Հուլիս 17, 2018 19:18 Asia/Yerevan

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք «Բարզախ»-ին կամ Քավարանին և հավիտենականության թեմային:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք «Բարզախ»-ին կամ Քավարանին և հավիտենականության թեմային: Նախորդ հաղորդումների ժամանակ ասացինք, որ մահից հետո մարդը մտնում է Քավարանի աշխարհը: Նաև անդրադարձանք Քավարանում մարդու կրած մարմնին ու հրեշտակների հարցումներին:

Քավարանում նյութական քողերը վերացվելով երևան է գալիս մարդկանց արարքների քավարանային կերպարանքը: Նրանք ովքեր կյանքում լավ ու արժանավոր գործեր են կատարել Քավարանը նրանց համար դրախտի օրինակ է դառնալու և նրանք գեղեցիկ ու աչք շոյող կերպով տեսնելու են իրենց բարի գործերը: Մարդկանց որոնց բարի գործերն ու պաշտամունքը, ինչպես աղոթքը, ծոմն ու Հաջի ուխտագնացությունները գեղեցիկ ու գրավիչ կերպարանքով ու անուշ բույրով հայտնվելու են մարդու դիմաց և ասելու են, որ մենք քո բարի գործերն ենք: Ի դիմաց, մարդու չար գործերն, ինչպես բռնությունը, ոտնձգությունն ու նեխածությունը նրան հայտնվելու են ատելություն ու տառապանք պատճառող կերպարանքով:

Ասված է, որ մարդը մահից հետո և Քավարանում որոշ հարցերից շահում է: Օրինակ կենդանության օրոք կատարած բարեգործությունները կամ բարեգործական կենտրոնների ստեղծումը, մարդկանց համար օգտակար աշխատանքները, օրինակ բարեգործական հաստատությունների, հիվանդանոցների, դպրոցների ու համալսարանների հիմնումը: Մահից հետո մարդուն օգնության եկող բարի աշխատանքներից են՝ ծնողի համար աղոթող ու նրա համար ողորմություն հայցող բարի զավակ ունենալը, այնպիսի գրքի հեղինակումը, որն օգուտ կբերի ուրիշներին, ջրհորի, այգու կամ ագարակի կառուցումը, որից կօգտվեն մյուսները և կամ ունեցվածքը բարի աշխատանքների համար նվիրաբերելը: Սրանք Քավարանում անդորր ու հանգիստ են պարգևելու մարդուն: Նաև եթե կենդանի մարդիկ  իրենց մահացած ծնողների, բարեկամների ու ուսուցիչների հիշատակին բարի աշխատանքներ կատարեն, այս աշխատանքները պարգևի նման փոխանցվելու են նրանց և նրանց ուրախություն են պատճառելու:

----------------

Եթե հիշեք մի քանի հաղորդումների ընթացքում խոսեցինք Քավարանի մասին:

Այստեղից արդեն կսկսենք հավիտենականության հարցի քննարկումը: Հակառակ Քավարանին որ անհատական բնույթ է կրում և ամեն մարդ մահից հետո մտնում է Քավարան, հավիտենականությունը պատկանում է բոլոր մարդկանց ու ամբողջ աշխարհին: Դա իրադարձություն է, որ տարածվում է բոլոր արարածների վրա և դա տեղի ունենալով ողջ աշխարհը մտնում է նոր փուլ:

Հսկա համաստեղությունները, երկնային մեծ ու փոքր մարմինները և այն ամեն ինչը որ աշխարհում գոյություն ունի աշխարհի Արարչի կամքով գոյության հագուստ է հագնում: Ժամանակակից աշխարհում մարդկային գիտության զարգացմամբ ու առաջադիմությամբ պարզվել է, որ աշխարհի հրաշալի կառույցը, արեգակը, լուսինը, աստղերն ու աշխարհի բոլոր արարածները արարված են, այսինքն մի օր չեն եղել ու հետո արարվել են: Նրանք ժամանակավոր երևույթներ են: Այսինքն, ոչ միշտ եղել են ու ոչ էլ հավիտենական են լինելու և մի օր նրանց գոյության ժամկետն ավարտվելու ու սպառելու է:

Այս կապակցությամբ Ղուրանը հստակ հայտարարում է, որ արարչագործության համակարգը որոշակի ժամանակի համար է աշխատում, ժամանակավոր է ու մինչև հավիտյան չի գոյատևելու: «Ռում» սուրայի 8-րդ այաում կարդում ենք. «Արդյոք նրանք չեն խորհել, որ Աստված, երկինքներն ու երկիրը և այն ամենն ինչ գտնվում է նրանց միջև իրավամբ ու որոշակի ժամանակի համար են արարվել: Անկասկած շատ մարդիկ չեն հավատում իրենց Արարչի հետ հանդիպմանը»:

Եթե մարդիկ ճիշտ խորհեն ու դիմեն իրենց խղճին ու մտքին, կարող են ըմբռնել, որ աշխարհը հիմնված է արդարության վրա և այդտեղ գործում է մի համակարգ, որը վկայում է Արարչի անսահման գիտության, մտքի ու հզորության մասին: Մյուս կետը, որի մասին վկայում է հիշյալ այան այն է, որ արարչագործության ներկա համակարգը, ներառյալ երկինքն ու երկիրը որոշակի ժամկետով են կանգուն և հավիտենականության սեմին կործանվելու են:

Անկասկած գոյություն ունեցող համակարգը հսկա մի իրադարձությամբ փլուզվելու է: Այդ մեծ իրադարձությանը զուգահեռ կենսատու արեգակը հանգչելու է, աստղերը կորցնելու են իրենց լույսն ու փայլը: Երկինք սլացած լեռները քանդվելու ու փլուզվելու, իսկ ծովերը հրդեհվելու են: Երկիրը տակն ու վրա է լինելու և դուրս է նետելու այն ամենն ինչ  պահել է ընդերքում: Այսպիսով աշխարհի ներկա կառույցը փլուզվելու և ամեն ինչ ոչնչացվելու է: Դրանից հետո նոր օրենքներն ու նոր կարգով նոր աշխարհ է ծնվելու, որը հիմնական տարբերություն կունենա ներկա աշխարհի համակարգերից և դա մշտապես կանգուն աշխարհ է լինելու:

Աստված Ղուրանում հայտարարում է, որ ահեղ դատաստանի օրն անխուսափելի է և դրա սեմին արարածները զրկվելու են գոյության հագուստից, երկրի ու երկնքի բնակիչները մահանալու են և Արարչից բացի ուրիշ որևէ բան գոյություն չի ունենալու: «Զամար» սուրայի 68-րդ այաում ակնարկ է կատարվել այս ճշմարտությանը. «Փչելու են շեփորը: Հետո անշնչանալու են այն ամենն ինչ գոյություն ունեն երկնքում ու երկրի վրա, բացի նրանից որ Աստված կամենա: Հետո նրանց կրկին շունչ է հաղորդվելու և նրանք կրկին կանգնելու և ապշած նայելու են միմյանց:

Այս այան հստակ հայտարարում է, որ աշխարհի ավարտին ու մեռելների հարության սկզբին երկու հանկարծակի իրադարձություններ են տեղի ունենալու: Առաջինը, որ աշխարհի ավարտն է, մի հսկա ձայնով ու շաչյունով բոլոր կենդանի արարածները մահանալու են: Ինչ որ տարածությամբ տեղի ունենալիք երկրորդ իրադարձության ժամանակ, որն համընկնում է մեռելների հարությանը հսկա մի ձայնով ու շաչյունով բոլոր մարդիկ հարություն առնելով ոտքի են կանգնում:

Ղուրանի այաներից հասկացվում է, որ երկու կոչերն էլ հանկարծակի են հնչեցվում, բայց առաջին կոչն արագ, կայծակնային ու շշմեցուցիչ է լինելու, այնպես որ մի խումբ մարդիկ զբաղված են լինելու իրենց աշխատանքով, գույքի գնմամբ ու վաճառքով և իրենց կյանքը տնօրինելով, երբ հնչելու է երկնային ահեղ կոչը և բոլորն իրենց գտնված վիճակում մահանալու են ու աղմկոտ աշխարհը լռելու է:

«Յասին» սուրայի 49-րդ և 50-րդ այաներում նույնպես ակնարկ է կատարվել այս հարցին. «Նրանք մի երկնային կոչ են ակնկալում, որը պատելու է նրանց, երբ նրանք վեճերի ու աշխատանքի մեջ են: Այդ պահին այնպես են անակնկալի գալու, որ ոչ կտակ կատարելու ժամանակ են գտնելու և ոչ էլ կարող են վերադառնալ իրենց սիրելիների մոտ»:

Մարգարեն այս մասին ասում է. «Երկնային կոչն այնպես անակնկալ է, որ նրանք ովքեր հացի պատառ են վերցրել պնակից, նախքան այն որ դա իրենց բերանը դնեն, երկնային կոչը կհնչի ու աշխարհը  վերջ կգտնի»:

Հավիտենականության սեմին գոյության աշխարհում զարգացումներին առավել մանրամասն անդրադառնալուց առաջ անհրաժեշտ է անդրադառնալ աշխարհի ներկա վիճակին: Ղուրանի այաների համաձայն գոյության աշխարհը արարվել է հավասարակշռված և առանց խախտումների ու ճեղքվածքի: Աշխարհի արարումն անթերի է ու աչքի է ընկնում իր կառույցով ու կարգավորությամբ: Միլիարդավոր աստղերով հսկա համաստեղությունները ենթարկվում են հստակ օրենքների, որոնք նրանց առաջնորդում են որոշակի ուղղությամբ  և ամեն տեղ օրենքն ու կարգն է իշխում: Այդ պատճառով էլ Ղուրանը մարդուն կոչ է անում ուսումնասիրել աշխարհի գաղտնիքներն ու երկնքի հրաշալիքները և դրանց մասին խորհել: Անկասկած եթե մտածող ու սրատես մարդը ուշադրություն դարձնի գոյության համակարգին ու դրա առեղծվածային կարգավորությանը, այդտեղ ամեն տեսակ թերությունից զուրկ միատարրության ականատես կլինի:

Ղուրանը երկինքը բնութագրելու համար օգտվել է տարբեր արտահայտություններից, որոնցից յուրաքանչյուրը բացահայտում են գոյության ճշմարտությունների մի անկյունը: Օրինակ ասում է. «Ձեր գլխի վերև յոթ երկինք հաստատեցինք»:

Կամ «Ռաադ» սուրայում նրբությամբ ակնարկ է կատարվում մոլորակների միջև ձգողականությանը և ասում է. «Աստված նա է, ով երկինքը կանգուն է պահում առանց տեսանելի հիմնասյուների»:

Ղուրանը մարդու հայացքը երկրից թեքում է դեպի անծայրածիր ու գեղատեսիլ երկինքը և խոսում է փայլուն ու գեղեցիկ աստղերի մասին: Այդ թվում «Ղաֆ» սուրայի 9-րդ այաում ասում է. «Արդյոք չեն դիտել իրենց գլխի վերև եղած երկինքը, ու հարց չեն տվել թե դա ինչպե՞ս ենք հաստատել ու զարդարել աստղերով ու այդտեղ որևէ թերություն ու ճեղքվածք գոյություն չունի»:

Կամ «Մալաք» սուրայի 5-րդ այաում ասում է. «Եվ իրապես աշխարհի երկինքը զարդարեցինք ճրագներով»:

Անկասկած մութ ու աստղալից գիշերում երկինքը դիտելը և հեռավոր աշխարհների ու այդտեղ տիրող համակարգերի մասին խորհելը և դրանց առեղծվածային գեղեցկությանն ու լռությանն ուշադրություն չցուցաբերելը մարդուն առաջնորդելու է դեպի ճշմարտության լույսը:

Բայց ահեղ դատաստանի ու հավիտենականության սեմին երկնքում իրադարձություններ են լինելու: Այդ թվում երկնքում երևալու է բացահայտ ու թանձր մի ծուխ, երկինքը ճեղքվելու ու պառակտվելու է: Գեղեցիկ ու ընդարձակ երկինքը կորցնելու է իր միատարրությունը, դրա կարգը խանգարվելու է ու տոմարի նման ոլորվելու է: Այնպես որ «Անբիա» սուրայի 104-րդ այաում ասված է. «Այն օրը երբ երկինքը գրված տոմարի նման ոլորելու ենք»: