Փետրվար 24, 2018 20:41 Asia/Yerevan

Այս շաբաթվա հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք Իրանի նավթաքիմիայի արդյունաբերությունն ու դրա առանձնահատկությունները:

Նավթաքիմիայի արդյունաբերությունը քիմիայի արդյունաբերության ենթաբաժիններից է, որտեղ տարբեր փուլերի ընթացքում նավթից ու բնական գազից ստացվող հումքից ձեռք են բերվում քիմիական արտադրանքներ: Մինչև մարդու կյանքում նավթի ու դրանից ածանցվող նյութերի՝ ժամանակակից իմաստով հայտնվելն ու տարածվելը, անհրաժեշտ քիմիական նյութերը ձեռք էին բերվում կենդանական ու բուսական արտադրանքներում առկա տարբեր ռեակցիաներից, փոփոխություններից ու փոխակերպումներից:20-րդ դարասկզբում չմշակված նավթն ու բնական գազը օգտագործվում էին մարդուն անհրաժեշտ մթերքները ստեղծելու համար: Գիտության ու տեխնոլոգիայի հարաճուն զարգացման և ածխաջրերի օգտագործման տարածման արդյունքում նավթից ու բնական գազից հազարավոր արտադրանքներ ձեռք բերվեցին: Այսօր արդյունաբերական ու սպառողական արտադրանքների հսկայական մասը հենց նավթաքիմիայի արդյունաբերության արտադրանքներն են: Նավթաքիմիայի արդյունաբերությունն է հիմնականում ապահովում քիմիայի, էլեկտրաէներգիայի ու էլեկտրոնիկայի, տեքստիլի, բժշկության, ավտոշինության, կենցաղային իրերի և սննդի արդյունաբերություններում անհրաժեշտ սպառողական նյութերը:

Նավթաքիմիայի արդյունաբերություն

Անմշակ նավթի ու բնական գազի հետ համեմատած, նավթաքիմիայի արդյունաբերության արտադրանքների կարևորագույն առանձնահատկություններից է դրանց բարձր ավելացված արժեքը: Տնտեսական արժեքի առումով միջազգային շուկաներում նավթաքիմիական արտադրանքների գինը գերազանցում է անմշակ նավթի ու բնական գազի գները, մասնավորապես այն պետություններում, որտեղ հովանավորվում և ներդրումներ են կատարվում այս արդյունաբերությունում որպես մեկ ամբողջական շղթա՝ սկսած հումքից (վերադասային ոլորտներ) մինչև վերջնական արտադրանքը (ստորադասային ոլորտներ): Այս ոլորտի առանձնահատկություններից է արտադրանքների բազմազանությունը, որոնք ապահովում են հազարավոր արտադրական գործարանների ու արհեստանոցների անհրաժեշտ հումքը: Նավթաքիմիայի արդյունաբերության արտադրանքներն այնպիսին են, որ վերադասային  ձեռնարկության արտադրանքը սովորաբար հումք է համարվում ստորադասային ձեռնարկությունների համար: Այլ կերպ ասած, նավթաքիմիայի արդյունաբերությունը համարվում է մայր արդյունաբերություն , որը սնուցում է արդյունաբերության այլ հատվածները և զարգացող պետություններում կարող է հիմնական դեր խաղալ որպես տնտեսության շարժիչ: Նավթաքիմիայի արդյունաբերության տնտեսական այլ յուրահատկություններից է գործազրկության նվազումը և զբաղվածության մեծացումը, այն իմաստով, որ նավթաքիմիայի արտադրանքների արտադրման շղթայում որքան գնում ենք դեպի այս արդյունաբերության սպառողական ապրանքների արտադրման շուկա, նույնքան ստեղծվում են պակաս ծախսատար ավելի շատ աշխատատեղեր: Օրինակ՝ եթե նավթի արդյունաբերությունում մեկ աշխատատեղի ստեղծման համար անհրաժեշտ է առնվազն 500 հազար դոլարի ներդրում, ապա նավթաքիմիայի վերադասային արդյունաբերությունում անհրաժեշտ է 360 հազար դոլարի ներդրում: Իհարկե, նավթաքիմիայի ստորադասային ոլորտներում, ինչպիսին պլաստամասի արդյունաբերությունն է, աշխատատեղեր կարելի է ստեղծել մի քանի անգամ պակաս ծախսերով:

Իրանում նավթաքիմիայի արդյունաբերությունը ավելի քան կես դարվա պատմություն ունի: 1963թ. Իրանի նավթի ազգային ընկերության ենթակայության տակ պետության սեփականատիրությամբ իր աշխատանքն սկսեց Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության ազգային ընկերությունը: Այս կենտրոնի առաջին գործունեությունն է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շիրազ քաղաքում քիմիական պարարտանյութի արտադրական ձեռնարկության հիմնադրումը: Մինչև 1979թ. Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակը, Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության ազգային ընկերության ակտիվություններից է եղել բազամաթիվ նավթաքիմիական համալիրների ստեղծումը, ինչպիսիք են Ռազիի, Աբադանի, Քարբոնի, Խարքի և Ֆարաբիի ձեռնարկությունները, ինչպես նաև Շիրազի նավթաքիմիայի զարգացման նախագծերի իրագործումը: Թեև Իսլամական հեղափոխությունից և Իրանի դեմ պարտադրված իրաքյան պատերազմից հետո համալրվեցին մի շարք կիսատ թողած նախագծերը, ինչպիսին Շիրազի նավթաքիմիայի ընդլայնման նախագիծն է, այդուհանդերձ նվազագույնի հասան Իրանի նավթաքիմիայի համալիրների արտադրական ակտիվությունները: 1988թ. պարտադրված պատերազմի ավարտից հետո սկսվեցին Իրանի նավթաքիմիայի կենտրոնների , այդ թվում Բանդար-Էմամ համալիրի վերակառուցումն ու համալրումը: Այդ կենտրոնների ակտիվացմամբ մեկ տասնամյակի ընթացքում երկրի նավթաքիմիայի արդյունաբերությունը հասավ միջազգային ստանդարտների մակարդակի՝ որակական ու քանակական ստանդարտների պահպանման առումով: Արտադրության մեծացումից և արտադրանքների տնտեսական բարձր արժեքից բացի, այս ժամանակահատվածի յուրահատկություններից է ազգային տնտեսությունում և ոչ նավթային ապրանքների արտահանումներում նավթաքիմիայի արդյունաբերության դիրքի բարձրացումը, որը կարողացավ տարածաշրջանային ու միջազգային շուկաներում ավելի ազդեցիկ ներկայություն և դերակատարություն ունենալ՝ Իսլամական Հեղափոխությունից առաջ ժամանակաշրջանի համեմատ:  2017թ. Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության միջազգային 13-րդ համաժողովի (IPF) շրջանակներում գերմանական «Արվոս Գրուպ» (ARVOS Group) խմբի առևտրի ու կապի զարգացման մենեջեր Վոլֆգանգ Քլեքերը ( Wolfgang Klecker ) Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության մասին նշեց. «Իրանը տասնամյակներ շարունակ գլխավոր դերակատարություն է ունեցել քիմիական արդյունաբերության շուկայում և մինչ այժմ պահպանել է այդ դիրքը: Ես գտնմում եմ, որ գալիք տարիների ընթացքում Իրանը հայտնվելու է ավելի առաջատար դիրքերում: Տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նավթի ու նավթաքիմիայի արտադրանքների բնագավառներում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստել է նրան, որ Իրանի արտադրանքը մրցունակ լինի իր միջազգային մրցակիցների արտադրանքների նկատմամբ»:

«Բանդար Էմամ» նավթաքիմիայի ընկերությունը գտնվում է Խուզստան նահանգում՝ Պարսից  Ծոցի հյուսիս-արևմուտքում մոտ 270 հեկտար մակերեսով հողատարածքի վրա:

 

Իրանի արտահանումների վիճակագրության աղյուսակում Իրանի ոչ նավթային արտահանումների ցուցանիշը պատկանում է նավթաքիմիայի արտադրանքներին: Նավթաքիմիայի արտադրանքները կազմում են Իրանի արտահանվող ոչ նավթային արտադրանքների ավելի քան 40 տոկոսը: Իրանի նավթաքիմիայի արտադրանքներն արտահանվում են աշխարհի տարբեր կետերում գտնվող տասնյակ երկրներ: Իրանի նավթաքիմիայի արտահանումներից  Հնդկաստանի թերակղզուն բաժին է հասնում 13 տոկոս, Ասիայի հարավ-արևելյան երկրներին՝ 23 տոկոս, Չինաստանին՝ 22 տոկոս, Հեռավոր Արևելքին՝ 18 տոկոս, եվրոպական երկրներին՝ 5 տոկոս, Մերձավոր Արևելքի երկրներին՝ 19 տոկոս: Հարկ է նշել, որ վերջին տարիներին՝ էմբարգոների ժամանակաշրջանում Հանրապետության նավթաքիմիայի արտադրանքների բազմազանությունը պատճառ է դարձել, որ չնայած սահամանափակումներին, տնտեսության տարբեր բաժինները կարողացել են շարունակել իրենց գործունեությունը: Իրանի նավթի վաճառքի դեմ պատժամիջոցների առկայությամբ և նավթի արտահանումների նվազմամբ հանդերձ, միջազգային շուկաներում Իրանի նավթաքիմիայի արտադրանքների նկատմամբ առկա կարիքի պատճառով պատժամիջոցները չկարողացան դադարեցնել նավթաքիմիայի արտադրանքների արտահանումները: Այնպես որ, պատժամիջոցների ժամանակաշրջանում Իրանի արտարժութային եկամտային աղբյուրներից մեկը եղել են նավթաքիմիայի արդյունաբերության արտահանումները:

Իրանի նավթաքիմիայի արդյունաբերությունը ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք գրավել են ներքին ու արտաքին ներդրողների ուշադրությունը: Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության կարևորագուն առավելություններից է երկրի տարածքում նավթի ու գազի հարուստ պաշարների առկայությունը նավթաքիմիայի արդյունաբերության սնուցման համար: Նավթի պաշարների ծավալների տեսակետից, աշխարհում Իրանը չորրորդ, իսկ գազի պաշարների տեսակետից՝ երկրորդ պետությունն է: Նկատի առնելով , որ նավթաքիմիայի ոլորտը մեծ հաշվով պետք է սնուցվի, հատկապես գազով, աշխարհի տարբեր մասերում այդ հումքի ներկայացման սակավությունը նպաստել է նրան, որ գազի հեշտ հասանելիության հարցում իր առավելությունների, նավթաքիմիայի արդյունաբերության ոլորտում իր պատմական փորձի և նպաստավոր ենթակառուցվածքների շնորհիվ Իրանը գրավիչ վայր լինի արտաքին ներդրողների համար:


Բանդար-Աբբասի նավթամշակման գործարանը կառուցվել է Բանդար-Աբբաս քաղաքի շրջակայքում՝ Պարսից Ծոցի հյուսիսային ափերում մոտ 700 հա հողատարածքի վրա: Իրանում և Մերձավոր Արևելքում այս նավթամշակման  գործարանը անմշակ ծանր նավթի զտման միակ և ամենաժամանակակից գործարանն է:

Այն դեպքում, երբ տարածաշրջանային երկրները իրենց անհրաժեշտ աշխատուժը ապահովելու համար ստիպված են եղել տարբեր բաժիններում՝ նախագծից սկսած մինչև նավթաքիմիայի արտադրության հատվածում աշխատանքի ընդունել ոչ տեղական աշխատուժ, Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության առավելություններից է եղել արհեստավարժ ու արդյունավետ իրանցի աշխատուժի առկայությունը: Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության ուժեղ կողմերից է նաև այն, որ այն չի վրիպել արտասահմանցի ներդրողների ուշադրությունից: «Ատլաս Քափքո» (Atlas Copco) ընկերության տնօրեններից Օսկար Շնաբելը անցյալ տարի Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության 13-րդ միջազգային համաժողովում անդրադարձավ այդ հանգամանքին՝ նշելով. «Սնուցման հարցում գազի հսկայական պաշարները Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության միակ առավելությունը չեն, այլ նրա արդյունավետ ու կրթված աշխատուժը ևս այս երկրի կարևորագույն առավելություններից են: Մերձավոր Արևելքում Իրանի դիրքը բավականին հուսադրող է և դա հիմնական պատճառն է այս կոնֆերանսում մեր ներկայության համար»:

Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության առավելություններից են նաև Իրանի գերազանց աշխարհագրական դիրքը, ասիական ու եվրոպական շուկաների նկատմամբ հասանելիությունը, ազատ ծովերի նկատմամբ հասանելիությունը արտահանումների դյուրացման և տրանսպորտային ծախսերի կրճատման առումով: Իրանը Մերձավոր Արևելքի միակ պետությունն է, որ իրեն անհրաժեշտ սարքավորումների զգալի մասը արտադրում է տեղական խոշոր արհեստանոցներում: Մի շարք High-Tech սարքավորումներից բացի, Իրանի տարածքում կա սարքավորումների մեծ մասի արտադրման հնարավորությունը: Երիտասարդ ու կրթված մասնագետների և գիտելիքահենք ընկերությունների առկայությունը պայծառ ապագա են ավետում Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության զարգացման համար:

Բուշեհրում գտնվող «Մեթանոլ Քավեհ» ընկերությունը՝ մեթանոլի արտադրման աշխարհի ամենախոշոր ձեռնարկությունը ունի օրական 7 հազար տոննա արտադրման հզորություն:

«Գլոբալ Դեյթա Էներջի» հաստատության վերջին վերլուծությունների համաձայն, գալիք տարիներին Իրանը իրենով է անելու աշխարհում մեթանոլի (փայտի ալկոհոլ) արտադրման ամենամեծ հզորությունը: Մեթանոլը աշխարհում երրորդ ամենաշատ սպառվող քիմիական նյութն է , որը լայն կիրառություն ունի նավթաքիմիայի ստորադասային ոլորտներում, այդ թվում ներկերի արտադրման, դեղագործության, գյուղատնտեսական թունաքիմիկադների ու մաքուր վառելիքի արտադրման բնագավառներում: Ներկայումս տարեկան միջին հաշվով Իրանի նավթաքիմիայի արդյունաբերությունում արտադրվում է 5 միլիոն տոննա մեթանոլ և արտահանվում միջազգային, մասնավորապես արևելյան Ասիայի և արևմտյան Եվրոպայի շուկաներ: Այդ հաստատության զեկույցի համաձայն, մինչև 2022թ. Իրանում մեթանոլի արտադրման ծավալները հասնելու են 30 միլիոն տոննայի: Այս շաբաթ «Իրանական շուկա» հաղորդումը ավարտելու ենք Ֆրանսիայի Իրլիքույիդ ընկերության քիմիական արտադրանքների շուկայի գծով մենեջեր Մաթիաս Շտայնի խոսքերով: Նա գտնում է. «Ներկայիս պայմաններում Իրանը միջազգային ասպարեզում նավթաքիմիայի տարբեր արտադրանքների խոշորագույն արտահանողներից ու գլխավոր խաղացողներից մեկն է»:

 

Պիտակ