Ճանաչենք իսլամը (189)
Շարունակելով «Մաադ»-ին նվիրված մեր զրույցն այսօր կանդրադառնանք «Մաադ»-ի կամ մեռելների հարության պատճառներից մեկին:
Ողջույն թանկագին բարեկամներ: Կրկին ձեզ հետ ենք «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական մեկ այլ համարով: Նախորդ հաղորդման ժամանակ ներկայացնելով «Մաադ»-ի պատճառները, անդրադարձանք մարդու մոտ հավերժացման ձգտումին: Այսօր կքննարկեն «Մաադ»-ի մյուս պատճառներից մեկը:
***
«Մաադ»-ի պատճառներից մեկն էլ Աստծո իմաստնությունն է: Աշխարհն ու մարդն արարվել են Աստծո կողմից և Աստված իր անսահման իմաստնությամբ աշխարհն արարել է այնպես, որ կատարելագործման հասնելու ուղին հարթեցվի մարդու համար: Եթե մարդու կյանքն այս աշխարհով սահմանափակվի, այդ դեպքում հարց է ծագում, թե Աստված ինչո՞ւ է արարում ու հետո ոչնչացնում:
Օրինակ եթե վարպետ նկարիչը երկար ժամանակ հատկացնելով գեղարվեստական գլուխգործոց ստեղծի ու հետո դա ոչնչացնի, արդյոք կարելի է ասել, որ նա մտային տեսակետից առողջ է: Անկասկած որևէ իմաստուն մարդ նման ապարդյուն գործ չի կատարի:
Աստված իր գիտության ու իմաստնության համաձայն արարել է գոյության աշխարհ և այս անծայրածիր աշխարհում որևէ բան աննպատակ չի թողել: Երևույթներից յուրաքանչյուրը որոշակի կարգով փոփոխություն կրելով ձգտում է իրեն արժանի կատարելագործման: Արարածների մեջ մարդը, որպես արարչագործության գլուխգործոց պիտի իրեն համար ցանկալի կատարելագործման հասնի: Ասես այս անծայրածիր աշխարհում տեղադրվել է մի մեծ պաստառ, որի վրա նշմարված է վերջնական նպատակը՝ «մարդու աճն ու կատարելագործումը»:
Հենց այնպես որ երեխան մոր արգանդում ժամանակավոր կյանքի ընթացքում անց է կացնում տարբեր փուլեր և պատրաստվում է այս աշխարհ մուտք գործելու համար, աշխարհիկ կյանքում էլ մարդը մի շարք փուլեր է անցկացնում, որպեսզի պատրաստվի հավիտենական աշխարհ մուտք գործելու համար: Ավելի կատարյալ ու գերազանց մի աշխարհ, որը տարբեր առումներով տարբերվում է մեր նյութեղեն աշխարհիկ: Աշխարհ որտեղ ամեն ինչ կյանք ունի և այնտեղ տիրապետում է կատարյալ կյանքը: Աշխարհ, որի նույնիսկ նյութն ու մարմինը, դրախտը, այգին ու պտուղը, նաև դժոխքն ու դրա կրակը կյանք ունեն:
Աստված իմաստուն է, այսինքն երբևէ անօգուտ աշխատանք չի կատարում: Նրա բոլոր գործերն իմաստուն արդյունք են ունենում: Պատկերացրեք արարչագործության աշխարհ իր բոլոր մեծությամբ ու հրաշալիքներով: Աշխարհ, որի ցանկացած մասնիկի մոտ կարելի է Աստծո հնարամտության ու իմաստնության որևէ հետք նկատել: Ինչպե՞ս կարելի է ընդունել, որ այս բոլոր հնարամտության ու եզակի արարչագործության վախճանը ոչնչացումը լինի: Արդյոք նման հմտությամբ, կարգով ու միատարրությամբ այս հսկա համակարգը ստեղծելու նպատակը կյանքի հենց սահմանափակ օրերն ու ապա ոչնչացումն են: Եթե մենք ընդունենք, որ աշխարհում տիրում է կատարելագործման օրենքն արդյոք հնարավոր է, որ այս կատարելագործման վերջակետը ոչնչացումը լինի:
Ղուրանը «Մաադ»-ի մասին իր այաների մի մասում հիշեցնում է , որ արարչագործության տետրն առանց «Մաադ»-ի փայլուն էջի անարժեք է լինելու: Այսինքն եթե «Մաադ» չլինի արարչագործությունն անօգուտ է: Քանի որ այս աշխարհիկ կյանքն Աստծո կողմից տնօրինված իր բոլոր կառույցներով, նախապատրաստություններով ու ծրագրերով եթե միայն այս քանի օրերով սահմանափակված լինի անիմաստ ու փուչ և աստվածային իմաստնությանը դեմ կլինի: Իրականության մեջ նա է աննպատակ ու փուչ գործ կատարում ով թույլ ու անկարող է կամ հիմնականում փուչ ու անօգուտ էակ է համարվում: Բայց Աստված որի մեջ մեկտեղված են բոլոր կատարյալ հատկանիշները և գոյության աշխարհի տերն ու տիրականն է, ինչպես է կարող նրա արարչագործությունը փուչ ու աննպատակ լինել:
Արդյոք կարելի է հավատալ, որ արարչագործության հսկա կառույցի ու նրա հրաշալի երևույթի, որ մարդ է կոչվում, նպատակը լինի այն որ նա մի քանի պահ ապրի այս աշխարհում, տառապանք ու ցավ կրի, ճաշակի դառնությունն ու քաղցրությունը, ուտի, խմի ու հրճվանք վայելի, հետո միանգամից ամեն ինչ թողնի ու մահով նրա թղթածրարը առհավետ փակվի: Եթե իրապես այդպես լինի, արդյոք արարչագործությունն անիմաստ ու անօգուտ չի լինի:
Իրականությունն այն է, որ մարդու արարչագործությունը աննպատակ ու փուչ չէ: Արարչագործության նպատակն այն է, որ մարդը հասնի այնպիսի կատարելագործման, որն արժանի է նրա դիրքին: Միևնույն ժամանակ բնական աշխարհն ու մարդու աշխարհիկ կյանքը միայնակորեն չեն կարող նրան հասցնել արժանի կատարելագործման: Քանի որ այս աշխարհը ժամանակավոր ու անցողիկ է, մինչդեռ մարդը խիստ կերպով հակված է գոյատևման ու հավերժական կյանքի և իհարկե օժտված է հավերժական կյանքի ունակությամբ: Հետևաբար աստվածային իմաստնության կամքով պիտի իրագործվի մարդու արարման նպատակը և նա արժանի դառնա իրեն արժանի հատկանիշներին: Անկասկած այս նպատակի լիարժեք իրագործումն աշխարհում հնարավոր չէ: Հետևաբար անհրաժեշտ է, որ մարդու կյանքը մահից հետո շարունակվի, որպեսզի ցանկալի կատարելագործման հասնի:
Հետևաբար կարելի է ասել, որ հավիտենական աշխարհում հավերժական կյանքն է, որ իմաստ է փոխանցում աշխարհիկ անցողիկ կյանքին: Հազրաթ Ալին աշխարհը ժամանակավոր և այլ խոսքով անցման կետ է համարում, իսկ ընդգծում է, որ հավիտենականությունը մարդու հավերժական հանգրվանն է: Նա ասում է. «Աշխարհն անցման տուն, իսկ հավիտենականությունը բնակության վայր է»:
Ղուրանը «Մոմենուն» սուրայի 115-րդ այաում անդրադառնում է այդ կետին և ասում է. «Ու ենթադրեցիք, որ մենք ձեզ աննպատակ ենք արարել և դուք դեպի մեզ չէք վերադարձվելու»:
Այս այաի բովանդակությունից կարելի է հասկանալ, որ եթե մահից հետո վերադարձ չլինի դեպի Աստված և մարդու գոյությունը մահով վերջ գտնի, նրա արարումն անօգուտ կլինի:
Ղուրանի տրամաբանության մեջ մեռելների հարություն չլինելու դեպքում ոչ միայն մարդու այլ ամբողջ աշխարհի արարումն անիմաստ ու փուչ աշխատանք կլինի: Այնպես որ «Հաջար» սուրայի 85-րդ այաում ասում է. «Եվ մենք արարեցինք երկինքներն ու Երկիրը և այն ամբողջը, որ նրանց միջև է: Իրավամբ արարեցինք և անկասկած հավիտենականություն է լինելու»:
Երկինքներին ու Երկրին իշխող համակարգը հաշվված է և նրանց արարումը բարի նպատակ է հետապնդում: Այդ պատճառով էլ այս հրաշալի կարգը և կանոնավոր ու համակարգված արարչագործությունը ամենագետ ու ամենակարող Արարչի գոյության մասին են վկայում: Այան մատնանշելով այն կետը, որ երկնքի ու Երկրի և նրանց միջև եղածի արարումը արդար է եղել, անմիջապես ընդգծում է մեռելների հարության անվիճելի փաստը: Երկնքի ու Երկրի արարչագործության արդար լինելն ինքն վկայում է այն մասին, որ մեռելների հարություն է լինելու, այլապես արարչագործությունն ապարդյուն կլիներ: Ասես արարչագործության նպատակաուղղված լինելը պայմանավորված է նրանով, որ մեռելների հարություն ու հավիտենականություն գոյություն ունի:
Այլ խոսքով եթե հավիտենականություն չլինի մարդու և աշխարհի արարչագործությունն անիմաստ ու փուչ կլինի: Դա հավիտենականությունն է, որ իմաստ ու ուղղություն է փոխանցում աշխարհին: Քանի որ հիմնականում ցանկացած շարժման մեջ նպատակակետն է, որ դրան իմաստ և ուղղություն է փոխանցում:
Հետևաբար նկատի առնելով Աստծո անսահման իմաստնությունն անհրաժեշտ է, որ այս նյութեղեն աշխարհից այն կողմ մեկ այլ աշխարհ գոյություն ունենա, որպեսզի արարչագործության նպատակներն իրականություն դառնան:
Ղուրանը «Դոխան» սուրայի 38-ից 40-րդ այաներում ակնարկում է այն կետին, որ աշխարհը որպես խաղալիք չի արարվել, այլ դրա արարումն արդար է եղել: Ղուրանն ասում է. «Մենք երկինքներն ու Երկիրը և այն ամենն ինչ նրանց միջև է խաղով չստեղծեցինք: Մենք նրանց միայն արդարության վրա արարեցինք, սակայն նրանց մեծ մասը դա չգիտի: Անկասկած չարը բարուց զատվելու օրը նրանց բոլորի ժամադրավայրը կլինի»:
Ղուրանի այաներից այնպես է հասկացվում է, որ Աստված ասում է մենք արարչագործության ընթացքում ոչ խաղով ենք զբաղված եղել և ոչ էլ աննպատակ ու անօգուտ որևէ քայլ ենք կատարել ու ոչ էլ մակերեսային նպատակ ենք հետապնդել: Արարչագործությունն արդար է և այս կառույցի արդար լինելը պահանջում է, որ տրամաբանական նպատակ ունենալ և դա առանց մեկ այլ աշխարհի գոյության հնարավոր չէ:
Բայց նրանք ովքեր մեկ այլ դիտանկյունից են նայում գոյության աշխարհին և չեն ընդունում մեռելների հարությունն ու մահից հետո գոյություն ունեցող կյանքը, ի վերջո ունայնությանց են հանգում: Նրանք մարդկային կյանքը սահմանափակված են համարում հենց այս աշխարհիկ կյանքով և աշխարհի համար որևէ վերջնական նպատակ նկատի չունեն: Նյութապաշտներն այն համոզման են, որ մարդկության քարավանն այս աշխարհում մոլորված է և առանց նպատակի շարունակում է իր ճամփան: Երբեմն այս անհատներից որոշները հոգեկան թուլության և կյանքում ունայնությանց զգացմունք ունենալով ինքնասպան են լինում, քանի որ այս կրկնվող ու աննպատակ կյանքից հոգնում ու հիասթափվում են:
Աստված «Սադ» սուրայի 27-րդ այաում ասում է. «Մենք երկինքն ու երկիրը և այն ամենն ինչ նրանց միջև է առանց նպատակի չարչարեցինք: Դա նրանց համոզումն է, ովքեր անհավատ են: Ուրեմն վայ անհավատներին, ովքեր դժոխքի կրակի արժանի են դառնալու»:
Այս այան անդրադառնում է Աստծուն մերժող վարդապետություններին, որոնք աշխարհը փուչ ու անօգուտ են համարում: Մինչդեռ միաստվածային մոտեցման մեջ աշխարհն արժեքավոր ու հույս ներշնչող նպատակներ է հետապնդում և անհնարին է, որ իմաստուն Աստված այս մեծ աշխարհն անօգուտ ու աննպատակ ստեղծած լինի: Այս աշխարհը դեպի առավել մեծ ու հավերժական աշխարհ առաջնորդող միջանցք ու անցուղի է: