Հունիս 11, 2018 00:04 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք ենք նետելու շաբաթվա կարևոր իրադարձություններին, որոնք են՝

ՀԳՀԾ-ն պաշտպանելու վրա Չինաստանի և Ռուսաստանի նախագահների դրած շեշտը, Իտալիայի ԵՄ-ում Թրամփի հակառակորդների շարքին միանալը, աշխարհակարգը մարտահրավերի դիմաց կանգնեցնելու պատճառով ԱՄՆ-ին ուղղված ԵԽ-ի քննադատությունը, կրկին Մեծ Յոթնյակին միանալու համար Թրամփի դիմումի հետ Ռուսաստանի հակառակությունը, Իրաքում ռազմական ներկայության ընդլայնման շուրջ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի համաձայնությունը, Իտալիայի նոր կառավարությանը խորհրդարանի տված վստահության ձայնը, Իրանի դեմ պատժամիջոցներն «արգելակող օրենք»-ի թարմացումը, ՀԳՀԾ-ից Իրանի հավանական հրաժարման հետևանքների կապակցությամբ ԱՄՆ-ին տրված եվրոպացի նախարարների ու Մոգերինիի ազդարարությունը, «Բրէքզիթ»-ի պատճառով ֆրանսիական ընկերությունների չորս միլիարդ եվրոյի վնասը, ՀԳՀԾ-ի շուրջ Թրամփի հետ Եվրոպայի տարաձայնությունների լրջության մասին Մերկելի կատարած ընդգծումը, բազմավեկտոր քաղաքականությունը հովանավորելու վրա Ֆրանսիայի ու Կանադայի դրած շեշտը, ՀԳՀԾ-ն պահպանելու մասին Բրիտանիայի ԱԳ նախարարի ընդգծումը, Անդրե Բաբիշի կրկին Չեխական Հանրապետության վարչապետ ընտրվելը, ՀԳՀԾ-ի պահպանման հանդեպ Լոնդոնի պարտավորության կապակցությամբ Թերեզա Մեյի ընդգծումը, 2018 թվականի հուլիսից ամերիկյան արտադրանքների համար եվրոպական մաքսատուրքերի սահմանումը, իսլամաֆոբիայի հարցի հանդեպ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության անտարբերությունը, ԵՄ-ի ընդգծումն այն մասին, թե Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար Ժնևյան գործընթացն անփոխարինելի է, ամերիկյան կոալիցիայի Սիրիայում միջազգային օրենքների ոտնահարմանն ուղղված Միջազգային համաներում կազմակերպության քննադատությունը, Ժնևի զինաթափման միջազգային համաժողովը բոյկոտելու ԱՄՆ-ի միակողմանի քայլը, Ռուսաստանի ընդգծումն այն մասին, թե ԱՄՆ-ն ամեն օր ավելի է մեկուսանում, Էմիրություններում մարդու իրավունքների վիճակի մասին Եվրախորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեի քննադատությունը, Նեթանյահուի Գերմանիա կատարած այցի դեմ Բեռլինում կայացած բողոքի ցույցերը, Վլադիմիր Պուտինի Ավստրիա կատարած այցը, ԱՄՆ-ի ու նրա գործընկերների դեմ պատժամիջոցների գործադրման հրամանագրի ստորագրումը Պուտինի կողմից, ԵՄ-ի հետ համագործակցության համար Ռուսաստանի հետաքրքրության վրա Պուտինի դրած շեշտը, Եվրոպայում համակարծիք կուսակցություններին հովանավորելու Թրամփի կառավարության ծրագրի վրա Գերմանիայում ԱՄՆ դեսպանի դրած շեշտը, Սլովենիայի խորհրդարանական ընտրություններում հակամիգրացիոն կուսակցությունների հաղթանակը, Եվրոպական զորուժ ստեղծելու նախագծին Մերկելի հայտնած աջակցությունը, Եմենի ճգնաժամի քաղաքական լուծման վրա Թերեզա Մեյի դրած շեշտը, Պարսից ծոցում Բրիտանիայի ռազմական ներկայությունն ընդլայնելու վրա Լոնդոնի դրած շեշտը, Ռուսաստանի հավանական սպառնալիքների պատրվակով ՆԱՏՕ-ի կողմից արագ արձագանքման ջոկատի ստեղծումը, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի գումարումը, Մեծ Յոթնյակի ֆինանսների նախարարների համատեղ հաղորդագրությունը և առևտրական միակողմանի քայլերի կապակցությամբ ԱՄՆ-ին տրված ազդարարությունը և Մերկելի ընդգծումն այն մասին, թե Իտալիայի պարտքերը չեն ներվելու:

-------------------------

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի համոզմամբ այսօր Մոսկվայի և Երևանի միջև հրաշալի փոխըմբռնման մթնոլորտ է տիրում: Թեմային անդրադարձել է լրագրող Հեղինե Բունիաթյանը:

---------------------------

Հաղորդման այս բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններին: Շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը անվտանգության ու տնտեսական բնագավառներում Եվրոպայում բարեփոխումներ իրականացնելու Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի դիրքորոշման հանդեպ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտնած կտրուկ հովանավորությունն էր: Ելիզեյան պալատը հայտարարեց, որ ԵՄ-ում ու Եվրոգոտում բարեփոխումներ իրականացնելու կապակցությամբ Գերմանիայի դիրքորոշումները մոտիկ են Ֆրանսիայի դիրքորոշումներին և հայտարարեց այդ կապակցությամբ իր գոհունակության մասին: Անգելա Մերկելը մի հարցազրույցում հայտարարեց, որ մասնավորապես հովանավորում է արժութային հիմնադրամի ստեղծման միջոցով տարածաշրջանի խնդիրներ ունեցող անդամներին վարկեր տրամադրելու և իհարկե ավելի սահմանափակ գումարով Եվրոգոտում ներդրման բյուջե հատկացնելու սկզբունքի կապակցությամբ Փարիզի ներկայացրած առաջարկները: Մերկելը նաև հայտնել է եվրոպական համատեղ զորուժ ստեղծելու, ինչպես նաև ապաստանյալների ընդունման քաղաքականության կապակցությամբ Մերկելի ներկայացրած առաջարկները: Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները մտադիր են ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովին ներկայացնել ԵՄ-ում բարեփոխումների համատեղ մի ուղեքարտեզ: Ֆրանսիայի նախագահական պալատն իր հաղորդագրության մեջ նշել է. «Սա դրական տեղաշարժ է, որն ընդգծում է Գերմանիայի կանցլերի և նրա գլխավորած կառավարության եվրոպական պարտավորությունները: Սա Եվրոգոտին ու ԵՄ-ն հզորացնելու միակ ուղին է»: Սա Եվրոպայում բարեփոխումների իրականացման համար Մակրոնի առաջարկներին Մերկելի ամենալուրջ հակազդեցությունն է, որի նպատակն է  Իտալիայի քաղաքական իրավիճակի շուրջ մտահոգություններին և ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի աճող լարվածություններին զուգահեռ կանխել Փարիզի հետ հարաբերություններում ճեղքվածքի առաջացումը: Միևնույն ժամանակ հունիսի 28-ին և 29-ին նախատեսված ԵՄ-ի գագաթնաժողովին մոտենալով, որի ընթացքում Մերկելն ու Մակրոնը խոստացել են Եվրոպայում քաղաքական բարեփոխումների համատեղ նախագծով հանդես գալ, համատեղ դիրքորոշումների հանգելու նպատակով ԵՄ-ի այս երկու կարևոր երկրների ղեկավարների մակարդակում խորհրդակցություններն հաճախակի են դարձել:

----------------------

Հաղորդման երրորդ բաժինը հատկացված  է Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերի քննարկմանը: Այս կապակցությամբ կարելի է առանձնացնել ՆԱՏՕ-ի ռազմական ուժի մեծացման կապակցությամբ ընդունված որոշումը: ՆԱՏՕ-ն իր կարողություններն ընդլայնելով նպատակ ունի հակազդել Ռուսաստանի հավանական հարձակումներին ու նրա ուժերի զինմանը, ինչը կարող է պատերազմի համար պատրաստ լինելու կապակցությամբ ազդարարություն համարվել Մոսկվային: Համաձայն գերմանական «Բիլդ Էմ Ցունտագ» օրաթերթի հաղորդման, ՆԱՏՕ-ն այս կապակցությամբ մտադիր է 30 հազար զինվորներից բաղկացած և հարյուրավոր նավերով ու ուղղաթիռներով օժտված հատուկ ծառայության ջոկատ ստեղծել: Այս ջոկատը 30-օրյա ժամկետում պիտի պատրաստվի առաքելության իրականացման համար և այս պահին շուրջ 20 հազար զորուժ ունեցող ՆԱՏՕ-ն արագ արձագանքման ուժերի հետ միասին դիմակայել  Ռուսաստանի հավանական սպառնալիքներին: Իհարկե ամիսներ ժամանակ է հարկավոր, որպեսզի այդ զորուժը ռազմական պատրաստվածություն ձեռք բերի: ՆԱՏՕ-ի ռազմական կարողության մեծացման նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ-ին և Գերմանիան այդ կապակցությամբ կարևոր դերակատարություն ունի: ՆԱՏՕ-ի մի պաշտոնատար հայտարարել է. «Մենք պիտի ավելի արագ արձագանքենք և պիտի կարողանանք շտապ տեղաշարժել ուշագրավ քանակությամբ զորուժ ու զինատեխնիկա և այդպիսով ցուցադրենք մեր պաշտպանական ու կանխարգելման պատրաստվածությունը»: Այս նախագիծը քննարկման պիտի դրվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի առաջիկա նիստում: Ռուսաստանն անգամներ հայտարարել է, որ հատկապես իր սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ընդլայնման կապակցությամբ խիստ մտահոգություն ունի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի ապրիլին այդ երկրի ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի մոտեցումները վկայում են դեպի սառը պատերազմի ժամանակ «հին հակամարտության» ժամանակաշրջան կատարած նրա վերադարձի մասին: Ի դեպ, վերջերս գումարված ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում կողմերը լայնամասշտաբ զորավարժությունների կապակցությամբ տեղեկությունների փոխանակման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեցին և քննարկեցին այդ կապակցությամբ իրենց հետագա ծրագրերը: Ռուս ռազմական փորձագետ Յուրի Նեթկաչիևն ասում է. «Մոտ ժամանակներս սկսվող ՆԱՏՕ-ի նոր զորավարժությունները միանշանակ հրահրիչ բնույթ են կրում, քանի որ տեղի են ունենում այն պայմաններում, երբ Ռուսաստանը հյուրընկալում է ֆուտբոլի համաշխարհային առաջնությունը»:

---------------------------

Մեր այս շաբաթվա հաղորդման վերջին բաժնում կարճ անդրադարձ կունենանք Եվրոպայի անցած շաբաթվա ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս կապակցությամբ կարելի է ընդգծել արևմուտքի պատժամիջոցների դիմաց փոխադարձ պատժամիջոցներ գործադրելու օրենքի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրվելը: Պուտինը երկուշաբթի օրն ստորագրեց ԱՄՆ-ի ու մի քանի երկրների դեմ ուղղված այս օրենքը: Այս օրենքը ստորագրվելով այսուհետ ամերիկյան և կամ Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներին պատկանող ընկերություններին արգելվելու է մասնակից դառնալ Ռուսաստանում պետական գնումներին և կամ հանրային գույքի սեփականաշնորհման պայմանագրերին: Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ արևմուտքի պատժամիջոցներին տրվող ցանկացած պատասխան չպիտի վնաս պատճառի Ռուսաստանի տնտեսությանը կամ Մոսկվայի առևտրական գործընկերներին: Համաձայն այս օրենքի Ռուսաստանի կառավարությունը լիազորվում է տարբեր պատասխան քայլեր ձեռնարկել, պայմանով, որ դրանք կենսական նշանակություն ունեցող ապրանքներն չվերաբերվեն: Համաձայն այս օրենքի պատասխան քայլերը գործադրվելու են Պուտինի որոշմամբ և  կամ Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի առաջարկով: Այս օրենքը միևնույն ժամանակ Ռուսաստանի կառավարությանը լիազորում է արգելել կամ սահմանափակել ԱՄՆ և այլ երկրներ կատարվող արտահանումներն ու ներկրումները:

 

 

 

Պիտակ