Ճանաչենք իսլամը (188)
«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք «Մաադ»-ի թեմայի քննարկումը:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք «Մաադ»-ի թեմայի քննարկումը:
Նախորդ հաղորդումների ժամանակ ասացինք, որ աստվածային բոլոր կրոններ ընդգծել են այն ճշմարտությունը, որ մարդու կյանքի պատմությունը մահով չի ավարտվում, այլև նաև այս աշխարհից փոխադրվում է այլ աշխարհ: Ղուրանն էլ ամուր ու անհերքելի փաստերով ընդգծում է «Մաադ»-ի իրողությունը և այն համարում է աստվածային անվիճելի ու անխուսափելի խոստում:
Մարդը, որպես մի արարած ով արարվել է բարդ մի գործընթացով և հասնում է մտային ու ֆիզիկական աճի, արդյոք հնարավոր է ընդունել, որ պատահական մի մահով ոչնչացվի ու վերանա: Սա ոչ հավատալի է և ոչ էլ համապատասխանում է իմաստուն ու ամենագետ Աստծո հնարամտությանը: Սա նման է նրան, որ մի փորձառու և բանիմաց ճարտարապետ գիտական ու ինժեներական հստակ հաշվարկումների համաձայն մեծ գործարան կառուցի և ապա այն պայթեցնի: Որևէ առողջ տրամաբանություն չի կարող համաձայնել այդ քայլին:
Մարդու արարումը չափազանց հրաշալի է: Դա ընդունելի չի կարող լինել, որ մարդը ծնվի ու մի առ ժամանակ ապրի այստեղ ու ապա հանկարծակի մահով հավիտենապես ոչնչանա:
Մարդը մոր արգանդում անցկացրած սաղմային շրջանում աճելով՝ ծնվում է և մուտք է գործում առավել ընդարձակ ու կատարյալ մի միջավայր, որը աշխարհ է կոչվում: Եթե մարդու կյանքը սահմանափակված լիներ սաղմային շրջանով ու նա ծննդյան պահին մահանար, արդյոք այդ տեսակ կյանքն ընդհանրապես անիմաստ ու անօգուտ չէր լինի:
Մոր արգանդում սաղմի կյանքն առավել մեծ ու բարդ աշխարհ մուտք գործելու սիզբն է: Նույնպես էլ այս աշխարհում կյանքը առավել գերազանց մի աշխարհ, այսինքն հավիտենականություն մուտք գործելու սկիզբն է համարվում: Այս աշխարհում կյանքը և կյանքի ծանր ու բարդ ոլորանները թիկունքում թողնելը առավել կատարյալ ու գերազանց մի աշխարհ մուտք գործելու սկիզբն է:
Իհարկե նկատի առնելով, որ մենք ապրում ենք այս աշխարհի օրենքների սահմաններում, չենք կարող մահվան մասին շատ հստակ պատկերացում ունենալ: Սակայն հիմք ընդունելով տրամաբանությունն ու նաև Ղուրանի բազմաթիվ ընդգծումները վստահ ենք, որ մարդու կյանքը մահով չի ավարտվում:
«Մաադ»-ի գոյության պատճառներից մեկն էլ մարդու մոտ հավերժացման ձգտումն է: Մարդիկ չափազանց սիրում են կյանքը և չեն ցանկանում դա մահով ոչնչանա: Նրանք մարդկային բնազդից ելնելով խուսափում են մահից և մնալու համար որոշ քայլեր են ձեռնարկում: Օրինակ փորձում են ամուր ու դիմացկուն ամրոցներ կառուցել, հնարավորության դեպքում հարստություն և ունեցվածք կուտակել և հեռու մնալ բնական աղետներից ու ֆիզիկական հիվանդություններից: Պատմական ու հնագիտական ուսումնասիրությունները պարզում են, որ վաղ շրջաններում ապրած ժողովուրդները և նույնիսկ նախամարդիկ հին Եգիպտոսում վախճանված անհատի հետ գերեզմանում դնում էին ջուր, ուտելիք ու պաշտպանության համար անհրաժեշտ իրեր, որպեսզի նա մյուս աշխարհում դրանցից օգտվի: Սա վկայում է այն մասին, որ գոյատևման հանդեպ ցանկությունը մարդու ներքին ձգտումներից է և բխում է նրա բնազդից:
Իրականության մեջ աշխարհիկ կյանքի հանդեպ մարդու սերը բխում է հավերժացմանն ունեցած նրա ձգտումից: Սակայն կարևոր կետն այն է, որ մարդիկ ենթադրում են իրենց կյանքը սահմանափակված է հենց այս նյութեղեն կյանքով ու ցանկանում են, որ դա շարունակվի: Մինչդեռ այս աշխարհում մարդու կյանքի գոյատևումն ու հավերժացումը հնարավոր չէ: Մարդը բնազդով ցանկանում է գոյատևել ու հավերժանալ: Կյանքի վայրիվերումները և դառնություններն ու քաղցրությունները նրան հետաքրքրում են: Այդուհանդերձ նույնիսկ վաղանցիկ ուրախություններն էլ նրան չեն բավարարում:
Մարդն ինչ աստիճան էլ որ իրագործի իր ցանկություններն ու ձգտումները կրկին ապրելու է այն զգացմունքը, որ իր բոլոր երազանքներն իրագործված չեն և ներքուստ պակասության զգացմունք ու մտահոգություն կունենա: Այս աշխարհում չբավարարվելու և շարունակ փոփոխության ունեցած կարիքը կարող է մարդուն մղել ուշադրություն ցուցաբերել հանդեպ մյուս աշխարհը: Այլ խոսքով աշխարհում պակասության զգացմունքն ու հավերժացմանն ունեցած ձգտումը պատասխանվում է «Մաադ»-ին ունեցած հավատքով: Մուսուլման հայտնի փիլիսոփա Մոլասադրան այս կապակցությամբ ունի նման մեկ արտահայտություն. «Իմաստուն Աստված մարդկանց կյանքում հավերժացման հանդեպ սեր և ոչնչացումից խուսափելու ցանկություն է տեղադրել: Քանի որ Աստված իմաստուն է և որևէ ժամանակ անիմաստ ու փուչ գործ չի կատարում ինչ-որ տեղադրել է մարդու մեջ ճշմարիտ ու իրավացի է: Մարդու մոտ գոյություն ունեցող հավերժացման ցանկությունն ապացուցում է, որ անպատճառ գոյություն ունի մի աշխարհ, որը ոչնչացումից զերծ է: Եթե չլինեին «Մաադ»-ն ու հավիտենականությունը, մարդկանց մոտ հավերժացման ձգտումն ապարդյուն ու անիմաստ կլիներ»:
Փորձագետները հավատացած են, որ մարդու մոտ գոյություն ունեցող ցանկություններն ու ձգտումները վկայում են գոյության համակարգում դրանց գոյություն ունենալու մասին: Օրինակ ջրի հանդեպ ունեցած ցանկությունը վկայում է այն մասին, որ աշխարհում դրա համար պատասխան գոյություն ունի և կամ սնունդի հանդեպ կարիքը վկայում է սնունդի գոյության մասին: Նաև սեռային ցանկությունը հակառակ սեռի գոյության ապացույցն է: Հետևաբար մարդու մոտ հավերժացման հանդեպ ձգտումը վկայում է այն մասին, որ գոյություն ունի դրա պատասխանը և դա մարդկության հավերժությունն է:
Իհարկե մարդու ցանկություններին կամ ձգտումներին կարելի է ճիշտ կամ սխալ պատասխան տալ: Օրինակ եթե մեկը ծարավ է զգում թե կարելի է նրան դեպի զուլալ աղբյուր առաջնորդել և թե նրան միրաժով խաբել:
Բնական է, որ մարդու մոտ սիրո և մեծարման սկզբունք գոյություն ունի, բայց եթե այդ ներքին ձգտումը ճիշտ ուղղությամբ չառաջնորդվի կշեղվի դեպի սնոտիապաշտություն: Բոլոր մարդիկ իրենց էության խորքում հավերժացվելու ձգտում ունեն, սակայն աշխարհում հավերժացվելուն ուղղված ջանքը դրան տրված սխալ պատասխան է լինելու: Քանի որ այս աշխարհն իր ամբողջ մեծությամբ ոչնչացվելու է և հավերժացվելու ընդունակություն չունի: Եթե մարդը հասկանա, որ իր ճշմարտությունը ոչ-նյութեղեն է և նրա կյանքը միայն այս աշխարհիկ կյանքով սահմանափակված չէ, գոյատևման համար ձգտումը ճիշտ ուղղությամբ կառաջնորդվի: Այս դեպքում մարդը դեպի իրական հավերժություն քայլ վերցրած կլինի: Սակայն եթե ենթադրի, որ նրա կյանքը սահմանափակված է այս աշխարհիկ կյանքով այդ բնական ձգտումը կշեղվի իսկական ուղղությունից և ցավալի հետևանքներ կունենա:
Բացի հավերժացման ձգտումից մարդու մոտ նաև առկա է հավերժացման արժանիքը: Մարդը բազմաթիվ ընդունակություններ ու կարողություններ ունի: Նա օժտված է բարոյական վեհ ձգտումներով, մտային բարձր կարողությամբ, հոգևոր մեծ տարողությամբ և հագեցած է ստեղծարար մտքով: Այս յուրահատկությունները մարդու աշխարհիկ կյանքում օգտակար են, սակայն դրանցից որոշները վեր են այս աշխարհի սահմանափակ կյանքում մարդու կարիքներից: Հարցը պարզաբանելու համար թույլ տվեք վերադառնալ սաղմի օրինակին: Բոլորս գիտենք, որ սաղմը մոր արգանդում որոշ հնարավորություններով է օժտված ինչպես շնչառական, նյարդային, մարսողական, տեսողական ու լսողական համակարգերը, սեռային օրգաններն ու նաև լեզուն, որ օգտագործվում է խոսելու համար: Դրանց մեծ մասին մոր արգանդում եղած ժամանակ սաղմը որևէ կարիք չունի, այլ դրանք նախագծվել ու ստեղծվել են ծննդյան պահին հաջորդող աշխարհի համար: Այսինքն ծնվելուց հետո է, որ պարզվում է այդ համակարգերի ու օրգանների նշանակությունը:
Նույն հարաբերության մեջ են նաև աշխարհիկ կյանքն ու հավիտենականությունը: Մի փոքր խորհելով մարդու յուրահատուկ կարողությունների ու ընդունակությունների մասին պարզվում է, որ դրանց խոշոր մասն այս աշխարհի հաշվարկներին չեն համապատասխանում: Այսինքն նրան տրամադրված հնարավորություններն այս աշխարհում ապրելու սահմաններից վեր են: Այլ խոսքով մարդկության մոտ գոյություն ունեցող որոշ հնարավորություններ, ընդունակություններ կամ ուժեր միայն հավիտենական մի կյանքի համար են նախատեսված և նա ունի հավերժացման համար անհրաժեշտ էական պոտենցիալը:
Գուցե մեկ օրինակով հնարավոր լինի առավել պարզաբանում կատարել այս հարցում: Նկատի ունեցեք մի ավտոմեքենա, որ օժտված է բոլոր արդիական սարքերով: Անհրաժեշտ չափերով բենզին ունի և պատրաստ է երկար ճանապարհորդության համար: Իսկ եթե հանկարծ մեկը հայտարարի, որ որոշված է ավտոմեքենան միայն 10մ ճանապարհ անցնի, արդյոք դա զարմանք չի պատճառի, քանի որ ավտոմեքենայում նախատեսված հնարավորությունները երկար տարածությամբ ճանապարհորդության համար են: Մարդու պատմությունն էլ նույնն է: Այսինքն մարդու մոտ պահ դրված ընդունակությունները, կարողություններն ու ուժերը նախատեսված են կյանքի 70-ից 80 տարիներին գերազանցող մի ճանապարհորդության համար և սա նրա հավերժացման ապացույցն է:
Ղուրանի այաներն ընդգծում են, որ միայն հավիտենական կյանքն է, որ մնայուն ու հավերժական է: Այսինքն եթե դուք ձգտում եք մի բանի, որ հավերժական լինի, պիտի դիմեք հավիտենականությանը: Այս կապակցությամբ «Աալա» սուրայի 16-րդ և 17-րդ այաներում ասված է. «Գուցե դուք գերադասում եք աշխարհիկ կյանքը մինչդեռ հավիտենականությունն ավելի լավ ու կայուն է»:
Մարդիկ ընդհանրապես անուշադիր են հավիտենականության հանդեպ: Երբեմն աշխարհի կյանքի երևույթները, օրինակ փառասիրությունը, հարստություն դիզելու ցանկությունը, պճնամոլությունը, սեփական անձը գերազանց համարելն ու վրեժխնդրությունն այնպիսի արմատ են նետում մարդու հոգու մեջ, որ նրանից խլում են ճիշտ դատողություն կատարելու ընդունակությունը: Հետևաբար շարունակ սխալ ու գեշ արարքներ է թույլ տալիս: Իսլամական վկայություններում աշխարհիկ կյանքի հանդեպ սերը համարվում է բոլոր մեղքերի ակունքը: Սա բացահայտ իրողություն է, որը հանցագործների ճակատագիրն ուսումնասիրելով բազմիցս պարզ է դարձել մեզ համար: Ղուրանը մարդկանց հրաժարեցնում է աշխարհիկ կյանքի հանդեպ խոր կապվածությունից և ասում է, որ հավիտենականություն ավելի կայուն է և չարժե կապվել այն ինչին, որ անցողիկ է»: