Հունվար 04, 2018 11:04 Asia/Yerevan
  • Տնտեսական հանդես

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին՝ ներկայացնելով ու լուրեր ու վերլուծություններ:

Այս օրերին կառավարության գործունեությանն ուղղված քննադատությունների ծավալը մեծացել է:

Ժողովրդի կենցաղային ապրանքների զամբյուղի գների հավելումն ու հիմնականում տնտեսական ու կենցաղային ենթահող ունեցող քննադատություններ այսօր քննարկման հիմնական թեմաներից են: Դրան պիտի ավելացնել նաև որոշ ֆինանսական ու վարկային հաստատությունների անբարեկարգ վիճակը: Ժողովրդի խնայողական հաշիվների գումարները վերադարձնելուց որոշ հաստատությունների հրաժարումն ու ժողովրդի բողոքներին վերահասություն չտրվելն այս կապակցությամբ բողոքի առիթ են տվել:

Որոշ քաղաքներում ժողովրդի տարբեր խավերի կողմից գների սղաճի, աշխատազրկության ու ֆինանսական որոշ հաստատություններում խնայողական հաշիվներ ունեցողների պահանջներին վերահասություն տրվելու հարցում Կենտրոնական բանկի տատանման դեմ ի նշան բողոքի որոշ քաղաքներում հանրահավաքներ կազմակերպվեցին: Արժութային ու ֆինանսական հաստատություններում խնայողական հաշիվների վիճակին վերահասություն եղանակի դեմ բողոքները գների սղաճի և կառավարության ու կենտրոնական բանկի դեմ կարգախոսներ վանկարկեցին և այդ հանրահավաքների մասին լուրերն արագ կերպով տարածվեցին սոցիալական ցանցերում: Այս հանրահավաքների ընթացքում հնչեցին նաև նորմերին հակառակ կարգախոսներ, որոնք հանրահավաքները շեղեցին իրե իսկական հունից և մի խումբ պատեհապաշտներ էլ դա շահարկելով վնասներ պատճառեցին հանրային վայրերին ու քաղաքային գույքին:

Իհարկե տնտեսական խնդիրները միայն Իրանով չեն սահմանափակվում: փաստերով կարելի է ասել, որ խոշոր տնտեսություններ ունեցող Եվրոպական երկրներից ու ԱՄՆ-ից սկսած մինչև Արաբիայի ու Քուվեյթի նման արաբական նավթառատ երկրներում էլ ժողովրդային պահանջների գլխավոր մասը վերաբերում է տնտեսական խնդիրներին ու աշխատազրկությանը:

Իրանում էլ վերջին երկու տասնամյակներում կառավարությունների գործունեությանն ուղղված քննադատության գլխավոր կետը վերաբերում է տնտեսության ոլորտին: Վերջին չորս տասնամյակներում ինֆլյացիայի արագ տեմպերով աճն ու միևնույն ժամանակ եկամուտների ու ծախսերի միջև առաջացած տարածությունը պատճառ են դարձրել, որ տնտեսական պահանջները առաջին պլան մղվեն: Միևնույն ժամանակ երկար ժամանակահատվածի համար աշխատազրկության սակի բարձր լինելը պայմաններն առավել բարդացրել է:

Չնայած այս նախադրյալներին քննարկումների արդյունքները պարզում են, որ հրապարակային այդ քննադատություններ ու բողոքները երևան եկան իրանական 1397 թվականի բյուջեի օրինագիծը խորհրդարանին հանձնվելուց շուրջ երկու շաբաթ հետո:

Ավելի վաղ որոշ գործոններ, այդ թվում ընտանիքի կենցաղային զամբյուղում գլխավոր ուտելիք համարվող հացի գների աճն ու այնուհետև սննդամթերային որոշ ապրանքների, այդ թվում հավկիթի ու կաթնամթերքի գների հանկարծակի հավելումն առավել սրեցին քննադատությունները:

Որոշված էր հացի գներն անցած ամսվա սկզբից հավելում կրեին, սակայն նախագահի ուղղակի կարգադրությամբ իրանական սփռոցի այդ ռազմավարական մթերքի գների հավելումը կասեցվեց և որոշվեց դա գործադրման հանձնվի մեկ այլ ժամանակ:

Իհարկե պիտի նշել, որ ինֆլյացիան հինգերորդ անընդմեջ տարին լինելով միջին հաշվով ու Կենտրոնական բանկի հրապարակած ցուցանիշների համաձայն պահպանվել է 10 տոկոսի սահմաններում ու միանշային է եղել: 11-րդ կառավարության գործունեության սկզբին ինֆլյացիան հասել էր 33 տոկոսի, սակայն վերջին հինգ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքում հինգերորդ անընդմեջ տարվա համար ինֆլյացիան պահպանվել է նախորդ տարիներից ավելի ցածր մակարդակում:

Անկասկած կենցաղային խնդիրներն ու տնտեսական բացերի հանդեպ հասարակության տարբեր խավերի հանդեպ բողոքն ու կառավարությանն ուղղված նրանց պահանջները պիտի լուրջ ընկալել ու դրանց վերացման համար քայլեր պիտի ձեռնարկել:

Վերջին իրադարձությունների վրա Իրանի երդված թշնամիների կենտրոնացումը և Սպիտակ տան ու այդ երկրի պաշտոնատարների ընդառաջումն ու բողոքների հանդեպ հայտնած հովանավորությունը, նաև փողոցային խուլիգանությունները, վկայում են որ այս իրավիճակը շարունակվելուց որևէ մեկը չի շահելու:

Այս մշուշապատ մթնոլորտում օտար ԶԼՄ-ներն էլ փորձում են այնպես ձևացնել, որ իբր այս պահանջատիրությունը քաղաքական էություն ունի և թիրախ է դարձրել ողջ համակարգը:

Իրականությունն այն է, որ Իրանի տնտեսությունը տառապում է որպես եկամտի գլխավոր աղբյուր նավթին ունեցած կախվածությունից, տնտեսական մյուս առավելությունների հանդեպ անուշադրությունից, ծախսերի ու եկամտի աղբյուրների թույլ կառավարումից ու նաև պետական ծախսերը բարձր լինելուց: Իրականության մեջ առաջարկված ծառայությունների ու արտադրանքների որակից ու քանակից ժողովրդի համեմատական դժգոհությունը վերադառնում է կառավարության վրա հիմնված տնտեսությանը:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին մի քանի տարի առաջվանից շեշտը դնելով դիմադրողական տնտեսության վրա, տնտեսության ապագայի համար խոշոր ուղեգծեր ներկայացնելով ու յուրաքանչյուր տարվան խորհրդանշական անուն տալով, այս կապակցությամբ կանխատեսումներ էր կատարել:

Մեծարգո առաջնորդը վերջերս կառավարության շաբաթվա առիթով Իրանի նախագահի ու կառավարության կազմի հետ հանդիպման ժամանակ կարևոր մատնանշումներ կատարեց: Նա տնտեսությունն ու ժողովրդի կենցաղային հարցերը երկրի գլխավոր խնդիրները համարելով, ասաց. «Կողմնորոշումը մենաշնորհային ու նավթային տնտեսությունից պիտի փոխվի դեպի ստեղծարար ու ժողովրդային տնտեսություն»: Նա բանկերը, ներդրումները, կանխիկության աճն ու մաքսանենգությունը տնտեսության կապակցությամբ կարևոր բնութագրեց և հայտարարեց, որ տնտեսական նեխածության հանդեպ լուրջ մոտեցմանը հատուկ ուշադրություն պիտի ցուցաբերել:

---------------------------

Ինչպես ասվեց, Իրանի բյուջեի օրինագիծն այս օրերին քննարկվում է խորհրդարանում:

Բանկային համակարգի խնդիրների կարգավորումը և արժութային ու արտարժութային աղբյուրների կառավարումը խորհրդարանի նիստերում պատգամավորների ուշադրության կենտրոնում են գտնվում:

Մեր հաղորդումը կշարունակենք այս կապակցությամբ կարճ զրույցով:

Էներգակիրները, սոցիալական բարեկեցությունը, կառավարության պարտքերն ու արտարժույթի շուկան, խորհրդարանի տարբեր հանձնաժողովներում քննարկվող թեմաներից են:

Այս շրջագծում խորհրդարանի կարևոր քննարկումներից մեկը վերաբերում է էներգիայի, էներգակիրների և նավթի ու էլեկտրականության գների հավելմանը: 6-րդ ծրագրի օրենքի 39-րդ հոդվածի առաջին կետը կառավարությանը պարտավորեցրել է մինչև իրանական 1400 թվականը էներգակիրների գները բարձրացնել մինչև Պարսից ծոցում միջին գների 90 տոկոսը: Այդուհանդերձ նկատի առնելով բյուջեի օրինագիծը, պատգամավորները հարցեր են ուղղել իրանական 1397 թվականին դրա իրականացման ձևի կապակցությամբ: Հարցը վերաբերում է նրան, թե այդ հավելումը, ո՞ր էներգակրի պարագային և ի՞նչ չափերով է գործադրվելու:

Մյուս խնդրահարույց հարցը վերաբերում է արտարժույթի շուկային:

Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն այդ կապակցությամբ խորհրդարանին զեկույց է ներկայացրել: Այդուհանդերձ արտարժույթի շուկայում տատանումները, ինչպես նաև 97 թվականի բյուջեի օրինագծում արտարժույթի փոխարժեքն ու դրա հետևանքները մտահոգություններ է առաջացրել, որոնք պահանջում են այդ կապակցությամբ կառավարության թափանցիկությունը:

--------------------------------

Թեհրանն ու Երևանը քննարկում են տնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղիները: Մեր հաղորդումը կավարտենք այդ մասին զրույցով:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այս շաբաթ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Արաս ազատ գոտու և Հայաստանի Մեղրի տնտեսական ազատ գոտու միջև համագործակցության և այդ տարածքում ներդրումներ ներգրավելու համար հնարավորությունների ներկայացման ու անհրաժեշտ խրախուսիչների առաջարկման ցանկություն հայտնեց:

Իրանի ու Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման ուղիներից մեկը Արաս և Մեղրի ազատ ու առևտրական գոտիներում ներդրման հնարավորությունների օգտագործումն է:

Մեղրիի տնտեսական ազատ գոտին գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում՝ Իրանի ու Հայաստանի սահմանին գտնվող Արաքս գետի հարևանությամբ:

Իրանի տարածաշրջանային դիվանագիտության մեջ Հայաստանը յուրահատուկ տեղ է զբաղեցնում: Իրանն ու Հայաստանը համագործակցությունների ընդլայնման մեծ հնարավորություններ ունեն:

ԻԻՀ ԱԳ նախարարության քաղաքական ու միջազգային ուսումնասիրությունների գրասենյակի և Հայաստանի Նորավանք գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված կլոր-սեղանի ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարության քաղաքական ու միջազգային ուսումնասիրությունների գրասենյակի Կովկասի ուսումնասիրությունների խորհրդի գիտական կոմիտեի նախագահ Բիգդելին ասաց. «Երկու երկրները հարգելով երկկողմ շահերն ու նաև քաղաքակրթական ու մշակութային շրջանակներում զուգամերձության ամրապնդմամբ, պետք է ընդլայնեն երկկողմ հարաբերությունները»:

Նորավանք գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը կարևորեց տնտեսական ու էներգիայի ոլորտի հետ կապված հարցերում համագործակցությունն ու պահանջեց դա տարածել նաև ընդհանուր մշակույթի ու քաղաքակրթության բնագավառներում:

Իհարկե մինչև այնքան ժամանակ, երբ այդ հնարավորությունները չեն ծանոթացվել ու ակտիվացել, չի կարելի տնտեսական շրջանառության ծավալների մեծացման ակնկալիք ունենալ: Ինչպես Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին էլ ընդգծել է, նկատի առնելով երկու երկրի հարևանությունն ու գոյություն ունեցող հնարավորությունները տնտեսական ու առևտրական հարաբերությունների ու համագործակցության ծավալները գոհացուցիչ չեն: