Դեկտեմբեր 13, 2017 16:34 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս շաբաթվա տնտեսական գլխավոր իրադարձություններին, այդ թվում Իրանի առաջիկա տարվա բյուջեի օրինագծին, Իրանի ու Եվրոպայի, նաև Ռուսաստանի և Կովկասի ու Կասպից ծովի տարածաշրջանների երկրների հետ հարաբերություններին: -----------------------

Իրանի առաջիկա՝ 1397 թվականի բյուջեի օրինագիծն այս շաբաթ ներկայացվեց Իրանի իսլամական խորհրդարանին: Հաղորդման առաջին բաժնում հայացք ենք նետելու այդ իրադարձությանը:

Իրանի բյուջեի կազմակերպության տվյալների համաձայն, Իրանի հաջորդ տարվա ընդհանուր բյուջեի հանրային աղբյուրները կազմում են 368 հազար միլիարդ թուման, իսկ հարկային, մաքսային և այլ եկամուտները ՝ 193 հազար միլիարդ թուման:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը ներկայանալով խորհրդարանում և բացատրելով երկրի 97 թվականի բյուջեի օրինագծի խոշոր նպատակներն, ասաց, որ այս բյուջեի մշակման ժամանակ նախորդ տարիների բյուջեների համեմատությամբ լիովին տարբեր ընթացք է որդեգրվել և ընդգծում է կառույցների փոխարեն նահանգներին բյուջեի տրամադրումը: Այս կետը կարող է խթանել նահանգների հավասարակշռված զարգացումն ու զրկվածության վերացումը:

Հաջորդ տարվա բյուջետային օրինագծում , յուրաքանչյուր բարել նավթի վաճառքի համար նկատի է առնվել 55 դոլար: Այդ նպատակի իրականացումն Իրանի միջին ու երկար ժամկետներով նպատակների իրագործման հարցում մեծ նշանակություն կարող է ունենալ: Առաջիկա տարվա բյուջետային օրինագծում կանախատեսվել է 6-ից 7 տոկոս տնտեսական աճ: Սակայն եթե տնտեսական նախագծերի իրագործման համար կառավարության ռիալային ու արտարժութային եկամուտներն ու կապիտալի ներգրավումն իրականություն չդառնան այս աճը լուրջ մարտահրավերն է դիմագրավելու:

Խորհրդարանին ներկայացված բյուջեի օրինագծում կառավարության տնտեսական խոշոր ծրագրերի երկու բաժինները մեծ նշանակություն ունեն: Դրանցից մեկը երկրի ֆինանսական, բանկային ու արժութային համակարգերի բարեփոխումն է, իսկ մյուսը հարկային եկամուտների գոյացումն ու ֆինանսական կարգապահությունը: Բացի այդ նավթային եկամուտների վրա հենվելու հարցում պիտի զգուշանալ, քանի որ բյուջեում նավթի դերակատարությունը միշտ էլ մտահոգություններ է առաջացնում: Այդուհանդերձ չնայած վերջին տարիներին նավթի գների անկման ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ գործադրված ջանքերին, նավթի վաճառքից գոյացող եկամուտը դեռ բյուջեի մշակման հարցում հիմնական դերակատարություն ունի: Նավթային արտարժույթի՝ երկրի տնտեսություն ներարկվելը կարող է դրական ազդեցություններ ունենալ, սակայն բազմաթիվ պարագաներում նկատվել է, որ նավթային արտարժույթի ուշագրավ մի մասը հատկացվել է ոչ-անհրաժեշտ սպառողական ապրանքների ներկրմանը: Իրանի տնտեսությունը դրանից լրջորեն տուժել է:

Այդուհանդերձ պիտի տեսնել, թե առաջիկա տարվա համար ներկայացված բյուջեն ինչ աստիճանով է վայելելու խորհրդարանի հովանավորությունը:

----------------------

 

 Իրանի մեծ ու աճող շուկան մեծ գրավչություններ ունի եվրոպական երկրների համար: Այս շրջագծում Իրան կատարվող եվրոպական պատվիրակությունների ուղևորությունները շարունակվում են: Անցած շաբաթ Թեհրան այցելեց Բրիտանիայի ԱԳ նախարարը և երկու երկրի պաշտոնատարների զրույցների մի բաժինը վերաբերում էր տնտեսական դիվանագիտությանը:

Իրանի պաշտոնատարները Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնի հետ հանդիպման ժամանակ քննադատեցին Բրիտանիային, ՀԳՀԾ-ից հետո Իրանի հետ տնտեսական համագործակցություն չունենալու պատճառով և ակնարկ կատարվեց այն հարցին, որ Բրիտանիան դեռ չի կարգավորել Իրանի հետ բանկային փոխանակումների խնդիրը:

Բրիտանիայի ԱԳ նախարարն ԻԻՀ կատարած ուղևորության նպատակը քաղաքական, տնտեսական ու խորհրդարանական բնագավառներում երկու երկրի համագործակցությունների մակարդակի բարձրացումն է հայտարարել, սակայն պիտի տեսնել, թե դրանից որոնք են գործնականում իրականություն դառնալու:

Անցած շաբաթ Իրանն ու Իսպանիան էլ տնտեսության բնագավառում նիստ գումարեցին: Այս շրջագծում Իրանի ու Իսպանիայի տնտեսական միջպետական հանձնաժողովի առաջին նիստը գումարվեց այդ երկրի էկոնոմիկայի, արդյունաբերության ու մրցունակության նախարարության վայրում:

Այս փոխայցելություններն ու տնտեսական նիստերի գումարումը վկայում են այն մասին, որ իրանցի ու եվրոպացի առևտրականների միջև բանակցությունների ընթացքը շարունակվում է և եվրոպական շատ երկրներ, այդ թվում Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան ու Իտալիան վճռակամ են ներկա գտնվել Իրանում ու ցանկանում են օգտվել ստեղծված տնտեսական հնարավորություններից:

Հարց է ծագում, թե եվրոպացիներն Իրանի հետ առևտրական ի՞նչ տեսակ կապերի են ձգտում՝ արտադրանքը վաճառքի հանելու շուկա , թե՝ համատեղ ներդրում:

Բանակցությունների մակարդակը վկայում է, որ ԵՄ-ի անդամ շատ երկրներ Իրանի հետ բազմատեսակ հարաբերություններ հաստատելու ցանկություն ունեն: Իհարկե նրանք քիչ թե շատ արտահանման են ձգտում: Համատեղ ներդրումն էլ նրանց ծրագրերի առանցքներից է համարվում: Օրինակ իսպանական ընկերությունները ցանկանում են համագործակցել մասնավորապես ենթակառուցվածքների, փոխադրության, երկաթգծի ու օդանավակայանի բաժնի երկարաժամկետ նախագծերում: Գերմանիան, Ֆրանսիան ու Իտալիան նույնպես Իրանի հետ նման համագործակցության են ձգտում: Այս բնագավառում Իրանն ընդգծում է օրվա տեխնոլոգիայի փոխադրման անհրաժեշտությունը:

Դիմադրողական տնտեսության շրջագծում Իրանը նպատակ ունի տնտեսությունը բազմավեկտոր դարձնել: Հետևաբար Իրանը միայն նավթի ու գազի վրա չի հենվում: Իրանի տնտեսական ծրագրերի մշակողները վճռակամ են հիմնաշենային տարբեր բնագավառներում Իրանի տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար հող նախապատրաստեն: Նկատի առնելով այս նպատակներն ու մարտահրավերներն ակնկալվում է, որ այս փոխայցելությունները խթանեն երկու կողմերի միջև տնտեսական հավասարակշռված հարաբերությունների հաստատումը և վերացնելով գոյություն ունեցող արգելքները համագործակցության ենթահող պատրաստեն:

------------------------

Իրանի ու Ռուսաստանի տնտեսական ու առևտրական հարաբերությունները ներառում են բազմաշերտ համագործակցություններ, որոնք տարածվում են տնտեսության, առևտրի, զբոսաշրջության, փոխադրության ու նավարկության տարբեր բնագավառներում: Այս շրջագծում երեքշաբթի օրը Վլադիկավկազում գումարվեց «Իրանի ու հյուսիսային Կովկասի համագործակցությունները, պատմություն և համագործակցության հեռանկարներ»թեմայով  համաժողովը:

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրոթաջի գլխավորած իրանական պատվիրակությունը մասնակցել է այդ համաժողովին:

Հյուսիսային Կովկասը մուսուլմանաբնակ նահանգներ ու հանրապետություններ ունի և կարող է տարբեր բնագավառներում համագործակցել Իրանի հետ: Այս տարածաշրջանում ընդլայնվում են ենթակառուցվածքներն,, այդ թվում ճանապարհները, երկաթգիծը, օդանավակայաններն ու նավահանգիստները: Իրանն էլ նավահանգիստների ու նավարկության բնագավառներում մեծ հնարավորություններ և Ռուսաստանի ու ափամերձ այլ երկրների, այդ թվում Ղազախստանի ու Թուրքմենստանի հետ ծովային կապեր ունի: Այս ուղղությամբ ազդեցիկ դերակատարություն կարող են ունենալ Իրանի Անզալիի նավահանգիստն ու հյուսիսային նահանգների օդանավակայանները:

Նախատեսվում է, որ այս համաժողովի ընթացքում տարբեր բաժինների միջև ձեռք բերվող պայմանավորվածությունների արդյունքում Իրանի ու հյուսիսային Կովկասի տարածաշրջանի միջև տնտեսական, առևտրական ու համալսարանական կապերում ուշագրավ աճի ականատես լինենք, ինչն իր հերթին սատարելու է Իրանի ու Ռուսաստանի տարածքների միջև հարաբերությունների ընդլայնմանը:

Ռուսաստանի հյուսիսային Կովկասի տարածքի մեջ են մտնում Դաղստանի, Չեչենական, Ինգուշական, Հյուսիսային Օսական, Կաբարդինո-Բալկարական հանրապետությունները և Ստավրոպոլի, Կարաչայի ու Չերկեսիայի երկրամասերը: Այդ տարածքը գտնվում է Վրաստանի ու Ադրբեջանի հարևանության մեջ և դրա բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են: Այս տարածքում Իրանի հետ համագործակցության համար լայն հնարավորություններ գոյություն ունեն: Հյուսիսային Կովկասի համար այս համագործակցությունը կարող է գրավիչ լինել Կասպից ծովում փոխադրության համալիրների ստեղծման նախագծի շրջագծում: Այս շրջագծում ներկայացվել են Իրանի ու Ռուսաստանի միջև առևտրական միության ստեղծման պես գաղափարներ, որոնց իրագործումը հետապնդվում է Ռուսաստանի առևտրի ու արդյունաբերության պալատի և Իրանի ու Ռուսաստանի առևտրական խորհրդի կողմից:

Այս տարածաշրջանում համագործակցությունը հանգեցնելու է երկկողմ համագործակցությունների շրջագծում Կասպից ծովում նավարկության ծաղկման ու նաև Իրանի հյուսիսային նահանգների և Ռուսաստանի հյուսիսային Կովկասի տարածքի միջև ճամբորդական ու բեռնափոխադրման թռիչքների հաստատմանը:

--------------------

Անցած շաբաթ Բաքու ժամանեց Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդջավադ Ազերի Ջահրոմին, որտեղ մասնակցեց Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի անդամ երկրների կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների երկրորդ նստաշրջանին:

Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նաև մասնակցեց «Բաքու-Թել» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսությանը: Ցուցահանդեսին ԷԿՕ-ի անդամ 10 երկրների ընկերություններից բացի մասնակցել էին ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Էմիրությունների, Չինաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Նիդերլանդների ու մի քանի այլ երկրների ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում իրենց կարողությունները:

Ջահրոմին նաև հանդիպում ու զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեց Իրանի ու Ադրբեջանի համատեղ նախագծերի իրագործման, այդ թվում Ռաշտ-Ասթարա երկաթգծի, Դեղի ու ավտոյի արտադրության գործարանների կառուցման ընթացքը: