Հունիս 03, 2018 20:54 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում ամփոփ հայացք կնետենք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, որոնցից գլխավորներն էին՝

Եմենի պատերազմին Բրիտանիայի միջամտության մասին Լոնդոնի խոստովանությունը, 2018 թվականին ահաբեկչական ակտերի համար դատապարտված 500 կալանավորների ազատ արձակման կապակցությամբ ֆրանսիացի պաշտոնատարների հայտնած մտահոգությունը, ԱՄՆ-ի ու Չինաստանի դեմ Համաշխարհային առևտրի կազմակերպությանը ներկայացված ԵՄ-ի բողոքը, Բելգիայում իրականացված ահաբեկչական հարձակումն ու ԻԼԻՊ-ի կողմից դրա պատասխանատվության ստանձնումը, երկկողմ տարաձայնությունների հարցով Լավրովի ու Պոմպեոյի հեռախոսազրույցը, համաշխարհային առևտրի օրենքները վերատեսության ենթարկելու համար Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի պահանջը, հունիսի 1-ից ալյումինի ու պողպատի ներկրման համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի հանդեպ ԵՄ-ի հակազդեցությունը, Ռուսաստանի խորհրդարանում ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմակայման մասին օրենքի վավերացումը, Աբխազիայի ու Օսիայի հանրապետությունների շուրջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի տարաձայնության սրվելը, Եգիպտոսում ընդդիմադիրների կալանավորման կապակցությամբ ԵՄ-ի քննադատությունը, Հարարիի Սաուդյան Արաբիայում կալանքի տակ պահվելու պաշտոնապես հաստատումը Մակրոնի կողմից և Ռիադի բացասական արձագանքը, Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմաբազաների տեղակայումն ու Ռուսաստանի բացասական արձագանքը, Վենեսուելայի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները, Լեհաստանի ընդգծումն այն մասին, թե ԵՄ-ն պիտի հարգի Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, Բրիտանիայի վարչապետի լիազորությունների սահմանափակման առաջարկը, Բրիտանիայի տնտեսական անբարենպաստ պայմանների մասին վերջին զեկույցը, Ասիական երկրների հետ անվտանգության ոլորտում համագործակցությունների ամրապնդման վրա ԵԽ-ի դրած շեշտը, աշխարհում միահեծանության տարածման կապակցությամբ Մերկելի ազդարարությունը, Սիրիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների գործադրման ժամկետի երկարացումը, որպես անվտանգության հետ կապված թեմա ՀԳՀԾ-ի պահպանման վրա Մոգերինիի դրած շեշտը, Իսրայելի նախկին վարչապետ Իհուդ Բարաքին դատի տալու համար բրիտանացիների պահանջը, ՆԱՏՕ-Ռուսաստան նիստի գումարումը, Ջոզեպե Քոնթեի որպես Իտալիայի վարչապետ երդվելը, ԵՄ-ի ԱԳ նախարարների նիստի գումարումը և ՀԳՀԾ-ի ու Իրանի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների պահպանման վրա դրված շեշտը, Վալենսիայի միացումը հակաիսրայելյան շարժմանը, մուսուլմանների հետ Ֆրանսիայի կառավարության հարաբերությունների տեսակի մասին ՄԱԿ-ի քննադատությունը, վերջին սոցհարցումների արդյունքներն այն մասին, թե Եվրոպայի արևելքի բնակիչների մեծ մասը Թրամփից ավելի շատ վստահում է Պուտինին, Գերմանիայում հակապետական ցույցերը, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի պաշտոնազրկումը, ՀԳՀԾ-ն պահպանելու վրա Ավստրիայի կանցլերի դրած շեշտը, ժողովրդային բողոքների պատճառով Թրամփի հետ Լոնդոնից դուրս գտնվող վայրում հանդիպելու կապակցությամբ Բրիտանիայի վարչապետի խնդրանքը, Բրիտանիայից Իսրայել զենքի արտահանման ծավալների աննախընթաց աճը, Ալբանիայում ընդդիմության մեծ երթը, Ռուսաստանի ու Թուրքիայի միջոցով գազատար խողովակագծի կառուցման համաձայնագրի ստորագրումը, Լավրովի ուղևորությունը Հյուսիսային Կորեա և Բրիտանիայի Պահպանողական կուսակցության մեջ իսլամաֆոբիայի սրման հարցի քննարկման պահանջը:

-----------------------

Բարեկամներ հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի տարածաշրջանի քաղաքական իրադարձություններին:

ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ուժի մեջ է մտել: Տրանսպորտ, էներգետիկա, ֆինանսական համակարգ և այլն, բարեփոխումներին միտված գործընկերության փաստաթուղթը զգալի բարելավելու է քաղաքացիների կյանքը: Համաձայնագիրը Հայաստանի ԱԺ-ն միաձայն վավերացրեց, իսկ Եվրոպական Միության անդամ երկրներում դրա վավերացման գործընթացը շարունակվում է: Այդ կապակցությամբ լսենք լրագրող Վարդան Հովսեփյանին:

------------------

Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձություններից մեկը Ռուսաստանի խորհրդարանում ԱՄՆ-ի թշնամական քայլերին ի պատասխան պատժամիջոցների օրենքի վավերացումն էր: Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդն ընդունեց ԱՄՆ-ի ու այլ երկրների դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերին ի պատասխան պատժամիջոցների օրենքը: Այս օրենքն ավելի վաղ վավերացվել էր Ռուսաստանի Դումայում և պիտի քվեարկության դրվեր նաև ռուս սենատորներից բաղկացած Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի լիագումար նիստում: Ռուսաստանի Դումայի օրենսդիրները մայիսի 22-ին վավերացրեցին Մոսկվայի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներին ի պատասխան ԱՄՆ-ի դեմ պատժիչ քայլերի մասին օրինագիծը: Օրինագծի նպատակն է մոսկվայի դեմ տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ սահմանած Վաշինգտոնի ու արտասահմանյան այլ երկրների թշնամական քայլերի դիմաց պաշտպանել Ռուսաստանի ինքնիշխանությունը: Համաձայն այս օրենքի Ռուսաստանի կառավարությունն այսուհետ կարող է պատասխան քայլեր ձեռնարկել, որոնք կարող են տարածվել այդ երկրում չարտադրված ապրանքների պարագային: Օրենքի մի բաժնում ասված է. «Դաշնային այս օրենքի նպատակն է Ռուսաստանի շահերն ու անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանել ԱՄՆ-ի և Ռուսաստանի, այս երկրի քաղաքացիների  և Ռուսաստանի իրավական կառույցների դեմ տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ գործադրող և Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ քայլեր ձեռնարկող այլ երկրների թշնամական քայլերից»: Վաշինգտոնն ապրիլի 6-ին համաշխարհային կայունությունը խաթարելու ուղղությամբ ջանք գործադրելու ենթադրյալ մեղադրանքով նոր պատժամիջոցներ սահմանեց Մոսկվայի դեմ: Պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի կառավարության որոշ բարձրաստիճան պաշտոնատարների, օրենսդիրների, խոշոր գործարարների ու նաև Ռուսաստանի պետական ու մասնավոր որոշ ընկերությունների դեմ: Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մի առ ժամանակ առաջ հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին Մոսկվայի պատասխանը լինելու է նպատակաուղղված ու ցավալի:

