Հունվար 27, 2018 00:10 Asia/Yerevan

Ավտոշինությունը միջազգային առևտրի կարևորագույն արդյունաբերություններից է, որը զարգացածության ցուցանիշներից մեկն է համարվում: Այս ոլորտը համարվում է արդյունաբերության շոգեքարշը՝ ավելի քան 60 այլ արդյունաբերական ոլորտների հետ կապված լինելու պատճառով:

Ավտոշինության  մեջ կիրառվում են արդյունաբեևական տարբեր ոլոտրների տեխնոլոգիաներ, այդ թվում մետաղների, պլաստմասի, քիմիայի, տեքստիլի, մեկուսիչների, էլեկտրոմեխանիկայի, էլեկտրաէներգիայի, էլեկտրոնիկայի, մետալուրգիայի, ինչպես նաև դիզայնի, կառավարման և էկոնոմիկայի բնագավառներ: 2016թ. աշխարհում արտադրվել է շուրջ 95 միլիոն ավտոմեքենա, որից ավելի քան 70 միլիոնը մարդատար, իսկ մնացածը առևտրային նշանակության մեքենաներ են եղել: Ավտոմեքենայի արտադրման ամենամեծ բաժինը պատկանում է Չինաստանին, ԱՄՆ-ին և Ճապոնիային:

Ավոտոշինությունը՝ արդյունաբերության շոգեքարշը

Իրանում ավտոմեքենայի պատմության մեկնարկը տրվեց «Ֆորդ» ապրանքանիշով առաջին մարդատար ավտոմեքենայի ներմուծմամբ: 20-րդ դարի սկիզբներին Բելգիայից գնվեց նշված ավտոմեքենան և դրանից արտանետվող մեծ քանակի ծխի պատճառով կոչվեց «ծխե ֆայտոն»: Ուրբանիզացիայի ընդլայնման հետևան քով 1920 թվականից աճեց Իրան ներմուծվող ավտոմեքենաների քանակը: Այդ թվականներին ավտոմեքենաների մեծ մասը ամերիկյան և անգլիական արտադրության էին: 60-ականների սկզբին Իրանում մասնավոր հատվածի կողմից արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցությամբ հիմնադրվեց ավտոշինության արդյունաբերությունը ավտոմեքենաների մասերը մոնտաժելու բնագավառում: Մինչև Իսլամական Հեղափոխության հաղթանակը, Իրանում գործում էին 9 ավտոարտադրող ընկերություններ: Դրանք էին՝ Իրան-Խոդրոն (Իրան-Նասիունալ արդյունաբերական գործարան), Փարս-Խոդրոն, Սայփան, Զամիադը, Իրան-Քավեհ արդյունաբերական արտադրական ընկերությունը, Մորաթաբ-Խոդրան, Լեյլանդ-մոթորզը (Շահաբ-Խոդրո), Խավար արդյունաբերական խումբը, Բահման ավտոշինության խումբը (Մազդայի ավտոշինության գործարանը): Նշված ընկերությունների գործարաններում արտադրվում էին մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, ավտոբուս, միկրոավտոբուս, մոտոցիկլ և փիքափ տեսակի ավտոմեքենաներ, որոնց մեծ մասը գտնվում էին գերմանական, անգլիական, իտալական և ճապոնական ավտոշինական ընկերությունների լիցենզիաների ներքո:

Իրան ներմուծված առաջին մարդատար ավտոմեքենան եղել է Ֆորդը, որը 20-րդ դարի սկզբին ղաջարական Մոզֆարեդին շահի հրամանով գնվեց Բելգիայից: Դրանից արտանետվող մեծ քանակի ծխի պատճառով կոչվեց «ծխե ֆայտոն»:

Իսլամական հեղփոխությունից հետո հիմնովին փոփոխության ենթարկվեց Իրանի ավտոշինության արդյունաբերությունը և մոնտաժման փուլից անցնելով՝ թևակոխեց նախագծման ու արտադրման փուլեր: Իսլամական հեղփոխությունից հետո ազգային հայտարարվեց Իրանի ավտոշինության արդյունաբերությունը: Իրանի դեմ իրաքյան պարտադրված պատերազմի և դրանից բխող խնդիրների պատճառով, նոր քաղաքականության ազդարարմամբ հանդերձ ահավոր ռեցեսիա ապրեց այս արդյունաբերությունը: Պարտադրված պատերազմի ավարտից  հետո 1992-2003թթ. որդեգրվեց ներմուծման փոխարեն արտադրման փոխարինման ռազմավարությունը ավտոշինության զարգացման համար, այս ոլորտում ինքնաբավության հասնելու քաղաքականությունը՝ հաշվի առնելով որակը, վառելիքի օգտագործման քանակը, աղտոտության նվազումը և գնի մատչելիությունը: Արտահանման հնարավորությունների ստեղծման ու զարգացման նպատակով ավտոշինության արդյունաբերությունը մրցակցային դարձնելը եղել է հաջորդ փուլը այս ոլորտի քաղականության մշակողների համար: Իրանում ավտոշինության արդյունաբերության՝ մոտ մեկ դար աշխատանքի գնահատականը եղել է ավտոմեքենայի արտադրության մոտ տասնապատիկ աճը, Ավտոշինության արդյունաբերության զարգացման ընթացքը մոնտաժումից արտադրություն, մոտ 40 մոդել մարդատար և ավելի քան 30 մոդել առևտրային նշանակության ավտոմեքենաների արտադրումը և ավտոմեքենաների արտահանումը դեպի տարբեր աֆրիկյան ու ասիական երկրներ, ինչպես նաև Վենեզուելա և Կուբա: Այդ տարիների Իրանում վաճառվել է մոտ 20 միլիոն ավտոմեքենա, որից ավելի քան 90 տոկոսը եղել է իրանական արտադրության:

Ներկայումս Իրանի ավտոշինության ոլորտում գործում են ավելի քան 25 ավտոշինական ընկերություն և ավտոմասեր արտադրող 1200 ձեռնարկություն: Այս արդյունաբերությունում և դրան կից ոլորտներում աշխատում են Իրանի ակտիվ բնակչության մոտ 10 տոկոսը: 2014թ. Իրանում ավտոմեքենայի և ավտոմասերի վաճառքի ամբողջ արժեքը կազմել է 23 միլիարդ դոլար, որից մոտ 5 միլիարդը եղել է ավտոմասերի վաճառքի բաժինը: Կանխատեսվում է, որ մինչև 2025թ. Իրանի ավտոշինության ոլորտի եկամուտը ավտոմեքենայի ու ավտոմասերի վաճառքից կկազմի 45-50 միլիարդ դոլար:

 

Թեև Իրանի ավտոշինության արդյոեւնաբերությունը երկար ճանապարհ ունի մինչև ցանկալի կետին հասնելը, այնուամենայնիվ Իսլամական Հեղափոխության հաղթանակից հետո գործադրված պատժամիջոցներով հանդերձ, այն նշանակալից հաջողությունների է հասել: Վերջին տարիներին Իրանի ավտոշինության ոլորտի հաջողություններից է միջազգային ստանդարտներով ավտոմեքենայի ազգային շարժիչի նախագծումն ու արտադրումը: Իրանի «Իրան-Խոդրո» ընկերությունում գազով աշխատող ազգային շարժիչի արտադրման առաջին հոսքագծի գործարկումը կարևոր քայլ էր երկրի ինքնաբավության ճանապարհին: Այս արտադրանքը աշխարհում գազով աշխատող առաջին շարժիչն է, որը զանգվածային արտադրության է հասել: Այս նախագծի շահագործմամբ Իրանը հայտնվեց շարժիչի սեփականատեր համարվող պետությունների ցուցակում:

 

Ավտոշինության արդյունաբերությունում առկա հարցերից է տրանսպորտային միջոցի վառելիքի տեսակը: Երկիր մոլորակի գլոբալ տաքացումը, բնակլիմայի փոփոխությունները, աշխարհի տարբեր քաղաքների օդի աղտոտման աստիճանի մեծացումը, բրածո վառելիքների աղբյուրների նվազեցումը դրդել է ավտոշինության արդյունաբերության ինժինիերներին  փնտռել տարբեր լուծումներ տրանսպորտային միջոցների վառելիքի ծախսը և աղտոտման օջախները նվազեցնելու և վառելքի ռեսուրսների օգտագործումը օպտիմալացնելու համար: Մինչ այժմ ավտոմեքենայի նախագծման ու արտադրման բնագավառում որպես խնդրի լուծում շուկա են հանվել ժամանակակից տեխնոլոգիաներով ու նորովի շարժիչ ուժով ավտոմեքենաներ վառելիքի ծախսը կրճատելու համար: Այդ լուծումներից են էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաները:

Հիբրիդային են կոչվում այն ավտոմեքենաները, որոնք շարժվելու համար օգտագործում են երկու տեսակի էներգիայի աղբյուր  և նրանց անիվները պտտվում են երկու տարբեր շարժիչ ուժերի միջոցով: Հիբրիդային ավտոմեքենաների նոր սերնդում երկու՝ էլեկտրական ու վառելիքային շարժիչներ ապահովում տեղաշարժի համար անհրաժեշտ շարժիչ ուժը: Այս ավտոմեքենաներում շարժիչի կողմից օգտագործվող էլեկտրաէներգիան ապահովում է նոր սերնդի երկբևեռ մարտկոցների միջոցով: Այս տեսակի ավտոմեքենաներում վառելիքով աշխատող շարժիչը հիմնական աղբյուրն է ավտոմեքենայի շարժիչ ուժի ապահովման համար, իսկ մարտկոցը գործում է որպես օժանդակ աղբյուր: Երբ ավտոմեքենային անհրաժեշտ է մեծ քանակությամբ էներգիա շարժվելու կամ արագացում հավաքելու համար, ինքնաբերաբար սկսվում է աշխատել էլեկտրական շարժիչը, իսկ սովորական ժամանակ վառելիքով աշխատող շարժիչի արտադրած լրացուցիչ էներգիան պահեստավորվում է մարտկոցում դինամոմեքենայի միջոցով: Այսպիսով վառելիքով աշխատող շարժիչի արտադրած էներգիայի կորուստը կանխելով և վառելքի ծախսը նվազեցնելով կրճատվում է նաև ավտոմեքենայի վառելիքից առաջացած օդի աղտոտումը:

Էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաները Իրանում

 

Ասում են, որ մինչև 2030թ. ավտոշինության ոլորտի արտադրանքները կնախագծվեն և կարտադրվեն էլեկտրական և հիբրիդային շարժիչների  հիմունքով: Հիբրիդային ավտոմեքենաները մոտ մեկ դարվա պատմություն ունեն: Մեկ դար առաջ էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների բնագավառում ներկայացված նախագծերն այնքան էլ չընդառաջվեցին մի շարք խնդիրների, այդ թվում մարտկոցի լիցքավորման, մարտկոցի բարձր քաշի և այդ մարտկոցների բնապահպանական աղտոտումների պատճառով, սակայն վերջին տարիներին այս տեխնոլոգիան կրկին ուշադրության արժանացավ աշխարհի ավտոշինական արդյունաբերական հետազոտական ու զարգացման կենտրոնների կողմից: Էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների առավելություններից են նաև բրածո վառելիքներից առաջացող բնապահպանական աղտոտումների նվազումը և այդ ավտոմեքենաներում էներգիայի աղբյուրի գնի մատչելիությունը, այնպես որ մեկ տասնամյակի՝ 1996-2006թթ. ընթացքում էլեկտրական ավտոմեքենաների շարժիչների գինը նվազեց մինչև մեկ չորրորդ:

Իրանցի ավտո արտադրողները ևս անմասն չմնացին աշխարհում ավտոշինական ոլորտում այս կարևոր իրադարձությունից: Մի շարք իրանցի նախագծողներ և հայտնագործողներ աշխատում են այդ բնագավառում: 12 տարի առաջ Ավստրալիայի Մելբորն քաղաքում փորձարկվեց «Արիանա 800» խելացի էլեկտրական ավտոմեքենան 200Կմ ժամ առավելագույն արագությամբ: Նշված արտադրանքն ու հայտնագործությունը ուսումնասիրելուց և դրա իսկությունը հաստատելուց հետո Ավստրալիայի SBS հեռուստաընկերությունը անդրադարձավ նրա իրանցի արտադրողին և պաշտոնապես հայտարարեց, որ աշխարհում առաջին խելացի էլեկտրական ավտոմեքենան հայտնագործվել և ստեղծվել է մեկ իրանցու կողմից:

Արիանա խելացի էլեկտրական ավտոմեքենան

 

էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների արդյունաբերության բնագավառում իրանցիների հայտնագործություններից է նաև մի տեսակ մարտկոցի նախագծումն ու ստեղծումը , որը լիցքավորվում է երկրի գրավիտացիոն ուժի միջոցով: Այս արտադրանքը, որը հնարավոր է օգտագործել բազմաթիվ սարքերում այդ թվում էլեկտրական ավտոմեքենաներում, առանց բրածո վառելիքի օգտագործման, կարող է արտադրել 220 Վոլտ էլեկտրաէներգիա էլեկտրական ավտոմեքենաների համար: Այս սարքի առավելություններից  է նրա փոքր չափսերն ու ցածր քաշը , ինչի շնորհիվ կարելի է այն տեղակայել էլեկտրական ավտոմեքենաներում՝ չառաջացնելով ոչ մի բնապահպանական աղտոտում: Այս սարքի առավելություններից  է նաև այն, որ ավտոմեքենայի տեղաշարժի հետ միասին լիցքավորվում է նրա մարտկոցը և ավտոմեքենային հարկավոր չէ կանգնել մարտկոցը լիցքավորելու համար:

Էլեկտրական տրանսպորտային միջոցների բնագավառում ակտիվություններից է էլեկտրական մոտոցիկլի հիմնական մասերի ու համակարգերի նախագծման ու զարգացման գիտելիքների ձեռքբերումը իրանցի հետազոտողների կողմից: Այս կապակցությամբ կարելի է մատնանշել երկու ուղևոր տանող, «Յուզ» ապրանքանիշով «Քուադրա Q1» քառանիվ մոտոցիկլը: Այս տրանսպորտային միջոցը 3 ժամ լիցքավորմամբ 80 Կմ ժամ արագությամբ կարող է անցնել 200 Կմ ճանապարհ: Նշված լիցքավորվող մոտոցիկլի կարևորագույն առանձնահատկություններից է որևէ բնապահպանական աղտոտում չունենալը:

 

Պիտակ