Փետրվար 24, 2018 20:40 Asia/Yerevan

Այս շաբաթ «Իրանական շուկա» հաղորդաշարը նվիրված է Իրանում ներկի, ռետինի և սոսնձի արդյունաբերությանը և ներկայացնելու ենք այս բնագավառում մի շարք գիտելիքահենք ընկերությունների ձեռքբերումները:

Քիմիական նյութերը ժամանակակից կյանքի անբաժանելի մասն են: Արդյունաբերական քիչ ոլորտներ կան, որտեղ քիմիական նյութերը որպես հումք կամ միջանկյալ նյութ կիրառություն չունենան: Քիմիական նյութերը կիրառվում են ցեմենտի, շարժիչների յուղերի, ինքնավերականգնվող ասֆալտների արտադրությունում, դեղագործական և առողջապահական արդյունաբերությունում, այդ թվում ատամի մածուկի, շամպուների և հագուստի արտադրությունում: Այդ իսկ պատճառով քիմիական արդյունաբերությունը հիշատակվում է որպես «արդյունաբերությունների արդյունաբերություն»: Այս արդյունաբերության արտադրանքների աճը դրանց արտադրող հիմնական երկրներում ահռելի ազդեցություն է ունեցել զբաղվածության, առևտրի և տնտեսական աճի բնագավառում: Վերջին տասնամյակներում քիմիական նյութերի վրա հիմնված արտադրանքների հարաճուն պահանջարկի շնորհիվ այս արդյունաբերության արտադրանքների արժեքը 1970-ական թվականներին 171 միլիարդ դոլարից աճել և 2012թ. հասել է մոտ 5 տրիլոն դոլարի:

Քիմիական արտադրանքների խմբին են պատկանում ներկը, ռետինը և սոսինձը: Պարզ չէ, թե ով է առաջին անգամ արտադրել արդյունաբերական ներկը: Արդյունաբերական ներկի արտադրումից առաջ բոլոր ներկերը պատրաստվում էին բույսերից , ինչպիսիք են ներկատու  տորոնը, հինան, սպիտակ և լաջվարդ ծաղիկները: Ներկարար վարպետները իրենց անհրաժեշտ ներկը պատրաստում էին ավանդական եղանակներով նախնիների գիտելիքների հիման վրա: Ժամանակի ընթացքում ներկերի պատրաստման մեջ տարածում գտավ հանքային նյութերի, ապա օրգանական պիգմենտների օգտագործումը: Աշխարհում առաջին արդյունաբերական ներկի արտդրումը վերագրում են «Du Pont» անունով մի ամերիկացու: Ոմանք գտնում են, որ նրա մոտ ներկի արտադրման միտք է առաջացել՝ նկատելով հրացանի խզակոթի գույնի փոփոխությունը գետնի խոտերի վրա մնալու հետևանքով:Ներկայումս աշխարհում արտադրվում է մոտ 40 միլիոն տոննա ներկ 120միլիարդ դոլար ի արժողությամբ: 2014թ. աշխարհում ներկի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 54 միլիարդ դոլար:

 

Իրանում արդյունաբերական ներկի օգտագործումը մեկ դարուց պակաս պատմություն ունի: Դրանից առաջ շնարարության մեջ աշխատող արհետավարժ ներկարարները բուսական ու հանքային նյութեր էին օգտագործում հարուստ խավի բնակարաններն ու պետական շենքերը ներկելու համար: 40-ականների սկիզբներին՝ 1939թ. Իրանում հիմնադրվեց արդյունաբերական եղանակներով ներկերի արտադրման առաջին ձեռնարկությունը:   Այդ ժամանակներում գործարանները յուղաներկ էին արտադրում բուսական յուղերի ու հանքային փոշիների օգտագործմամբ: Այս ոլորտում բազմաթիվ ձեռնակությունների մուտքով ձևավորվեց Իրանում ներկերի արտադրման արդյունաբերությունը: Այդ ընկերությունները հետզհետե բազմազանացրին իրենց արտադրանքները՝ արտադրելով փայտի լաքեր, չորային կլիմայի, արդյունաբերական հնոցի, ինչպես նաև ավտոմեքենաների վերանորգման ներկերի տեսակներ:

Ներկերի դերը արդյունաբերության մեջ

Ներկայումս Իրանի ներկերի արդյունաբերությունում ավելի քան 350 արդյունաբերական ձեռնարկություն տարեկան ընդհանուր մոտ մեկ միլիոն տոննա թողունակությամբ արտադրում են շինարարական և արդյունաբերական տարատեսակ ներկեր: Իրանի ներկերի արդյունաբերության արտահանվող արտադրանքը հիմնականում շինարարական ու դեկորատիվ ներկեր են, որոնք արտահանվում են Աֆղանստան , Իրաք, Թուրքմենստան, Տաջիկստան և Ղազախստան: Տարածաշրջանային երկրներում ներկերի օգտագործման ամենամեծ ծավալը վերաբերում է շենքերի կառույցների տարատեսակ ծածկույթներին, իսկ Իրանի ներկերի արդյունաբերությունը ապահովում է շուկայի պահանջարկի մոտ 25 տոկոսը:

Ներկերում կիրառված նյութերից է «ռետին» կոչվող, խիստ կպչուն մի նյութ: 2014թ. համաշխարհային արտահանման ծավալներից մոտ 85 միլիարդ դոլարը պատկանում էր հենց այս նյութին: Ռետինը որպես հումք է կիրառվում ներկերի արդյունաբերությունում: Բնական ռետինը բույսերից է ձեռք  բերվում: Հազարավոր տարիներ առաջ մարդը այդ նյութը հայթհայթում էր տարբեր ծառերից, այդ թվում եղևնուց: Բնական ռետինը լինում է  թափանցիկ երանգներից սկսած մինչև մուգ շագանակագույն և տարբերվում է նրա մգության ու կարծրության աստիճանը: Անկայուն միացությունների շնորհիվ ռետինի որոշ տեսակները խիստ ցնդող են: Բնական ռետինի տեսակներից է եղևնուց ստացած ռետինը, որը անցյալում օգտագործվում էր նավերի չեղքերը ծածկելու, դիակների մումիացման, ամանների ստեղծման և այլ կիրառությունների համար: Ռետինի այս տեսակը օգտագործվում էր նաև լաքերի ստեղծման, իրերի փայլեցման, թանաքի, օծանելիքի ու զարդեղենի պատրաստման համար:

Իրանի Ռիֆ քիմիական արդյունաբերական ընկերություն

Տեխնոլոգիաների զարգացմամբ և պոլիմերների հայտնաբերմամբ հետազոտողներին հաջողվեց ստեղծել արհեստական ռետիններ: Արհեստական ռետինները կպչուն նյութեր են, որոնք ստեղծվում են լաբորատորիաներում քիմիական յութերի միացություններից և բնական ռետինի փոխարեն կիրառվում են տարբեր նյութերի, այդ թվում տարբեր տեսակ ներկերի արտադրման համար: Բնական ռետինների հետ համեմատած արհեստական ռետինները երբեմն ունենում են ավելի կայուն, ավելի կանխատեսելի և ավելի միասեռ ռեակցիա և մաքրության ավելի բարձր աստիճան:

Ներկայումս Իրանում ռետինի արդյունաբերությունը բաղկացած է 120 արդյունաբերական ձեռնարկություններից, որոնք տարեկան արտադրում են ընդհանուր 750 հազար տոննա տարբեր տեսակ արդյունաբերական ռետիններ և արտահանում տարբեր երկրներ: Այս արտադրանքի կարևորագույն  շուկաներն են  ԱՊՀ և Պարսից Ծոցի ավազանի պետությունները: Իրանի պոլիմերի քիմիական արդյունաբերության ընկերությունը ռետինի արտադրության ոլորտի ակտիվ ընկերություններից է: Հենվելով իր մասնագետների գիտելիքների վրա, այս համալիրը դարձել է Մերձավոր Արևելքի ռետինի և քիմիական արտադրանքների խոշորագույն արտադրողներից մեկը և կարողացել է գործարկել ջրի հիմքով ակրիլիկ տարատեսակ ռետինների արտադրման խոշոր ձեռնարկություն, ինչպես նաև ներկերի արտադրման ավտոմատ և կատարելագործված հոսքագծեր:

Քիմիական նյութերից է սոսինձը: Սոսնձի արդյունաբերությունը խոշոր արդյունաբերություն է , որը հիմնական դերակատարություն ունի արդյունաբերական այլ ոլորտներում ու նրանց արտադրությունում: Անցյալում օգտագործվում էին կենդանական ու բուսական ծագումով կպչուն հատկություն ունեցող բնական նյութեր, ինչպիսիք են ձյութը, խեժը, մոմը, մեղրը, ժելատինը և ծառերի մաստակը: 19-րդ դարից սկսած պոլիմերի արդյունաբերությունում  սինթետիկ սոսինձների հայտնվելով էապես աճեց սոսնձի արդյունաբերությունը և ներկայումս սոսինձն ունի բավականին լայն կիրառություն՝ ամենահասարակ արկղի միացություններից սկսած մինչև գերզարկացած Բոինգ մակնիշի ինքնաթիռում: Սոսինձները անհրաժեշտ են ոչ միայն նյութերն իրար միացնելու համար, այլև որոշ նյութերում, այդ թվում գրենական թանաքում, ներկերում, ծածկույթի նյութերում, ծեփամածիկներում, անվադողերում, ապակիներում և պլաստամասերի մանրաթելերում կպչունություն առաջացնելու համար:

Քիմիական արդյունաբերությույնը առանձնահատուկ արդյունաբերություն է՝ ակտիվությունների լայն շրջանակի ու աննման բազմազանության շնորհիվ: Այս ոլորտում գիտելիքահենք արտադրանքների վրա կենտրոնացած ակտիվությունները բարձրացնում են այս արդյունաբերության տնտեսական արդյունավետությունը, այնպես որ ոլորտի ակտիվիստների համար ունենում է բավականին բարձր ավելացված արժեք: Այդ իսկ պատճառով Իրանում տասնյակ գիտելիքահենք ընկերություն աշխատում են քիմիական նյութերի ոլորտում: Այդ ընկերություններից որոշները զգալի հաջողությունների են հասել՝ կենտրոնանալով նանո տեխնոլոգիաների վրա: Այդ ընկերություններից է «Ֆադաք նորագույն տեխնոլոգիաների» ընկերությունը, որին հաջողվել է ստեղծել նանո-սիլիկան: Նանո-սիլիկան համաշխարհային շուկայում ամենաշատ սպառումն ունեցող նանո նյութեից մեկն է: Այս նյութը արդյունաբերության տարբեր ոլորտներում կարող է ունենալ տարբեր կիրառություններ ՝ իր ֆիզիկական ու քիմիական հատկություններում ու կառուցվածքում փոփոխությունների շներհիվ: Նանո-սիլիկան քիմիական նյութերից է, որը ներկերի արդյունաբերությունում կիրառվում է որպես թանձրացնող և մատվի երանգ հաղորդող միջոց: Ցեմենտի միացությունում և բետոնե կառույցներում սիլիկայի առկայությունը բարձրացնում է վերջնական բետոնի միջավայրային դիմադրողականությունը: Նանո-սիլիկան կիրառվում է նաև անվադողերի արդյունաբերությունում:


Նանո-սիլիկա

Իրանական գիտելիքահենք ընկերությունների ձեռքբերումներից է նաև նանո տեխնոլոգիաների վրա հիմնված փայտի համար նախատեսված սոսինձների արտադրումը, որոնք տնտեսապես ձեռնտու լինելուց բացի, ամրության ու կպչունության բարձր հատկություն ունեն սովորական փայտի սոսինձների հետ համեմատած:Սոսնձի արդյունաբերության ոլորտում ակտիվություններից կարելի է մատնանշել ջերմային սոսինձը, որի արտադրումը տեխնիկական բավականին բարդ գործընթաց է: Տարբեր լուծիչների հիմունքով սոսինձների հետ համեմատած, ջերմային սոսինձները էական առավելություններ ունեն: Սոսնձի այս տեսակը զերծ է ցնդող օրգանական նյութերից (VOC) , որոնք ունեն հատուկ հոտ և թունավոր գոլորշի: Նրանք չորանում են շատ կարճ ժամանակում:  Ջերմային սոսինձն ունի կպչունության բավականին բարձր աստիճան և ըստ կիրառության, պահպանում է իր հատկությունները ջերմային լայն տիրույթում: Այս արտադրանքը կիրառվում է ինժինիերական մասերի տեխնոլոգիաների , պոլիմերային և պլաստմասե մասերի բնագավառներում: Ավտոմեքենայի մարտկոցի արդյունաբերությունից բացի, ջերմային սոսինձը  օգտագործվում է նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են հիգիենայի, փաթեթավորման, կազմարարման և սննդի արդյունաբերությունները:

 

Պիտակ