Հունվար 07, 2018 20:29 Asia/Yerevan

Կահույքի ոլորտը ցանցային արդյունաբերության՝ արագ արդյունք տվող ոլորտներից մեկն է, որը կարող է նպաստել պետությունների տնտեսական զարգացմանը:

Վերջին տասնամյակներում աշխարհում կահույքագործության արդյունաբերությունը համարվել է արդյունաբերության շահավետ փոքր ոլորտներից մեկը և միջազգային տնտեսական մարմինների կողմից զարգացող երկրներին խրախուսվել է այս ոլորտում ներդրումները: Աշխարհում կահույքի արդյունաբերությունը աշխատատեղերի ստեղծման մեծ հնարավորությամբ, բարձր ավելացված արժեք ստեղծող և արագ տնտեսական արդյունավետությամբ փոքր ու միջին արդյունաբերակական ոլորտներից մեկն է, ընդորում այս արդյունաբերության մեջ մեծ դեր են խաղում փոքր ու միջին ձեռնարկությունները: Անգլիայում կահույքագործության ոլորտում աշխատող ձեռնարկությունների ավելի քան 90 տոկոսը 10-50 հոգի աշխատուժով փոքր ձեռնարկություններ են: Իտալիայում կահույքագործության արհեստանոցները փոքր են: Եվրոպայում կահույքի արտահանումների 20 տոկոսին տիրապետող Դանիայում ևս Անգլիայի նման իրավիճակ է տիրում արտադրության առումով:

Կահույքի արդյունաբերությունը

Զարգացած պետություններում մեկ շնչի հաշվով կահույքի սպառումը կազմում է 223 դոլար, իսկ դրա համաշխարհային ցուցանիշը՝ 64 դոլար է: 2015թ. աշխարհում կահույքագործության արտադրանքի արժեքը եղել է ավելի քան 400 միլիարդ դոլար: Փափուկ կահույքի և փայտե արտադրանքների բազմազանությունը նպաստել է նրա առևտրային ապրանքաշրջանառության մեծ ծավալներին: Առևտրի այս մեծ ծավալը խոսում է աշխարհում փափուկ կահույքի և փայտի արտադրանքների մեծ շուկայի մասին: Ասում են, 2015թ. աշխարհում կահույքի արդյունաբերության առևտրի արժեքը եղել է մոտ 150 միլիարդ դոլար: Համաշխարհային շուկայից Ասիայի բաժինը 30 տոկոս է, որի մեկ հինգերորդը պատկանում է Չինաստանին: Մեքսիկան, Գերմանիան, Իտալիան և Ամերիկան ևս այս արդյունաբերության առաջատար պետություններից են: Եթե ինչ որ պետությանը հաջողվի իր արտադրանքներով միանալ այս մեծ շուկային, ապա մեծ փոփոխություն կառաջացնի իր կահույքի արդյունաբերության մեջ և իրենով կանի եկամտի մի մեծ աղբյուր:

Հազարավոր տարիններ առաջվանից աթոռը որպես նստելու միջոց գոյություն է ունեցել տարբեր տեսքերով:

Կահույքի արդյունաբերությունը ներառում է իրեր, որոնք նպաստում և բարելավում են մարդկային ակտիվությունները, ինչպիսիք են՝ նստելը (աթոռ, աթոռակ, բազկաթոռ,...) , ուտելը (սեղան), ննջելը (մահճակալ): Պատմության տարբեր ժամանակաշրջաններում տարբեր են եղել կահույքի արտադրման բաղադրիչ նյութերը: Պատմական փաստարկները վկայում են այն մասին, որ հազարավոր տարիների ընթացքում մարդիկ օգտագործել են քարը, փայտը, պլաստմասը և մետաղը կահույքի արտադրման համար: Հին ժամանակներից Պերսեպոլիսում և եգիպտական բուրգերում պահպանված արձանագրությունները վկայում են այդ հասարակություններում աթոռի ու կահույքի դիզայնի պատմության մասին:

Արևմտյան Ասիայում գոյություն ունեցող ամենահին աթոռակը հայտնաբերվել է 1934-36թթ. Թեհրանի հարավ-արևելքում (Շահրե-Ռեյ) գտնվող Թափե-Չաշմ-Ալիի շրջանում  Գերմանացի հնեաբան Էրիկ Ֆրեդրիշի ( Erich Friedrich Schmidt) հնագիտական պեղումների ընթացքում: Նշված աթոռակը պատկանում է մթա 6-րդ հազարամյակի երկրորդ կեսերին և կառուցվել է կավահողի, ավազի և ծղոտի բաղադրությունից: Կշռի ու ամրության առումով այս աթոռակը կառուցվել է այնպես, որ հեշտությամբ կարող է դիմանալ մարդու քաշը: Նրա խմորն ու ծածկույթը կարմիր  գույնի է և ներկայումս պահվում է Իրանի ազգային թանգարանի՝ Նախապատմական ժամանակաշրջանի հուշարձանների բաժնում:

«Մանող կին» կոչվող սկավառակը Նոր Էլամական պատմական ժամանակաշրջանին վերաբերող գեղեցիկ արվեստի գործ է, որում պատկերված աթոռակի  ոտքերը առյուծի թաթի տեսքով են: Ձյութի խմորից ստեղծված այս սկավառակում պատկերված է աթոռակի վրա նստած մի կին, որի ձեռքում կա թել մանելու գործիք: Աթոռակի՝ առյուծի թաթի տեսքով ոտքերը Աքեմենյանների (մթա 550-330) ժամանակաշրջանին վերաբերող աթոռի ու մահճակալի դիզայներական ձևերից են, ինչը վկայում է Աքեմենյանների վրա Էլամական ժամանակաշրջանի ստեղծագործական ազդեցության մասին:  Իրանում հնագիտական պեղումներում հայտնաբերված աթոռների օրինակներից է նաև մթա երկրորդ հազարամյակին վերաբերող բրոնզե աթոռը, որը հայտնաբերվել է Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգի Օմլեշի շրջանում: Բնօրինակի տեսքով փոքր ու մանրակերտի չափսերով ստեղծված այս բրոնզե աթոռն ունի քառակուսի հարթակ իր չորս հասարակ ոտքերով ու բարձր ուղղանկյունաձև հենարանով և ամբողջովին նման է ժամանակակից աթոռներին:

Մանող կինը

 

Պատմական ամանեղենի, գործիքների ու հուշարձանների պատերի վրա եղած հնագիտական արձանագրությունները վկայում են այն մասին, որ Իրանում նստելու իրերի ու կահույքի դիզայնն ու կառուցումը բավականին հին անցյալ ունի: Իրանական հրաշագեղ ու ձեռագործ գորգերի առկայության պատճառով իրանցի ընտանիքների մոտ ընդունված չի եղել կահույքագործության արտադրանքների օգտագործումը և դրանց օգտագործողը հիմնականում եղել են հասարակության հարուստ խավը: Նախորդ դարում Իրանում կահույքի արդյունաբերության զարգացման և ժողովրդի ապրելակերպի փոփոխության հետևանքով հետզհետե մարդկանց կյանք մուտք գործեցին կահույքագործության արտադրանքները և այսօր պարսկական գորգերի կողքին գեղեցկացնում են իրանցիների տները: Իրանի շուկայում կահույքի արդյունաբերության արժեքը գնահատվում է 5 միլիարդ դոլար: Այս թիվը վկայում է Իրանում մեկ շնչի հաշվով կահույքի օգտագործման ցուցանիշի մասին, որը փոքր ինչ բարձր է համաշխարհային ցուցանիշից: Իրանի կահույքագործության և փայտամշակման արդյունաբերության կարևորագույն ակտիվիստներն են փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք աշխատում են երկրի տարբեր մասերում: Իրանում կահույքը հիմնականում արտադրվում է այդ ձեռնարկությունների կողմից և մեծ չէ այս ոլոտում խոշոր ու արդյունաբերական մասշտաբներով աշխատող ձեռնարկությունների թիվը: ներկայումս Իրանում փափուկ կահույքի ոլորտում գործում են շուրջ 50 հազար փոքր ու միջին արհեստանոցներ, որտեղ աշխատում են ավելի քան 117 հազար մարդ: Իրանում կահույքի բնագավառում արդյունաբերական մասշտաբներով գործում են ավելի քան 200 ձեռնարկություն: Կահույքի արդյունաբերության կառուցվածքը ցանցային է և մեկ բազկաթոռ ստեղծելու համար ցանցային կերպով աշխատում են տարբեր բաժիններ, որպեսզի շուկա հանվի վերջնական արտադրանքը: Այս ցանցում են աշխատում Իրանի աշխատուժի 8 տոկոսը:

Իրանի բազմաթիվ քաղաքներում գոյություն ունեն փափուկ կահույքի արհեստանոցներ , սակայն որոշ քաղաքներ, այդ թվում Թեհրանը, Ղոմը, Մալայերը, Մաշհադը, Թավրիզը և Մարանդը համարվում են փափուկ կահույքի արտադրման գլխավոր կենտրոններ: Իրանի կահույքագործության արտադրանքն արտադրվում է երեք տեսակի՝ օֆիսային, ժամանակակից (հարմարավետ) և դասական ձևաչափով: Այս բնագավառում Իրանի արտահանումները հիմնականում տեղի են ունենում օֆիսային ու դասական ոճով: Իրանի կահույքագործության արտադրանքը արտահանվում է հարևան պետություններ՝ Իրաք, Աֆղանստան, կենտրոնական Ասիայի երկրներ, Պարսից Ծոցի ավազանի երկրներ, ինչպես նաև սահմանափակ քանակությամբ Իսպանիա, Ամերիկա, Ավստրալիա և Ավստրիա:

Իրանում կահույքի արտադրման կենտրոնների շարքում Համեդանի նահանգի կենտրոնից 85Կմ հեռավորության վրա գտնվող Թույսերքանի շրջանը կահույքի արտադրման հաջողված օրինակներից է, որն ապավինել է արագ արդյունք տվող փոքր արհեստանոցներին: Թույսերքանը հայտնի է որպես Իրանի դասական ոճի փափուկ կահույքի արտադրման բևեռ: Կահույքի արտադրման բնագավառում Թույսերքանի բևեռ ու օրինակելի դառնալը եղել է այդ շրջանում ընկուզենու առկայության պատճառով: Դասական ոճի կահույքի կարևորագույն հատկությունն է նրա դիզայնի էլեգանտությունն ու օրիգինալությունը: Դասական ոճի կահույքի դիզայնը սերում  է ազնվական արվեստից: Դասական ոճի կահույքը բավականին դիմացկուն ապրանք է , որը հիմնականում պատրաստվում է ընկուզենու, հաճարենու, պնդուկի և սոսիի ծառի փայտից: Այս տեսակ կահույքում կիրառված նրբության ու բարդության պատճառով, արվեստի նորագույն գործիքների օգտագործմամբ հանդերձ, կահույքագործ վարպետի ստեղծագործ ձեռքը մեծ դեր ունի բազմազան նախշերի կերտման գործում: Թույսերքանում գոյություն ունեն ավելի քան 4 հազար կահույքի արհեստանոցներ: Այդ արհեստանոցներում արհեստավարժ վարպետները փայտի վրա փորագրմամբ և նախշերի ստեղծմամբ կերտում են թանկարժեք ու գեղեցիկ կահույքներ: Թույսերքանում տարեկան արտադրվում է ավելի քան 65 հազար կահույքի կոմպլեկտ:

Հարկ է նշել, որ Իրանի կահույքի արդյունաբերությունը իր որակի, մրցակցային գնի և իրանցի աշխատասեր ու ստեղծագործ աշխատուժի շնորհիվ պայծառ ապագա ունի միջազգային շուկաներում ներկայանալու համար: Իրանի կահույքի արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի նպատակն է հասնել տարեկան 200 միլիոն արժողությամբ արտահանումների ծավալին: Այդ նպատակին հասնելու համար վերջին տարիներին Կահույքի ու դեկորացիայի արդյունաբերության և դրան կից ոլորտների ասոցիացիան ստեղծել է սարքաշարային ու ծրագրաշարային բարենպաստ պայմաններ կահույքի արդյունաբերության և համապատասխան այլ ոլորտների միջև կիրառական ու նպատակային փոխգործակցություն ստեղծելու համար: Այս ուղղությամբ կատարված գործողություններից են մասնագիտական ցուցահանդեսների կազմակերպումը, արտահանման 11 նպատակային երկրներում Իրանի կահույքագործության արտադրանքը ներկայացնող մշտական վաճառասրահների հիմնադրումը, մասնագիտական ու կիրառական ուսումնական կենտրոնների հիմնումը, արդյունաբերական մասնագիտական ավանների ընդլայնման աջակցումը և տեղեկատվական ու կապի տեխնոլոգիաների (ICT) օգտագործման ենթակառուցվածքների զարգացումը:

 

Պիտակ