Մարտ 27, 2018 16:19 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում կներկայացնենք Եվրոպայի գլխավոր իրադարձությունների խորագրերին,որոնք են՝  Բրյուսելում ԵՄ-ի անդամ երկրների երկօրյա գագաթնաժողովը, Իտալիայի խորհրդարանի ձևավորումը, Գերմանիայում Իսպանիայի Կատալոնիայի նախկին ղեկավար Կառոլս Պուչդեմոնի բերման ենթարկվելը, ՀԳՀԾ-ի հանդեպ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի հավատարմության ընդգծումը, Գերմանիայի խորհրդարանում Մերկելի նոր կառավարության հռչակագրի հրապարակումը, ռուս նախկին լրտես Սկրիպալի թունավորման գործին Ռուսաստանի մասնակցության մերժումը նախագահ Պուտինի կողմից, Գերմանիայի կոալիցիոն կառավարության ձևավորումից հետո Ֆրանսիայի ու Գերմանիայի ֆինանսների նախարարների առաջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, մինչև նախքան 2018 թվականի հունիս ամիսը Եվրոգոտու բարեփոխման ուղեքարտեզի մշակումը, Բարսելոնայում բազմահազարանոց ցույցերն ու Կատալոնիայի նոր կառավարության ձևավորման պահանջը, Թրամփի մաքսատուրքային քաղաքականությանն ընդդիմանալու համար Գերմանիայի ու Չինաստանի միջև պայմանավորվածությունը, Եվրոգոտում բարեփոխումներ իրականացնելու հարցում Մերկելի ու Մակրոնի համաձայնությունը, ԵՄ-ում բարեփոխումների կապակցությամբ Ֆրանսիային ու Գերմանիային տրված Նիդերլանդների ազդարարությունը, ԵՄ-ում ճեղքվածք առաջացնելու կապակցությամբ ԱՄՆ-ին ուղղված Գերմանիայի ազդարարությունը, Ռուսաստանի նախագահական ընտրություններն ու Վլադիմիր Պուտինի աննախընթաց հաղթանակը, ԱՄՆ-ի հետ Եվրոպայի ու Չինաստանի առևտրական լարվածության կապակցությամբ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստիան Լագարդի ազդարարությունը, Բրիտանիայի քարոզչական նոր պատերազմի հանդեպ Մոսկվայի խիստ հակազդեցությունը, Telegram հավելվածի դեմ Ռուսաստանի գերագույն ատյանի կայացրած վճիռը, տնտեսական ներկա լարվածությունների և աշխարհի տնտեսական աճի վրա դրա բացասական հետևանքների կապակցությամբ Մեծ Քսանյակի հայտնած մտահոգությունը, Լոնդոնի ու Մոսկվայի միջև ծագած լարվածության հարցում Բրիտանիային ցուցաբերված ԵՄ-ի լիարժեք աջակցությունը և Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հավակնությունն այն մասին, թե Ռուսաստանը սպառնալիք է համարվում Եվրոպայի ու աշխարհի համար:

---------------------------

Իսկ այժմ բարեկամներ կանդրադառնանք Եվրոպայի քաղաքական զարգացումներին: Անցած շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններից մեկն անցած հինգշաբթի և ուրբաթ Բրյուսելում ԵՄ-ի երկօրյա գագաթնաժողովի գումարումն էր: Դա 2018 թվականի ընթացքում ԵՄ-ի առաջին գագաթնաժողովն է: Այդ նիստում եվրոպական 28 երկրների ղեկավարների քննարկման գլխավոր առանցքներին էին Բրիտանիայի տարածքում ռուս նախկին լրտեսի թունավորման դեպքից հետո Եվրոպայում Ռուսաստանի այսպես կոչված միջամտությունների դիմակայման միջոցները, ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման փոխանցումային շրջանը 21 ամսով երկարացվելու շուրջ անդամ երկրների համաձայնությունն ու Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված պողպատի մաքսատուրքին ընդդիմանալու համար հստակ լուծում գտնելն էր: Այդ գագաթնաժողովի ընթացքում Եվրոպայի ղեկավարները հստակ կերպով իրենց աջակցությունը հայտնելով Բրիտանիային դիրքորոշվեցին Ռուսաստանի դեմ: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այդ նիստում փորձ կատարեց Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ հարմար հակազդեցություն որդեգրելու հարցում համոզել եվրոպացի ղեկավարներին: Թերեզա Մեյի այդ դիրքորոշումն ընդառաջվեց նրանց կողմից: ԵՄ-ի ղեկավարները համատեղ մի հաղորդագրությամբ իրենց աջակցությունը հայտնելով Լոնդոնին, հայտարարեցին, որ ամենայն հավանականությամբ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը թունավորվել են Ռուսաստանի միջոցով: Այս կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջեց միության անդամ երկրների կողմից Ռուսաստանի դեմ միատարր պատժամիջոցներ կիրառվեն: Թերեզա Մեյն էլ հայտարարեց, որ Ռուսաստանն այսօր ոչ միայն Եվրոպայում, այլ Միջին Արևելքում ու տարածաշրջանում սպառնալիք է համարվում: ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին էլ հայտարարելով Բրիտանիայի հանդեպ ԵՄ-ի աջակցության մասին, նշեց, որ անդամ երկրներն անկասկած կտրուկ կերպով Լոնդոնին պաշտպանելու են արտաքին սպառնալիքներից:

Մոգերինին ի դեպ, հայտարարեց, որ Ռուսաստանի սպառնալիքների դիմակայման լավագույն միջոցը ԵՄ-ի բոլոր անդամների միասնականությունն ու միատարրությունն է:

Մինչ այս կարևոր տարաձայնություններ ունեցող Ռուսաստանի ու Բրիտանիայի առճակատումն այսօր Սկրիպալի թունավորման հարցով Մոսկվայի դեմ ԵՄ-ի ղեկավարների միասնական դիրքորոշմամբ առավել զգայուն փուլ է մտել: Բրիտանիայի պահպանողական կառավարությունը, որ այսօր անվերադարձ ընթացքի մեջ է դրել երկու երկրի հարաբերությունները պահանջում է Ռուսաստանի դիմաց արևմուտքի համակողմանի հովանավորությունը: Լոնդոնը համառորեն ձգտում է Ռուսաստանում անցկացվելիք Ֆուտբոլի 2018 թվականի առաջնության գավաթի մրցաշարի բոյկոտին: Թերեզա Մեյը հավակնել է, որ Բրիտանիայի բոլոր պաշտոնական ներկայացուցիչները բոյկոտելու են ֆուտբոլի առաջնությունը: Դա ի տես այն բանի, որ այդ դիրքորոշումն այսօր պաշտպանում են նաև ԵՄ-ն ու ԱՄՆ-ն:

Մոսկվան պնդում է, որ Սկրիպալի թունավորման գործին Ռուսաստանի մասնակցության մասին որևէ ապացույց գոյություն չունի: Թվում է, որ արևմուտքի հակառուսական արշավում այս անգամ գլխավոր դերակատարությունն ստանձնել է Բրիտանիան և Ռուսաստանի դեմ Եվրոպայի ղեկավարների համադրված դիրքորոշումը վկայում է այն մասին, որ նկատի առնելով Ռուսաստանի նախագահական ընտրություններում Պուտինի աննախընթաց հաղթանակը, ինչը վկայում է Պուտինի դեմ արևմուտքցիների քարոզչության հանդեպ ռուսների անուշադրության մասին, արևմուտքը փորձում է խստացնել Մոսկվայի ու Պուտինի դեմ ճնշումները:

--------------------

Սեփական քաղաքական ծրագրերի համար Պուտինը Սահմանադրություն չի փոխի: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Ազա Բաբայանը:

-------------------

Հաղորդման երրորդ բաժնում ամփոփ կերպով պիտի անդրադառնանք Եվրոպայի անվտանգության հարցերին: Ռուսաստանի գերագույն ատյանի կայացրած վճռով Telegram-ը պարտավորվեց այդ երկրի անվտանգության կառույցներին տրամադրել իր օգտատերերի տվյալները: Համաձայն այդ վճռին հիշյալ հավելվածը չի կարող կանխել իր օգտատերերի տվյալներին այդ երկրի անվտանգության կառույցների հասանելիությունը: Մարտի 20-ին Գերագույն դատարանը մերժեց Telegram-ի հայցը ընդդեմ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ): ԱԴԾ-ը պահանջել էր Telegram-ի տվյալների բազա մուտք գործելու կոդերը, որպեսզի հետևի բաժանորդների հաղորդագրություններին: Telegram-ը ԱԴԾ-ի պահանջը մերժել էր, դա անօրինական է համարում, քանի որ բաժանորդների անձնական տվյալները օրենքով պաշտպանված են: ԱԴԾ-ը դատարանում պնդել էր, որ բաժանորդների հաղորդագրությունները անձնական տվյալներ չեն: Գերագույն դատարանը վճիռ կայացրեց հօգուտ ԱԴԾ-ի:  Ռուսաստանի դատական համակարգը Telegram-ին մեղադրել է «Յարովայաի փաթեթ» կոչվող հակաահաբեկչական օրենքի փաթեթը շրջանցելու մեջ: Telegram-ն անցած տարի այդ օրենքը շրջանցելու պատճառով տուգանվել էր 14 հազար դոլարով: Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հակազդելով այդ վճռին ասել է, որ Telegram-ը պաշտպանում է իր օգտատերերի ազատությունն ու անձնական կյանքի պաշտպանվածությունը և Telegram-ը արգելափակելու հետ կապված սպառնալիքները որևէ արդյունք չեն կարող ունենալ: Telegram-ի դեմ Ռուսաստանի գերագույն ատյանի կայացրած վճիռը կարող է շրջադարձային լինել: Ռուսաստանի անվտանգության պաշտոնատարներն ու հատկապես Անվտանգության դաշնային ծառայությունը համոզված են, որ ահաբեկիչներն այդ հավելվածն օգտագործել են ներքին կապերի, ինչպես նաև 2017 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում իրականացված ահաբեկչական հարձակման համար:  Ինտերնետն ու վիրտուալ միջավայրը տարածում գտնելով սոցիալական ցանցերն ու պատգամների փոխանցման հավելվածներն այսօր մեծ նշանակություն ունեն աշխարհի տարբեր հասարակություններում: Վիրտուալ միջավայրի ու սոցիալական ցանցերի հնարավորությունները պատճառ են դարձել, որ հանցագործներն, այդ թվում ահաբեկչական խմբերը դրանք դիտեն որպես ազդեցիկ միջոցներ, որոնք իրար են կապում միլիոնավոր մարդկանց և դրանք չարաշահման ենթարկեն իրենց անօրինական ու անմարդկային նպատակների ուղղությամբ:

Բրիտանիայի ազգային անվտանգության նախարար Բեն Վալասը սոցիալական ցանցերը «Դաժան շահամոլներ» անվանելով ասել է, որ չնայած սոցիալական ցանցերի միջոցով տհաճ ուղերձների հրապարակմանը նրանք առցանց ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարին որևէ ծառայություն չեն մատուցում:

----------------------------

Մեր հաղորդումը կփակենք  Եվրոպայի անցած շաբաթվա տնտեսական ու ֆինանսական իրադարձությունների վերաբերյալ զրույցով: Այս կապակցությամբ կարելի է անդրադառնալ ԵՄ-ում ճեղքվածք առաջացնելու կապակցությամբ ԱՄՆ-ին ուղղված Գերմանիայի զգուշացմանը: Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնատարներ կիրակի օրն առևտրական հարցերի վրա կենտրոնանալով ԵՄ-ում ճեղքվածք առաջացնելու ԱՄՆ-ի ջանքերի կապակցությամբ ազդարարելով հայտարարեցին, որ պողպատի ու ալյումինի ներկրման մաքսատուրքերի գանձման գործընթացը կանխելու համար կրկնակի ջանք են գործադրելու: Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերն ասաց, որ Վաշինգտոնը ներկրումների համար մաքսատուրքեր սահմանելով չպիտի տարածություն գցի Գերմանիայի ու Եվրոպայի այլ բաժինների միջև և դա ի տես այն բանի, որ համաշխարհային առևտրական պատերազմից տուժելու են թե արտադրողները և թե սպառողները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մոտիկ դաշնակիցներից համարվող Ալթմայերը նաև ասաց. «Մենք մաքսային միություն ունենք և համատեղ քայլ կձեռնարկենք: Եվրոպայում ճեղքվածք առաջացնելն ԱՄՆ-ի շահին չի լինելու և այդ կապակցությամբ որևէ հաջողություն չի ունենալու»: