Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անցած շաբաթ քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական հրավերով այդ երկիր այցելեց:
Նախագահի այցն ավարտվեց երկու երկրի միջև առևտրական ու տնտեսական 15 համաձայնագրերի ու փոխհուշագրերի ստորագրմամբ: Մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք այդ այցին:
Նարենդրա Մոդին 2016 թվականի մայիսին Թեհրան այցելեց: Թեհրանում վարած բանակցություններով ու ձեռք բերված պայմանավորվածություններով Իրանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունների ընդլայնման համար հող նախապատրաստվեց:
ԻԻՀ նախագահի Հնդկաստան կատարված այցով այդ ուղղությամբ ևս մեկ այլ մեծ քայլ կատարվեց:
Չաբահարի եռակողմ տարանցման համաձայնագիրը երկու երկրի միջև համագործակցության գլխավոր ոլորտներից է համարվում: Այս համաձայնագիրը 2016 թվականի մայիսին Թեհրանում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի ներկայությամբ ստորագրվեց երեք երկրների ճանապարհի նախարարների միջոցով: Իրանն ու Հնդկաստանը համաձայնեցին Իրանի հարավ-արևելյան Չաբահար նավահանգստի ընդլայնման համար Հնդկաստանի կողմից Իրանին 150 միլիոն դոլար ֆայնանսի հատկացման և Չաբահարում այդ երկրի 85 միլիոն ներդրման շուրջ:
Հնդկաստանն սկսել է Չաբահարի նավահանգստի ակտիվացման կապակցությամբ աշխատանքները և այս ուղևորության ընթացքում Չաբահարի «Շահիդ Բեհեշթի» նավահանգստի կառավարման և Չաբահար-Զահեդան երկաթգծի ֆինանսավորման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց:
Վերլուծաբանների համոզմամբ Իրանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունները հայտնվել են ճիշտ ուղղության վրա և այսօր կարելի է երկու երկրների հարաբերությունների համար առավել լավ հեռանկար ակնկալել:
Միջազգային հարաբերությունների փորձագետ և վերլուծաբան Նոզար Շաֆիին ասում է. «Հնդկաստանն աշխարհում աճող չորրորդ խոշոր տնտեսությունն է: Վերջին մեկ տասնամյակում Հնդկաստանի տնտեսական միջին աճը շուրջ 7,5 տոկոս է եղել ու տատանվել է 9 տոկոսի և 6 տոկոսի միջև: Նաև այդ երկիրը գտնվում է արտաքին ներդրումներ ներգրավվող երկրների առաջին հնգյակում»:
Գեոէկոնոմիկայի բնագավառում իր տնտեսության անիվները պտտեցնելու համար Հնդկաստանը էներգետիկայի կարիք ունի: Գեոպոլիտիկական տեսակետից էլ Իրանը գտնվում է այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ Պարսից ծոցը, Միջին Արևելքը, Կովկասը, Կենտրոնական Ասիան, Ասիայի հարավն ու մեկ միջնորդի միջոցով՝ Եվրոպան, միացնում է միմյանց:
Հնդկաստանն ավելի քան 17 միլիարդ 500 միլիոն դոլար առևտրաշրջանառություն ունի Կենտրոնական Ասիայի երկրների ու Աֆղանստանի հետ: Նախատեսվում է, որ մինչև 2020 թվականը Հնդկաստանից տարեկան ավելի քան 16 միլիոն տոննա արտահանումներ կատարվեն Կենտրոնական Ասիա: Հնդկաստանը կարող է իր արտադրանքները Չաբահարի նավահանգստի միջոցով արտահանել Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրներ, այդ թվում Ադրբեջան ու Ռուսաստան ու այնտեղից էլ դրանց տարանցել Լատվիա, Էստոնիա ու Բելառուս:
Այսօր այդ բացառիկ հնարավորությունն իրականություն է դարձել և կարող է Իրանի, Հնդկաստանի ու տարածաշրջանի այլ երկրների միջև համատեղ համագործակցության ամուր օղակ առաջացնել:
-------------------------
Անցած շաբաթ նավթի գների աճի մասին վիճակագրական տվյալներ հրապարակվեցին և յուրաքանչյուր բարելի դիմաց նավթի գինը հայտնվելով շուրջ 60 դոլարի սահմաններում նավթի համաշխարհային շուկաները կարողացան մասամբ վերականգնել գների վերջին անկումից կրած վնասը: Այդուհանդերձ նավթի շուկայի գլխավոր խթանիչը համարվում է պահանջարկն ու առաջարկը և նավթի շուկայի դիտորդների ու բրոքերների ուշադրությունը կենտրոնացած է շուկայի հիմնական պայմանների վրա:
Էներգետիկայի միջազգային գործակալությունն անցած շաբաթ տեղեկացրեց առաջարկի հավելյալը վերադարձվելու հավանականության մասին ու այդպիսով կրկին անգամ հիշեցում կատարեց առկա մտահոգությունների մասին: Ռուսաստանն ու Արաբիան նիստ գումարելով ընդգծեցին իրենց միջև միաձայնության պահպանումը և տեղեկացրեցին այն մասին, որ արտադրաչափի կրճատման շուրջ համաձայնության շրջանակներից վեր Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի միջև համագործակցությունը շարունակվելու է: Սակայն հարց է ծագում, թե արտադրաչափի կրճատման համար ՕՊԵԿ-ի ու Ռուսաստանի համագործակցության շարունակվելն ինչքանո՞վ կարող է կայունություն ստեղծել նավթի շուկայում:
«Դոնյաե Էղթեսադ» տնտեսական օրաթերթը վերլուծելով այս թեման և ծախսատար տեխնոլոգիայի օգնությամբ արտադրվող թերթաքարային նավթի արտադրողների դերակատարությունը, գրել է. «Այնպես որ ԱՄՆ-ի էներգետիկայի տեղեկությունների վարչությունն է հայտարարել իր վերջին գնահատումներում, այդ երկրի նավթի արտադրությունը հասել է իրական 10,28 միլիոն բարել ռեկորդային թվին: Դա գերազանցում է նավթ արտադրող երկրների ցուցակը գլխավորող Արաբիայի նման երկրների ներկա արտադրաչափին: Հետևաբար Ռուսաստանից հետո ԱՄՆ-ն համարվում է աշխարհում անմշակ նավթ արտադրող ամենախոշոր երկիրը: Այն ինչ մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ի կողմից առաջարկի հավելման մասին այդ երկրի արտադրության աճի տեմպերը պահպանվելու մասին գնահատումներն են: Էներգետիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ մինչև տարեվերջ ԱՄՆ-ի արտադրության ծավալը հասնելու է օրական 11 միլիոն բարելի և այդպիսով այդ երկիրը աշխարհում նավթ արտադրող առաջին երկրի դիրքին տիրանալու համար մրցակցության մեջ է մտնելու Ռուսաստանի հետ: Դա նշանակում է, որ մինչև տարեվերջ այդ երկրի արտադրաչափը մեկ միլիոն բարելով հավելում է կրելու»:
Այն պայմաններում, երբ թերթաքարային նավթ արտադրողները զբաղված են այդ բնագավառում իրենց ներդրումների ու արտադրության ծավալը մեծացնելով, աշխարհի մյուս կողմում նավթի ավանդական արտադրողները, որոնք տարիներ է ինչ ղեկավարում են նավթի շուկան, փորձում են առավել ամրացնել իրենց միասնականությունը: ՕՊԵԿ-ն իր շրջանակներից դուրս գտնվող որոշ երկրների, այդ թվում Ռուսաստանի համագործակցությամբ ավելի քան մեկ տարի է ինչ փորձում է կրճատել առաջարկի հավելյալը: Հիշյալ երկրները նպատակադրել են իրենց նավթային պահեստների մակարդակը հասցնել 5 տարվա միջինին և ինչպես Էներգետիկայի միջազգային գործակալությունն է հայտարարել իր վերջին զեկույցում, անցած տարի կրճատվել է աշխարհի պահեստներում պահված հավելյալ նավթի շուրջ 80 տոկոսը և միայն 56 միլիոն բարել հավելյալ նավթ է մնացել: Հետևաբար այն պայմաններում, երբ թվում է, որ ՕՊԵԿ-ը մոտեցել իր նպատակակետին, ԱՄՆ-ի արտադրության ծավալի աճը կարող է վերականգնել շուկայում առաջարկի հավելյալը և ապարդյուն դարձնել ՕՊԵԿ-ի ու նրա նոր դաշնակիցների բոլոր ջանքերը:
Հիմա պիտի սպասել ու տեսնել, թե մինչև տարեվերջ ի՞նչ է տեղի ունենալու: Արդյոք թերթաքարային նավթի արտադրությունը կարող է կրկին մեղմել նավթի շուկայում գների աճի տեմպերը, թե նավթի շուկայի ավանդական արտադրողներն այնքան հզոր կլինեն, որ կկարողանան կանխել գների անկումը:
----------------------
Անցած շաբաթ մասնակցելով Քուվեյթում գումարված Իրաքի վերակառուցման միջազգային համաժողովին,ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն Իրաքի վերակառուցմանն օժանդակելու կապակցությամբ Իրանի պատրաստակամությունը հայտնեց:
Նիստը գումարվեց աշխարհի ավելի քան 70 երկրների և ներդրման շուրջ 2000 ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաշխարհային բանկի ու Բաղդադի կառավարության միջոցով կատարված վերջին գնահատումների համաձայն ԱՄՆ-ի գլխավորությամբ այսպես կոչված ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի քայլերի պատճառով մեծ վնաս է հասցվել Իրաքի ենթակառուցվածքներին, այդ թվում դպրոցներին, էլեկտրակայաններին, տներին ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքներին:
Անցած տարիների ընթացքում Իրաքի վերակառուցման գործին Իրանի մասնակցությունը ներառել է տարբեր բնագավառներ, այդ թվում էլեկտրաէներգիայի ցանցերի ու էներգետիկայի փոխանցման գծերի ընդլայնումն ու սրբավայրերի վերանորոգությունը:
Անդրադառնալով ԻԼԻՊ-ի և թաքֆիրական խմբերի դեմ պայքարի ու նաև Իրաքի վերակառուցման հարցում այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին ցուցաբերված ԻԻՀ-ի օժանդակություններին,ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանը հավատարիմ է մնացել Իրաքի վերակառուցման թեմայով նախկին համաժողովում ստանձնած պարտավորություններին և այս փուլում էլ ամբողջ կարողությամբ ու հնարավորությամբ պատրաստ է մասնակցել Իրաքի վերակառուցման ու զարգացման գործընթացին և կանգնած մնալ այդ երկրի ժողովրդի ու կառավարության կողքին»:
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրաքում ներկայություն ունենալու համար Իրանի տնտեսական ու առևտրական գործակալությունների ու նաև ժողովրդի մեծ ցանկությանը,Զարիֆը հույս հայտնեց, որ հատկապես տնտեսական ու առևտրական ոլորտներում երկու երկրի հարաբերությունների ծավալներն ուշագրավ աճ կարձանագրեն:
Այս պահին Իրանի ու Իրաքի միջև առևտրաշրջանառությունը տարեկան շուրջ 7 միլիարդ դոլար է կազմում, որին եթե ավելացվի նավթի ու գազի վաճառքից, կրոնական տուրիզմից և տեխնիկական ու ինժեներական ծառայություններից գոյացած եկամուտը, երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կարող է բարձրանալ մինչև 12 միլիարդ դոլար:
Բաղդադում ԻԻՀ դեսպան Իրաջ Մասջեդին նույնպես ասել է, որ Իրաքի առևտրի նախարարի տեղակալ Վալիդ Ալ-Մուսավիի ցանկությամբ մոտ ժամանակներում Բաղդադում բացվելու է Իրանի արտադրանքների մշտական ցուցահանդեսը:
Անցած շաբաթ Բաղդադում բացվեց Իրանի մասնավոր ցուցահանդեսը: