Եվրոպայի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունները:
Հաղորդման առաջին բաժնում նախ հպանցիկ հայացք նետենք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,որոնք են՝ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային ու օդային հարձակմանը Ֆրանսիայի ու Բրիտանիայի բերած մասնակցությունը, Սիրիայի դեմ արևմուտքի հարձակումներին Ռուսաստանի կոշտ հակազդեցությունը, Սիրիայի դեմ հարձակման համար արևմուտքցիների քիմիական զենքերի հետ կապված պատրվակի հանդեպ Մոսկվայի քննադատությունը, Դումայում քիմիական հարձակման կապակցությամբ Դամասկոսի դեմ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեղադրանքը, Սիրիայի դեմ հարձակման հանդեպ ԵԽ-ի նախագահի հայտնած հովանավորությունը, Պուտինի ընդգծումն այն մասին, թե Սիրիայի դեմ հարձակումն ահաբեկչության դեմ պայքարի ճակատին ուղղված հարձակում է համարվում, ԱՊՀ-ից հեռանալու կապակցությամբ Ուկրաինայի ընդունած որոշումը, Բրիտանիայի պաշտպանության նախարարի Էմիրություններ ու Օման կատարած այցը, Սիրիայի դեմ ռազմական քայլի կապակցությամբ Թերեզա Մեյի դիմումի հետ Բրիտանիայի կառավարության համաձայնությունը, Սիրիայի դեմ հարձակման կապակցությամբ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի զգուշացումը, ԵՄ-ի կողմից Իրանի դեմ մարդու իրավունքների հարցով սահմանված պատժամիջոցների գործադրման ժամկետի երկարացումը, Ռուսաստանի զգուշացումն այն մասին, թե Բրիտանիան զղջալու է Սիրիայի դեմ հարձակման պատճառով, ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հանդեպ Ռուսաստանի հակազդեցությունը, Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշում ընդունելու համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից անդամ երկրներին ուղղված կոչը, աշխարհի անվտանգության վիճակի մասին Պուտինի հայտնած մտահոգությունը, Բրէքզիթի տնտեսական հետևանքների կապակցությամբ նոր զեկույցի հրապարակումը, Միջին Արևելքում անկայունացնող քայլերից հրաժարվելու համար Իսրայելին ուղղված Ռուսաստանի նախագահի զգուշացումը, Գերմանիայի ու Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը և գազի տարանցման ուղղությամբ Ուկրաինայի դերակատարությունը շարունակվելու ընդգծումը, Փարիզում Մակրոնի հետ Բալթյան տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը, Արաբիային զենքի վաճառքին վերջ տալու համար Ֆրանսիայի ՀԿ-ների պահանջը, Չեխական Հանրապետության վարչապետի քաղաքականությունների դեմ հանրային ցույցերը, Բրիտանիայում ժամանակակից ստրկատիրության զոհեր համարվող եվրոպացի արտագնա աշխատավորների մասին նոր զեկույցը, պաղեստինցիների դեմ Իսրայելի վայրագ քայլերին ուղղված Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդի քննադատությունները, ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը նոր ինքնությամբ ԱՄՆ ուղարկելու Բրիտանիայի մտադրությունը և Հունգարիայի խորհրդարանական ընտրություններն ու աջակողմյանների արձանագրած հաղթանակը:
---------------------------
Հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի քաղաքական իրադարձություններին: Անցած շաբաթ կայացան Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում հաղթեցին աջակողմյանները։ Այդ հաղթանակը Եվրոպայի մայրցամաքում աջակողմյանների հաղթանակները շարունակվելու, եվրոպական ինտեգրման վրա դրա բացասական հետևանքների, ինչպես նաև եվրոպական երկրներում աջակողմյան ու կենտրոնախույս հակումների տարածման կապակցությամբ ահազանգ հնչեցրեց ԵՄ-ի ու եվրոպական գերպետությունների, այդ թվում Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների համար: 2017 թվականին ու նաև ընթացիկ տարի եվրոպական որոշ երկրներում ծայրահեղ աջակողմյան շարժումների ու կուսակցությունների տատանումներով լի ընթացքի ականատես ենք եղել: Գերմանիայի, Ավստրիայի, Իտալիայի ու Չեխական Հանրապետության նման երկրներում ծայրահեղ աջակողմյանները խորհրդարանական ընտրություններում ուշագրավ հաջողություններ արձանագրեցին, իսկ որոշ այլ երկրներում, այդ թվում Ֆրանսիայում ծայրահեղ աջակողմյանները նախագահական ընտրություններում պարտություն կրեցին: Եվրոպայում ծայրահեղ աջակողմյան շարժման վայրիվերումներով հանդերձ դրա ընթացքը վկայում է եվրոպական երկրների քաղաքական ու հասարակական ասպարեզում նրանց առավել գունեղ ներկայության մասին, ինչը ահազանգ է հնչեցնում Եվրոպայում ժողովրդավարության համար: Դա կարևոր է այն տեսակետից, որ եվրոպական հասարակություններում այս կուսակցությունների ու շարժումների հզորացման ու մասնավորապես ԵՄ-ի անդամ երկրներում նրանց քաղաքական հաղթանակները շարունակվելու դեպքում նկատի առնելով ծայրահեղ աջակողմյանների հակաեվրոպական հակումները մեծանում է եվրոպական ինտեգրման ուղղությամբ փոփոխություն մտցվելու և կենտրոնախույս հոսանքների հզորացման հավանականությունը: Գերմանիայի նախկին նախագահ Յուախիմ Գուաքը 2016 թվականի հունիսի կեսերին ասաց, որ ծայրահեղ ազգայականությունը կարող է արգելել Եվրոպայում ինտեգրման տարածումը: Եվրոպայում ծայրահեղ ազգայնականության աճի և նրանց հաղթանակների ու կառավարություններ ձևավորելու բացասական հետևանքներից մեկը Եվրոգոտուց ԵՄ-ի անդամ երկրների հրաժարումն ու ազգային արժույթին վերադառնալն է, ինչը դեմ է անդամ երկրների միջև առևտրական ու տնտեսական ինտեգրման վրա հիմնված ԵՄ-ի գոյության փիլիսոփայությանը: Միևնույն ժամանակ Հունգարիայում աջակողմյանների հաղթանակի հիմքում ընկած է նրա հակամիգրացիոն դիրքորոշումն ու ԵՄ-ի քաղաքականությունների հետ հակառակությունը: «Ֆիդս» աջակողմյան կուսակցության առաջնորդ և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Ուրբանը միգրանտների հետ հակառակելով, ասել է. «Միգրանտների գալով մեր տնտեսական աճը նվազելու է: Մենք ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու կամ թոշակներ վճարելու համար անհրաժեշտ նյութական հնարավորություններ չունենք»:
----------------------
Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փալյանին մանդատից զրկելու հնարավորությունը` իր անհանգստությունն է հայտնում նրա կյանքի համար։
---------------------------
Հաղորդման երրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անվտանգության հարցերին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը քննադատելով Մոսկվայի քայլերը անդամ երկրներին կոչ արեց առավել կոշտ դիրքորոշում ընդունել Ռուսաստանի հանդեպ: Նա այս կապակցությամբ, ասաց. «Կարևոր է որպեսզի Մոսկվային ցույց տանք, որ եթե իր քայլերը նմանեն այն ինչին, որ պատահեց Ղրիմի թերակղզու պարագային, եթե թաքնվի կիբերային հարձակումների թիկունքում ու ոտնահարի միջազգային օրենքները, դրանք ցավալի հետևանքներ կունենան»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջին զարգացումների կապակցությամբ, ասաց. «Մենք դեմ ենք կանգնած մի երկրի, որը սպառազինական տեսակետից խիստ արդիականացվել է և Ուկրաինայի դեմ ռազմական քայլի է դիմում և հակառակ Մոլդովայի ու Վրաստանի ցանկության իր ուժերը տեղակայում է այդ երկրներում։ Ռուսաստանը նաև Սիրիայում պաշտպանում է Բաշար Ասադի իշխանությունը»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հավակնելով, որ Ռուսաստանը կիբերային հարձակումներ է իրականացրել Գերմանիայի դեմ Ռուսաստանի միջուկային զինապահեստի արդիականացման մասին մտահոգություն հայտնեց: Ուկրաինայում ճգնաժամ ծագելուց և Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի անդամ արևելյան Եվրոպայի երկրների միջև լարվածությունները սրվելուց հետո ՆԱՏՕ-ն աննախընթաց թափ ու ծավալ է հաղորդել Եվրոպայի արևելքում գտնվող ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, մասնավորապես Բալթյան ու Սևծովյան տարածաշրջաններում ռազմական ուժի տեղակայմանը: Ռուս քաղաքագետ Վլադիմիր Փոզների ընդգծմամբ Ռուսաստանի իշխանություններն իրական սպառնալիք են համարում ՆԱՏՕ-ի մշտական ընդլայնումը: Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնատարներն իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանի արևմտյան սահմաններում՝ Ադրիատիկ ծովից մինչև Սև ծով, ՆԱՏՕ-ի զորայինների ու զինատեխնիկայի ուշագրավ ներկայության կապակցությամբ: Իհարկե ՆԱՏՕ-ն միայն դրանով չի բավարարվել և իր ռազմական ներկայությանը զուգահեռ կազմակերպել է ցամաքային, օդային ու ծովային զորավարժություններ, որոնք Ռուսաստանի դիտանկյունից հարձակողական բնույթ են կրում: Այս պահին Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները գտնվում են հետսառպատերազմյան շրջանի ամենավատ պայմաններում: Ռուս փորձագետ Սերգեյ Ռեքդան հավատացած է, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում ներկայացվում են հրահրիչ թեմաներ, որոնք վկայում են այն մասին, թե այդ դաշինքը մտադրություն չունի մեղմել Ռուսաստանի հետ լարվածությունները:
-----------------------
Հաղորդման չորրորդ և վերջին բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա տնտեսական ու ֆինանսական հարցերին: Այս շրջագծում կարելի է անդրադառնալ Բրիտանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի հրապարակած վերջին զեկույցը, որը վկայում է այն մասին, թե Բրիտանիայի տնտեսական բաժինների մեծամասնությունը ԵՄ-ից այդ երկրի հրաժարման պատ-առով տուժելու է և այդ պատճառով նրանք մտահոգ են Բրէքզիթից հետո իրենց վիճակի մասին: Բրէքզիթի կողմնակիցները հավատացած են, որ դրանից շահելու են գյուղատնտեսության, ձկնորսության ու տուրիզմի բաժինները, սակայն հիշյալ զեկույցը, որը քննարկել է տնտեսական 23 տարբեր խմբերի վիճակը, վկայում է այն մասին, որ նրանցից շատերը տուժելու են: Բրէքզիթի հետ կապված գլխավոր մտահոգությունը վերաբերում է տնտեսությանը և Բրիտանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի նոր զեկույցը ցույց է տալիս այդ մտահոգության խորքը: Բրիտանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի նախագահ Քառոլայն Ֆեյրբեյրնը ազդարարել է, որ Բրէքզիթի վնասները գերազանցում են նրա օգուտները: ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման մասին ուսումնասիրությունները վկայում են դրա իրագործման դեպքում Բրիտանիայի 100 միլիարդ ֆունտ վնասի մասին: Հետազոտական հաստատությունների կանխատեսումների համաձայն ԵՄ-ից հրաժարվելուց հետո Բրիտանիան մեկ տասնամյակ շարունակվող անկայություն և դրան զուգահեռ տնտեսական ցածր աճի, բնակչության կառույցի փոփոխման, ներդրումների նվազման, աշխատուժի թուլացման և բարձր պարտքերի պես բարդություններ է դիմագրավելու: