Մարտ 19, 2018 19:57 Asia/Yerevan

Ներկայումս Իրանի գազախտուցքի (կոնդենսատ) արտադրությունը կազմում է օրական 630 հազար բարել և կանխատեսվում է, որ մինչև 2020թ. այն կաճի մինչև 1 մլն 300 հազար բարել:

Արժեքավոր վառելիքի աղբյուր է հանդիսանում գազախտուցքը, որը ձեռք է բերվում բնական գազի հանքավայրերի շահագործման ժամանակ և համարվում է բնական գազի կողմնակի արտադրանք:Գազախտուցքը ածխաջրածնային նյութ է, որը գազի հանքավայրի ջերմաստիճանում և պայմաններում լինում է գազի տեսքով, իսկ երկրի մակերևույթի սովորական պայմաններում ու ջերմաստիճանում ընդունում է հեղուկ տեսք: Այս նյութը դասվում է ածխաջրածնային նյութերի խմբում , սակայն տարբերվում է անմշակ նավթից (crude), հեղուկ տեսքով բնական գազից (LNG), հեղուկ գազից (LPG), ինչպես նաև անմշակ նավթից ու բնական գազից ձեռք բերվող այլ մթերքներից, այդ թվում բենզինից ու մազուտից: Գազի հանքավայրերից ձեռք բերվող գազը պարունակում է զգալի չափով գազախտուցք, հատկապես այն ժամանակ, երբ մեծ են հանքավայրից գազի արդյունահանման ծավալները: Ածխաջրածնային այս նյութը նստվածքի տեսքով առկա է արդյունահանված գազում:

Քիմիական միացությունների առումով, գազախտուցքը հիմնականում բաղկացած է Պենտենից եւ ավելի ծանր ածխաջրածնիններից: Այս մթերքը պարունակում է ցածր մակարդակի ծծումբ և հիմնականում լինում է  առանց մետաղի միացությունների: Արդյունահանումից հետո, գազախտուցքը ձեռք է բերվում մետանից ու էթանից (բնական գազի ամենաթեթև ու հիմնական միացություններից մեկը ) տարանջատման փուլերի ընթացքում:

Հանքավայրում արդյունահանումից և նավթամշակման գործարան փոխադրումից հետո, բնական գազը անց է կացվում մեղմ թեքությամբ մի շարք խողովակների միջով: Երկրի մակերևույթի ճնշման ու ջերմաստիճանի պայմաններում բնական գազում առկա ավելի ծանր ածխաջրերը ընդունում են հեղուկ տեսք, հոսում այդ խողովակներով և տեղափոխվում շտեմարան: Այդ իսկ պատճառով երկրի մակերևույթում պահելու համար  , ի հեճուկս LNG-ի գազախտուցքին պետք չէ նվազեցնել շտեմարանի ջերմաստիճանը կամ բարձրացնել ճնշումը: Գազի հանքավայրերում թեթև միացություններից տարանջատումից հետո ծանր միացությունները որպես գազախտուցք (plant Condensate) ներկայացվում է սպառման շուկա:

Գազախտուցքն ունի տարբեր կիրառություններ: Այդ միացությունները կարելի է որպես հումք օգտագոործել նավթաքիմիական կամ կոնդենսատի մշակման գործարաններում: Այդ նյութի գրեթե կեսը բաղկացած է լիգրոինից: Լիգրոինը խիստ դյուրավառ ու ցնդող հատկությամբ ածխաջրածնային վառելիքների տեսակ է: Նավթի վերամշակման թորման աշտարակում վառելիքի այս տեսակը  գտնվում է թեթև գազերի, այդ թվում LPG-ի և կերոսինի միջև: Լիգրոինը ուժեղ լուծիչ է և կիրառություն ունի մաքրող-լվացող նյութերի արտադրման և այլ ածխաջրածնային նյութերի զտման գործում: Քիմիայի ու նավթաքիմիայի ոլորտները լիգրոինի հիմնական գնորդներն են և այն որպես հումք օգտագործում են նավթաքիմիական տարբեր մթերքներ, այդ թվում լուծիչներ ու նոսրացնողներ, պլաստմասի տեսակներ, արհեստական մանրաթելեր և արդյունաբերական ալկոհոլ արտադրելու գործում: Լիգրոինից է բաղկացած ներկերի լուծիչների և  Էթիլենային պլաստմասային միացությունների մեծ մասը: Կատալիստիկ գործընթացների կիրառմամբ կարելի է լիգրոինը վերածել բարձր օկտանով բենզինի և այլ նավթային վառելիքների:

Գազախտուցքը նավթագազային յուրահատուկ մթերք է , որը արտադրման, պոտենցիալ հաճախորդների ու գնագոյացման եղանակի առումով տարբերվում է այլ էներգակիրներից, այդ թվում նավթից, բնական գազից ու այլ նավթամթերքներից: Հաշվի առնելով գազախտուցքում աղտոտող միացությունների, այդ թվում մետաղների, նիտրատային  ու ծծմբային միացությունների  ցածր տոկոսն ու բազմազանությունը չմշակված նավթի համեմատ, գազախտուցքի վերամշակման ծախսերը ավելի քիչ են քան նավթինը: Նավթի նկատմամբ գազախտուցքի կարևորագույն առավելություններից է ջերմային բարձր արժեքն ու ցածր խտությունը, այնպես որ ավելի թեթև միացություններ ստանալու համար այն խառնում են չմշակված ծանր նավթի հետ: Գազախտուցքը տարբեր եղանակներով կարելի է վերածել կերոսինի, բենզինի և ռեակտիվ շարժիչների վառելիքի: Նավթամշակման գործարանի համեմատ գազախտուցքի մշակման գործարանի առավելություններից է մշակման ու փոխակերպման գործընթացների ավելի պակաս քանակը: Այս հանգամանքը նպաստում է գազախտուցքի մշակման գործարաններում ավելի պակաս ներդումային ծախսերի առաջացմանը նավթամշակման գործարանների համեմատ:

2013թ. աշխարհում արտադրված գազախտուցքի ընդհանուր ծավալը եղել է օրական ավելի քան 7 մլն բարել: Կանխատեսվում է այս ցուցանիշը 2020թ. կլինի օրական ավելի քան 9 մլն բարել: Աշխարհում արտադրված ու ներկայացված գազախտուցքի 83 տոկոսը ձեռք է բերվում նավթագազային հանքահորի վերին մասում տեղակայված կառույցներից: Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Ամերիկան գազախտուցքի արտադրման հիմնական կետերն են:

Ինչպես նշվեց, գազախտուցքի արտադրումը կախված է գազի հանքավայրերի զարգացումից և ուղիղ հարաբերություն ունի գազի արտադրման ծավալների մեծացման հետ: Ունենալով ավելի քան 33 տրիլոն Խմ փաստարկված գազի պաշարներ, աշխարհում Իրանը ամենամեծ գազի պաշարների սեփականատերն է: Իրանի արտադրած գազի մեծ մասը վերաբերում է հարավային Փարս հանքավայրի նոր կայանքների գործարկմանը: Հարավային Փարսը Իրանի գազի ամենախոշոր աղբյուրն է, որը գտնվում է Պարսից Ծոցում Իրանի ու Կատարի ընդհանուր սահմանագծին՝ Իրանի հարավային ափերից 105 կմ հեռավորության վրա: Իրանում գազախտուցքի արտադրման գլխավոր աղբյուրը «հարավային Փարս» գազի հանքավայրն է: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն իր մեջ ներառում է ավելի քան 18 մլրդ բարել գազախտուցք: Վերջին տարիներին էապես մեծացել է հարավային Փարսի տարբեր հատվածներում գազախտուցքի արտադրման ծավալները և ներկայումս այդ մթերքի արտադրումը կազմում է օրական մոտ 600 հազար բարել, որից մոտ 450 հազար բարելը արտահանվում է: Մինչ այժմ Հարավային Փարսից արտահանվել է 10 մլրդ դոլարի արժողությամբ 200 մլն բարել գազախտուցք: Իրանի գազախտուցքի հաճախորդներն են  հիմնականում Ճապոնիան, Հարավային Կորեան, ԱՄԷ-ը: Հարավային Կորեան Իրանի գազախտուցքի ամենախոշոր հաճախորդն է:

Այս օրերին արտասահմանյան աղբյուրները խոսում են Իրանի գազախտուցքի արտահանման ծավալների նվազման մասին, այն դեպքում, երբ նավթի ու գազի բնագավառում ԻԻՀ ղեկավարության ռազմավարական քաղաքականության ուղղություններից է վառելիքային աղբյուրների օպտիմալ շահագործումը: Չմշակված մթերքի վաճառքը կանխելու համար Իրանի ապագա ծրագրերից է նավթաքիմիայի արդյունաբերության զարգացումն ու վերամշակման ներուժի բարձրացումը: Իրականացվող ծրագրերի համաձայն, արտադրված ամբողջ գազախտուցքը պետք է վերամշակվի Իրանի տարածքում և չմշակված վիճակով վաճառքի փոխարեն Հանարապետության մշակման գործարաններում այն վերածվի տարբեր մթերքների, ինչպիսիք են բենզինը, լիգրոինը և հեղուկ գազը:

Այս ուղղությամբ կարելի է մատնանշել «Պարսից Ծոցի Աստղ» վերամշակման գործարանի կառուցումն ու Սիրաֆ համապարփակ նախագիծը: «Պարսից Ծոցի Աստղ» վերամշակման գործարանը օրական 360 հազար բարել թողունակությամբ և Սիրաֆի վերամշակման համալիրը օրական 480 հազար բարել հզորությամբ Իրանի կարևորագույն վերամշակողական նախագծերից են:

«Պարսից Ծոցի Աստղ» վերամշակման գործարանը

Նշված ձեռնարկությունների շահագործման արդյունքում Իրանում արտադրված գազախտուցքի մեծ մասը վերածվում է միջանկյալ կամ վերջնական մթերքների: «Պարսից Ծոցի Աստղ» վերամշակման գործարանը և Նուրի նավթաքիմիական համալիրը (Բորզույեհ) Իրանում գազախտուցքի ամենախոշոր սպառողներն են: «Պարսից Ծոցի Աստղ» վերամշակման գործարանը, որպես գազախտուցքի հումքով Իրանում նախագծված առաջին վերամշակման գործարան, կառուցված է 360 հազար բարել թողունակությամբ երեք բլոկով: Վերամշակման այս գործարանը օժտված է բենզինի արտադրման՝ օրական 37 մլն լիտր անվանական հզորությամբ: Ներկայումս նրա բենզինի արտադրման ծավալը կազմում է օրական 12 մլն լիտր:

 «Պարսից Ծոցի Աստղ» վերամշակման գործարանի անհրաժեշտ հումքը գազախտուցքն է, որը ապահովվում է հարավային Փարսի շրջանից ավելի քան 380 Կմ երկարությամբ խողովակի միջոցով: Տարածքի առումով «Պարսից Ծոցի Աստղ» վերամշակման գործարանը 700 հա մակերեսով աշխարհում ամենախոշոր վերամշակման գործարանն է, որի զարգացման հնարավորությունը ապագայում նախատեսված է: «Պարսից Ծոցի Աստղ» վերամշակման գործարանը կառուցվել է Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների ամենասաստիկ ժամանակաշրջանում իրանցի մասնագետների, կապալառուների ու խորհրդականների կողմից: Այս գործարանի սարքավորումների մոտ 80 տոկոսը իրանական արտադրության է: «Պարսից Ծոցի Աստղ» վերամշակման գործարանի կառուցման փուլերում անմիջականորեն աշխատում էին մոտ 17 հազար մարդ: «Պարսից Ծոցի Աստղ» վերամշակման գործարանի համալրման ու շահագործման արդյունքում 36 մլն լիտր եվրո-4 և եվրո-5 որակով բենզինի արտադրմամբ Իրանում բենզինի արտադրման ծավալները կազմելու է օրական ավելի քան 100 մլն լիտր: Բենզինի ներմուծումը կանխելուց և երկրի ներսում սպառվող վառելիքի որակի բարձրացումից բացի, արտադրության այս ծավալը հնարավորություն է ընձեռում այս մթերքի արտահանման համար և Իրանը դասում է բենզին արտահանող պետությունների շարքում:

«Պարսից Ծոցի Աստղ» վերամշակման գործարանի երեք բլոկի սպառման համար անհրաժեշտ է օրական 360 հազար բարել գազախտուցք և նրա՝ գազախտուցքի սպառման ներկայիս ծավալը աճելու է գործարանի տարբեր բաժինների համալրմամբ: Աշխարհում արոմատիկ նյութեր արտադրող ամենախոշոր ձեռնարկությունն համարվող «Նուրի» նավթաքիմիական համալիրը (Բորզույեհ) սպառում է օրական ավելի քան 100 հազար բարել գազախտուցք: Ներկայումս Իրանում գազախտուցքի արտադրման ծավալները կազմում են օրական 630 հազար  բարել և կանխատեսվում է, որ մինչև 2020թ. Իրանում գազախտուցքի արտադրման ծավալները հասնելու են օրական 1 մլն 300 հազար բարելի:

 

Պիտակ