--------------------------

Հաղորդման երրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անվտանգության հետ կապված զարգացումներին: Այս կապակցությամբ կարելի է առանձնացնել Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմաբազայի տեղակայման կապակցությամբ Ռուսաստանի ազդարարությունը: Այս շրջագծում Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը մատնանշելով, որ ռազմաբազայի տեղակայման մասին Լեհաստանի ընդունած որոշումն այդ երկրի ներքին գործն է, ասաց. «ՆԱՏՕ-ի կառույցների Ռուսաստանի սահմաններին մոտենալը չի նպաստում Եվրոպայի մայրցամաքում կայունությանը և Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմաբազայի տեղակայմանը Ռուսաստանը կպատասխանի համարժեք քայլով»: Մոսկվայի դիտանկյունից երբ ՆԱՏՕ-ի ռազմական կառույց է տեղակայվում Ռուսաստանի սահմանների հարևանությամբ, ուժերի հավասարակշռման համար Ռուսաստանն իրեն պարտավորված է զգում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Լեհաստանի պաշտպանության նախարարությունը երկու միլիարդ դոլար արժող ռազմաբազա կառուցելու առաջարկ ներկայացնելով Վաշինգտոնին Ռուսաստանի քաղաքականություններին դիմակայելու նպատակով ռազմաբազա կառուցելու և Լեհաստանում ռազմական մշտական ներկայություն ունենալու դիմում է ներկայացրել ԱՄՆ-ին: Լեհաստանը 2015 թվականից ի վեր իր իր ՀՆԱ-ի 2 տոկոսը հատկացրել է ռազմական բյուջեին և հյուրընկալում է այդ երկրի և Բալտյան երեք երկրների՝ Էստոնիայի, Լիտվայի ու Լատվիայի միջև երթևեկող ամերիկյան զինված ուժերին ու ՆԱՏՕ-ի ջոկատներին: Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահը հայտարարել է, որ Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմաբազայի տեղակայման դեպքում Ռուսաստանի պաշտպանության նախարարն անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստություն ունի:

--------------------

Մեր այս շաբաթվա հաղորդման չորրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս կապակցությամբ պիտի անդրադառնալ համաշխարհային առևտրի կազմակերպության օրենքների վերատեսության համար Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի դիմումին: Մակրոնն աշխարհի խոշոր տնտեսություններին կոչ է արել Համաշխարհային առևտրի կազմակերպության մեջ բարեփոխումների ուղղությամբ բանակցություններ սկսել, ինչը պիտի կանխի ներկա լարվածությունների առևտրական պատերազմների վերածվելը: Մակրոնն անդրադառնալով այն կետին, որ առևտրական պատերազմի բոլոր կողմերը պարտված են համարվելու, ընդգծեց, որ այդ բարեփոխումները սերտ առնչություն ունեն համաշխարհային մրցակցության կանոնների թարմացման հետ: Նա հավելեց, որ 2018 թվականի վերջերին Արգենտինայում գումարվելիք Մեծ Քսանյակի առաջիկա նիստի համար ուղեքարտեզ մշակելու նպատակով բանակցություններ սկսելու առաջարկ է ներկայացնելու ԵՄ-ին, ԱՄՆ-ին, Չինաստանին ու Ճապոնիային: Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լը  Մերը նույնպես Համաշխարհային առևտրի օրենքներում բարեփոխումների պահանջ է ներկայացրել: Նման պահանջները ներկայացվում են այն պայմաններում, երբ եվրոպական ընկերությունները 2018 թվականի հունիսի մեկին պարտավորվելու են ԱՄՆ արտահանվող ալյումինի ու պողպատի համար մաքսատուրք վճարել:  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի առ ժամանակ առաջ ալյումինի ու պողպատի ներկրման համար համապատասխանաբար 25 տոկոս և 10 տոկոս մաքսատուրք սահմանեց, սակայն ԵՄ-ին ժամանակավորապես ազատեց այդ մաքսատուրքերը վճարելուց: Իսկ անցած շաբաթ ԱՄՆ նախագահը աղմկահարույց որոշում ընդունելով հայտարարեց, որ բ մաքսատուրք է գանձվելու տարբեր, այդ թվում եվրոպական երկրներից ԱՄՆ ներկրվող պողպատից ու ալյումինից: Եվրոպան տարեկան շուրջ 14 միլիարդ դոլար պողպատ ու ալյումին է արտահանում ԱՄՆ: Թվում է, որ Եվրոպան ԱՄՆ արտահանումներ կատարող մյուս խոշոր երկների, այդ թվում Չինաստանի հետ միասին ԱՄՆ-ի հետ առևտրական հսկա պատերազմի մեջ է մտել:

 

 

Պիտակ