարդու որդին, որ մարդկության ամենավեհ տեսակն է և նյութական աշխարհի ամենաուշագրավ ծնունդն է համարվում, նույն Էմամ Մահդին է, որ ապագայում ստանձնելու է մարդկության առաջնորդությունը:

Այսպիսով աստվածային բոլոր կրոնները հավատում են փրկչի գալստյանը և դրա մասին են ավետում, թեև արդարություն տարածող փրկչի մասին նրանց հիշատակած որոշ յուրահատկություններ տարբերվում են միմյանցից: